Jump to content

Յոնաս Լյոսլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոնաս Լյոսլ
Jonas Lössl
Լյոսլը Հադերսֆիլդ Թաունի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Jonas Bybjerg Lössl
Քաղաքացիությունը Դանիա Դանիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 1, 1989(1989-02-01)[1][2][3][…] (35 տարեկան)
Ծննդավայր Կոլդինգ, Vejle County, Դանիա
Հասակ 195 սմ
Քաշ 89 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Էվերթոն
Համար 49
Պատանեկան կարիերա
1996-2004 Դանիա Կոլինգ
2004-2008 Դանիա Միդտյուլան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2008-2014 Դանիա Միդտյուլան 127 (0)
2014-2016 Ֆրանսիա Գենգան 67 (0)
2016-2018 Գերմանիա Մայնց 05 27 (0)
2017-2018   Անգլիա Հադերսֆիլդ Թաուն 38 (0)
2018-2019 Անգլիա Հադերսֆիլդ Թաուն 31 (0)
2019-ներկա Անգլիա Էվերթոն 0 (0)
Ազգային հավաքական
2005 Դանիա Դանիա Մ17 3 (0)
2006 Դանիա Դանիա Մ18 1 (0)
2007-2008 Դանիա Դանիա Մ19 2 (0)
2008 Դանիա Դանիա Մ20 1 (0)
2009-2011 Դանիա Դանիա Մ21 15 (0)
2016-ներկա Դանիա Դանիա 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 9-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 9-ի, 2019

Յոնաս Լյոսլ (դան․՝ Jonas Lössl, փետրվարի 1, 1989(1989-02-01)[1][2][3][…], Կոլդինգ, Vejle County, Դանիա), դանիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Էվերթոնի և Դանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[4]։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյոսլը Միդտյուլանի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2010 թվականի մարտի 6-ին՝ Օդենսեի դեմ խաղում[5]։ Մայիսի 13-ին նա խաղադաշտ դուրս եկավ Դանիայի գավաթի եզրափակչի Նորշելանի դեմ խաղում, սակայն այս խաղում Միդտյուլանը պարտվեց 2-0 հաշվով[6]։ 2011 թվականի մայիսի 22-ին Լյոսլը կրկին մասնակցեց Դանիայի գավաթի եզրափակչի Նորշելանի դեմ խաղին, իսկ Միդտյուլանը նորից պարտվեց 3-2 հաշվով[7]։ Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում դանիացին անցկացրեց 2012 թվականի օգոստոսի 23-ին՝ Եվրոպայի Լիգայի փլեյ-օֆֆ փուլի Յանգ Բոյզի դեմ խաղում[8]։ Միդտյուլանի կազմում Լյոսլը անցկացրեց 137 հանդիպում՝ բաց թողելով 167 գնդակ և 44 խաղում իր դարպասը պահելով անառիկ։

2014 թվականի հունիսի 5-ին Լյոսլը 4 տարվա պայմանագիր կնքեց Գենգանի հետ[9][10][11]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 21-ին՝ Մոնակոյի դեմ խաղում[12]։ Առաջին հանդիպումը Եվրոպայի Լիգայում անցկացրեց հոկտեմբերի 2-ին՝ ՊԱՕԿ-ի դեմ խաղում[13]։ Դեկտեմբերի 14-ին դանիացին հետ-մղեց Զլատան Իբրահիմովիչը հարվածը ՊՍԺ-ի դեմ խաղում[14]՝ օգնելով իր թիմին հաղթել 1-0 հաշվով[15][16]։ Գենգանի կազմում անցկացրած 2 մրցաշրջաններում Լյոսլը մասնակցեց 82 հանդիպում՝ բաց թողելով 111 գնդակ և 29 խաղում իր դարպասը պահելով անառիկ։

