Jump to content

Նիլս Հոլգերսոնի զարմանահրաշ ճամփորդությունը Շվեդիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիլս Հոլգերսոնի զարմանահրաշ ճամփորդությունը Շվեդիայում
շվեդ.՝ Nils Holgerssons underbara resa genom Sverige
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրֆենթեզի
Ձևվեպ
ՀեղինակՍելմա Լագերլյոֆ
Երկիր Շվեդիա
Բնագիր լեզուշվեդերեն
Գրվել է1906
ՏեսարանVästra Vemmenhög?, Vombsjön?, Vittskövle Castle?, Övedskloster Castle?, Glimmingehus?, Kullaberg?, Ronneby River?, Կարլսկրունա, Ottenby?, Lilla Karlsö?, Vineta?, Վիսբյու, Tåkern?, Էրեբրու, Kolmården?, Hjälmaren?, Q15107508?, Ուփսալա, Ստոկհոլմ, Linderödsåsen?, Ovesholm Castle?, Bäckaskog Castle?, Ryssberget?, Կրիստիանստադ, Lyckebyån?, Kalmar Strait?, Borgholm?, Tjust?, Sunnerbo hundred?, Taberg?, Հուսկվարնա, Յոնչյոպինգ, Ulvåsa?, Alvastra Abbey?, Vreta Abbey?, Linköping Cathedral?, Medevi?, Vadstena Abbey?, Մուտալա, Finspång?, Նորչյոպինգ, Göta Canal?, Yngaren?, Båven?, Էսկիլստունա, Fellingsbro?, Վեստերոս, Norberg Municipality?, Svartån?, Sagån?, Bergslagen?, Dalälven?, Rättvik?, Leksand?, Floda?, Stockholm archipelago?, Սկանսեն, Älvkarleby?, Delsbo?, Սունդսվալ, Alnön?, Օնգերմանլանդ, Վեստերբոթեն, Malmberget?, Kiirunavaara?, Luossavaara?, Կիրունա, Էստերսունդ, Ljusnan?, Sonfjället National Park?, Österdal River?, Klarälven?, Մորբակա, Q10432134?, Marstrand?, Nääs Castle?, Սոդերասենի ազգային պարկ և Smygehuk?
ԿերպարներՆիլս Հոլգերսոն, Akka från Kebnekajse?, Mårten gåskarl? և Smirre?
Հրատարակվել է1906 և 1907
 Nils Holgerssons underbara resa genom Sverige

«Նիլսի զարմանահրաշ ճանապարհորդությունը վայրի սագերի հետ» (շվեդ.՝ Nils Holgerssons underbara resa genom Sverige, բառացի՝ Նիլս Հոլգերսոնի զարմանահրաշ ճանապարհորդությունը Շվեդիայում), հեքիաթային վիպակ՝ գրված Սելմա Լագերլյոֆի կողմից[1]։

Սկզբում գիրքը մտածվել է որպես առաջին դասարանի աշակերտներին՝ 9 տարեկաններին, գրականության միջոցով Շվեդիայի աշխարհագրությամբ գրավելու միջոց։ Շվեդիայում 1868 թվականից կար «Ընթերցանության պետական գիրքը», սակայն, լինելով նորարական իր ժամանակների համար, 19-րդ դարի վերջին այն կորցրել է իր արդիականությունը։

Ժողովրդական դպրոցների ուսուցիչների համընդհանուր միության ղեկավարներից Ալֆրեդ Դալինն առաջարկել է ստեղծել նոր գիրք, որի վրա համագործակցված կաշխատեն մանկավարժներ և գրողներ։ Նրա ընտրությունը կանգ է առել Սելմա Լագերլյոֆի վրա, որն արդեն հայտնի էր իր «Սագա Յոսթ Բերլինգի մասին» վեպով, նաև նախկին ուսուցչուհի էր։ Լագերլյոֆը ընդունում է Դալինի առաջարկությունը, բայց հրաժարվում է համահեղինակներից։ Նա գրքի վրա սկսում է աշխատել 1904 թվականի ամռանից։

