Լորիս Կարիուս
![]() Կարիուսը Լիվերպուլի կազմում 2018 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Loris Sven Karius | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 22, 1993[1][2] (29 տարեկան) | ||
Ծննդավայր | Ռիսի Բիբերախ, Տյուբինգեն, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա | ||
Հասակ | 189 սմ | ||
Քաշ | 87 կգ | ||
Դիրք | դարպասապահ | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() (վարձավճարով Լիվերպուլից) | ||
Համար | 1 | ||
Պատանեկան կարիերա | |||
1998-2000 |
![]() | ||
2000-2001 |
![]() | ||
2001-2005 |
![]() | ||
2005-2009 |
![]() | ||
2009-2011 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2011-2013 |
![]() | 27 | (0) |
2012-2016 |
![]() | 91 | (0) |
2016-ներկա |
![]() | 29 | (0) |
2018-ներկա |
→ ![]() | 38 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2008-2009 |
![]() | 3 | (0) |
2009 |
![]() | 1 | (0) |
2010 |
![]() | 1 | (0) |
2011 |
![]() | 1 | (0) |
2012 |
![]() | 1 | (0) |
2014 |
![]() | 1 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Լորիս Կարիուս (գերմ.՝ Loris Karius, հունիսի 22, 1993[1][2], Ռիսի Բիբերախ, Տյուբինգեն, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա), գերմանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Լիվերպուլից վարձավճարով հանդես է գալիս Բեշիկթաշի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[3]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայնց 05[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարբեր գերմանական ակումբների ակադեմիաներում հանդես գալուց հետո[4][5], 2009 թվականին Կարիուսը միացավ Մանչեսթեր Սիթիի երիտասարդական թիմին[6][7][8]։ Այստեղ նա անցկացրեց 2 տարի և 2011 թվականին սկզբից՝ վարձավճարով, ապա լրիվ տրանսֆերով տեղափոխվեց Մայնց 05[9][10]։
Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Կարիուսը նշեց 2012 թվականի դեկտեմբերի 1-ին՝ թիմի հիմնական դարպասապահ Քրիտիան Վետկլոյի կարմիր քարտից հետո փոխարինելով Շոն Պարկերին Հանովերի դեմ խաղում[11] և դառնալով Բունդեսլիգայի պատմության ամենաերիտասարդ դարպասապահը[12][13]։ Մայնցի կազմում նա այլևս խաղադաշտ դուրս չեկավ 2012-13 մրցաշրջանում[14], բայց դարձավ թիմի հիմնական դարպասապահը 2013-14 մրցաշրջանում[15]։
Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Կարիուսը անցկացրեց 2014 թվականի հուլիսի 31-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի Աստերասի դեմ խաղում[16]։ 2015 թվականի հունվարի 12-ին գերմանացին երկարաձգեց իր պայմանագիրը Մայնցի հետ մինչև 2018 թվականը[17][18]։ Փետրվարի 7-ին նա հեռացվեց խաղադաշտից Հերթա Բեռլինի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 32-րդ րոպեին[19]։ 2015-16 մրցաշրջանում Կարիուսը ճանաչվեց մրցաշրջանի երկրորդ լավագույն դարպասապահը՝ Մանուել Նոյերից հետո[20][21]։ Մայնցի կազմում նա անցկացրեց 96 հանդիպում՝ բաց թողելով 124 գնդակ[22]։
Լիվերպուլ[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի մայիսի 24-ին Կարիուսը 5 տարվա պայմանագիր կնքեց Լիվերպուլի հետ[23][24]՝ ստանալով 1 համարի մարզաշապիկը[25][26][27]։ Ակումբը նրա համար վճարեց 4.7 միլիոն ֆունտ ստերլինգ[28][29][30]։ Իր դեբյուտը Կարիուսը նշեց սեպտեմբերի 20-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Անգլիայի լիգայի գավաթի Դերբի Կաունտիի դեմ խաղում[31][32]։ Առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում անցկացրեց սեպտեմբերի 24-ին՝ Հալ Սիթիի դեմ խաղում[33][34]։ Պրեմիեր Լիգայում առաջին անգամ իր դարպասը անառիկ պահեց հոկտեմբերի 17-ին՝ Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում[35][36]։ Հոկտեմբերի 24-ին Յուրգեն Կլոպը հաստատեց, որ Կարիուսը կդառնա Լիվերպուլի հիմնական դարպասապահը՝ Սիմոն Մինյոլեի փոխարեն[37][38]։ Դեկտեմբերին 2 անփառունակ ելույթներից հետո Կարիուսը դուրս մնաց թիմի հիմնական կազմից[39]։ Իր առաջին մրցաշրջանում նա անցկացրեց 16 հանդիպում՝ բաց թողելով 16 գնդակ[40]։
