Հակոբ Կոջոյան
Հակոբ Կոջոյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 1 (13), 1883[1][2] |
Ծննդավայր | Ախալցխա, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[3][1][2] |
Վախճանվել է | ապրիլի 24, 1959[3][1][2] (75 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[3][1][2] |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Մյունխենի գեղարվեստի ակադեմիա (1907) |
Մասնագիտություն | նկարիչ |
Ուշագրավ աշխատանքներ | Սասունցի Դավիթ |
Աշակերտներ | Աշոտ Մամաջանյան և Կարապետ Տիրատուրյան |
Պարգևներ | |
Հակոբ Կոջոյան Վիքիդարանում | |
Hakob Kojoyan Վիքիպահեստում |
Հակոբ Կարապետի Կոջոյան (դեկտեմբերի 1 (13), 1883[1][2], Ախալցխա, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[3][1][2] - ապրիլի 24, 1959[3][1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[3][1][2]), հայ նկարիչ, մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, գեղարվեստի և գրաֆիկայի վարպետ[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ծնվել է 1883 թվականի դեկտեմբերի 13-ին Ախալցխա քաղաքում՝ ոսկերչի ընտանիքում
- 1890 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Վլադիկավկազ, ուր սովորել է վարժարանում՝ զբաղվելով ոսկերչությամբ
- 1900 թվականին ավարտել է Վլադիկավկազի քաղաքային վարժարանը, մեկնել Մոսկվա, որտեղ հաճախել է Պրուսովի արվեստանոցը, տիրապետել փորագրությանը
- 1905-1907 թվականներին սովորել է Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում, ապա մեկնել Փարիզ՝ կատարելագործման
- 1909 թվականին զորակոչվել է բանակ
- 1912-1914 թվականներին աշխատել է Մոսկվայում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կրկին զորակոչվել է բանակ
- 1918 թվականին հաստատվել է Հայաստանում և նույն թվականին Նիկողայոս Մառի հնագիտական արշավախմբի հետ մասնակցել Անիի պեղումներին։ Հայոց մայրաքաղաքում անցկացրած օրերի տպավորությունները հետագայում արտահայտվել են նրա «Անիի ավերակները» (1919) նկարում։ 1918-1920 թվականներին Հայաստանում աշխատել է Անիի հնագետների արշավախմբի հետ
- 1921 թվականին փետրվարյան ապստամբության պարտությունից հետո հեռացել է Պարսկաստան, հաստատվել Թավրիզում
- 1921-1922 թվականներին Թավրիզում Ա. Թամանյանի կազմակերպած ստուդիայում դասավանդել է ճարտարապետություն
- 1922 թվականին Խորհրդային Հայաստանի կառավարության հրավերով Կոջոյանը վերադարձել է Երևան
- 1935 թվականին արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական նկարչի կոչմանը
- 1945-1954 թվականների դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում
- Վախճանվել է 1959 թվականի ապրիլի 24-ին Երևանում։
Ստեղծագործական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հակոբ Կոջոյանի ստեղծագործություններում առկա է թեմատիկ, ժամրային ու տեխնիկական հնարների բազմազանությունը՝ գրքերի ձևավորում, սյուժետային պատկերներ, բնանկարներ, դեկորատիվ մոտիվներով երկեր, կիրառական էսքիզներ։ Բազմազան է կերպարվեստի ոճաձևաբանական հնարների նրա տեխնիկան՝ յուղաներ, տեմպերա, ջրաներկ, գուաշ, մոմաներկ և փորագրություն։
Ճարտարապետ Կարո Հալաբյանի և նկարիչ Սեդրակ Առաքելյանի հետ Կոջոյանն աշխատել է ռուսաստանյան հեռագրական գործակալության հայկական բաժանմունքի (ԱրմԿավՌՕՍՏԱ) արվեստանոցում, թողարկել ագիտացիոն պլակատներ և ծաղրանկարներ։ 1923 թվականին նկարչի աշխատանքը Մոսկվայում արժանացել է առաջին կարգի դիպլոմի։ 1924-1930 թվականների Կոջոյանը ԵՊՀ տեխնիկական ֆակուլտետում դասավանդել է նկարչություն, իսկ 1930 թվականից շարունակել է աշխատանքը նորաստեղծ ԵՐՊԻ-ում։
Հայտնի է «Սասնա Ծռեր» ժողովրդական վիպերգության նկարազարդմամբ, 1920-ական թվականների արևելյան մոտիվներով գրված մի շարք աշխատանքներով («Ճաշարան Թավրիզում», «Փողոց Թավրիզում» և այլն)։ Հակոբ Կոջոյանը ժամանակակից հայկական գրքային գրաֆիկայի հիմնադիրն է։ Բազմազան են նկարչի հաստոցային գրաֆիկայի ոչ միայն թեմաներն ու ոճը, այլև արտահայտչամիջոցները[5]։
1925 թվականին նկարազարդել է Ստեփան Զորյանի «Հազարան բլբուլ» հեքիաթը, առաջին մանկական պատկերազարդ հրատարակությունները՝ Հովհաննես Թումանյանի «Գիքորը» և «Տերն ու ծառան», 1933 թվականին՝ Եղիշե Չարենցի «Գիրք ճանապարհին» ու Ակսել Բակունցի «Սև ցելերի սերմնացանը», 1934 թվականին՝ Մաքսիմ Գորկու «Բանաստեղծություններ և լեգենդներ» ժողովածուն և այլն։ 1941 թվականին նա ստեղծել է Հ. Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերայի դեկորացիաների էսքիզները, 1945 թվականին նկարազարդել՝ Սայաթ Նովայի խաղերի ժողովածուն։
Հակոբ Կոջոյանը, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի հետ միասին Հայաստանի Հանրապետության զինանշանի (հաստատված 1920 թվականի հուլիսին ՀՀ կառավարության կողմից) հեղինակն է[6] ։
Կոջոյանի վերջին տարիների լավագույն ստեղծագործություններից են Հովհաննես Թումանյանի «Փարվանա» լեգենդի նկարազարդումները։
Նկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Փյունիկ», 1945 թվական
Անհատական ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Коджоян Акоп Карапетович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Կազմող և առաջաբանի հեղինակ` Մարտին Միքայելյան (2009). Հակոբ Կոջոյան։ Ալբոմ. Երևան: «Գրաբեր» հրատարակչություն. էջ 112. ISBN 978-9939-819-00-6.
- ↑ Հակոբ Կոջոյանի մասին ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքում
- ↑ «Հայաստանի Հանրապետություն. Ընդհանուր տեղեկություններ».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հակոբ Կոջոյանի մասին ակադեմիկոս Վ. Հարությունյանի կայքում(չաշխատող հղում)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Կոջոյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Կոջոյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 599)։ |
- Դեկտեմբերի 13 ծնունդներ
- 1883 ծնունդներ
- Ախալցխա քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 24 մահեր
- 1959 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Մյունխենի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կովկասի պաշտպանության համար մեդալակիրներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- ՀԽՍՀ ժողովրդական նկարիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Հայ նկարիչներ
- 20-րդ դարի հայ նկարիչներ
- Խորհրդային նկարիչներ
- Խորհրդահայեր
- Հայ մանկավարժներ
- Հայ գրաֆիկներ