Մարիա Տերեսա Լեոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Տերեսա Լեոն
իսպ.՝ María Teresa León Goyri
Ծննդյան անունիսպ.՝ María Teresa León y Goyri
Ծնվել էհոկտեմբերի 31, 1903(1903-10-31)[1] կամ 1903[2][3][4]
ԾննդավայրԼոգրոնյո, Իսպանիա
Վախճանվել էդեկտեմբերի 13, 1988(1988-12-13)[1][2][3][…]
Վախճանի վայրՄախադաոնդա, Մադրիդ, Իսպանիա[5]
Մասնագիտությունգրող, սցենարիստ, խմբագիր, թարգմանչուհի, դրամատուրգ և մանկագիր
Քաղաքացիություն Իսպանիա
ԿրթությունՈւսուցման ազատ ինստիտուտ
Ժանրերվեպ, թատրոն, էսսե, պոեզիա, պատմվածք, կենսագրություն և Սցենար
Գրական ուղղություններԼաս Սինսոմբրերո
ԱնդամակցությունCommemorative plaque to the Lyceum Club Femenino, Madrid?
ԱմուսինՌաֆայել Ալբերտի
ԶավակներAitana Alberti León?
ԱզգականներMaría Goyri?
 María Teresa León Վիքիպահեստում

Մարիա Տերեսա Լեոն (իսպ.՝ María Teresa León, հոկտեմբերի 31, 1903(1903-10-31)[1] կամ 1903[2][3][4], Լոգրոնյո, Իսպանիա - դեկտեմբերի 13, 1988(1988-12-13)[1][2][3][…], Մախադաոնդա, Մադրիդ, Իսպանիա[5]), իսպանացի գրող, ակտիվիստ, մշակույթի դեսպան։ Ծնվել է Լոգրոնյոյում, եղել է իսպանացի ֆեմինիստ և գրող Մարիա Գոյրիի (Ռամոն Մենենդես Պիդալի կինը) զարմուհին։ Ամուսնացած է եղել իսպանացի բանաստեղծ Ռաֆայել Ալբերտիի հետ։ Բազմաթիվ հոդվածներ է նվիրել Diario de Burgos պարբերականին և հրատարակել մանկական գրքեր՝ Cuentos para soñar և La bella del mal amor:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Տերեսան ծնվել է 1903 թվականին Իսպանիայի բանակի գնդապետ Անգել Լեոնի ընտանիքում։ Մեծացել է գրքերով լի հարուստ ընտանիքում։ Պատանի տարիքում ապրել է Մադրիդում, Բարսելոնայում և Բուրգոսում, կարդացել է Վիկտոր Հյուգոյի, Ալեքսանդր Դյումայի և Բենիտո Պերես Գալդոսի ստեղծագործությունները[6]։ Հոր շրջիկ կարիերան իր ազդեցությունն է թողել Մարիա Տերեսայի կյանքի վրա[7]։ Նրա մայրը` Օլիվա Գոյրին, դստերն ուղարկել է սովորելու Անվճար կրթական հաստատությունում (Institución Libre de Enseñanza), որտեղ դասավանդում էր մորաքույրը՝ Մարիա Գոյրին։ Ստացել է փիլիսոփայության և գրականության բակալավրի աստիճան։

1920 թվականին, երբ նա տասնվեց տարեկան էր, ամուսնացավ Գոնսալո դե Սեբաստիան Ալֆարոյի հետ և երկու որդի ունեցավ՝ Գոնսալոն (ծնվել է 1921 թ.) և Էնրիկեն (ծն. 1925 թ.): Ամուսնությունը երկար չտևեց, նա կորցրեց իր երկու զավակների խնամակալությունը և տեղափոխվեց Բուրգոսում գտնվող իր ընտանիքի մոտ, որտեղ սկսեց հոդվածներ գրել Diario de Burgos-ի համար, որոնք վերաբերում էին ընթացիկ գործերին, մշակույթին և կանանց իրավունքներին։ Գրում էր Իսաբել Ինգիրամի գրական անունով, Գաբրիելե Դ'Աննունցիոյի Forse che sì, forse che no (Միգուցե՝ այո, միգուցե՝ ոչ) հերոսուհու անունով։ 1928 թվականին նա առաջին անգամ այցելեց Արգենտինա։ 1929 թվականին հանդիպեց բանաստեղծ Ռաֆայել Ալբերտիին, որը դարձավ նրա կյանքի ուղեկիցը։ Նրանք ամուսնացան 1932 թվականին Մալյորկայում տեղի ունեցած քաղաքացիական արարողության ժամանակ։ Այդ տարում Patronato del Centro para Ampliación de Estudios-ը (Առաջադեմ ուսումնասիրությունների խորհուրդ) նրան դրամաշնորհ տվեց՝ ուսումնասիրելու եվրոպական թատերական շարժումը։ Մարիա Տերեսան մեկնեց Բեռլին, Բելգիա, Դանիա, Նիդերլանդներ, Նորվեգիա և Խորհրդային Միություն, որտեղ հանդիպեց այսպես կոչված «հեղափոխական գրողներին» և մեկ տասնյակ հոդվածներ տպագրեց El Heraldo de Madrid ամսագրում։