2017-18 մրցաշրջանում Կարիուսը սկսեց հանդես գալ Չեմպիոնների Լիգայում, իսկ Մինյոլեն՝ Պրեմիեր Լիգայում[41][42]։ 2018 թվականի սկզբին նա դարձավ թիմի հիմնական դարպասապահը նաև Պրեմիեր Լիգայում[43][44]։ Մայիսի 26-ին գերմանացին թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի եզրափակչի Ռեալ Մադրիդի դեմ խաղում[45], սակայն կատարեց 2 սխալ[46], որոնց պատճառով գոլի հեղինակ դարձան Գարեթ Բեյլը և Կարիմ Բենզեման, իսկ Լիվերպուլը պարտվեց 3-1 հաշվով[47][48]։ Խաղից հետո Կարիուսը հուզվեց և ներողություն խնդրեց երկրպագուներից՝ իր վրա վերցնելով պարտության մեղավորությունը[49][50]։ 5 օր անց նա բուժզննում անցավ, և պարզ դարձավ, որ եզրափակչի ժամանակ նա ստացել է գլխի ցնցում[51], որը կարող էր նրա սխալների պատճառը դառնալ[52][53]։ 2017-18 մրցաշրջանում Կարիուսը անցկացրեց 33 հանդիպում՝ 16 խաղում պահելով իր դարպասը անառիկ[54]։
2018 թվականի ամռանը Լիվերպուլը դարպասապահի համար ռեկորդային գնով գնեց Ալիսոն Բեկերի տրանսֆերը[55][56], և Կարիուսը դարձավ թիմի երկրորդ դարպասապահը։ Օգոստոսի 25-ին նա 2 տարվա վարձավճարով տեղափոխվեց Բեշիկթաշ[57][58][59][60]։ Իր դեբյուտը Թուրքիայի առաջնությունում նշեց սեպտեմբերի 2-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Բուրսասպորի դեմ խաղում[61]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարիուսը ներկայացրել է Գերմանիան բոլոր երիտասարդական հավաքականներում[62], սակայն ստացել է քիչ խաղաժամանակ՝ Մարկ-Անդրե տեր Շտեգենի, Բերնդ Լենոյի և Տիմո Հորնի հետ մրցակցության պատճառով։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ[63]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Մայնց 05 II | 2011–12 | Ռեգիոնալլիգա | 18 | 0 | — | 18 | 0 | |||||
2012–13 | 6 | 0 | 6 | 0 | ||||||||
2013–14 | 3 | 0 | 3 | 0 | ||||||||
Ընդհանուր | 27 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 27 | 0 | ||
Մայնց 05 | 2012–13 | Բունդեսլիգա | 1 | 0 | 0 | 0 | — | — | 1 | 0 | ||
2013–14 | 23 | 0 | 0 | 0 | 23 | 0 | ||||||
2014–15 | 33 | 0 | 1 | 0 | 2 | 0 | 36 | 0 | ||||
2015–16 | 34 | 0 | 2 | 0 | — | 36 | 0 | |||||
Ընդհանուր | 91 | 0 | 3 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 96 | 0 | ||
Լիվերպուլ | 2016–17 | Պրեմիեր Լիգա | 10 | 0 | 3 | 0 | — | 3 | 0 | 16 | 0 | |
2017–18 | 19 | 0 | 1 | 0 | 13 | 0 | 0 | 0 | 33 | 0 | ||
Ընդհանուր | 29 | 0 | 4 | 0 | 13 | 0 | 3 | 0 | 49 | 0 | ||
Բեշիկթաշ (վարձավճար) | 2018–19 | Սուպեր Լիգ | 30 | 0 | 0 | 0 | 5 | 0 | — | 35 | 0 | |
2019–20 | 8 | 0 | 0 | 0 | 3 | 0 | 11 | 0 | ||||
Ընդհանուր | 38 | 0 | 0 | 0 | 8 | 0 | 0 | 0 | 46 | 0 | ||
Կարիերայի ընդհանուր | 185 | 0 | 7 | 0 | 23 | 0 | 3 | 0 | 218 | 0 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիվերպուլ
- ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա. երկրորդ տեղ. 2017–18[47]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Germany - L. Karius - Profile with news, career statistics and history - Soccerway»։ uk.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2017-12-10
- ↑ Lusby Jack։ «Scouting Liverpool Transfer Target Loris Karius»։ Bleacher Report (անգլերեն)։ Վերցված է 2019-11-02
- ↑ Richards Alex (2016-05-24)։ «Who is Loris Karius? Liverpool new boy profiled»։ mirror։ Վերցված է 2019-11-02
- ↑ «Manchester City Seemed Like Best Move – Loris Karius»։ www.insidefutbol.com։ Վերցված է 2019-11-02
- ↑ «Loris Karius out to prove Manchester City wrong»։ The Irish Times (անգլերեն)։ Վերցված է 2019-11-02
- ↑ «Darum wechselt VfB-Talent Karius zu ManCity»։ www.spox.com։ Վերցված է 2019-11-02
- ↑ Germany kicker online, Nürnberg,։ «Bis 2014: 05 bindet Karius»։ kicker online (de-DE)։ Վերցված է 2017-12-10
- ↑ «Introducing Loris Karius: How the goalkeeper kicked past his struggles to become Liverpool’s No.1 | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-11-02
- ↑ «1.FSV Mainz 05 - Hannover 96, Dec 1, 2012 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-27
- ↑ «Introducing Loris Karius: How the goalkeeper kicked past his struggles to become Liverpool’s No.1 | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2017-12-10
