Մարիա Տերեսա Լեոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիա Տերեսա Լեոն
Maria-teresa-goyri1.jpg
Ծնվել էհոկտեմբերի 31, 1903(1903-10-31)[1][2][3][4]
ԾննդավայրԼոգրոնյո, Իսպանիա
Վախճանվել էդեկտեմբերի 13, 1988(1988-12-13)[1][3][4] (85 տարեկանում)
Վախճանի վայրՄադրիդ, Իսպանիա[1]
Մասնագիտությունգրող, սցենարիստ, հրատարակիչ, թարգմանիչ, դրամատուրգ և մանկագիր
Լեզուիսպաներեն[5]
ՔաղաքացիությունFlag of Spain.svg Իսպանիա
Ժանրերվեպ, թատրոն և էսսե
ԱմուսինՌաֆայել Ալբերտի

Մարիա Տերեսա Լեոն (իսպ.՝ María Teresa León, հոկտեմբերի 31, 1903(1903-10-31)[1][2][3][4], Լոգրոնյո, Իսպանիա - դեկտեմբերի 13, 1988(1988-12-13)[1][3][4], Մադրիդ, Իսպանիա[1]), իսպանացի գրող, ակտիվիստ, մշակույթի դեսպան: Ծնվել է Լոգրոնյոյում, եղել է իսպանացի ֆեմինիստ և գրող Մարիա Գոյրիի (Ռամոն Մենենդես Պիդալի կինը) զարմուհին: Ամուսնացած է եղել իսպանացի բանաստեղծ Ռաֆայել Ալբերտիի հետ: Բազմաթիվ հոդվածներ է նվիրել Diario de Burgos պարբերականին և հրատարակել մանկական գրքեր՝ Cuentos para soñar և La bella del mal amor:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Տերեսան ծնվել է 1903 թվականին Իսպանիայի բանակի գնդապետ Անգել Լեոնի ընտանիքում: Մեծացել է գրքերով լի հարուստ ընտանիքում: Պատանի տարիքում ապրել է Մադրիդում, Բարսելոնայում և Բուրգոսում, կարդացել է Վիկտոր Հյուգոյի, Ալեքսանդր Դյումայի և Բենիտո Պերես Գալդոսի ստեղծագործությունները[6]: Հոր շրջիկ կարիերան իր ազդեցությունն է թողել Մարիա Տերեսայի կյանքի վրա[7]: Նրա մայրը` Օլիվա Գոյրին, դստերն ուղարկել է սովորելու Անվճար կրթական հաստատությունում (Institución Libre de Enseñanza), որտեղ դասավանդում էր մորաքույրը՝ Մարիա Գոյրին: Ստացել է փիլիսոփայության և գրականության բակալավրի աստիճան:

1920 թվականին, երբ նա տասնվեց տարեկան էր, ամուսնացավ Գոնսալո դե Սեբաստիան Ալֆարոյի հետ և երկու որդի ունեցավ՝ Գոնսալոն (ծնվել է 1921 թ.) և Էնրիկեն (ծն. 1925 թ.): Ամուսնությունը երկար չտևեց, նա կորցրեց իր երկու զավակների խնամակալությունը և տեղափոխվեց Բուրգոսում գտնվող իր ընտանիքի մոտ, որտեղ սկսեց հոդվածներ գրել Diario de Burgos-ի համար, որոնք վերաբերում էին ընթացիկ գործերին, մշակույթին և կանանց իրավունքներին: Գրում էր Իսաբել Ինգիրամի գրական անունով, Գաբրիելե Դ'Աննունցիոյի Forse che sì, forse che no (Միգուցե՝ այո, միգուցե՝ ոչ) հերոսուհու անունով: 1928 թվականին նա առաջին անգամ այցելեց Արգենտինա: 1929 թվականին հանդիպեց բանաստեղծ Ռաֆայել Ալբերտիին, որը դարձավ նրա կյանքի ուղեկիցը: Նրանք ամուսնացան 1932 թվականին Մալյորկայում տեղի ունեցած քաղաքացիական արարողության ժամանակ: Այդ տարում Patronato del Centro para Ampliación de Estudios-ը (Առաջադեմ ուսումնասիրությունների խորհուրդ) նրան դրամաշնորհ տվեց՝ ուսումնասիրելու եվրոպական թատերական շարժումը: Մարիա Տերեսան մեկնեց Բեռլին, Բելգիա, Դանիա, Նիդերլանդներ, Նորվեգիա և Խորհրդային Միություն, որտեղ հանդիպեց այսպես կոչված «հեղափոխական գրողներին» և մեկ տասնյակ հոդվածներ տպագրեց El Heraldo de Madrid ամսագրում:

1933 թվականին Մարիան և Ալբերտին հիմնել են Octubre ամսագիրը: 1934 թվականին Մարիա Տերեսան վերադարձել է Խորհրդային Միություն՝ մասնակցելու «Խորհրդային գրողների առաջին համագումարին», որտեղ հանդիպել է Մաքսիմ Գորկուն, Անդրե Մալրոյին և Էրվին Պիսկատորի հետ: Ավելի ուշ նույն տարում նա մեկնել է Միացյալ Նահանգներ միջոցներ հայթայթելու 1934 թվականի հոկտեմբերին Աստուրիայի հանքագործների գործադուլից տուժածների համար[8]:

Իսպանիայի քաղաքացիական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1936 թվականի հուլիսի 18-ին Մարիան և Ռաֆայելը գտնվում էին Իվիսայում, երբ սկսվեց Իսպանիայի քաղաքացիական պատերազմը: Նրանք վերադարձան Մադրիդ, որտեղ Մարիա Տերեսան դարձավ Հակաֆաշիստական գրողների դաշինքի քարտուղար և հիմնադրեց El mono azul (Կապույտ արտահագուստ) ամսագիրը, որը լույս տեսավ 1936 թվականի օգոստոսի 27-ին: Դրան թղթակցում էին Մանուել Ալտոլագիռեն, Անտոնիո Ապարիսիոն, Վիսենտե Ալեյքսանդրեն, Խոսե Բերգամինը, Լուիս Սերնուդան, Անտոնիո Մաչադոն, Ռամոն Խ. Սենդերը, Լորենցո Վարելան, Մարիա Սամբրանոն և այլ ոչ իսպանացի գրողներ, ինչպիսիք են Ջոն Դոս Փասոսը, Վիսենտե Ուիդոբրոն, Անդրե Մալրոն և Պաբլո Ներուդան: Հրատարակությունը տևեց քառասուներկու համար, գրեթե քաղաքացիական պատերազմի ամբողջ ընթացքում:

Մարիա Տերեսան աշխատել է Ազգային գեղարվեստական ժառանգության պահպանության խորհրդում (Junta de Defensa y Protección del Tesoro Artístico Nacional), որը պատերազմի ընթացքում օդային ռմբակոծությունից պահպանել է Պրադո թանգարանը, Մադրիդի թագավորական պալատը, Լիրիա պալատը և Էլ Էսկորիալը: Սկզբում արվեստի նմուշները պահվում էին Պրադոյում, սակայն երբ նոյեմբերի վերջին Պրադոն ուղղակիորեն հարվածեցին ինը ռումբերը, Մարիան իր ամուսնու՝ Ռաֆայելի հետ միասին, դեկտեմբերի 3-ին սկսեց տարհանել Պրադոյի գործերը քողարկված բեռնատարներով դեպի Վալենսիայի[9] անվտանգ վայրեր: Հետագայում Ռաֆայելը գրեց Noche de guerra en el Museo del Prado (Պատերազմի գիշերը Պրադոյի թանգարանում) պիեսը, որում Գոյայի գեղանկարների հերոսները գալիս են պաշտպանելու պաշարված Մադրիդը: Պիեսն առաջին անգամ բեմադրվել է 1973 թվականին և 1977 թվականին Մարիա Գեռերո թատրոնում[10]:

Աքսոր (1939-1977)[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայի երկրորդ հանրապետության պարտությունից հետո Մարիան և Ռաֆայելը Օրանով փախան Փարիզ: Մինչև 1940 թվականի ավարտը նրանք ապրում էին Փարիզում որպես ֆրանսերեն ռադիոյի թարգմանիչներ, ինչպես նաև Լատինական Ամերիկայում Paris-Mondial հաղորդումների հաղորդավարներ: Ֆրանսիայի գերմանական օկուպացիայից հետո նրանք Մարսելից նավարկեցին Բուենոս Այրես SS Mendoza-ով, որտեղ վերամիավորվեցին հազարավոր այլ իսպանացիների հետ, որոնք ստիպված էին փախչել իրենց երկրից[11]: Այստեղ Մարիա Տերեսան աքսորն օգտագործել է իր երկրին քննադատելու համար և խուսափելու ֆրանսիական գրաքննությունից: 1941 թվականին ծնվել է Մարիայի դուստրը՝ բանաստեղծ Աիտանան: 1940-1950-ական թվականներին նա կազմակերպել է իր ստեղծագործությունների ընթերցումներն Արգենտինայում նացիստական զոհերին կամ գործադուլավոր աշխատողներին օժանդակելու համար: Խուան Պերոնի ժամանմամբ քաղաքական և գեղարվեստական գրաքննությունն ավելի ծանր դարձավ Արգենտինայում և 1963 թվականին, Բուենոս Այրեսում 23 տարի մնալուց հետո, նրանք տեղափոխվեցին Հռոմ: 1977 թվականի ապրիլի 27-ին նրանք վերադարձան Իսպանիա, աքսորից երեսունութ տարի հետո: Մարիան տառապում էր ալցհեյմերի հիվանդությամբ և չէր կարող ճանաչել նույնիսկ իր ամենամտերիմ հին ընկերներին: Նա կյանքի վերջին տարիներն անցկացրեց Մադրիդից դուրս գտնվող լեռնային մի առողջարանում: Մարիա Տերեսա Լեոնը մահացել է 1988 թվականի դեկտեմբերի 13-ին և թաղված է Մադրիդից դուրս գտնվող Majadahonda գերեզմանոցում: Նրա գերեզմանի վրա խորագրված են ամուսնու կողմից գրված խոսքերը՝ "Esta mañana, amor, tenemos veinte años" (Այս առավոտ, իմ սեր, մենք քսան տարեկան ենք): Մարիա Տերեսա Լեոն միշտ սիրել է իր առաջին երկու զավակներին՝ Գոնսալոյին և Էնրիկեին: Կյանքի ընթացքում երկու աքսորի պատճառով տառապել է բաժանումներից, առաջինը` երեխաներից, հետո` իր երկրից[12]:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարճ պատմությունների հավաքածուներ

