ԷԱՄ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ազգային-ազատագրական ճակատ, ԷԱՄ (անգլ.՝ Εθνικό Απελευθερωτικό Μέτωπο) Հունաստանի ազգային-ազատագրական ճակատային քաղաքական կուսակցությունների, խմբավորումների, դեմոկրատական կազմակերպությունների և առանձին հայրենասերների միավորում։ Ստեղծվել է կոմունիստական կուսակցության նախաձեռնությամբ 1941 թվականին (համախմբելով նաև ձախակողմյան և հանրապետական բազմաթիվ այլ ուժերի), երկիրը Նացիստական Գերմանիայի կողմից օկուպացնելուց հետո։

Ունեցել է իր զինված ուժերը և կոմիտեները՝ երկրի տարբեր վայրերում։ 1944 թվականին ստեղծեց ազգային-ազատագրական քաղաքական կոմիտեն, որն իրականացնում էր ժամանակավոր կառավարության գործառույթներ։ Կազմակերպությունը հասավ իր առջև դրված նպատակների իրագործման գագաթնակետին 1944 թվականի տարեվերջին, երբ վերջինիս տիրապետության տակ էր գտնվում երկրի տարածքների մեծ մասը։ Այնուամենայնիվ, 1944 թվականի դեկտեմբերին այն աղետալի պարտություն կրեց, որից հետո սկիզբ դրվեց ճակատի աստիճանական անկմանը, որից հետո բռնկվեց Հունաստանի քաղաքացիական պատերազմը։

1947 թվականի դեկտեմբերին Հունաստանի կառավարությունն արգելեց ԷԱՄ-ի և նրա մեջ մտնող կազմակերպությունների գործունեությունը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 5 CC-BY-SA-icon-80x15.png