- ↑ «Mainz 05 v Hannover 96 Live Commentary & Result, 01/12/2012, Bundesliga | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2017-12-10
- ↑ «Loris Karius | Football Stats | Liverpool | Season 2012/2013 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-11-02
- ↑ «Loris Karius | Football Stats | Liverpool | Season 2013/2014 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-11-02
- ↑ «1.FSV Mainz 05 - Asteras Tripolis, Jul 31, 2014 - Europa League Qualifying - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-02
- ↑ «Loris Karius verlängert bei Mainz 05 | 1. FSV Mainz 05 | bundesliga.de»։ bundesliga.de - die offizielle Webseite der Bundesliga (գերմաներեն)։ Վերցված է 2017-12-10
- ↑ «CONFIRMED: Arsenal target Loris Karius pens contract until 2018»։ Dailystar.co.uk (անգլերեն)։ 2015-01-12։ Վերցված է 2017-12-10
- ↑ «1.FSV Mainz 05 - Hertha BSC, Feb 7, 2015 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-02
- ↑ «Bundesliga | Your vote | Team of the Season | Goalkeepers | bundesliga.com»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2017-12-10
- ↑ Walsh Kristian (2016-05-24)։ «Karius named second-best Bundesliga keeper»։ liverpoolecho։ Վերցված է 2017-12-10
- ↑ «Loris Karius: The Mainz view of Liverpool's new goalkeeper signing»։ This Is Anfield (en-GB)։ 2016-05-24։ Վերցված է 2019-11-02
- ↑ «Liverpool agree deal to sign Loris Karius»։ Liverpool FC։ Վերցված է 2017-12-10
- ↑ «Loris Karius joins Liverpool from Bundesliga side Mainz for £4.7m» (en-GB)։ 2016-05-24։ Վերցված է 2019-10-27
- ↑ «Liverpool confirm Loris Karius squad number»։ Liverpool FC։ Վերցված է 2017-12-10
- ↑ Dobson Mark (2016-05-24)։ «Liverpool sign Loris Karius from Mainz to be Anfield’s new No1»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-10-27
- ↑ «Liverpool complete £4.7million deal for Loris Karius»։ Mail Online։ 2016-05-24։ Վերցված է 2019-10-27
- ↑ «Liverpool sign Mainz goalkeeper Loris Karius on long-term contract»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-10-27
- ↑ «Liverpool complete signing of goalkeeper Loris Karius»։ The Independent (en-GB)։ 2016-05-24։ Վերցված է 2017-12-10
- ↑ Bascombe Chris (2016-05-24)։ «Liverpool sign £4.75m goalkeeper Loris Karius from Mainz»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-10-27
- ↑ «Derby County - Liverpool FC, Sep 20, 2016 - EFL Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-27
- ↑ «Derby County 0-3 Liverpool»։ BBC Sport (en-GB)։ 2016-09-20։ Վերցված է 2017-12-10
- ↑ «Liverpool FC - Hull City, Sep 24, 2016 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-27
- ↑ «Liverpool 5-1 Hull City»։ BBC Sport (en-GB)։ 2016-09-24։ Վերցված է 2017-12-10
- ↑ «Liverpool FC - Manchester United, Oct 17, 2016 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-27
- ↑ Maddock David (2016-10-18)։ «Loris Karius inspired by David De Gea after shaky start to Liverpool career»։ mirror։ Վերցված է 2017-12-10
- ↑ Hunter Andy (2016-10-24)։ «Jürgen Klopp confirms Loris Karius now Liverpool’s first-choice goalkeeper»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-10-27
- ↑ «Jurgen Klopp confirms Simon Mignolet is no longer Liverpool's No 1»։ The Independent (en-GB)։ 2016-10-25։ Վերցված է 2017-12-10
- ↑ «Loris Karius: Liverpool boss Jurgen Klopp backs keeper for future success»։ BBC Sport (en-GB)։ 2016-12-15։ Վերցված է 2017-12-10
- ↑ «Loris Karius | Football Stats | Liverpool | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-11-02
- ↑ «Jurgen Klopp confirms Loris Karius will replace Simon Mignolet for Sevilla clash»։ talkSPORT (en-US)։ 2017-09-12։ Վերցված է 2019-11-02
- ↑ «Karius to be Liverpool's Champions League goalkeeper»։ This Is Anfield (en-GB)։ 2017-09-08։ Վերցված է 2019-11-02
- ↑ «Liverpool: Loris Karius is now the first choice goalkeeper, says Jurgen Klopp» (en-GB)։ 2018-01-19։ Վերցված է 2019-11-02
