Էսկիլսթունա
Բնակավայր | ||
---|---|---|
Էսկիլսթունա | ||
շվեդ.՝ Eskilstuna | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Համայնք | Էսքիլիստունա[1] | |
Հիմնադրված է | 1659 թ. | |
Մակերես | 2987±0,5 հեկտար | |
ԲԾՄ | 26±1 մետր | |
Բնակչություն | ▲70 646 մարդ (դեկտեմբերի 31, 2023)[2] | |
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | |
Հեռախոսային կոդ | 016-710 | |
Փոստային դասիչ | 630 03 - 638 21 | |
Պաշտոնական կայք | eskilstuna.se | |
| ||
Էսկիլսթունա[3] (Eskilstuna․ շվեդերեն արտասանություն: [ˈɛ̂sːkɪlsˌtʉːna] ( )), քաղաք Շվեդիայի Սյոդերմանլանդ շրջանում՝ Ելմարեն և Մելարեն լճերն իրար կապող Էսկլիսթունաոն գետի ափերին։ Ունի օդանավակայան, երկաթուղային կայարան։ Քաղաքի միջով է անցնում եվրոպական E20 ավտոերթուղին։ Բնակավայրն զբաղեցնում է 31,05 քառակուսի կիլոմետր տարածք[4]։ Վարչական կենտրոնն է նույնանուն համայնքի, որի բնակչության թվաքանակը 2015 թվականի տվյալներով եղել է 100․092, բուն քաղաքինը՝ 67․359[4]։ Ընդ որում՝ բնակիչների մեջ զգալի է ազգությամբ ֆինների թիվը[5]։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1800 | 1850 | 1900 | 1950 | 2000 | 2010[6] | |
---|---|---|---|---|---|---|
Բնակչ․[7] | 1 341 | 3 961 | 13 663 | 53 363 | 88 404 | 96 311 |
2019 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով Էսկիլսթունայի համայնքի բնակչության թվաքանակը եղել է 106․859․ այդ ցուցանիշով Շեդիայում զբաղեցրել է 15-րդ տեղը[8]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1659 թվականին Կարլ X Գուստավ թագավորը Էսկլիսթունային քաղաքի կարգավիճակ է շնորհել։ Այդ տարիներին այստեղ գործել են զինագործական մանուֆակտուրաներ, որոնք թնդանոթներ ու հրացաններ են արտադրել։ Տարիների ընթացքում քաղաքի տնտեսության կարևորագույն ճյուղերը դարձել են մետալուրգիան և պողպատաձուլությունը։ Ներկայումս Էսկլիսթունայում գործում են Վոլվո կոնցեռնի մի շարք ստորաբաժանումներ, այդ թվում՝ «Volvo Construction Equipment»-ի Volvo CE Component-ը, Վոլվոյի շինտեխնիկայի պահեստամասերի կենտրոնական պահեստը, հաճախորդների սպասարկման կենտրոնը, Մունկտել թանգարանը։ Արդյունաբերական խոշոր ձեռնարկություններից է նաև Ալֆա Լավալ ֆիրմայի սեպարատորների արտադրության գործարանը։
Էսկիլսթունայում են տեղակայված Մելարդալենյան համալսարանի որոշ մասնաշենքեր։ Վոլվոյի Մունկտել թանգարանի հարևանությամբ է գտնվում արվեստների թանգարանը։ Քաղաքը համբավվել է նաև Parken Zoo կենդանաբանական այգով, որտեղ կարելի է տեսնել տարաշխարհիկ եզակի կենդանիներ՝ սպիտակ վագրեր, ասիական առյուծներ, ընձառյուծներ, կոմոդորյան վարաններ․․․
Քաղաքում գործող մարզական կառույցներից հիշատակության են արժանի հատկապես Տունավալլեն և Իսստադիոն մարզադաշտերը։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Էսկիլսթունային բնորոշ է խոնավ մայրցամաքայինից օվկիանոսայինին անցում կատարող կլիման։
Էսկլսթունա (2002–2022 averages; extremes since 1961)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 10.5 (50.9) |
12.2 (54) |
15.6 (60.1) |
26.1 (79) |
29.0 (84.2) |
32.0 (89.6) |
36.2 (97.2) |
35.1 (95.2) |
28.1 (82.6) |
21.5 (70.7) |
16.9 (62.4) |
11.3 (52.3) |
36.2 (97.2) |
Միջին բարձր °C (°F) | 0.2 (32.4) |