1933 թվականին Մարիան և Ալբերտին հիմնել են Octubre ամսագիրը։ 1934 թվականին Մարիա Տերեսան վերադարձել է Խորհրդային Միություն՝ մասնակցելու «Խորհրդային գրողների առաջին համագումարին», որտեղ հանդիպել է Մաքսիմ Գորկուն, Անդրե Մալրոյին և Էրվին Պիսկատորի հետ։ Ավելի ուշ նույն տարում նա մեկնել է Միացյալ Նահանգներ միջոցներ հայթայթելու 1934 թվականի հոկտեմբերին Աստուրիայի հանքագործների գործադուլից տուժածների համար[8]։

Իսպանիայի քաղաքացիական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1936 թվականի հուլիսի 18-ին Մարիան և Ռաֆայելը գտնվում էին Իվիսայում, երբ սկսվեց Իսպանիայի քաղաքացիական պատերազմը։ Նրանք վերադարձան Մադրիդ, որտեղ Մարիա Տերեսան դարձավ Հակաֆաշիստական գրողների դաշինքի քարտուղար և հիմնադրեց El mono azul (Կապույտ արտահագուստ) ամսագիրը, որը լույս տեսավ 1936 թվականի օգոստոսի 27-ին։ Դրան թղթակցում էին Մանուել Ալտոլագիռեն, Անտոնիո Ապարիսիոն, Վիսենտե Ալեյքսանդրեն, Խոսե Բերգամինը, Լուիս Սերնուդան, Անտոնիո Մաչադոն, Ռամոն Խ. Սենդերը, Լորենցո Վարելան, Մարիա Սամբրանոն և այլ ոչ իսպանացի գրողներ, ինչպիսիք են Ջոն Դոս Փասոսը, Վիսենտե Ուիդոբրոն, Անդրե Մալրոն և Պաբլո Ներուդան։ Հրատարակությունը տևեց քառասուներկու համար, գրեթե քաղաքացիական պատերազմի ամբողջ ընթացքում։

Մարիա Տերեսան աշխատել է Ազգային գեղարվեստական ժառանգության պահպանության խորհրդում (Junta de Defensa y Protección del Tesoro Artístico Nacional), որը պատերազմի ընթացքում օդային ռմբակոծությունից պահպանել է Պրադո թանգարանը, Մադրիդի թագավորական պալատը, Լիրիա պալատը և Էլ Էսկորիալը։ Սկզբում արվեստի նմուշները պահվում էին Պրադոյում, սակայն երբ նոյեմբերի վերջին Պրադոն ուղղակիորեն հարվածեցին ինը ռումբերը, Մարիան իր ամուսնու՝ Ռաֆայելի հետ միասին, դեկտեմբերի 3-ին սկսեց տարհանել Պրադոյի գործերը քողարկված բեռնատարներով դեպի Վալենսիայի[9] անվտանգ վայրեր։ Հետագայում Ռաֆայելը գրեց Noche de guerra en el Museo del Prado (Պատերազմի գիշերը Պրադոյի թանգարանում) պիեսը, որում Գոյայի գեղանկարների հերոսները գալիս են պաշտպանելու պաշարված Մադրիդը։ Պիեսն առաջին անգամ բեմադրվել է 1973 թվականին և 1977 թվականին Մարիա Գեռերո թատրոնում[10]։

