Jump to content

Միքայել Ենգիբարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ենգիբարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Միքայել Ենգիբարյան
Ծնվել էօգոստոսի 30, 1902(1902-08-30)[1]
ԾննդավայրԲյուրական, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1938[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՅա․ Սվերդլովի անվան կոմունիստական համալսարան (1921)[1] և Մոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ (1933)[1]
Մասնագիտությունհեղափոխական և քաղաքական գործիչ
ԱշխատավայրՀԿԿ[1] և Երևանի պետական համալսարան[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ

Միքայել (Միշա) Հարությունի Ենգիբարյան (օգոստոսի 30, 1902(1902-08-30)[1], Բյուրական, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - 1938[1]), հայ կուսակցական-պետական գործիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Աշտարակի շրջանի Բյուրական գյուղում։ Ավարտել է Երևանի ռուսական արական գիմնազիան։ 1919 թվականին մասնակցել է «Սպարտակ» կոմունիստական երիտասարդական կազմակերպության ժողովներին և նույն թվականին ընդունվել կոմունիստական կուսակցության շարքերը։

1920 թվականի մայիսմեկյան հակակառավարական ցույցին մասնակցելու համար բանտարկվել է և դատարանի որոշմամբ արտաքսվել Հայաստանից։ Մեկնել է Թիֆլիս, ապա՝ Բաքու, այնուհետև գործուղվել է ուսանելու Մոսկվայի Յա. Սվերդլովի անվան կոմունիստական ակադեմիայում։ 1921 թվականին ավարտելով իննամսյա դասընթացը՝ նշանակվել է ՀԿ(բ)կ Կենտկոմի տրանսպորտային ենթաբաժնի վարիչ։ Այնուհետև նշանակվել է Նոր Բայազետի (այժմ՝ Գավառ) կուսակցական գավառային կոմիտեի քարտուղար, իսկ 1923 թվականին՝ ՀԿԿ Կենտկոմի կազմակերպչական բաժնի վարիչի տեղակալ։ 1923-1926 թվականներին սովորել է Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում և ավարտելուց հետո նշանակվել ՀԿԿ ԿԿ կազմբաժնի վարիչի տեղակալ, ապա՝ Երևանի քաղկոմի երկրորդ քարտուղար։ 1929 թվականին գործուղվել է ուսանելու Մոսկվայի Կարմիր պրոֆեսուրայի համաշխարհային տնտեսության և համաշխարհային քաղաքականության ինստիտուտում, որն ավարտելուց հետո, ատենախոսության համար նյութեր հավաքելու նպատակով, 1933 թվականին վեց ամսով գործուղվել է Գերմանիա, որտեղից վերադառնալով՝ նշանակվել է Լենինականի մեքենատրակտորային կայանի քաղբաժնի պետ։ 1935 թվականին աշխատել է ՀԿ(բ)կ Կենտկոմի արդյունաբերական-տրանսպորտային բաժնի, ապա՝ գյուղատնտեսական բաժնի վարիչ։

1936 թվականին պարգևատրվել է Լենինի շքանշանով։

1937 թվականի հունվարի 17-ին նշանակվել է ԵՊՀ ռեկտոր, սակայն ընդամենը երեք ամիս անց նրան ազատել են աշխատանքից։ Նույն թվականի դեկտեմբերի 28-ին ՀԽՍՀ գերագույն դատարանի հատուկ կոլեգիայի որոշմամբ, որպես «ժողովրդի թշնամի», դատապարտվել է գնդակահարության, որն ի կատար է ածվել հենց նույն օրը։ ՀԽՍՀ դատախազությունը 1955 թվականի սեպտեմբերի 22-ին կարճել է Մ. Ենգիբարյանի գործը և արդարացրել նրան[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքայել Ենգիբարյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 515