Գրողը կարծում էր, որ անհրաժեշտ է ստեղծել մի քանի դասագիրք տարբեր տարիքի դպրոցականների համար. առաջին դասարանցիները պետք է ստանային գիրք Շվեդիայի աշխարհագրության մասին, երկրորդները՝ հայրենի պատմության, երրորդներն ու չորրորդները՝ աշխարհի այլ երկրների նկարագրությունների, հայտնագործությունների ու գյուտերի, երկրների հասարակական կառուցվածքի մասին։ Լագերլյոֆի նախագիծը ժամանակի ընթացքում իրականացվել է, և դասագրքերի շարքի առաջին գիրքը դարձել է «Նիլսի զարմանահրաշ ճանապարհորդությունը...»: Այնուհետև հրատարակվել է Վերներ ֆոն Հեյդենստամի «Շվեդներն ու նրանց առաջնորդները» և Սվեն Հեդինի «Բևեռից բևեռ» գրքերը։

Լագերլյոֆի առաջարկությամբ Ալֆրեդ Դալինը, ցանկանալով հնարավորինս ամբողջական տեղեկություն ստանալ երկրի տարբեր մասերում բնակչության կենսաձևի և զբաղմունքի մասին, ինչպես նաև ազգագրական ու ժողովրդական բանահյուսության նյութեր, ժողովրդական դպրոցների ուսուցիչների համար կազմել և 1902 թվականի ամռանը ուղարկել է հարցաթերթիկներ։

Լագերլյոֆն այդ ժամանակ աշխատում էր «Երուսաղեմ» վեպի վրա և պատրաստվում է ճանապարհորդել Իտալիայում.

...ես կմտածեմ գրքի ձևի մասին, որն ամենից արդյունավետ կերպով կօգնի մեր երկրի մասին այս փոքրիկ գլուխների մեջ իմաստություն մտցնելու համար։ Թերևս հին լեգենդները մեզ կօգնեն… Եվ այդ պատճառով ես ուզում եմ սկսել ծանոթանալ այն նյութերին, որոնք Ձեզ հաջողվել է ստանալ:

— Դալինին Լագերլյոֆի գրած նամակից[2]

Սելմա Լագերլյոֆ

Ուսումնասիրելով հավաքված նյութերը՝ գրողը, իր իսկ խոստովանությամբ, հասկացել է, թե ինչքան քիչ բան գիտի երկրի մասին.

Բոլոր գիտություններն այնքան անհավատալի առաջ են քայլել այն պահից, երբ ես ավարտել եմ դպրոցը:

Իր գիտելիքները լրացնելու նպատակով նա ճանապարհորդություն է կատարել Բլեկինգեում, Սմոլանդում, Նորլանդում և Ֆալունի հանքում։ Վերադառնալով գրքի վրա աշխատանքին՝ Լագերլյոֆը փնտրում էր մի սյուժե, որն իրեն կօգներ հսկայական քանակությամբ տեղեկություններից ստեղծել գեղարվեստական ամբողջական աշխատանք։ Լուծումը նրան հուշել են.

  • Ռեդյարդ Քիփլինգի գրքերը, որտեղ խոսող կենդանիները գլխավոր հերոսներն էին,
  • Յուհան Ավգուստ Ստրինդբերգի «Երջանիկ Պերի ճանապարհորդությունը»;
  • Ռիխարդ Գուստաֆսոնի «Անհայտ դրախտ» հեքիաթը (այն Սքոնեից մի տղայի մասին էր, որը թռչունների հետ թռչում էր երկրում)։

Առաջին հատորը լույս է տեսել Ստոկհոլմում 1906 թվականի նոյեմբերի 24-ին, երկրորդը՝ 1907 թվականի դեկտեմբերին։ Աշխատանքը սկանդինավյան երկրներում ամենաընթերցվողն էր։ Երկիրը ներկայացնելով երեխայի ընկալմանը և մի աշխատանքում համատեղելով աշխարհագրությունն ու հեքիաթը՝ Լագերլյոֆը, ինչպես ասել է բանաստեղծ Կարլ Սնոյլսկին, ներարկել է «կյանք ու գույներ դպրոցական դասերի անապատային չոր ավազի մեջ»։

