Մասնակի բանկային պահուստավորում
Ֆինանսներ |
---|
Ֆինանսական համակարգ |
Մասնակի բանկային պահուստավորում (անգլ.՝ Fractional-reserve banking), բանկային գործունեություն, որի դեպքում բանկային ավանդի միայն որոշակի մասն է պահվում որպես բանկային պահուստներ կանխիկի կամ այլ բարձր իրացվելիության ակտիվների տեսքով, որոնք հասանելի են հաշվից գումար հանելու համար[1][2][3][4]։ Ավանդադրված գումարների մեծ մասը բանկը հետ է տալիս վարկերի տեսքով՝ միաժամանակ թողնելով ավանդների մի մասի ցպահանջ դուրսբերման հնարավորությունը։ Մասնակի բանկային պահուստավորումը կիրառվում է ժամանակակից առևտրային բանկերի մեծ մասի կողմից։
Երբ կանխիկ դրամը ավանդադրվում է բանկում, դրա միայն մի մասն է պահվում որպես պահուստ, իսկ մնացածը կարող է տրվել փոխառության (կամ օգտագործվել բանկի կողմից արժեթղթեր գնելու համար)։ Այս եղանակով տրված կամ ծախսված գումարները հետագայում ավանդադրվում են մեկ այլ բանկում՝ դրանով իսկ ստեղծելով նոր ավանդներ և թույլ տալով դրանք կրկին փոխառել։ Փողի վարկավորումը, վերավանդադրումը և վերավարկավորումը մեծացնում են դրամական զանգվածը երկրում։ Համատարած մասնակի բանկային պահեստավորման շնորհիվ երկրների մեծ մասի փողի առաջարկը շատ անգամ ավելի մեծ է, քան երկրի կենտրոնական բանկի կողմից ստեղծված դրամական բազան։ Այս բազմապատկումը (կոչվում է փողի բազմապատկիչ) սահմանափակվում է պարտադիր պահուստի կամ ֆինանսական կարգավորիչների կողմից սահմանված այլ ֆինանսական գործակիցների պահանջներներով[5][6]։
Սովորաբար, Կենտրոնական բանկը առևտրային բանկերից պահանջում է պահուստի տեսքով պահել ավանդատուների կողմից տրված գումարի նվազագույն մասը, որը կարող է վերադարձվել ըստ պահանջի։ Պահուստի այս պահանջն օգնում է սահմանափակել առևտրային բանկային համակարգում ստեղծված փողի քանակը և օգնում է ապահովել, որ բանկերն ունենան բավականաչափ կանխիկ գումար՝ ամենօրյա դուրսբերման պահանջները բավարարելու համար[7][8]։ Խնդիրներ կարող են առաջանալ, երբ բազմաթիվ ավանդատուներ սկսում են միաժամանակ փակել իրենց ավանդները, դա կարող է առաջացնել «ավանդատուների փախուստ» (բանկից ավանդների վերադարձման պահանջների ներհոսք) կամ, երբ դուրսբերման խնդիրը չափազանց մեծ է և համատարած՝ ֆինանսական ճգնաժամի դեպքում։ Նման խնդիրները զսպելու համար կենտրոնական բանկերը (կամ այլ պետական հաստատություններ՝ կարգավորիչներ, առևտրային բանկերի վերահսկողություն) հանդես են գալիս որպես առևտրային բանկերի վերջին ատյանի վարկատու, ինչպես նաև հանդես են գալիս որպես առևտրային բանկերում ավանդների ապահովագրության երաշխավոր։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խնայող մարդը միշտ փնտրել է ոսկերիչների չհրկիզվող պահարաններում իր թանկարժեք իրերը, օրինակ՝ ոսկյա կամ արծաթյա մետաղադրամների տեսքով պահպանելու հնարավորությունը՝ նրանցից ստանալով կատարած ներդրման մուրհակը։ Ժամանակի ընթացքում այդ մուրհակները դարձան փոխանակման հուսալի միջոց՝ մարդիկ սկսեցին