Բանկային խուճապ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ամերիկյան Յուիոն բանկ, Նյու Յորք. 26 ապրիլ 1932 թվական:

Բանկային խուճապ (անգլ.՝ Bank run), ավանդատուների կողմից բանկերից ավանդների զանգվածային դուրսբերում՝ կապված բանկի ֆինանսական վիճակի վերաբերյալ կասկածների հետ։ Որքան շատ մարդ է կանխիկացում անում ավանդներից և հաշիվներից, այնքան իներցիայով ավելի է մեծացնում դեֆոլտի հավանականությունը, որը դրդում է մարդկանց միջոցների հետագա կանխիկացմանը[1]։ Նման իրավիճակը կարող է ապակայունացնել բանկն այն աստիճան, որ նրա մոտ կանխիկ միջոցները սպառվեն, և այդպիսով այն սնանկ ճանաչվի։ Սա կանխելու համար բանկը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն սահմանափակել յուրաքանչյուր հաճախորդի համար կանխիկացման հնարավորությունը և կասեցնել միջոցների դուրսբերումը կամ օպերատիվ կերպով ավելի շատ կանխիկ գումար ստանալու հնարավորություն ստեղծել այլ բանկերից կամ կենտրոնական բանկից։

Բանկային խուճապը, ֆինանսական ճգնաժամ է, որը տեղի է ունենում այն ժամանակ, երբ շատ բանկեր բախվում են մարդկանց ներհոսքին, որոնք զանգվածաբար իրենց վտանգված ավանդները վերածում են կանխիկ գումարի կամ ամբողջությամբ փակում են իրենց բանկային հաշիվները։

Համակարգային բանկային ճգնաժամը իրավիճակ է, երբ ամբողջ կամ գրեթե ամբողջ բանկային կապիտալը երկրում սպառվել է[2]։

Առաջացած սնանկացման շղթան կարող է հանգեցնել երկարատև տնտեսական անկման, քանի որ ձեռնարկությունները և սպառողները կապիտալի պակաս ունեն բանկային համակարգի փլուզման պատճառով[3]։ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նախկին նախագահ Բեն Բերնանկեի խոսքով՝ Մեծ ճգնաժամը առաջացել է Դաշնային պահուստների համակարգի պատճառով[4] և զգալի տնտեսական վնաս է հասցրել անմիջապես բանկային գործառնություններին[5]։ Համակարգային բանկային ճգնաժամի հաղթահարման ծախսերը կարող են հսկայական լինել. տարեկան ծախսերը միջին հաշվով կազմում են ՀՆԱ-ի 13 %-ը, իսկ տնտեսական արտադրության կորուստները ՀՆԱ-ի միջինը 20 %-ն են 1970-ից 2007 թվականների ճգնաժամերի համար։

Բանկի վրա հարձակումները կանխելու կամ դրանց հետևանքները մեղմելու մեթոդները ներառում են բարձր պահուստային պահանջներ, որոնք բանկերից պահանջում են ավելի շատ պահուստներ պահել դրամական միջոցների տեսքով, պետական օգնություն բանկերին, առևտրային բանկերի պետական կարգավորումը, Կենտրոնական բանկերի կազմակերպումը, որոնք հանդես են գալիս որպես վերջին ատյանի պարտատերեր, ավանդների պաշտպանությունը, ավանդների ապահովագրության համակարգը և գործարկումից հետո, ժամանակավորապես դադարեցրել են միջոցների դուրսբերումը։ Այս մեթոդները ոչ հաճախ են աշխատում․ օրինակ, նույնիսկ երաշխավորված ներդրումների դեպքում ներդրողները բանկի վերակազմավորման ընթացքում կարող են նախկինի պես չունենալ անմիջական հասանելիություն դպոզիտներին[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Diamond, D. W. Banks and liquidity creation: a simple exposition of the Diamond-Dybvig model(անգլ.) // Fed Res Bank Richmond Econ Q : journal. — 2007. — Т. 93. — № 2. — С. 189—200.
  2. Laeven, L. Systemic banking crises: a new database (und). — International Monetary Fund, 2008.
  3. Wicker, E. The Banking Panics of the Great Depression. — Cambridge University Press, 1996. — ISBN 978-0-521-66346-5
  4. «Remarks by Governor Ben S. Bernanke At the Conference to Honor Milton Friedman, University of Chicago, Chicago, Illinois»։ Federalreserve.gov։ 2002-11-08 
  5. Կաղապար:Нп3 Nonmonetary effects of the financial crisis in the propagation of the Great Depression(անգլ.) // Կաղապար:Нп3 : journal. — 1983. — Т. 73. — № 3. — С. 257—276.
  6. Reckard, E. S. (2008-09-26)։ «U.S. engineers sale of WaMu to JPMorgan»։ Los Angeles Times։ Վերցված է 2008-09-26