1991 թվականից 20 շվեդական կրոնի հակառակ կողմում պատկերված է Նիլսը, որը սագի մեջքին նստած թռչում է Շվեդիայի հարթավայրերով։

Նիլսի հուշարձանը Սկուրուպեում (Շվեդիա)

Ստեղծագործության մեջ հեղինակը ընթերցողներին մտածված կերպով ցույց է տալիս գլխավոր հերոսի ճամփորդության երթուղին, ինչը Շվեդիայի աշխարհագրությունն ավելի մատչելի է դարձնում երեխաների համար։

Սկոնե նահանգի հարավում (Շվեդիայի հարավ)՝ Վեստրա Վեմենհյոգ ծխական համայնքում՝ մի աղքատ գյուղացու ընտանիքում ապրում էր 14-ամյա խուլիգան Նիլս Հոլգերսոնը, որը բազմաթիվ խնդիրներ էր առաջացնում շրջապատողների և առաջին հերթին ծնողների համար։ Գարնանային մի կիրակի օր, երբ ծնողները գնում են եկեղեցի, Նիլսը իրենց տանը հայտնաբերում է տան ոգի և ծաղրում նրան, ինչի համար տան ոգին նրան կախարդում է ու չափերով փոքրացնում։ Այնուհետև Նիլսն սկսում է շրջապատող աշխարհը տեսնել նրանց աչքերով, ում մինչ այդ տանջել էր։

Շուտով նա տեսնում է, թե ինչպես իրենց ընտանի սագ Մարտինը պատրաստվում է միանալ վայրի սագերի երամին, որոնք ամեն տարի գարնան սկզբին թռչում են հեռավոր հյուսիս՝ Լապլանդիա։ Նիլսը սովորության համաձայն բռնում է Մարտինի պարանոցից և թռչում նրա հետ։ Որոշ ժամանակ անց նա որոշում է, որ մինչև Լապլանդիա ճանապարհորդելն ավելի հետաքրքիր է, քան իր նախկին կյանքը, և երբ տան ոգին ասում է, որ նրան նորից մարդ կդարձնի, եթե տվյալ պահին Նիլսը որոշի տուն վերադառնալ, վերջինս հրաժարվում է։ Ավելի ուշ նա պատահաբար իմանում է, որ տան ոգին կվերադարձնի իր նախկին տեսքին, եթե Նիլսն ամեն ջանք գործադրի, որպեսզի աշնանը Մարտինը կենդանի տուն վերադառնա։

Արդյունքում Նիլսն այցելում է Շվեդիայի բոլոր նահանգներ, տեսնում Սկանդինավիայի հեռավոր շրջանները, հանդիպում տարբեր արկածների և շատ բան սովորում իր հայրենիքի յուրաքանչյուր նահանգի աշխարհագրության, պատմության ու մշակույթի մասին։ Միևնույն ժամանակ փոխվում են և՛ նրա բնավորությունը, և՛ աշխարհայացքը։ Տան ոգին նրան դարձնում է բարեհամբույր և առաջարկում նոր պայման. Նիլսը մարդ կդառնա, եթե գտնի նրան, ով կամավոր կհամաձայնվի Նիլսի հետ փոխվել տեղերով։ Նիլսը գտնում է այդպիսի մարդու, որը պատրաստ էր կենսական խնդիրների պատճառով զբաղեցնել Նիլսի տեղը, բայց վերջին պահին մտափոխվում է և նրան օգնում լուծել իր խնդիրները։

