Ֆաբրիսիո Ագոստո Ռամիրես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ֆաբրիսիո Ագոստո Ռամիրես
իսպ.՝ Fabricio Agosto Ramirez
Fabricio Agosto.jpg
Քաղաքացիությունը Flag of Spain.svg Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 31, 1987(1987-12-31)[1] (31 տարեկան)
Ծննդավայր Լաս Պալմաս դե Գրան Կանարիա, Իսպանիա
Հասակ 180 սանտիմետր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա«Ֆուլհեմ»
Համար 31
Պատանեկան կարիերա
2003-2005 Իսպանիա «Վեսինդարիո»
2005-2006 Իսպանիա «Դեպորտիվո Լա Կորունյա»
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006-2008 Իսպանիա Դեպորտիվո Լա Կորունյա B 54 (?)
2007-2009 Իսպանիա «Դեպորտիվո Լա Կորունյա» 6 (-10)
2009-2011 Իսպանիա «Ռեալ Վալյադոլիդ» 1 (-2)
2010-2011 Իսպանիա «Ռեկրեատիվո» 40 (-36)
2011-2013 Իսպանիա «Ռեալ Բետիս» 17 (-27)
2013-2016 Իսպանիա «Դեպորտիվո Լա Կորունյա» 43 (-58)
2016-2018 Իսպանիա «Բեշիկթաշ» 66 (-57)
2018-ներկա Անգլիա«Ֆուլհեմ» 2 (-5)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ֆաբրիսիո Ագոստո Ռամիրես (իսպ.՝ Fabricio Agosto Ramirez, ծնվել է՝ դեկտեմբերի 31, 1987, Լաս Պալմաս դե Գրան Կանարիա, Գրան Կանարիա, Կանարյան կղզիներ), իսպանացի ֆուտբոլիստ: Հանդես է գալիս անգլիական «Ֆուլհեմ» ֆուտբոլային ակումբում որպես դարպասապահ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆաբրիսիո Ագոստոն հանդես է եկել «Վեսինդարիո» և «Դեպորտիվո Լա Կորունյա» ֆուտբոլային ակումբների երիտասարդական թիմերում, այնուհետև տեղափոխվել է «Դեպորտիվոյի» հիմնական թիմ: 2008 թվականի հունվարի 13-ին նա առաջին անգամ հանդես է եկել «Դեպորտիվոյի» հիմնական թիմի կազմում «Վիլյառեալ» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում, քանի որ թիմի երկու հիմնական դարպասապահները՝ Դուդու Ավաթը և Գուստավո Մունուան ակումբի կողմից ծձծկռտուքի համար հեռացվել էին[2]: Սակայն փետրվարին երկու դարպասապահներն էլ վերականգնվեցին առաջին թիմի կազմում, այդ իսկ պատճառով Ֆաբրիսիո Ագոստոն, ով ընդամենը վեց խաղ էր խաղացել Պրիմերայի շրջանակներում, ստիպված էր վերադառնալ երկրորդ դիվիզիոն: 2008 թվականի հունվարին դարպասապահով սկսեց հետաքրքրվել անգլիական «Արսենալը», որի ներկայացուցիչները երիտասարդ դարպասապահին անվանեցին «Իսպանիայի ամենապայծառ տաղանդներից մեկը»[3]:

Ֆաբրիսիո Ագոստո Ռամիրեսի կարիերան «Դեպորտիվոյում» զարգացում չունեցավ, և 2009 թվականի ամռանը նա հեռացավ ակումբից՝ ստանալով ազատ խաղացողի կարգավիճակ: Նույն թվականի հուլիսին նա երկամյա պայմանագիր ստորագրեց իսպանական մեկ այլ ֆուտբոլային ակումբի՝ «Վալյադոլիդի» հետ: Պայմանագրի դրույթների համաձձայն հնարավոր էր այն երկարաձգել ևս երկու տարով[4]: Սակայն նոր ակումբում ևս Ֆաբրիսիո Ագոստո չկարողացավ հաղթել մեկ դարպասապահի համար պայքարում՝ մրցաշրջանի ընթացքում խաղալով միայն երեք խաղ, որոնցից երկուսը Իսպանիայի գավաթի առաջնության և մեկը Պրիմեր լիգայի շրջանակներում: 2010 թվականի օգոստոսին Ֆաբրիսիոն մեկամյա վարձավճարով տեղափոխվում է «Ռեկրեատիվո» ֆուտբոլային ակումբ, որը հանդես էր գալիս Սեգունդայի առաջնությունում: Այդ պայմանագիրը նաև հնարավորություն էէր տալիս վարձակալությունը երկարաձգել մինչև 2012 թվականը[5]: «Ռեկրեատիվոյում» Ֆաբրիսիո Ագոստոն վերջապես հնարավորություն ստացավ խաղալ հիմնական կազմում: Թիմի կազմում մրցաշրջանի ընթացքում Սեգուդայի շրջանակներում նա անցկացրեց 40 հանդիպում:

