Ծամձոր
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դարաքենդ (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Ծամձոր | ||
ադրբ.՝ Dərəkənd | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Հադրութի | |
Համայնք | Մարտունու շրջան | |
Այլ անվանումներ | Դարաքենդ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 54 մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ ԱԵ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Ծամձոր, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը նախկինում անվանվել է Ծածմնձոր, Ծամձորի, հետո վերանվանվել է Ծամձոր։
Գյուղը Արցախյան ազատամարտին
[խմբագրել | խմբագրել կոդը]1989 թվականին գյուղում կազմավորվել է ինքնապաշտպանական ջոկատ։ 1992 թվականին Հադրութի Առաջին պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում մասնակցել են գյուղի, Հադրութի շրջանի Էդիլու ձորակի Էդիլու,Մելիքաշեն, Բլութան, Խրմնջուխ, Հախուլու, Ակնաղբյուր, Մարտունու, Ասկերանի շրջանների և այլ բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Գյուղի բնակիչները մասնակցել են նաև 1941-1945 թվականների պատերազմին[2]։
Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[3][4][5]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծամձոր գյուղը գտնվում է Ղարաբաղի լեռնաշղթայի արևելյան Ջիլանի լեռնաճյուղերի ձորի երկու լանջերի վրա, Կարմրաքար գյուղից վերև, Ստեփանակերտ քաղաքից 121 կմ դեպի հարավ-արևելք։ Գյուղի համայնքի վարչական տարածքում Սարինշեն գյուղը։ Ծամձոր գյուղի հողային տարածությունը կազմում է 3799,52 հա։ Գտնվում է ծովի մակերևույթից 850 մ բարձրության վրա։ Համայնքը լեռնային է, ունի 3799,52 հա տարածք, որից 1300,17 հա գյուղատնտեսական նշանակություն, 2461,5 հա անտառային հողեր։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի բնակչության թիվը 1895 թվականի տվյալներով կազմել է 620 հայ բնակիչ, 1907 թվականի տվյալներով կազմել է 917 մարդ, 2005 թվականի մարդահամարի տվյալներով՝ 56 մարդ, իսկ 2010 թվականի տվյալներով՝ 42 մարդ, 21 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[6].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 66 | 67 | 42 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կան պատմամշակութային հուշարձաններ՝ Սբ. Աստվածածին եկեղեցի (1696 թվական), գերեզմանոց (16-18-րդ դարեր), կամուրջ (17-19-րդ դարեր), ջրամբար (19-րդ դար), հաշվառված է 5 հուշարձան։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման մեղմ է, տաք, կիսախոնավ, տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է +10 աստիճան։ Ամռանը տաք է, հուլիսի ջերմաստիճանը հասնում է +16 աստիճանից +20 աստիճանի, առավելագույն ջերմաստիճանը կազմում է +36 աստիճան։ Ձմեռը մեղմ ցուրտ է, հունվարի միջին ջերմաստիճանը կազմում է -15 աստիճան։ Տարեկան տեղումների քանակը կազմում է 500-600 մմ։
Հասարարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքում գործում էին գյուղապետարան, բուժկետ, Առաքելի միջնակարգ դպրոցի Ծամձորի մասնաճյուղը, որտեղ սովորում են 8 աշակերտներ[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ Մանուկյան, Մարտին (2020). Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետության շրջանները, քաղաքները, գյուղերը. Երևան: ԱՍՈՂԻԿ. էջեր 192–193.
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված)։
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 120.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Population of Nagorno-Karabakh Republic (2005) Արխիվացված 2011-03-02 Wayback Machine(հայ.)(անգլ.)(ռուս.)
|