1.2 (34.2) |
5.6 (42.1) |
11.7 (53.1) |
17.1 (62.8) |
21.3 (70.3) |
23.7 (74.7) |
22.2 (72) |
17.1 (62.8) |
10.3 (50.5) |
5.4 (41.7) |
1.7 (35.1) |
11.46 (52.64) |
Միջին օրական °C (°F) | −2.8 (27) |
−2.3 (27.9) |
1.3 (34.3) |
5.8 (42.4) |
11.0 (51.8) |
15.2 (59.4) |
17.7 (63.9) |
16.6 (61.9) |
12.1 (53.8) |
6.6 (43.9) |
2.8 (37) |
−1.2 (29.8) |
6.9 (44.42) |
Միջին ցածր °C (°F) | −5.7 (21.7) |
−5.5 (22.1) |
−3.1 (26.4) |
−0.2 (31.6) |
4.8 (40.6) |
9.1 (48.4) |
11.6 (52.9) |
10.6 (51.1) |
7.1 (44.8) |
2.8 (37) |
0.2 (32.4) |
−4.0 (24.8) |
2.31 (36.15) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −29.5 (−21.1) |
−32.2 (−26) |
−23.8 (−10.8) |
−11.7 (10.9) |
−7.2 (19) |
−1.7 (28.9) |
2.9 (37.2) |
0.7 (33.3) |
−6.2 (20.8) |
−11.6 (11.1) |
−21.1 (−6) |
−32.2 (−26) |
−32.2 (−26) |
Տեղումներ մմ (դյույմ) | 40.2 (1.583) |
31.9 (1.256) |
23.7 (0.933) |
27.2 (1.071) |
44.7 (1.76) |
64.2 (2.528) |
62.3 (2.453) |
73.5 (2.894) |
40.4 (1.591) |
56.9 (2.24) |
48.0 (1.89) |
43.9 (1.728) |
556.9 (21.927) |
Աղբյուր #1: SMHI Open Data[9] | |||||||||||||
Աղբյուր #2: SMHI Open Data[10] |
Եվրոպական գործընկերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էսկիլսթունան Եվրոքաղաքների ցանցի անդամ է[11]։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Էսկիլսթունայի առափնյան
-
Քաղաքային թանգարանը
-
Եկեղեցին
-
Քաղաքապետարանը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Tätorter 2010 — Statistics Sweden, 2010. — ISSN 1654-3823
- ↑ Statistiska tätorter 2023, befolkning, landareal, befolkningstäthet per tätort — Statistics Sweden, 2024.
- ↑ Svensk-rysk ordbok : Шведско-русский словарь Արխիվացված 2018-08-24 Wayback Machine (1959).
- ↑ 4,0 4,1 «Tätorternas landareal, folkmängd och invånare per km2 2005 och 2010» [Urban areas' land area, population and inhabitants per km2 2005 and 2010] (շվեդերեն). Statistics Sweden. 2011 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Ruotsinsuomalaiset» [Swedish Finns]. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Befolkning - Eskilstuna kommun» [Population - Eskilstuna municipality]. www.eskilstuna.se (շվեդերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 11-ին.
- ↑ Johannesson, Gösta (1978). Från köpstad till storkommun [From market town to large municipality]. Stockholm: Natur & kultur. էջ 141.
- ↑ «Folkmängd, topp 50» [Population, top 50]. Statistiska Centralbyrån (շվեդերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
- ↑ «SMHI Open Data» (շվեդերեն). Swedish Meteorological and Hydrological Institute.
- ↑ «Ladda ner meteorologiska observationer; SMHI» [Download meteorological observations; SMHI] (շվեդերեն). SMHI. 2023 թ․ հունվարի 30.
- ↑ «Eurotowns». eurotowns.org.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայքէջը Արխիվացված 2007-05-02 Wayback Machine (շվեդերեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն և ֆիններեն)
- Tågtider för Eskilstuna C
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էսկիլսթունա» հոդվածին։ |
|