2016 թվականի հունիսի 16-ին Լյոսլը միացավ Մայնցին[17][18]՝ փոխարինելու Լիվերպուլ տեղափոխված Լորիս Կարիուսին[19][20]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 21-ին՝ Գերմանիայի գավաթի Ունթերհախինգի դեմ խաղում[21]։ Առաջին հանդիպումը Բունդեսլիգայում անցկացրեց օգոստոսի 27-ին՝ Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում[22]։ 2016-17 մրցաշրջանում Լյոսլը անցկացրեց 34 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ բաց թողելով 61 գնդակ[23]։

Հադերսֆիլդ Թաուն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունիսի 30-ին Լյոսլը 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Հադերսֆիլդ Թաուն[24][25][26]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 12-ին՝ Քրիսթալ Փելասի դեմ խաղում[27][28]։ 2018 թվականի մարտի 16-ին Հադերսֆիլդը գնեց Լյոսլի լրիվ տրանսֆերը[29][30][31][32]։ 2017-18 մրցաշրջանում դանիացին մասնակցեց Պրեմիեր Լիգայի բոլոր 38 հանդիպումներին՝ 10 խաղում իր դարպասը պահելով անառիկ[33]։ 2019 թվականի մայիսի 5-ին նա հեռահար հարվածով գոլային փոխանցման հեղինակ դարձավ Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[34][35]։ Հադերսֆիլդ Թաունի կազմում Լյոսլը անցկացրեց 72 հանդիպում՝ բաց թողելով 117 գնդակ[36][37]։

2019 թվականի մայիսի 24-ին Լյոսլը ազատ գործակալի կարգավիճակով միացավ Էվերթոնին[38][39]` ակումբի հետ կնքելով 3 տարվա պայմանագիր[40][41][42]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյոսլը ներկայացրել է Դանիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Իր դեբյուտը Դանիայի ազգային հավաքականում նշեց 2016 թվականի մարտի 29-ին՝ փոխարինելով Կասպեր Շմեյխելին Շոտլանդիայի դեմ ընկերական խաղում[43][44]։ 2018 թվականի մայիսին Լյոսլը ընդգրկվեց Դանիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[45][46]։ Առաջնությունում նա չանցկացրեց ոչ մի հանդիպում[47], իսկ Դանիան դուրս մնաց 1/8 եզրափակչում[48][49]՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Խորվաթիային[50][51]։

Կարիերայի վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 9-ի դրությամբ[52]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Միդտյուլան 2009–10 Սուպեր Լիգա 12 0 3 0 0 0 15 0
2010–11 30 0 3 0 0 0 33 0
2011–12 25 0 0 0 0 0 25 0
2012–13 27 0 1 0 2 0 30 0
2013–14 33 0 1 0 0 0 34 0
Ընդհանուր 127 0 8 0 2 0 0 0 137 0
Գենգան 2014–15 Լիգա 1 30 0 2 0 7 0 1 0 40 0
2015–16 37 0 2 0 0 0 3 0 42 0
Ընդհանուր 67 0 4 0 7 0 4 0 82 0
Մայնց 05 2016–17 Բունդեսլիգա 27 0 2 0 5 0 34 0
Հադերսֆիլդ Թաուն 2017–18 Պրեմիեր Լիգա 38 0 2 0 0 0 40 0
2018–19 31 0 0 0 1 0 32 0
Ընդհանուր 69 0 2 0 0 0 1 0 72 0
Էվերթոն 2019–20 Պրեմիեր Լիգա 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 290 0 16 0 14 0 5 0 325 0

Միջազգային վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 9-ի դրությամբ[52]

