Մոնեմվասիա
| Բնակավայր | ||
|---|---|---|
| Մոնեմվասիա | ||
հուն․՝ Μονεμβασιά
| ||
| 36°41′16″N 23°3′20″E / 36.68778°N 23.05556°E | ||
| Երկիր | ||
| Համայնք | Monemvasia Municipality? և Commune of Monemvassia, Lakonia? | |
| ԲԾՄ | 15 մետր | |
| Բնակչություն | ▲67 մարդ (2021) | |
| Հեռախոսային կոդ | 2732 | |
| Փոստային դասիչ | 230 70 | |
| Պաշտոնական կայք | monemvasia.gov.gr | |
|
| ||
Մոնեմվասիա[1][2], նաև Մոնեմվազիա[3] (հուն․՝ Μονεμβασία [4]), բյուզանդական ամրոց և գյուղ Հունաստանում։ Գտնվում է նույնանուն կղզու վրա, որը նեղ դամբով[3] կապված է Պելեպոնեսի հետ։ Ամրոցի անվանումը ծագում է հունարեն «մոնի էմբասիա» (μόνη ἐμπασία ) արտահայտությունից, որը նշանակում է «մեկ մուտք»։ Գյուղը գտնվում է Էգեյան ծովի ափին գտնվող կղզու հարավում։ Մտնում է Մոնեմվասիա համայնքի (դիմ) մեջ՝ Լակոնիայի ծայրամասային տարածքում՝ Պելոպոնեսի ծայրամասում։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմել է 19 մարդ[4]։
Պավսանիասը նկարագրել է Մինոյի հրվանդանը (հին հունարեն՝ ἄκρα Μινῴα )[5]։ Ժայռը, որտեղ գտնվում է քաղաքը, գոյացել է 375 թվականին[6] բյուզանդացի պատմաբան Զոսիմոսի հիշատակած հզոր երկրաշարժի հետևանքով, որը լրջորեն փոխել է Լակոնիայի արևելյան ափը։ 1971 թվականին մայրցամաքը և ժայռը, որտեղ գտնվում է գյուղը, միացվել են ավտոմոբիլային կամրջով։
Ֆրանկյան ժամանակաշրջանում հայտնի էր որպես Նապոլի-դի-Մալվասիա (իտալ.՝ Napoli di Malvasia) կամ Մալվազիա[7] (լատիներեն՝ Malvasia, հուն․՝ Μαλβαζία ) և հանդիսանում էր մալվասյան կոչվող հունական գինիների առևտրի կենտրոնը[3][6]։ Մալվազիա (ֆրանսերեն՝ Malvoisie) անվամբ հայտնի են լիկյորային գինին[8] և խաղողի գինին[9]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրման և վաղ միջնադարյան ժամանակաշրջանի պատմության հիմնական աղբյուրը Մոնեմվասյան ժամանակագրությունն է։ 550 թվականին Բելիսարիոսը՝ Հուստինիանոս I-ի հրամանատարը, բարձր է գնահատել ժայռի վրա ամրության ռազմական ներուժը[6]։ Մոնեմվասիայի առաջին բնակիչները եկել են Լակոնիայից՝ փախչելով ավարների ներխուժումից, որը տեղի է ունեցել 558 թվականին՝ Մորիկ կայսեր օրոք[6]։
Սուրբ Վիլիբալդը՝ Բոնիֆացի ապագա աշակերտը, որը 723 թվականին[6] ուխտագնացություն է կատարել դեպի Հռոմ և Երուսաղեմ, 723 թվականին գրել է Հունաստանի իր անցած ճանապարհորդության մասին. «Եվ այնտեղից լողալով՝ Ադրիատիկ ծովով եկան դեպի Մոնեմվասիա քաղաք՝ սլավոնների երկիր, և ձախ կողմում թողեցին Կորինֆը»։
Դատելով արձանագրությունից՝ Պելոպոնեսի ամենավաղ հուշն այդ ժամանակ համարվում էր «սլավոնների երկիրը»։
746 թվականին՝ Կոստանդին V-ի օրոք, Ֆեոֆանը քաղաքում համաճարակ է նշել, որը կոչվում էր Հուստինիանոսի ժանտախտ։ Այն ներթափանցել էր Սիցիլիայից և Կալաբրիայից «ավերիչ կրակի նման»[6][10][11]։
Մոտ 878 թվականին ստորին քաղաքն ամրապնդվել և օգտագործվել է որպես արաբների դեմ պատերազմում բյուզանդական նավատորմի բազա։ 961 թվականին Կրետեի Էմիրությունը դադարել է գոյություն ունենալ, դադարել են նաև արաբների հարձակումները[6]։