  • Cuentos para soñar (Հեքիաթներ երազելու համար), (1928 թ., նվիրված ավագ որդու՝ Գոնսալոյին)
  • Le bella del mal amor (Արատավոր սիրո գեղեցկությունը), (1930 թ.)
  • Rosa-Fría, patinadora de la luna (Rosa-Fría, Moon Skater), (1934 թ.)
  • Tales from Contemporary Spain, (1935 թ.)
  • Morirás lejos (Դու կմահանաս հեռվում), (1942 թ.)
  • Fábulas del tiempo amargo (Դառը ժամանակների հեքիաթներ), (1962 թ.)

Նովելներ

  • Contra viento y marea (Ընդդեմ բոլոր խաղադրույքների), (1941 թ.)
  • El gran amor de Gustavo Adolfo Bécquer (Gustavo Adolfo Bécquer's Great Love), (1946 թ.)
  • Don Rodrigo Díaz de Vivar, el Cid Campeador (1954 թ.)
  • Juego limpio (Մաքուր խաղ), (1954 թ.)
  • Menesteos, marinero de abril (Մենեստեոս, ապրիլի ծովագնացը), (1965 թ.)
  • Doña Jimena Díaz de Vivar, (1968 թ.)
  • Cervantes, El soldado que nos enseñó a hablar (Սերվանտես, մեզ խոսել սովորեցնող զինվորը), (1978 թ.)

Ոչ գեղարվեստական

  • La historia tiene la palabra (Պատմություն բառերից է կազմված), (1944 թ.)
  • Sonríe China (Չինաստանը ծիծաղում է), (1958 թ.)
  • Memoria de la Melancolía (Մելամաղձության հիշողություն), (1977 թ.), Ինքնակենսագրական

Պիեսներ

  • Huelga en el Puerto (Strike at the Harbor), (1933 թ.)
  • La liberdad en el tejado (Freedom on the Roof), (գրվել է աքսորում, հրատարակվել է 1989)

Սցենարներ

  • Los ojos más bellos del mundo (Աշխարհի ամենագեղեցիկ աչքերը), (1943 թ.)
  • La dama duende (Տիկնոջ ուրվականը), (1945 թ.)
  • Nuestro hogar de cada día (Մեր առօրյա կյանքը), (1958 թ., ռադիոյի համար)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #11895492X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Diccionario biográfico españolReal Academia de la Historia.
  5. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. Margen Izquierda http://mimargenizquierda.blogspot.com/2009/08/maria-teresa-leon-melancolia-en-la.html.
  7. Ángel G. Loureiro, The Ethics of Autobiography: Replacing the Subject in Modern Spain, (2000), p.65
  8. Tabea Alexa Linhard, Fearless Women in the Mexican Revolution and the Spanish Civil War, (2005), p.205
  9. Rojo y Azul: La Guerra Civil Española «Archived copy»։ Արխիվացված օրիգինալից-ից 27 November 2010-ին։ Վերցված է 2011-01-14 
  10. Sociedad Estatal de Conmemoraciones Culturales, (28 November 2003) «Archived copy»։ Արխիվացված օրիգինալից-ից 18 September 2010-ին։ Վերցված է 2011-01-25 
  11. La Nacion ADN Cultura (10 December 2010) http://www.lanacion.com.ar/nota.asp?nota_id=1332204
  12. Maureen Tobin Stanley & Gesa Zinn, Female Exiles in Twentieth and Twenty-first Century Europe, (2007), p.141-153