Յաննիս Ռիցոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յաննիս Ռիցոս
հուն․՝ Γιάννης Ρίτσος
Ծննդյան անունհուն․՝ Γιάννης Ρίτσος
Ծնվել էմայիսի 1, 1909(1909-05-01)[1][2][3][…]
ԾննդավայրՄոնեմվասիա, Monemvasia Municipality, Laconia Regional Unit, Պելոպոնես, Հունաստան[4]
Վախճանվել էնոյեմբերի 11, 1990(1990-11-11)[1][2][3][…] (81 տարեկան)
Վախճանի վայրԱթենք, Հունաստան[5]
ԳերեզմանՄոնեմվասիա
Գրական անունΠέτρος Βελιώτης
Մասնագիտությունբանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ և գրող
Լեզուհունարեն
Քաղաքացիություն Հունաստան
Գրական ուղղություններռեալիզմ, սյուրռեալիզմ և 30-ականների սերունդ
Ուշագրավ աշխատանքներ«Էպիտաֆիա»
«Լուսնի սոնատ»
«Քարեր, Կրկնություն, Վանդակաճաղեր»
ԱնդամակցությունԷԱՄ
ԿուսակցությունՀունաստանի կոմունիստական կուսակցություն
Պարգևներ
Զավակներ1 դուստր
Изображение автографа
 Yiannis Ritsos Վիքիպահեստում

Յաննիս Ռիցոս (հուն․՝ Γιάννης Ρίτσος, մայիսի 1, 1909(1909-05-01)[1][2][3][…], Մոնեմվասիա, Monemvasia Municipality, Laconia Regional Unit, Պելոպոնես, Հունաստան[4] - նոյեմբերի 11, 1990(1990-11-11)[1][2][3][…], Աթենք, Հունաստան[5]), հույն բանաստեղծ և ձախ քաղաքական ակտիվիստ, Դիմադրության շարժման մասնակից։ Արժանացել է Լենինյան կոմերիտմիության միջազգային մրցանակի «Ժողովուրդների մեջ բարեկամության ամրապնդման համար» (1977)։ Բանաստեղծի գրական ժառանգությունն ընդգրկում է ավելի քան հարյուր բանաստեղծական ժողովածուներ, տասը վեպեր, չորս թատերական ստեղծագործություններ, թարգմանություններ, ճամփորդական նոթեր և այլն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիցոս Յաննիսը ծնվել է 1909 թվականի մայիսի 1-ին Պելեպոնեսի Մոնեմվասիա քաղաքում, մանր հողատեր Էլեֆտերիոս Ռիցոսի ընտանիքում։ Մայրը՝ Էլեֆտերիան, ծագում էր հին հունական ազնվականական Գիտիու տոհմից։ 1921 թվականից մինչ 1925 թվականը սովորել է Գիտիուի գիմնազիայում։ Գրել սկսել է վաղ տարիքում։ Արդեն 1924 թվականին նրա բանաստեղծությունները տպագրվել են «Մանուկների ստեղծագործությունը» ժողովածուում։ 1925 թվականին ընտանիքը հայտնվում է սնանկացման եզրին, տուբերկուլյոզից մահանում են մայրն ու եղբայրը։

Յաննիսը տեղափոխվում է Աթենք, որտեղ աշխատում է Հունաստանի ազգային բանկում։ 1926 թվականին նրա մոտ նույնպես ախտորոշվում է տուբերկուլյոզ, իսկ հայրն ընկնում է հոգեբուժարան Դաֆնիում։ 1927—1929 թվականներին Յաննիս Ռիցոսը բուժվում է «Սոտիրիա» հիվանադանոցում։ 1930 թվականին տեղափոխվում է Հանյա քաղաքի առողջարան։ Այստեղ նա առաջին անգամ ելույթով հանդես է գալիս տուբերկուլյոզով հիվանդների բնակության ահավոր պայմանների դեմ։ Այս շրջանում նա ծանոթանում է մարքսիզմի գաղափարներին։

Հեղափոխական ու գրական գործունեության սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