1147 թվականին Սիցիլիայի նորմանցիներն անհաջող փորձ են արել գրավել Մոնեմվասիան։ Կոստանդնուպոլսի անկումից հետո՝ 1204 թվականին, չորրորդ խաչակրաց արշավանքի ժամանակ, Մոնեմվասիան զերծ է մնացել նվաճումներից[6][11]։ Խաչակիրների կողմից եռամսյա պաշարման արդյունքում՝ Գիյոմ II դե Վիլլարդուենի հրամանատարության ներքո, քաղաքը հանձնվել է, և 1248 թվականին[11] դարձել Աքայան իշխանությունների մաս։
1259 թվականին՝ Պելագոնիայի ճակատամարտում, Գիյոմ II դե Վիլլարդուենը գերի է վերցվել Միքայել VIII Պալեոլոգոսի կողմից։ Ազատությունը վերականգնելու համար աքայացիների իշխանը ստիպված էր 1262 թվականի պայմանագրով Բյուզանդիային զիջել Մոնեմվասիան, Մանին և Միստրասը[11]։ Նույն տարում ձևավորվել է Մորեայի բռնապետությունը[11]։ Մոնեմվասիան դարձել է խաչակիրների հետ պատերազմի կենտրոն։ Մոնեմվասիայում կայանել է Կոնստանդին Պալեոլոգոսի զորքը, որն ուղարկվել էր Կոստանդնուպոլիսից՝ Միքայել VIII Պալեոլոգոսի կողմից[6]։
1292 թվականին արգենտինացի ծովակալ Ռուջերո դի Լաուրիան ավերել է ստորին քաղաքը և շատ բնակիչների, այդ թվում՝ կանանց, հմուտ հյուսների և մետաքսագործների[6] որպես բանտարկյալ տարել իտալական Մեսինա։
Մոնեմվասիայի ղեկավար Պավլոս Մամոնասը (Παύλος Μαμωνάς ) բռնակալ Թեոդոր I Պալեոլոգոսի թշնամին էր[6][12]։ 1385 թվականին թուրքերը Օմար բեյի, գեներալ Բայազիդ I-ի գլխավորությամբ գրավել են Մոնեմվասիան և հանձնել Պալեոլոգոսին[6]։ 1397 թվականին թուրքական բանակը՝ Յակուբ փաշայի և Էվրենոս բեյի գլխավորությամբ, գրավել և թալանել է Մոնեմվասիան[12]։ 1401 թվականին կայսր Մանուիլ II Պալեոլոգոսը Արևմտյան Եվրոպա մեկնելու ճանապարհին կայսրուհուն և երկու երեխաներին թողել է Մոնեմվասիայում՝ իր եղբայր Թեոդոր I բռնակալի պաշտպանության ներքո[12]։

Կոստանդնուպոլսի գրավումից 7 տարի անց՝ 1460 թվականի մայիսի 30-ին, Միստրայի բերդը կամավոր հանձնվել էՄեհմեդ Նվաճողի զորքերին, Ծովային բռնակալը դադարել է գոյություն ունենալ[11]։ Մոնեմվասիայի բնակիչները հովանավորության խնդրանքով դիմել են Հռոմի Պապ Պիոս II-ին[6]։ 1464 թվականին քաղաքն անցել է Վենետիկի հանրապետության տիրապետության տակ[11]։
1540 թվականին[11]՝ չորրորդ վենետիկյան-թուրքական պատերազմի վերջում, Մոնեմվասիան հանձնվել է Օսմանյան կայսրությանը վենետիկյան դոժ Պիետրո Լանդոյի կողմից։ Բնակիչները լքել են Մոնեմվասիան, այն անկում է ապրել[6]։
1690 թվականին քաղաքը ցամաքով և ծովով պաշարվել է վենետիկցիների կողմից՝ ծովակալ Ֆրանչեսկո Մորոսինիի գլխավորությամբ, իսկ օգոստոսի 18-ին թուրքերը պայմանագիր են կնքել վենետիկցիների հետ, համաձայն որի՝ Մոնեմվասիան հանձնվել է նրանց։ Բնակիչները վերադարձել են Մոնեմվասիա[6]։
1715 թվականի սեպտեմբերի 7-ին՝ Երկրորդ Ծովային պատերազմի ժամանակ, Մոնեմվասիան առանց մարտի տրվել է Օսմանյան կայսրությանը։ Բնակիչները լքել են Մոնեմվասիան, այն անկում է ապրել[6]։
1770 թվականին՝ Պելոպոննեսյան ապստամբության ընթացքում, Մոնեմվասիան ավերվել է ալբանացիների կողմից, բնակիչները լքել են այն[6]։