Դանիա
Տարի Խաղեր Գոլեր
2016 1 0
Ընդհանուր 1 0

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Denmark - J. Lössl - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  5. «FC Midtjylland - Odense Boldklub, Mar 6, 2010 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  6. «FC Nordsjaelland - FC Midtjylland, May 13, 2010 - DBU Landspokal - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  7. «FC Nordsjaelland - FC Midtjylland, May 22, 2011 - DBU Landspokal - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  8. «FC Midtjylland - BSC Young Boys, Aug 23, 2012 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  9. «FCM tjener millioner på Løssl | aoh.dk». Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  10. «FCM sælger Jonas Lössl til Guingamp». DR (դանիերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  11. «FCM har solgt Jonas Lössl til Guingamp» (դանիերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  12. «AS Monaco - EA Guingamp, Sep 21, 2014 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  13. «EA Guingamp - PAOK Thessaloniki, Oct 2, 2014 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  14. «L'arrêt de Lössl face à Zlatan Ibrahimovic». Pop & Sport (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  15. eatmygoal (2014 թ․ դեկտեմբերի 15). «Jonas Lössl's superb save to deny Zlatan during Guingamp's 1-0 win over PSG - Eat My Goal». Eat My Goal (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  16. «EA Guingamp - Paris Saint-Germain, Dec 14, 2014 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  17. «Mainz sign Denmark stopper Lössl | 1. FSV Mainz 05| Bundesliga | bundesliga.com». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  18. «Mainz signs Jonas Lossl from Guingamp». theScore.com (կանադական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  19. «Liverpool agree deal to sign Loris Karius». Liverpool FC. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  20. «Liverpool sign Mainz goalkeeper Loris Karius on long-term contract». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  21. «SpVgg Unterhaching - 1.FSV Mainz 05, Aug 21, 2016 - DFB-Pokal - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  22. «Borussia Dortmund - 1.FSV Mainz 05, Aug 27, 2016 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  23. «Jonas Lossl | Football Stats | Huddersfield Town | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  24. «LOAN: GOALKEEPER JONAS LÖSSL JOINS TOWN» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  25. «Huddersfield sign keeper Lossl to loan deal». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  26. «Huddersfield continue Premier League prep with Lossl | Goal.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  27. «Crystal Palace - Huddersfield Town, Aug 12, 2017 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  28. Doyle, Paul (2017 թ․ օգոստոսի 12). «Steve Mounié double gives Huddersfield perfect start against Crystal Palace». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  29. «TRANSFER: JONAS TO JOIN TOWN FULL-TIME» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  30. «Jonas Lossl: Huddersfield Town to sign Mainz goalkeeper on permanent deal». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մարտի 16. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  31. «Premier League: Huddersfield wrap up Jonas Lossl deal | Goal.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  32. «Jonas Lossl to join Huddersfield on permanent deal». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  33. «Jonas Lossl | Football Stats | Huddersfield Town | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  34. «Huddersfield Town - Manchester United, May 5, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  35. «Huddersfield 1-1 Man Utd: Solskjaer's side in Europa League after draw» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 5. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  36. Booth, Mel (2019 թ․ մայիսի 14). «Jonas Lossl says he'll support Town for the rest of his life». huddersfieldexaminer. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  37. «Huddersfield Town exodus following Premier League relegation under way as Jonas Lossl joins Everton and Chris Lowe moves to Dynamo Dresden». www.yorkshirepost.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  38. «Everton to sign goalkeeper Lossl from Huddersfield». www.premierleague.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  39. Bascombe, Chris (2019 թ․ մայիսի 24). «Everton sign goalkeeper Jonas Lossl on free transfer as back-up to Jordan Pickford». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  40. «Lössl To Sign For Everton». www.evertonfc.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  41. «Jonas Lossl: Everton set to sign Danish goalkeeper from Huddersfield» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 24. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  42. Hunter, Andy (2019 թ․ մայիսի 24). «Everton to sign Huddersfield goalkeeper Jonas Lössl on free transfer». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  43. «Scotland - Denmark, Mar 29, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  44. «Scotland 1-0 Denmark». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ մարտի 29. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  45. «World Cup 2018: Nicklas Bendtner misses out on Denmark squad | Goal.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  46. «Eriksen leads Great Danes' challenge.. but they're missing revitalised Bendtner». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 5. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  47. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - Jonas LOSSL - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  48. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Croatia - Denmark - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  49. Bakowski, Gregg (2018 թ․ հուլիսի 1). «World Cup 2018: Croatia beat Denmark on penalties – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  50. «Denmark - France, Jun 26, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  51. «World Cup 2018: Croatia beat Denmark on penalties to reach quarter-finals». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 1. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  52. 52,0 52,1 «Jonas Lössl». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոնաս Լյոսլ» հոդվածին։