Աշնանը երամը թռչում է դեպի հարավ, որպեսզի ձմեռի հարավային լայնություններում։ Ճանապարհորդության ժամանակ Նիլսն իմանում է, որ տան ոգին նորից փոխել է պայմանը. Նիլսը մարդ կդառնա, եթե ծնողներին թույլ տա սպանել Մարտինին։ Նա որոշում է, որ ավելի լավ է նման տեսքով չներկայանա ծնողներին, շարունակի թռչել սագերի հետ, բայց վերջապես որոշում է այցելել իրենց ագարակ։ Այնտեղ նա իմանում է, որ իր անհետանալուց հետո ծնողների ֆինանսական վիճակն ավելի է վատացել։ Ծնողները պատահաբար բռնում են Մարտինին ու ցանկանում նրան մորթել։ Նիլսը չի դիմանում և մոռանալով բոլոր նախապաշարմունքները՝ վազում է տուն՝ գոռալով, որ նրանք դա չանեն։ Վերջիններս զարմացած նայում են նրան, և Նիլսը նկատում է, որ տան ոգին որպես պարգև իր արիության համար վերադարձրել է իր նախկին տեսքը։ Հաջորդ օրը Նիլսը գնում է ծովափ, որտեղ հրաժեշտ է տալիս երամին, և նայելով նրանց հետևից՝ կարոտով մտածում այն մասին, թե ինչպես է ուզում նորից նրանց հետ մեկնել ճանապարհորդության։

Նիլսի ուղևորությունը հստակ թվագրված է. տարեթիվը նշված չէ, սակայն նշված են շաբաթվա օրերը՝ մարտ 20-ից (կիրակի) մինչև նոյեմբերի 8 (երեքշաբթի)։ Գրիգորյան օրացույցի հետ համեմատությունը ցույց է տվել, որ գրքի գործողությունները տեղի են ունեցել 1904 թվականին։ Հենց այդ տարում է Լագերլյոֆն սկսել աշխատել գրքի վրա, ընդ որում «Նիլսի և սագերի երամի՝ Շվեդիայի մարզեր կատարած այցելության ժամկետները համընկնում են նույն վայրերը Սելմա Լագերլյոֆի՝ կատարած այցելությունների ժամկետներին, ինչպես եթե նա վարեր ճանապարհորդության օրագիր»,– գրքի նախաբանում նշել է թարգմանիչ Լյուդմիլա Բրաուդեն։

Էկրանավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հեքիաթի նկարազարդումը՝ Նիսլը սագի վրա նստած, պատկերված է շվեդական 20 կրոն թղթադրամի՝ 1991 թվականի օրինակի հակառակ կողմում։ Թղթադրամի մյուս կողմում պատկերված է Սելմա Լագերլյոֆի դիմանկարը։ Ներկայումս թղթադրամի այդ օրինակը շրջանառությունից հանված է։
  • Կախարդական շվու միջոցով ամրոցի ազատումն առնետներից հղված է Համելնյան մկնորսի մասին լեգենդին։
  • «Բրոնզե և փայտե» գլխի կերպարներն ունեն իրական նախատիպեր։ «Բրոնզեն» Կառլոս XI-ի հուշարձանն է Կարլսկրունա քաղաքում։ «Փայտեն» Ծերունի Ռոզենբոմի հուշարձանն է։ Արձանը պատրաստված է փայտից և տեղադրված է Կարլսկրունայի Ամիրալիտյան եկեղեցու մուտքի մոտ։
  • Կարլսկրունա քաղաքում բացվել է Նիլսի հուշարձանը. Նիլսը դուրս է գալիս բացված գրքի էջերից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Նիլսի զարմանահրաշ ճանապարհորդությունը վայրի սագերի հետ ։ Հեքիաթային վիպակ
  2. С. Лагерлёф Удивительное путешествие Нильса Хольгерссона с дикими гусями по Швеции / Перевод со шведского и предисловие Л. Ю. Брауде. — М.: Эксмо, 2008. — С. 11—12. — 576 с. — (Зарубежная классика). — 4000 экз. — ISBN 978-5-699-31190-3
  3. «Կախարդված տղան»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  4. «Կախարդված տղան» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
  5. «Կախարդված տղան» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
  6. «Կախարդված տղան» մուլտֆիլմը myltik.ru կայքում (ռուս.)
  7. "Nils Holgersson" in der ARD

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիլս Հոլգերսոնի զարմանահրաշ ճամփորդությունը Շվեդիայում» հոդվածին։