Jump to content

Կարսի գավառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարսի գավառ
Карсский округ

Զինանշան

Կարսի մարզի զինանշանը
ԵրկիրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Կարգավիճակգավառ
Մտնում էԿարսի մարզ
Ներառում է21 համայնք
ՎարչկենտրոնԿարս
Խոշորագույն քաղաքԿարս
Հիմնական լեզուՀայերեն, թուրքերեն, ռուսերեն
Բնակչություն (1897)134,142
Ազգային կազմՀայեր (մոտ 35 %)[1]
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տարածք5,905
Հիմնադրված է1878 թ.
Պատմական շրջան(ներ)Վանանդ

Կարսի գավառ, վարչաքաղաքական միավոր Ռուսական կայսրության կազմում։ 1878-1918 թվականներին մտել է Կարսի մարզի կազմ։ Գավառի կենտրոնը Կարս քաղաքն էր։

Կարսի գավառը հյուսիս-արևմուտքից սահմանակցում էր Արդահանի, արևմուտքից՝ Օլթիի, հարավից՝ Կաղզվանի գավառներին։ Հյուսիսից գավառը սահմանակցում էր Թիֆլիսի նահանգին, իսկ արևելքում՝ Ախուրյան գետի երկայնքով, Երևանի նահանգին։

Ներառում է հիմնականում ժամանակակից Թուրքիայի Կարսի նահանգը (նախկին Կաղզվանի գավառի հետ), ինչպես նաև ՀՀ Շիրակի մարզի Ամասիայի շրջանը։

«Կարս» անվանումը հասնում է մինչև զարգացած միջնադար. բնակավայրի տեղում երկար դարեր գոյություն է ունեցել Կարուց Բերդը։ 10-րդ դարի սկզբին հայոց Բագրատունի թագավոր Աբասը (928-953) այն դարձնում է մայրաքաղաք, ապա Կարսը դառնում է Վանանդի թագավորության (963-1065) կենտրոնը։ Սելջուկ-թյուրքերի և թաթար-մոնղոլների, ապա՝ օսմանյան տիրապետության շրջանում մատենագրության մեջ ընդունված է եղել արաբերենի այբուբենը։ «Կարսը» գրվում է որպես «قارص» (qars), որը կարող էր նաև արտասանվել որպես «Ղարս»։

Գավառն այդպիսի սահմաններով կազմվել է 1878 թվականին՝ ռուս-թուրքական պատերազմի (1877-1878) արդյունքում[Ն 1], թեև 19-րդ դարում Կարսը գրավվել էր երեք անգամ՝ 1828 (1828-29), 1855 (1853-56) և 1877 (1877-78) թվականներին։ Այդ ժամանակ ամբողջ Անդրկովկասը բաժանված էր վեց նահանգի՝ Թիֆլիսի, Քութայիսի, Բաքվի, Դաղստանի, Երևանի և Ելիզավետպոլի։ Հայկական գավառները կենտրոնացած էին գերազանցապես վերջին երկուսում, ևս երեքը (Ախալքալաք, Ախալցխա և Բորչալու)՝ Թիֆլիսի նահանգի կազմում։

1878 թվականին կազմվում են Կարսի և Բաթումի մարզերը՝ համապատասխանաբար 4 և 2 գավառներով։ Դրանք ներառում էր 1877-78 թվականներին գրավված օսմանահպատակ հայկական և վրացական տարածքները։ 1918-1920 թվականներին գավառն ամբողջությամբ մտել է Հայաստանի առաջին հանրապետության, իսկ 1920 թվականի Ալեքսանդրապոլի հաշտությունից հետո՝ Թուրքիայի կազմ, որում որպես վարչատարածքային միավոր մնացել է գրեթե անփոփոխ։ Խորհրդային Հայաստանին Մոսկվայի պայմանագրով զիջվել է միայն Ամասիայի շրջանը։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1897 թվականի մարդահամարի տվյալներով գավառի բնակչությունը 134,142 մարդ էր, որի ավելի քան 1/3-ը հայեր էին (46715), 16.4 %-ը՝ ղարափափախներ (22002), 15.2 %-ը՝ ռուսներ (20376), 11.0%-ը՝ հույներ (14805), 10.8 %-ը՝ թուրքեր, թաթարներ ու թուրքմեններ (14504) և այլ ազգեր։ Կարս քաղաքի բնակչությունը հաշվվում էր 20805 մարդ, այդ թվում՝ 10332 հայեր և 5478 ռուսներ[2]։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1913 թվականին գավառը բաժանված էր 21 գյուղական համայնքի[3]՝

  1. 1639 թվականի Ղասրե Շիրինի հաշտությամբ Հայաստանը չորրորդ անգամ բաժանվում է երկու հարևան տերությունների միջև. Կարսը և Վանը անջատվում են Արևելյան Հայաստանից։ Օսմանյան տիրապետության շրջանում ձևավորվում է Կարսի էյալեթը՝ Ախալցխայի, Տրապիզոնի, Էրզրումի, Սեբաստիայի, Դիարբեքիրի և Վանի էյալեթների շարքում։ 1865 թվականին Արևմտյան Հայաստանի տարածքների մեծ մասը միավորվում են Էրզրումի էյալեթի (1867 թվականից՝ վիլայեթի) մեջ։ 1875 թվականին այն բաժանվում է վեց վիլայեթի՝ Էրզրումի, Կարս-Չըլդըրի, Բիթլիսի, Վանի, Հաքարիի, Դերսիմի։ ռուս-թուրքական պատերազմից (1877-1878) տասը տարի անց, երբ Կարսի վիլայեթը միացվել էր Ռուսաստանին, Հաքարին կցվում է Վանի վիլայեթի մեջ՝ որպես գավառ, իսկ Դերսիմը՝ Խարբերդի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г., Распределение населения по родному языку и уездам Российской Империи кроме губерний Европейской России, Карсский округ
  2. Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г. город Карс
  3. , Волостныя, станичныя, сельскія, гминныя правленія и управленія, а также полицейскіе станы всей Россіи съ обозначеніем мѣста ихъ нахожденія, Кіевъ, «Изд-во Т-ва Л. М. Фишъ», 113։