հավատալ այդ անդորրագրերին, ասես դրանք ոսկե և արծաթե մետաղադրամներ լինեին, որոնք նախկինում ավանդադրված էին ոսկերչի մոտ։ Այս պահից սկսած կարելի է համարել, որ ի հայտ է եկել թղթային փողի վաղ ձևը՝ ոսկերիչների անդորրագրերի տեսքով[9]։ Քանի որ այս անդորրագրերը սկսեցին ուղղակիորեն օգտագործվել առևտրի մեջ, ոսկերիչները նկատեցին, որ սովորաբար մարդիկ միաժամանակ չեն պահանջում վերադարձնել իրենց ավանդները և տեսնում էին այդ պահուստային մետաղադրամները տոկոսադրույքով վարկերի տեսքով տրամադրելու հնարավորությունը։ Նման գործունեությունը ոսկերիչների համար եկամուտ էր բերում, բայց նրանց թողնում էր վճարման համար հասանելի պահուստների գերազանցող անդորրագրեր։ Այսպիսով, ոսկերիչները սկսեցին փոխվել ոսկու ձուլակտորների պասիվ պահապաններից՝ թանկարժեք իրերը պահելու համար վճար գանձողներից, տոկոսաբեր բանկերի։ Այսպես ծնվեց մասնակի բանկային պահուստավորումը։
Այնուամենայնիվ, եթե պարտատերերը (ավանդադրված ոսկու անդորրագրերի սեփականատերերը) կորցնեին հավատը բանկի պարտավորությունները վճարելու ունակության նկատմամբ, շատ ավանդատուներ կարող էին միաժամանակ պահանջել բանկից վերադարձնել իրենց ավանդները։ Եվ եթե բանկը դրա դիմաց չկարողանա բավարար միջոցներ գտնել իր ավանդատուների պահանջները բավարարելու համար, դա կարող է հանգեցնել անվճարունակության կամ պարտավորությունների չկատարման։ Այս իրավիճակը կոչվում է «ավանդատուների փախուստ» (բանկ ավանդների վերադարձի պահանջների ներհոսք) և պատճառ հանդիսացավ առաջին բանկերից շատերի գործունեության դադարեցման[10]։
Բանկերի կրկնվող ձախողումները և ֆինանսական ճգնաժամերը հանգեցրին Կենտրոնական բանկի ինստիտուտի ստեղծմանը, որն իրավասու է կարգավորել առևտրային բանկերը, սահմանել պահուստի պահանջներ և հանդես գալ որպես վերջին ատյանի վարկատու, եթե բանկը իրացվելիության պակաս է զգում։ Կենտրոնական բանկերի ի հայտ գալը մեղմացրել է մասնակի բանկային պահուստավորման հետ կապված վտանգները[11]։ Սկսած մոտ 1991 թվականից՝ զարգացած տնտեսությունները կարողացել են կոնսենսուսի հասնել դրամավարկային քաղաքականության լավագույն փորձի վերաբերյալ։ Փաստորեն, կենտրոնական բանկերը հրաժարվել են տնտեսության մեջ փողի քանակն ուղղակիորեն վերահսկելու փորձից[12]։
Ինչպես է դա աշխատում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից բանկային համակարգի բնույթն այնպիսին է, որ ցպահանջ ավանդները վճարելու համար բանկում առկա կանխիկ պահուստները կարող են լինել ավանդատուների կողմից ներդրված ավանդների միայն մի մասը։ Իրավական համակարգերի մեծ մասում բանկում ցպահանջ ավանդը (օրինակ՝ չեկային կամ խնայողական հաշիվ) դիտվում է որպես բանկին տրված փոխառություն, որը վճարվում է ըստ պահանջի, որը բանկը կարող է օգտագործել վարկային կամ տոկոսաբեր արժեթղթերում իր ներդրումները ֆինանսավորելու համար։ Բանկերը շահույթ են ստանում՝ ելնելով իրենց վարկի տոկոսների և ավանդատուներին վճարած տոկոսների տարբերությունից։ Քանի որ բանկերը