1821 թվականի մարտին՝ Օսմանյան կայսրությունից Հունաստանի անկախության պատերազմի ժամանակ, ամրոցը պաշարվել է Լակոնիայի և Կինուրիայի բնակիչ երկու հազար ապստամբների կողմից՝ Ձանետակիդեսի (Τζανετάκηδες ), Գրիգորակիդեսի (Γρηγοράκηδες ) և Վուզանարայի (Βουζανάρα ) ղեկավարությամբ[6]։ 1821 թվականի հուլիսի 23-ին՝ եռամսյա պաշարումից հետո, բերդը գրավվել է ապստամբների կողմից[6]։ Թուրքական կայազորը ամբողջությամբ կոտորվել է։
Մոնեմվասիա համայնք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոնեմվասիայի տեղական համայնքը ներառում է երեք բնակավայր։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազել է 1418 մարդ[4]։ Տարածքը 12,55 քառակուսի կիլոմետր է[13]։
| Տեղանք | Բնակչություն (2011)[4], մարդ |
|---|---|
| Այիա-Կիրիակի | 100 |
| Էֆիրա | 1299 |
| Մոնեմվասիա | 19 |
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Բնակչություն, մարդ |
|---|---|
| 1991 | 69[14] |
| 2001 | 131[14] |
| 2011 | 19[4] |
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Սոֆիայի եկեղեցին կառուցվել է կայսր Անդրոնիկոս II Պալեոլոգիոսի օրոք՝ մոտ 1150 թվականին[6][15]։ Մոնեմվասիայի ամենանշանավոր կառույցն է։ Տեղակայված է ժայռի ամենաբարձր կետում գտնվող վերին քաղաքում։ Թուրքական իշխանության ժամանակ վերածվել է մզկիթի[6]։ Եկեղեցին վերանորոգվել է 1950-ական թվականներին։
Ամենայն Սուրբ Աստվածածին Քրիստոնեական եկեղեցին կառուցվել է 15-րդ դարում՝ ավելի հին եկեղեցու տեղում։ Եկեղեցում կա Պանագիայի կամ Օդիգիտրիայի՝ 1150 թվականի սրբապատկեր[6], որին անուն է տրվել։ Սրբապատկերի անվանումը ծագում է լակոնյան Խրիսաֆա (Χρύσαφα ) գյուղից, որտեղ այն գտնվում էր Մոնեմվասիայում հայտնվելուց առաջ։ Եկեղեցու տակ է գտնվում քաղաքի միակ հրաշագործ աղբյուրը, որի ջուրը, ըստ ավանդության, նպաստում է բեղմնավորմանը։ Թուրքական տիրապետության ժամանակ եկեղեցին թալանի է ենթարկվել և վերածվել ցորենի պահեստի։ Շինություններից մեկի տեղում բաղնիք է կառուցվել։
Միրտիդիոտիսի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1690 թվականին՝ վենետիկյան երկրորդ տիրապետության օրոք։
Սուրբ Նիկոլասի եկեղեցին կառուցվել է 1703 թվականին՝ վենետիկյան իշխանության օրոք[6]։ Հետագայում թալանվել է թուրքերի կողմից։ 1821 թվականի Հունական հեղափոխությունից հետո երկար տարիներ օգտագործվել է որպես տարրական դպրոց։ Այս դպրոցում սովորել է ծնունդով Մոնեմվասիայից Յաննիս Ռիցոսը՝ հայտնի հույն բանաստեղծ և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հունական դիմադրության մասնակից։ Նա թաղված է այս քաղաքում։
Քրիստոսի խաչելության տաճարը (Էլկոմենոս-Քրիստոս) հիմնադրվել է 1293 թվականին՝ կայսր Անդրոնիկոս II Պալեոլոգոսի կողմից, Մոնեմվասիա այցից հետո։ Գտնվում է քաղաքի կենտրոնական հրապարակում։ Դա քաղաքի ամենամեծ տաճարն է։ 1697 թվականին տաճարը վերակառուցվել է վենետիկցիների կողմից[6]։
Այստեղ են գտնվում նաև 19-րդ դարի Սուրբ Ստեփանոս եկեղեցին, Պանագիայի եկեղեցին կամ 18-րդ դարի Կրիտիկի և Սուրբ Աննայի եկեղեցին[6]։