«Ռեկրեատիվոյի» կազմում հաջող մրցաշրջանից հետո՝ 2011 թվականի հունիսին Ֆաբրիսիո Ագոստոն երեքամյա պայմանագիր ստորագրեց իսպանական «Ռեալ Բետիս» ֆուտբոլային ակումբի հետ: Ակումբը դարպասապահին ստացավ անվճար, սակայն տրանսֆերի պայմաններով «Վալյադոլիդը» կարող էր ստանալ խաղացողի գնի 20 % արժեքն այն դեպքում եթե նա վաճառվի այլ ակումբի[6]: Առաջին մրցաշրջանում Ֆաբրիսիոն հանդիսանում էր «Բետիսի» հիմնական դարպասապահ Կաստոյի փոխարինողը, իսկ հետագայում ակումբ նոր դարպասապահ Ադրիանի՝ ժամանելու և գլխավոր մարզիչ Խոսե Մել Պերեսի հետ վիճաբանության հետևանքով նա դարձավ թիմի երրորդ դարպասապահը[7]:

2013 թվականի օգոստոսին Ֆաբրիսիո Ագոստոն վերադառնում է «Դեպորտիվո», որի հետ ստորագրում է եռամյա պայմանագիր[8]: Առաջին մրցաշրջանում նա, հանդիսանալով հիմնական դարպասապահ Հերման Լյուկսի փոխարինողը, օգնեց ակումբին վերադառնալ Պրիմեր լիգա: 2014/2015 թվականների մրցաշրջանում Ֆաբրիսիոն Լյուկսի հետ մրցակցությունում հաղթեց և դարձավ ակումբի հիմնական դարպասապահ: Սակայն, 2015 թվականի օգոստոսին ստանում էէ ոտքի ծանր վնասվածք, և դարպասների պաշտպանությունը կրկին հանձնարարվում է Լյուկսին[9]: 2015/2016 թվականների ամբողջ մրցաշրջանի ընթացքում Ֆաբրիսիոն միայն մեկ անգամ է ներկայացվել «Դեպորտիվոյի» մեկնարկային կազմի Պրիմեր լիգայի շրջանակներում:

2016 թվականի հուլիսին Ֆաբրիսիո Ագոստոն հրաժարվեց երկարաձգել «Դեպորտիվոյի» հետ պայմանագիրն ու եռամյա պայմանագիր կնքեց թուրքական «Բեշիկթաշ» ֆուտբոլային ակումբի հետ: Իր այդ որոշումը նա բացատրեց ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայում խաղալու ցանկությամբ[10]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com — 2000.
  2. «Deportivo keepers axed after fight» (անգլերեն)։ CNN։ 2008-01-11։ Վերցված է 2015-11-18 
  3. Acedo, Francisco. (2008-01-14)։ «Gunners in Depor starlet link» (անգլերեն)։ SkySports։ Վերցված է 2015-11-18 
  4. «Fabricio ficha por el Valladolid» (իսպաներեն)։ Marca։ 2009-07-14։ Վերցված է 2015-11-18 
  5. «El guardameta Fabricio, cedido al Recreativo» (իսպաներեն)։ Marca։ 2010-08-19։ Վերցված է 2015-11-18 
  6. «El Betis hace oficial el fichaje de Fabricio» (իսպաներեն)։ Marca։ 2011-06-24։ Վերցված է 2015-11-18 
  7. «Mel: "No encuentro sentido a lo que dijo Fabricio"» (իսպաներեն)։ Marca։ 2012-09-16։ Վերցված է 2015-11-18 
  8. «El Deportivo anuncia el regreso del portero Fabricio» (իսպաներեն)։ AS.com։ 2013-08-17։ Վերցված է 2015-11-18 
  9. «Germán Lux, el 'bendito problema' de Víctor Sánchez del Amo» (իսպաներեն)։ Terra։ 2015-08-31։ Վերցված է 2015-11-18 
  10. «Fabricio deja el Depor entre lágrimas por la Champions» (իսպաներեն)։ Marca։ 2016-07-05։ Վերցված է 2016-09-07 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]