փոխ են տալիս իրենց մոտ դրված գումարի մեծ մասը՝ թողնելով միայն դրանց մի մասը պահուստում, նրանք անխուսափելիորեն ավելի քիչ գումար ունեն, քան իրենց խնայողների հաշվի մնացորդը (բյուջեի մնացորդը):Հիմնական պատճառը, թե ինչու հաճախորդներն իրենց արժեքները դնում են բանկերում, իրենց խնայողությունները պահելու հնարավորությունն է այնպես, որ ցանկացած պահի կարողանան պահանջել վերադարձնել ավանդը։ Այդուհանդերձ, ավանդատուները կարող են պահանջել իրենց խնայողությունների ամբողջական վերադարձը, թեև նրանց խնայողությունների մեծ մասն արդեն ներդրվել է բանկի կողմից տոկոսադրույքով վարկերի և արժեթղթերի մեջ։ Ցպահանջ հաշիվների սեփականատերերը կարող են ցանկացած պահի հետ վերցնել իրենց ավանդները։ Եթե բանկի բոլոր ավանդատուները դա անեն միաժամանակ, ապա բանկը կկանգնի ավանդատուների փախուստի իրավիճակի առաջ, և ամենայն հավանականությամբ բանկը կփակվի։ Կենտրոնական բանկի ինստիտուտի առկայության պատճառով դա այժմ հազվադեպ է տեղի ունենում, քանի որ կենտրոնական բանկերը սովորաբար հանդես են գալիս որպես առևտրային բանկերում ավանդների երաշխավոր։ Չնայած դրան, վերջերս ավանդատուների փախուստի մի քանի իրավիճակներ են տեղի ունեցել։ Օրինակ, 2007 թվականի Northern Rock բանկի ճգնաժամը Մեծ Բրիտանիայում, Washington Mutual-ի փլուզումը 2008 թվականի սեպտեմբերին։
Ճգնաժամերի բացակայության դեպքում մասնակի բանկային պահուստավորումը սովորաբար գործում է բավականին սահուն, քանի որ քիչ ավանդատուներ են դուրս բերում իրենց ավանդները, և կանխիկի պահուստը հեշտությամբ կարող է պահպանվել այն մակարդակի վրա, որը բավարար է ամենօրյա կարիքները բավարարելու համար։ Ավելին, նորմալ տնտեսական միջավայրում կանխիկ դրամը մշտապես շրջանառության մեջ է դրվում կենտրոնական բանկերի կողմից, իսկ առևտրային բանկերում մշտապես մուտքագրվում են նոր փողեր։
Այնուամենայնիվ, եթե բանկը գտնվում է ֆինանսական ճգնաժամի մեջ, և մարման ընդհանուր պահանջները զգալիորեն ավելի բարձր են, քան ամենօրյա պահանջարկը, ապա բանկը չի ունենա բավարար կանխիկ գումար, և բանկը ստիպված կլինի լրացուցիչ միջոցներ հայթայթել՝ պահուստների սպառումից և դեֆոլտից խուսափելու համար։ Բանկը կարող է միջոցներ հայթայթել լրացուցիչ փոխառությունների միջոցով (օրինակ՝ դրամական շուկայում կամ այլ բանկերի հետ վարկային գծեր օգտագործելով), կամ իր ակտիվները վաճառելով, կամ կարճաժամկետ վարկեր վերցնելով։
Փողի զանգվածի ավելացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենտրոնական բանկերի ժամանակակից համակարգը թույլ է տալիս շատ բանկերի իրականում կիրառել մասնակի բանկային պահուստավորումը՝ առանց միջբանկային բիզնես փոխանցումների սնանկության ռիսկի։ Մասնակի պահուստավորոման գործընթացը սիներգետիկ ազդեցություն ունի բանկերի կողմից փողի ստեղծման վրա՝ էապես մեծացնելով փողի զանգվածը տնտեսությունում[13]։
Կենտրոնական բանկի կողմից օգտագործվող մասնակի պահուստավորուման համակարգում փողի երկու տեսակ կա[14][15][16].