Աքսոր (1939-1977)[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայի երկրորդ հանրապետության պարտությունից հետո Մարիան և Ռաֆայելը Օրանով փախան Փարիզ։ Մինչև 1940 թվականի ավարտը նրանք ապրում էին Փարիզում որպես ֆրանսերեն ռադիոյի թարգմանիչներ, ինչպես նաև Լատինական Ամերիկայում Paris-Mondial հաղորդումների հաղորդավարներ։ Ֆրանսիայի գերմանական օկուպացիայից հետո նրանք Մարսելից նավարկեցին Բուենոս Այրես SS Mendoza-ով, որտեղ վերամիավորվեցին հազարավոր այլ իսպանացիների հետ, որոնք ստիպված էին փախչել իրենց երկրից[11]։ Այստեղ Մարիա Տերեսան աքսորն օգտագործել է իր երկրին քննադատելու համար և խուսափելու ֆրանսիական գրաքննությունից։ 1941 թվականին ծնվել է Մարիայի դուստրը՝ բանաստեղծ Աիտանան։ 1940-1950-ական թվականներին նա կազմակերպել է իր ստեղծագործությունների ընթերցումներն Արգենտինայում նացիստական զոհերին կամ գործադուլավոր աշխատողներին օժանդակելու համար։ Խուան Պերոնի ժամանմամբ քաղաքական և գեղարվեստական գրաքննությունն ավելի ծանր դարձավ Արգենտինայում և 1963 թվականին, Բուենոս Այրեսում 23 տարի մնալուց հետո, նրանք տեղափոխվեցին Հռոմ։ 1977 թվականի ապրիլի 27-ին նրանք վերադարձան Իսպանիա, աքսորից երեսունութ տարի հետո։ Մարիան տառապում էր ալցհեյմերի հիվանդությամբ և չէր կարող ճանաչել նույնիսկ իր ամենամտերիմ հին ընկերներին։ Նա կյանքի վերջին տարիներն անցկացրեց Մադրիդից դուրս գտնվող լեռնային մի առողջարանում։ Մարիա Տերեսա Լեոնը մահացել է 1988 թվականի դեկտեմբերի 13-ին և թաղված է Մադրիդից դուրս գտնվող Majadahonda գերեզմանոցում։ Նրա գերեզմանի վրա խորագրված են ամուսնու կողմից գրված խոսքերը՝ "Esta mañana, amor, tenemos veinte años" (Այս առավոտ, իմ սեր, մենք քսան տարեկան ենք)։ Մարիա Տերեսա Լեոն միշտ սիրել է իր առաջին երկու զավակներին՝ Գոնսալոյին և Էնրիկեին։ Կյանքի ընթացքում երկու աքսորի պատճառով տառապել է բաժանումներից, առաջինը` երեխաներից, հետո` իր երկրից[12]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարճ պատմությունների հավաքածուներ

  • Cuentos para soñar (Հեքիաթներ երազելու համար), (1928 թ., նվիրված ավագ որդու՝ Գոնսալոյին)
  • Le bella del mal amor (Արատավոր սիրո գեղեցկությունը), (1930 թ.)
  • Rosa-Fría, patinadora de la luna (Rosa-Fría, Moon Skater), (1934 թ.)
  • Tales from Contemporary Spain, (1935 թ.)
  • Morirás lejos (Դու կմահանաս հեռվում), (1942 թ.)
  • Fábulas del tiempo amargo (Դառը ժամանակների հեքիաթներ), (1962 թ.)

Նովելներ

  • Contra viento y marea (Ընդդեմ բոլոր խաղադրույքների), (1941 թ.)
  • El gran amor de Gustavo Adolfo Bécquer (Gustavo Adolfo Bécquer's Great Love), (1946 թ.)
  • Don Rodrigo Díaz de Vivar, el Cid Campeador (1954 թ.)
  • Juego limpio (Մաքուր խաղ), (1954 թ.)
  • Menesteos, marinero de abril (Մենեստեոս, ապրիլի ծովագնացը), (1965 թ.)
  • Doña Jimena Díaz de Vivar, (1968 թ.)
  • Cervantes, El soldado que nos enseñó a hablar (Սերվանտես, մեզ խոսել սովորեցնող զինվորը), (1978 թ.)

Ոչ գեղարվեստական

  • La historia tiene la palabra (Պատմություն բառերից է կազմված), (1944 թ.)
  • Sonríe China (Չինաստանը ծիծաղում է), (1958 թ.)
  • Memoria de la Melancolía (Մելամաղձության հիշողություն), (1977 թ.), Ինքնակենսագրական

Պիեսներ

  • Huelga en el Puerto (Strike at the Harbor), (1933 թ.)
  • La liberdad en el tejado (Freedom on the Roof), (գրվել է աքսորում, հրատարակվել է 1989)

Սցենարներ

  • Los ojos más bellos del mundo (Աշխարհի ամենագեղեցիկ աչքերը), (1943 թ.)
  • La dama duende (Տիկնոջ ուրվականը), (1945 թ.)
  • Nuestro hogar de cada día (Մեր առօրյա կյանքը), (1958 թ., ռադիոյի համար)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://www.biografiasyvidas.com/biografia/l/leon_maria.htm
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Catalogue of the Biblioteca Iglesia Nacional Española en Roma
  4. 4,0 4,1 Catalogue of the Library of the Pontifical University of Salamanca
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #11895492X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. Margen Izquierda http://mimargenizquierda.blogspot.com/2009/08/maria-teresa-leon-melancolia-en-la.html.
  7. Ángel G. Loureiro, The Ethics of Autobiography: Replacing the Subject in Modern Spain, (2000), p.65
  8. Tabea Alexa Linhard, Fearless Women in the Mexican Revolution and the Spanish Civil War, (2005), p.205
  9. Rojo y Azul: La Guerra Civil Española «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  10. Sociedad Estatal de Conmemoraciones Culturales, (28 November 2003) «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  11. La Nacion ADN Cultura (10 December 2010) http://www.lanacion.com.ar/nota.asp?nota_id=1332204 Արխիվացված 2020-06-02 Wayback Machine
  12. Maureen Tobin Stanley & Gesa Zinn, Female Exiles in Twentieth and Twenty-first Century Europe, (2007), p.141-153
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Տերեսա Լեոն» հոդվածին։