1931 թվականին Յաննիս Ռիցոսը վերադառնում է Աթենք, որտեղ համագործակցում է ձախ քաղաքական կողմնորոշում ունեցող «Պրոտոպորի» («Ավանգարդ») ամսագրի, ինչպես նաև կոմերցիոն թատրոնի հետ՝ աշխատելով որպես ռեժիսոր, դերասան ու պարող։ Նա շփվում էր նաև բանվորների հետ ու ընդունվում է Հունաստանի կոունիստական կուսակցություն։ 1934 թվականից որպես սրբագրիչ աշխատել «Գավոստի» հրատարակչությունում։ Այդ ժամանակ էլ լույս է տեսնում Յաննիս Ռիտոսի բանաստեղծությունների «Տրակտոր» ժողովածուն, որ գրված էր ֆուտուրիզմի ու Վլադիմիր Մայակովսկու ազդեցությամբ։ Այնուհետև Ռիցոսը համագործակցում է Հունաստանի կոմունիստական կուսակցության պաշտոնական լրագրի («Ռիզոսպաստիս») հետ, որտեղ տպագրվում է «Նամակներ դեպի ռազմաճակատ» ստեղծագործությունը։

1935 թվականին լույս է տեսնում Յաննիս Ռիցոսի բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն՝ «Բուրգեր»։ 1936 թվականին Ֆեսալոնիկիում ծխախոտի գործարանի բանվորների գործադուլի ժամանակ տեղի ունեցած ողբերգական դեպքերի ազդեցությամբ Ռիցոսը որոշում է գրել «Էպիտաֆիա» պոեմը։ Ֆաշիստական բռնակալ Իոաննիս Մետակսասի՝ իշխանության գալուց հետո «Էպիտաֆիա» պոեմն այրվել է Ակրոպոլի մոտ։

1937 թվականին Յաննիս Ռիցոսը, չնայած իր ստեղծագործություններն արգելված էին, կարողանում է ընդունվել Հույն գրական գործիչների միություն։ Նույն թվականին նա հրատարակում է «Երգ իմ քրոջը», որ նվիրել էր իր քույր Լուլային։ Նա հոր նման տառապում էր հոգեկան հիվանդությամբ ու բուժվում էր Դաֆնիում։ 1938 թվականին հրատարակվում է «Գարնանային սիմֆոնիան», իսկ Ռիցոսը դառնում է պետական Թագավորական թատրոնի պարող (ներկայում՝ Հունաստանի ազգային թատրոն)։ 1940 թվականին Յաննիս Ռիցոսն ընդգրկվում է Ազգային օպերային թատրոնի թատերախմբում և հրատարակում «Օվկիանոսի քայլերգը»։

Երկրորդ համաշխարհայինն ու քաղաքացիական պոտերազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նացիստական շրջափակման տարիներին Յաննիս Ռիցոսն հանդես է գալիս Հունաստանի Ազգային-ազատագրական ճակատի կազմում և ընդգրկվում Հունաստանի ազգային-ազատագրական բանակի կազմում։ Նա դառնում է հակաֆաշիստական շարժման ղեկավար գորժիչներից մեկն՝ շարունակելով գրել հեղափոխակա ստեղծագործություններ։ 1942 թվականին նա գրել է «Կինը ծովափին» դրամատիկական ստեղծագործությունն ու «Վերջին հարյուրամյակը մարդուն» պոեմը։ 1943 թվականին բանաստեղծը համագործակցում է Աթենքում հրատարակվող «Ազատ գրականություն» ամսագրի հետ և հրատարակում «Փորձություն» ժողովածուն, որից գրաքննադատությունը հանում է «Արևից առաջ» պոեմը։