- ↑ Association Press (2018-01-19)։ «Jürgen Klopp makes Karius Liverpool’s No 1 and says: ‘It’s time to deliver’»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-11-02
- ↑ «Real Madrid - Liverpool FC, May 26, 2018 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-14
- ↑ Doyle Ian (2018-05-26)։ «Liverpool will stand by Karius despite Champions League horror show»։ liverpoolecho։ Վերցված է 2019-11-02
- ↑ 47,0 47,1 Stadium Daniel Taylor at the Olimpiyskiy (2018-05-26)։ «Real Madrid win Champions League as brilliant Bale sinks Liverpool»։ The Observer (en-GB)։ ISSN 0029-7712։ Վերցված է 2019-10-15
- ↑ Smyth Rob (2018-05-26)։ «Real Madrid beat Liverpool 3-1 to win Champions League final 2018 – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-10-15
- ↑ «Loris Karius gives tearful apology to Liverpool fans after mistakes vs R. Madrid»։ Metro (անգլերեն)։ 2018-05-26։ Վերցված է 2019-11-02
- ↑ «Karius apologises: 'my mistakes lost us the Champions League final'»։ The Independent (անգլերեն)։ 2018-05-26։ Վերցված է 2019-11-02
- ↑ «Statement regarding Loris Karius From Dr. Ross Zafonte and Lenore Herget, PT, DPT - Massachusetts General Hospital, Boston, MA»։ Massachusetts General Hospital (անգլերեն)։ Վերցված է 2019-11-02
- ↑ «Jürgen Klopp speaks on Loris Karius concussion»։ Liverpool FC։ Վերցված է 2019-11-02
- ↑ «Loris Karius: Liverpool keeper influenced by Champions League final concussion - Jurgen Klopp» (en-GB)։ 2018-07-06։ Վերցված է 2019-11-02
- ↑ «Loris Karius | Football Stats | Liverpool | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-11-02
- ↑ «Liverpool sign Alisson from Roma in record deal for a goalkeeper»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-11-02
- ↑ Romano Fabrizio (2018-07-18)։ «Liverpool sign Roma goalkeeper Alisson for world-record £66.9m fee»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-11-02
- ↑ «Loris Karius joins Besiktas on two-year loan»։ Liverpool FC։ Վերցված է 2019-11-02
- ↑ «Loris Karius: Liverpool goalkeeper joins Turkey's Besiktas on loan» (en-GB)։ 2018-08-25։ Վերցված է 2019-11-02
- ↑ Jones Matt։ «Besiktas Sign Loris Karius from Liverpool on 2-Year Loan Deal»։ Bleacher Report (անգլերեն)։ Վերցված է 2019-11-02
- ↑ «Transfer news: Loris Karius completes loan switch to Besiktas from Liverpool | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-11-02
- ↑ «Bursaspor - Besiktas JK, Sep 2, 2018 - Süper Lig - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-02
- ↑ Tweedale Alistair (2016-05-24)։ «Who is Liverpool signing Loris Karius and will he overtake Simon Mignolet in Jurgen Klopp's plans?»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-11-02
- ↑ «Loris Karius»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2019-11-02
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Լորիս Կարիուս Վիքիպահեստում |
---|
- Կարիուսի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Կարիուսի պաշտոնական Տվիտերի էջը
- Կարիուսի պաշտոնական Ինստագրամի էջը
- Կարիուսը transfermarkt-ում
- Կարիուսը soccerbase.com-ում
- Կարիուսը WhoScored.com կայքում
- Կարիուսը Լիվերպուլի պաշտոնական կայքում Archived 2016-10-14 at the Wayback Machine.
- Կարիուսը Բեշիկթաշի պաշտոնական կայքում
- Կարիուսը Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
- Կարիուսը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
|
|
- Հունիսի 22 ծնունդներ
- 1993 ծնունդներ
- Ապրող անձինք
- Գերմանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի դարպասապահներ
- Գերմանացի ֆուտբոլիստներ
- Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստներ
- Մայնց 05-ի ֆուտբոլիստներ
- Լիվերպուլի ֆուտբոլիստներ
- Բեշիկթաշի ֆուտբոլիստներ
- Թուրքական Սուպեր լիգայի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Գերմանացի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