Պորի (Πορί ) քաղաքից 5 կմ դեպի հյուսիս-արևմուտք գտնվում է համանուն լողափը[6]։ 6 կմ դեպի հյուսիս-արևմուտք գտնվում են Էպիդավրոս Լիմիրա (Επίδαυρος Λιμηρά ) հնագույն քաղաքի ավերակները։ 20 կմ դեպի հարավ գտնվում է Բոյա հնագույն քաղաքը (Βοιαί , Վատիկա, Βάτικα , այժմ՝ Նեապոլի[2], Νεάπολη )[6]։
Բնիկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆոտիուս (մահացել է 1431 թվականին), Կիևի և համայն Ռուսիայի մետրոպոլիտ, որին իբրև սուրբ պաշտում են Ռուս Ուղղափառ եկեղեցում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նավահանգստի տեսարան
- Վենետիկյան ոճով տուն
- Հին տուն
- Տեսարան դեպի բերդ
- Բերդի մուտքը
- Փողոց բերդի ներսում
- Տանիքներ
- Քաղաքի տեսարան
- Ավանդական տներ
- Սուրբ Նիկոլաս
- Այիա Սոֆիա եկեղեցին սարահարթի վերևում
- Մաինլանդ, ժայռի վերևից
- Կաստրո
- Սուրբ Սոֆիայի ավերակներ՝ միջնաբերդի վրա
- Դիտարան պատերին, միջնաբերդ
- Զանգակատուն, Կաստրո
- Պատերը ծովի երկայնքով, կաստրո
- Կաստրոյի փողոց
- Սուրբ Սոֆիա, միջնաբերդ
- Պատշգամբ, որը նայում է դեպի ծովը
- Առավոտը կաստրոյում
- Առավոտը միջնաբերդում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Монемваси́я // Словарь географических названий зарубежных стран / отв. ред. А. М. Комков. — 3-е изд., перераб. и доп. — М. : Недра, 1986. — С. 209—243.
- 1 2 Греция : Справочная карта : Масштаб 1:1 000 000 / гл. ред. Я. А. Топчиян; ред.: Г. А. Скачкова, Н. Н. Рюмина. — М.: Роскартография, Омская картографическая фабрика, 2001. — (Страны мира «Европа»). — 2000 экз.
- 1 2 3 «Монемвазия». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - 1 2 3 4 5 «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. 2014 թ․ մարտի 20. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ Павсаний. Описание Эллады. III, 23, 7
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 «Μονεμβασία» (հունարեն). Δήμος Μονεμβασιάς. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ Johann Jacob Hofmann Monembasia // Lexicon Universale. — Leiden, 1698. — Vol. 3: M—Q. — P. 199.
- ↑ «Мальвазия». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «Мадера, вино». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Феофан. Хронология. 738.
- 1 2 3 4 5 6 7 8 Греция. Часть I // Православная энциклопедия. — М. : Церковно-научный центр «Православная энциклопедия», 2006. — Т. XII. — С. 355—391. — 752 с. — 39 000 экз. — ISBN 5-89572-017-X.
- 1 2 3 Медведев, И. П. Из истории Мистры // Византийский временник. — 1967. — Т. XXVII (52). — С. 131—141.
- ↑ Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Т. I. — С. 365. — ISSN 1106-5761.
- 1 2 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
- ↑ Греция. Часть II // Православная энциклопедия. — М. : Церковно-научный центр «Православная энциклопедия», 2006. — Т. XII. — С. 391—427. — 752 с. — 39 000 экз. — ISBN 5-89572-017-X.