Հունաստանի քաղաքացիական պատերազմի տարիներին՝ 1948 թվականին, կոմունիստ Յաննիս Ռիցոսը ձերբակալվում է և աքսորվում նախ Լեմնոս կղզի, 1949 թվականի մայիսին՝ Մակրոնիսոս, իսկ 1950 թվականին՝ Այոս-Ստրատիոս։ Բանաստեղծն ազատություն է ստանում միայն 1952 թվականին՝ այն բանից հետո, երբ բողոքեցին համաշխարհային մշակույթի առաջադեմ մի շարք գործիչների, այդ թվում՝ Լուի Արագոնը, Պաբլո Ներուդան և Պաբլո Պիկասոն։ Ազատություն ստանալուց անմիջապես հետո Յաննիս Ռիցոսը գրում է «Անհնազանդ քաղաքը» և ընդունվում նոր կազմակերպված Դեմոկրատական ձախ միասնական կուսակցություն, որ գլխավորում էր Իոաննիս Պասալիդիսը։ Նա նաև համագործակցում է այդ կուսակցության հրատարակած «Ավգի» թերթի հետ։

Հետպատերազմյան տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1954 թվականին Յաննիս Ռիցոսն ամուսնանում է Գարաֆիլիա Գոերգիադուի հետ։ Նրանք ունենում են մի դուստր, որին անվանում են Էեֆտերիա (ծնվել է 1955 թվականին)։

1956 թվականին Յաննիս Ռիցոսը «Լուսնի սոնատ» պոեմ-մենագրության համար արժանանում է Պետական մրցանակի քնարերգության բնագավառում («Լուսնի սոնատը» թարգմանվել է աշխարհի 20 լեզուներով)։ Բանաստեղծն այցելում է ԽՍՀՄ, ինչից հետո գրում է «Տպավորություններ Խորհրդային Միության մասին» (1956)։ 1958 թվականին նորից սկսում են հետևել նրան, ինչի պատճառն էր «Էպիտեորիսի Տեխնիս» («Արվեստի տեսություն») ամսագրի անդրադարձը Հոկտեմբերյան հեղափոխության 40-ամյակինն։ 1959 թվականին այցելում է Ռումինիա ու Բուլղարիա։ 1962 թվականին Յաննիս Ռոցիսը նորիս այցելում է Ռումինիա, ապա Չեխոսլովակիա, ԳԴՀ, Հունգարիա։ 1966 թվականին լինում է Կուբայում։

1960 թվականին «Էպիտաֆիան» թողարկվում է ձայնապնակով. նրա համար երաժշտություն էր գրել հույն հայտնի կոմպոզիտոր Միկիս Թեոդորակիսը։ Յաննիս Ռիցոսը հրատարակության է պատրաստում «Չեխ ու սլովակ բանաստեղծների անթոլոգիան», նոր հունարեն թարգմանում Վլադիմիր Մայակովսկու, Ալեքսանդր Բլոկի, Ալեքսեյ Տոլստոյի ստեղծագործությունները, ինչպես նաև հեղափոխական կոմունիստ բանաստեղծների՝ կուբացի Նիկոլաս Գիլեյենի, հունգարացի Աթիլա Յոզեֆի ստեղծագործությունները։

Ռազմական խունտա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սև գնդապետների» (1967 թվական) ռազմական հեղափոխությունից հետո Յաննիս Ռիցոսը տարվում է Լերոս կղզում գտնվող համակենտրոնացման ճամբար, ապա Յարոս, այնուհետև խիստ մեկուսացմամբ բանտարկվում է Սամոս կղզում։ Սակայն նա կարողանում է Ֆրանսիա տեղափոխված Միկիս Թեոդորակիսին ուղարկել իր «Քարեր, Կրկնություն, Վանդակաճաղեր» և «Դառը հայրենիքի տասնութ երգեր» բանաստեղծական շարքերը, որոնց համար կոմպոզիտորը գրեց երեժշտություն, և դրանք կատարում էր իր համերգների ժամանակ։

1973 թվականին Յաննիս Ռիցոսը մասնակցում է Աթենքի ճարտարագիտական համալսարանում ուսանողների ցույցին խունտայի իշխանության դեմ։ Իր տպավորությունները նա արտացոլել է «Մարմին և արյուն» բանաստեղծության մեջ։

Դիկտատուրաի ակումից հետո Յաննիս Ռիցոսը բնակություն է հաստատում Աթենքում, որտեղ անցկացրել է իր կյանիք վերջին երկու տասնամյակը։ Կիպրոսում Հունսատանի ու Թուրքիայի ավտորիտար ռեժիմների կողմից միջազգային թշնամության հրահրմանն ի պատասխան գրում է «Հիմն ու ողբ Կիպրոսի մասին»։

