Էրվին Պիսկատոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Էրվին Պիսկատոր
գերմ.՝ Erwin Piscator
Piscator-Portrait.jpg
Ծնվել է դեկտեմբերի 17, 1893({{padleft:1893|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:17|2|0}})[1][2][3][4][5]
Ծննդավայր Greifenstein, Լան Դիլ, Giessen Government Region, Հեսսեն, Գերմանիա
Մահացել է մարտի 30, 1966({{padleft:1966|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:30|2|0}})[6][2][3] (72 տարեկանում)
Մահվան վայր Շտարնբերգ, Շտարնբերգ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[6]
Քաղաքացիություն Flag of Germany.svg Գերմանիա
Flag of the German Empire.svg Գերմանական կայսրություն
Flag of Germany (3-2 aspect ratio).svg Վայմարյան Հանրապետություն
Flag of Germany.svg Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Մասնագիտացում թատերական ռեժիսոր
Ամուսին Maria Ley-Piscator
Պարգևներ «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի հրամանատարական խաչ և Order of Merit of the Federal Republic of Germany
IMDb ID ID 0685442
erwin-piscator.de

Պիսկատոր (գերմ.՝ Erwin Piscator, դեկտեմբերի 17, 1893, Գրաֆեյնշտայն - մարտի 30, 1966, Շտարնբերգ), գերմանացի ռեժիսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1919 թվականից Գերմանիայի կոմկուսի անդամ։ 1919 թվականին Քյոնիգսբերգում կազմակերպել է «Տրիբունալ», 1920-1921 թվականներին՝ Բեռլինում «Պրոլետարական թատրոն» (բեմադրել է ամբողջ թատերախմբի հետ իր գրած «Ռուսաստանի օր» պիեսը, որը կոչ էր անում աջակցել Խորհրդային Ռուսաստանին) թատրոն է Պիսկաաոները։

  • 1923-1924 թվականներին ղեկավարել է Կենտրոնական թատրոնը, ուր բեմադրել է Գորկու «Քաղքենիները», Ռոլանի «Կգա ժամանակը» (երկուսն էլ՝ 1923)։ Կոմունիստական կուսակցության հանձնարարությամբ 1924 թվականին և 1925 թվականին ստեղծել է քաղաքային հանդես։
  • 1924-1927 թվականներին եղել է «Ֆոլկսբյունե» թատրոնի ռեժիսոր (բեմադրել է Գորկու «Հատակում», 1927, Ցեխի «Հարբած նավը», 1926

Բեռլինում բացել է «Պիսկատորի թատրոն»-ը (գործել է 1927-1932 թվականները՝ ընդմիջումներով), որի խաղացանկում եղել են է․ Տոլլերի, Ֆ․ Վոլֆի, Վ․ Ն․ Բիլ-Բելոցերկովսկու և այլոց հակաիմպերիալիստական և հակապատերազմական պիեսները։ 1930-ական թվականներին եղել է Միջազգային բանվորական թատերագրության միության գործադիր կոմիտեի անդամ, 1934 թվականին՝ նախագահ։ Պիսկատորի գործունեությունը նպաստել է 1920-1930-ական թվականները հեղափոխական թատրոնի և հակաֆաշիստ, դրամատուրգիայի զարգացմանը։ Նա առաջիններից է առաջ քաշել և իրականացրել քաղ․ թատրոնի գաղափարը։

Պիսկատորը ներկայացում է ներմուծել կինոխրոնիկա, ֆոտոմոնտաժ, մի քանի հարթակներում միաժամանակ ծավալել գործողությունները, օգտագործել բեմական նոր կառուցվածքներ։ 1933 թվականին Պիսկատորը վտարանդվել է Գերմանիայից։ Մինչև 1935 թվականը ապրել է ԽՍՀՄ-ում, ապա Ֆրանսիայում, ԱՄՆ-ում։ 1947 թվականից ներկայացումներ է տվել Մանհայմի, Մյունխենի և այլ քաղաքների թատրոններում։ 1962 թվականից եղել է «Ֆռայե ֆոլկսբյունե» (Արևմտյան Բեռլին) թատրոնի գեղարվեստական ղեկավարը։

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմադրություններից են՝ Կիպհարդի «Ռոբերտ Օպենհայմերի գործով» (1965), Կիրստի «Սպաների ապստամբությունը» (1966)։ Հեղինակ է Լ․ Տոսլտոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպի բեմականացման, որը բեմադրել է գերմանիայի մի քանի թատրոններում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118594648 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 SNAC
  4. Internet Broadway Database — 2000.
  5. Find a Grave — 1995. — ed. size: 165000000
  6. 6,0 6,1 Пискатор Эрвин // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 304 CC-BY-SA-icon-80x15.png