- Կենտրոնական բանկի փող՝ Կենտրոնական բանկի կողմից ստեղծված կամ ընդունված գումարները՝ անկախ դրանց ձևից (драгоценные металлы, արտադրանքի վկայագրեր, թղթադրամներ, մետաղադրամներ, առևտրային բանկերին տրված էլեկտրոնային փողեր, կամ Կենտրոնական բանկի կողմից ընտրված որևէ այլ բան՝ որպես փողի որևէ ձև)։
- Առևտրային բանկի փող (ցպահանջ ավանդներ առևտրային բանկերի համակարգում), երբեմն նաև կոչվում է չեկային գրքույկի փող։
Երբ առևտրային բանկում ավանդ է ներդրվում Կենտրոնական բանկի գումարներով, դրանք հանվում են շրջանառությունից և ավելացվում են առևտրային բանկերի պահուստներին (դրանք այլևս չեն հաշվվում որպես փողի զանգվածի մաս)։ Զուգահեռաբար ստեղծվում է հավասար քանակությամբ առևտրային բանկային փող՝ բանկային ավանդների տեսքով։ Երբ առևտրային բանկը Կենտրոնական բանկի փողերով վարկ է տալիս (առևտրային բանկը պահուստի տեսքով պահում է Կենտրոնական բանկի փողի միայն որոշակի մասը), փողի զանգվածն ավելանում է տրված վարկի չափով։
Օրինակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորև բերված աղյուսակը ցույց է տալիս, թե ինչպես են վարկերը կապիտալացվում և ինչպես է դա ազդում փողի զանգվածի վրա։ Այն նաև ցույց է տալիս, թե ինչպես է Կենտրոնական բանկի փողը օգտագործվում Կենտրոնական բանկի 100 դրամի սկզբնական ավանդից առևտրային բանկային փող ստեղծելու համար։ Օրինակում սկզբնական ավանդը վճարվում է 10 անգամ՝ 20% մասնակի պահուստով, որն ի վերջո հանգեցնում է 400 միավոր առևտրային փողի ստեղծմանը։ Յուրաքանչյուր հաջորդական բանկ, որը ներգրավված է այս գործընթացում, ստեղծում է նոր առևտրային փողեր՝ կենտրոնական բանկի սկզբնական փողի անընդհատ նվազումով։ Դա հնարավոր է, քանի որ բանկերը փոխառություն են տալիս Կենտրոնական բանկի կողմից ավանդադրված գումարի միայն մի մասը, որպեսզի բավարարեն պահուստի պահանջները և պահպանեն բավարար պահուստ՝ կանխիկի ամենօրյա պահանջարկը բավարարելու համար։
Գործընթացը սկսվում է, երբ Ա բանկում ստեղծվում է 100 միավոր Կենտրոնական բանկի փողի սկզբնական ավանդ։ Այնուհետև Ա բանկը 20%-ը (20 միավոր) հատկացնում է որպես պահուստ, իսկ մնացած 80%-ը (80 միավոր)՝ որպես վարկ։ Այս պահին փողի զանգվածը կազմում է 180 միավոր, ոչ թե 100, քանի որ բանկը տրամադրել է 80 միավորի վարկ՝ պահուստում պահելով 20 միավոր (փողի զանգվածի մաս չէ)։ Ավանդատուի կողմից առևտրային բանկի փողը համարժեք է կենտրոնական բանկի փողին, անհնար է առանձնացնել փողի այս երկու ձևերը, քանի դեռ ավանդատուների փախուստ չի եղել (որում բոլորին շտապ անհրաժեշտ է կենտրոնական բանկի փողը)։
Այս պահին «Ա» բանկն իր հաշիվներում ունի ընդամենը 20 միավոր Կենտրոնական բանկի դրամական միջոցներ։ Վարկ ստացողը ունի 80 միավոր Կենտրոնական բանկի փող, որը շուտով կսպառի։ Այս 80 միավորների հաջորդ ստացողն իր հերթին դրանք կպահի Բ բանկում։ Հիմա Բ բանկը նույն վիճակում է, ինչով սկսել է Ա բանկը, բացառությամբ այն, որ ավանդն արդեն 80 միավոր է Կենտրոնական բանկի փողը, այլ ոչ թե 100։ Նմանապես, B բանկը պահում է 80-ի 20%-ը (16 միավոր) որպես պահուստ և տրամադրում է մնացած 64 միավորները՝ որպես վարկ, դրանով իսկ ավելացնելով ևս 64 միավոր փողի զանգվածին։ Քանի որ գործընթացը շարունակվում է, ավելի ու ավելի շատ առևտրային բանկային փող է ստեղծվում։ Աղյուսակը պարզեցնելու համար յուրաքանչյուր ավանդի համար օգտագործվում են տարբեր բանկեր։ Իրական աշխարհում մեկ բանկի կողմից տրված վարկերը կարող են վերադարձվել նրան, այսինքն՝ առևտրային բանկերի ամբողջ բանկային համակարգը կարելի է դիտարկել որպես մեկ առևտրային բանկ։