Յանիիս Ռիցոսը մահացել է 1990 թվականի նոյեմբերի 11-ին Աթենքում։ Թաղվել է հայրենի Մոնեմվասիայում։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ստեղծագործական բեղմնավոր գործունեության ընթացքում Յաննիս Ռիցոսն արժանացել է բազմաթիվ մրցանակների։ Առաջինը՝ Քնարերգության բնագավառում պետական մրցանակը, ստացել է 1956 թվականին։

1970 թվականին դարձել է Գերմանիայի Մայնց քաղաքի Գիտությունների ու գրականության ակադեմիայի անդամ։ 1972 թվականին պարգևատրվել է Միջազգային մեծ մրցանակով («Knokk-ле-Zout», Բելգիա)։ 1975 թվականին պարգևատրվել է Գեորգի Դմիտրովի անվան միջազգային մրցանակով (Բուլղարիա) և Բանաստեղծ-ռոմանիտիկ Ալֆրեդ դը Վինիի անվան մեծ մրցանակով (Ֆրանսիա

1977 թվականին ստացել է Լենինյան կոմերիտմիության միջազգային մրցանակի «Ժողովուրդների մեջ բարեկամության ամրապնդման համար» (ԽՍՀՄ)։ 1979 թվականին պարգևատրվել է Խաղաղության համաշխարհային խորհրդի միջազգային մրցանակով։

Յաննիս Ռիցոսը Ֆեսալոնիկիի Արիստոտելի անվան համալսարանի պատվավոր դոկտոր է, Բիրմինգեմի համալսարանի պատվավոր դոկտոր, Մալարմեի ակադեմիայի (Ֆրանսիա) պատվավոր անդամ, Լայպցիգի համալսարանի (1984) և Աթենքի համալսարանի (1987) պատվավոր դոկտոր։

1986 թվականին Յաննիս Ռիցոսին ներկայացվել է Նոբելյան մրցանակի գրականության բնագավառում, իսկ 1987 թվականին բանաստեղծն ստացել է ՄԱԿ-ի մրցանակ ու Աթենքի քաղաքապետարանի ոսկե մեդալ։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ποιήματα — Α τόμος», (1961)
  • «Ποιήματα — Β τόμος», (1961)
  • «12 ποιήματα για τον Καβάφη», (1963)
  • «Μαρτυρίες — Σειρά 1η», (1963)
  • «Ποιήματα — Γ τόμος», (1964)
  • «Μαρτυρίες — Σειρά 2η», (1966)
  • «Δεκαοχτώ λιανοτράγουδα της πικρής πατρίδας», (1973)
  • «Ποιήματα — Δ τόμος», (1975)

Քնարերգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Τρακτέρ „, (1934)
  • “Πυραμίδες», (1935)
  • «Επιτάφιος», (1936)
  • «Το τραγούδι της αδελφής μου», (1937)
  • «Εαρινή συμφωνία», (1938)
  • «Το εμβατήριο του ωκεανού», (1940)
  • «Παλιά μαζούρκα σε ρυθμό βροχής», (1943)
  • «Δοκιμασία», (1943)
  • «Ο σύντροφός μας», (1945)
  • «Γειτονιές του κόσμου», (1949)
  • «Ο άνθρωπος με το γαρύφαλλο», (1952)
  • «Αγρύπνια», (1954)
  • «Πρωινό άστρο», (1955)
  • «Η σονάτα του σεληνόφωτος», (1956)
  • «Χρονικό», (1957)
  • «Πέτρινος χρόνος», (1957)
  • «Αποχαιρετισμός», (1957)
  • «Υδρία „, (1957)
  • “Χειμερινή διαύγεια», (1957)
  • «Οι γειτονιές του κόσμου», (1957)
  • «Η αρχιτεκτονική των δέντρων», (1958)
  • «Οταν έρχεται ο ξένος», (1958)
  • «Ανυπόταχτη πολιτεία», (1958)
  • «Οι γερόντισσες κ' η θάλασσα», (1959)
  • «Το παράθυρο», (1960)
  • «Η γέφυρα», (1960)
  • «Ο Μαύρος Αγιος», (1961)
  • «Το νεκρό σπίτι», (1962)
  • «Κάτω απ' τον ίσκιο του βουνού», (1962)
  • «Το δέντρο της φυλακής και οι γυναίκες», (1963)
  • «12 ποιήματα για τον Καβάφη», (1963)
  • «Μαρτυρίες Α», (1963)
  • «Παιχνίδια τ'ουρανού και του νερού», (1964)
  • «Φιλοκτήτης», (1965)
  • «Ρωμιοσύνη», (1966)
  • «Ορέστης», (1966)
  • «Μαρτυρίες Β», (1966)
  • «Όστραβα», (1967)
  • «Πέτρες, Επαναλήψεις, Κιγκλίδωμα», (1972)
  • «Η Ελένη», (1972)
  • «Χειρονομίες», (1972)
  • «Τέταρτη διάσταση», (1972)
  • «Η επιστροφή της Ιφιγένειας», (1972)
  • «Ισμήνη», (1972)
  • «Χρυσόθεμις», (1972)
  • «Δεκαοχτώ λιανοτράγουδα της πικρής πατρίδας», (1973)
  • «Γκραγκάντα», (1973)
  • «Διάδρομος και σκάλα», (1973)
  • «Σεπτήρια και Δαφνηφόρια», (1973)
  • «Καπνισμένο τσουκάλι», (1974)
  • «Ο αφανισμός της Μήλος», (1974)
  • «Υμνος και θρήνος για την Κύπρο», (1974)
  • «Κωδωνοστάσιο», (1974)
  • «Χάρτινα „, (1974)
  • “Ο τοίχος μέσα στον καθρέφτη», (1974)
  • «Η Κυρά των Αμπελιών», (1975)
  • «Η τελευταία προ Ανθρώπου Εκατονταετία», (1975)
  • «Τα επικαιρικά», (1975)
  • «Ημερολόγιο εξορίας», (1975)
  • «Μαντατοφόρες», (1975)
  • «Θυρωρείο», (1976)
  • «Το μακρινό», (1977)
  • «Το ρόπτρο»
  • «Γραφή Τυφλού»
  • «Τα ερωτικά»
  • «Ανταποκρίσεις», (1987)

Դրամաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Μια γυναίκα πλάι στη θάλασσα „, (1942)
  • “Πέρα απ'τον ίσκιο των κυπαρισσιών», (1947)
  • «Τα ραβδιά των τυφλών», (1959)
  • «Ο λόφος με το συντριβάνι»

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Α.Μπλόκ: Οι δώδεκα», (1957)
  • «Ανθολογία Ρουμανικής ποίησης», (1961)
  • «Αττίλα Γιόζεφ: Ποιήματα», (1963)
  • «Μαγιακόφσκι: Ποιήματα», (1964)
  • «Ντόρας Γκαμπέ: Εγώ, η μητέρα μου και ο κόσμος», (1965)
  • «Ιλία 'Ερεμπουργκ: Το δέντρο», (1966)
  • «Ναζίμ Χικμέτ: Ποιήματα», (1966)
  • «Ανθολογία Τσέχων και Σλοβάκων ποιητών», (1966)
  • «Νικόλας Γκιλλιέν: Ο μεγάλος ζωολογικός κήπος», (1966)
  • «Α.Τολστόη : Η γκρινιάρα κατσίκα», (1976)
  • «Φ.Φαριάντ: Ονειρα με χαρταετούς και περιστέρια», (1988)
  • «Χο τσι Μινχ: Ημερολόγιο της φυλακής

Ճամփորդական նոթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • »Εντυπώσεις απο τη Σοβιετική Ενωση", (1956)
  • «Ιταλικό τρίπτυχο», (1982)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Рицос Яннис // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118788957 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յաննիս Ռիցոսի ստեղծագործությունները.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Мицос Александропулос. Янис Рицос сегодня.// Иностранная литература.1975.№ 10.- С. 213-219.
  • Краткая литературная энциклопедия. М., 1971. Т. 6. С.310-311.