Բանկ | Ավանդի գումարը | Վարկի գումար | Պահուստներ |
---|---|---|---|
A | 100 | 80 | 20 |
B | 80 | 64 | 16 |
C | 64 | 51.20 | 12.80 |
D | 51.20 | 40.96 | 10.24 |
E | 40.96 | 32.77 | 8.19 |
F | 32.77 | 26.21 | 6.55 |
G | 26.21 | 20.97 | 5.24 |
H | 20.97 | 16.78 | 4.19 |
I | 16.78 | 13.42 | 3.36 |
J | 13.42 | 10.74 | 2.68 |
K | 10.74 | ||
Ընդհանուր պահուստներ | |||
89.26 | |||
Ավանդների ընդհանուր գումարը | Վարկի ընդհանուր գումարը | Ընդհանուր պահուստներ + Վերջին ավանդ | |
457.05 | 357.05 | 100 |
Թեև 100 միավորի սկզբնական ավանդից բացի ֆիզիկապես ոչ մի գումար չի ստեղծվել, այնուհանդերձ, առևտրային բանկային նոր փողերը առաջացել են վարկերի միջոցով։ Կարմիրով ընդգծված երկու բջիջները ցույց են տալիս սկզբնական ավանդի տեղը ամբողջ գործընթացի վերջում։ Ընդհանուր պահուստները գումարած վերջին ավանդը (կամ վերջին վարկը, որը վերջինն է) միշտ հավասար է սկզբնական ավանդին, որն այս դեպքում կազմում է 100 միավոր։ Քանի որ այս գործընթացը շարունակվում է, ավելի ու ավելի շատ նոր առևտրային բանկային փողեր են դուրս գալիս ոչնչից։ Յուրաքանչյուր հաջորդ քայլով գումարը նվազում է սահմանաչափին համապատասխան։ Եթե դուք կառուցեք ավանդների կուտակման գրաֆիկ, ապա կերևա, որ կորը կձգտի որոշակի սահմանի։ Այս սահմանաչափը առավելագույն գումարն է, որը կարող է ստեղծվել տվյալ պահուստի պահանջով։ Երբ պահուստի գումարը 20% է, ինչպես վերը նշված օրինակում, առավելագույն գումարը, որը կարելի է ստեղծել, 500 միավոր է, իսկ փողի զանգվածի առավելագույն աճը 400 միավոր է։
Յուրաքանչյուր առանձին բանկի համար ավանդը դիտարկվում է որպես պարտավորություն, մինչդեռ առաջացած վարկը և պահուստը որպես ակտիվ։ Ավանդները միշտ հավասար են վարկերին գումարած բանկային պահուստները, քանի որ վարկերն ու պահուստները ստեղծվում են ավանդների հիման վրա։ Սա հիմք է հանդիսանում բանկային հաշվապահական հաշվեկշռի պահպանման համար։
Մասնակի բանկային պահուստավորումը թույլ է տալիս ավելացնել կամ նվազեցնել փողի զանգվածը։ Ընդհանուր առմամբ, փողի զանգվածի աճը կամ նվազումը թելադրվում է նոր վարկերի տրամադրման և նախկինում տրված վարկերի մարման կամ չկատարման դրույքաչափի հավասարակշռությամբ։ Այս երկու դրույքաչափերի մնացորդի վրա որոշ չափով կարող է ազդել Կենտրոնական բանկը։
Այս աղյուսակը տալիս է ամբողջ աշխարհում փողի զանգվածի կազմի ընդհանուր ուրվագիծը։ Ցանկացած փողի զանգվածում փողի մեծ մասը կազմված է առևտրային բանկի փողերից[14]։ Առևտրային բանկի փողի արժեքը հիմնված է բանկում այն ազատորեն Կենտրոնական բանկի փողով փոխանակելու հնարավորության վրա[19]։
Այս գործընթացի պատճառով փողի զանգվածի իրական աճը կարող է ավելի ցածր լինել՝ տարբեր պատճառներով։
Բանկային բազմապատկիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրամական զանգվածի աճի չափման առավել հաճախ օգտագործվող մեխանիզմը բանկային բազմապատկիչն է։ Այն հաշվարկում է առավելագույն գումարը, որը կարող է ստեղծվել սկզբնական ավանդից՝ հաշվի առնելով պահուստի գումարը։
Բանաձև
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանկի բազմապատկիչը՝ m, պարտադիր պահուստի հակադարձ մեծությունն է՝ R[20]։
Օրինակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրինակ, 20% պահուստի դեպքում այս հարաբերակցությունը, «R» կարող է գրվել որպես կոտորակ.
Մենք ստանում ենք, որ բանկային բազմապատկիչը m-ը
Այս թիվը պետք է բազմապատկվի սկզբնական ավանդի վրա՝ տվյալ պայմաններում ստեղծված առավելագույն հնարավոր գումարը ստանալու համար։
Փող ստեղծելու գործընթացի վրա ազդում է նաև դրամաշրջանառության կորստի գործակիցը (currency drain ratio), այն է՝ քաղաքացիների հակվածությունը՝ փողը տանը պահելու, քան բանկային հաշվին դնելու, և անվտանգ պահուստի գործակիցը (safety reserve ratio), այսինքն, պահուստային միջոցների ավելցուկ, որը բանկը կամավոր է պահում, սովորաբար այդ գումարը շատ ավելի բարձր չէ, քան պաշտոնական պահանջները։ Գործնականում բանկային իրական բազմապատկիչը ժամանակի ընթացքում փոխվում է և կարող է զգալիորեն ցածր լինել տեսական առավելագույնից[21]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Jonathan Golin The Bank Credit Analysis Handbook: A Guide for Analysts, Bankers and Investors. — John Wiley & Sons, August 10, 2001.
- ↑ «Bankintroductions.com — Economic Definitions». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 10-ին.
- ↑ Investopedia economic definitions
- ↑ «investorwords economic definitions». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 10-ին.
- ↑ Abel Andrew, Bernanke Ben 14.1 // Macroeconomics. — 5th. — Pearson, 2005. — P. 522—532.
- ↑ Mankiw N. Gregory Chapter 18: Money Supply and Money Demand // Macroeconomics. — 5th. — Worth, 2002. — P. 482—489.
- ↑ «Modern Money Mechanics. Page 37. Money Creation and Reserve Management» (PDF). Federal Reserve Bank of Chicago. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «Reserve Maintenance Manual» (PDF). Federal Reserve. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 10-ին.
- ↑ Money facts; 169 questions and answers on money- a supplement to A Primer on Money, with index, Subcommittee on Domestic Finance ... 1964.. — Washington D.C.: United States. Congress. House. Banking and Currency Committee., 1964.
- ↑ Money facts; 169 questions and answers on money- a supplement to A Primer on Money, with index, Subcommittee on Domestic Finance ... 1964.. — Washington D.C.: United States. Congress. House. Banking and Currency Committee., 1964.
- ↑ The Federal Reserve in Plain English.Смотри стр.5 [1] Արխիվացված 2008-02-15 Wayback Machine
- ↑ «Monetary Policy Regimes: a fragile consensus, Peter Howells and Iris Biefang-Frisancho Mariscal (2006)» (PDF). University of the West of England, Bristol. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 10-ին.
- ↑ Page 57 of 'The FED today'. The FED today Lesson 6 Արխիվացված 2011-03-13 Wayback Machine
- ↑ 14,0 14,1 14,2 Bank for International Settlements. Смотри стр.9: http://www.bis.org/publ/cpss55.pdf
- ↑ European Central Bank — Domestic payments in Euroland: commercial and central bank money: http://www.ecb.int/press/key/date/2000/html/sp001109_2.en.html
- ↑ Macmillan report 1931 account of how fractional banking works https://books.google.ca/books?hl=en&id=EkUTaZofJYEC&dq=British+Parliamentary+reports+on+international+finance&printsec=frontcover&source=web&ots=kHxssmPNow&sig=UyopnsiJSHwk152davCIyQAMVdw&sa=X&oi=book_result&resnum=1&ct=result#PPA34,M1
- ↑ Таблица сделана в программе «Calc spreadsheet» OpenOffice.org.
- ↑ (անգլերեն) Объяснение как это работает от Регионального Резервного Банка Нью-Йорка. http://www.newyorkfed.org/aboutthefed/fedpoint/fed45.html
- ↑ Bank for International Settlements. Смотри стр.9: http://www.bis.org/publ/cpss55.pdfEuropean(չաշխատող հղում) Central Bank — Domestic payments in Euroland: commercial and central bank money: http://www.ecb.int/press/key/date/2000/html/sp001109_2.en.html
- ↑ «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 10-ին.
- ↑ https://books.google.com/books?id=FdrbugYfKNwC&pg=PA169&lpg=PA169&dq=united+states+money+multiplier&source=web&ots=C_Hw1u82xe&sig=m7g0bMz167DijFsOCbn5f4aWAOU#PPA170,M1 Bruce Champ & Scott Freeman, Modeling Monetary Economies, p. 170 (Figure 9.1).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասնակի բանկային պահուստավորում» հոդվածին։ |
|