Ժորդի Ալբան սկսել է ֆուտբոլով զբաղվել Բարսելոնայի կանտերայում, սակայն ֆուտբոլիստին իր «շրջանավարտը» համարելու իսկական իրավունքն ունի իսպանական մյուս գրանդը՝ Վալենսիան, որտեղ Ալբան հայտնվեց Վալենսիայի երիտասարդական թիմում՝ Կորնելիայում հաջող մրցելույթներից հետո։
Հաջող մրցաշրջանից հետո Ալբան հիմնական կազմի թեկնածու էր համարվում, սակայն ձախ պաշտպանի դիրքի մեծ մրցակցության պատճառով շանսերը մշտական պրակտիկա ունենալ համաւ բավական քիչ էին երիտասարդ ֆուտբոլիստի համար։ 2008-2009 թթ. մրցաշրջանի մյուս կեսն Ալբան վարձավճարով անցկացրեց Խիմնաստիկում։ Այստեղ Ալբան մշտապես խաղում էր հիմնական կազմում, սակայն նա էլ չկարողացավ թիմին օգնել վերադառնալ Լա Լիգա։ 2009 թվականի մրցաշրջանի ավարտին Ալբան վերադարձավ Վալենսիա։
Ակումբում Ալբան ստացավ 28 համարի մարզաշապիկը։ Իր առաջին հանդիպումը Վալենսիայի կազմում Ալբան անցկացրեց 2009 թվականի սեպտեմբերի 13-ին Լա Լիգայի շրջանակներում կայացած Վալյադոլիդի դեմ խաղում, որում թիմը հաղթեց 4։ 2 հաշվով։ Իր առաջին գնդակը Վալենսիայի կազմում Ալբան խփեց 2010 թվականի ապրիլի 11-ին, որում հյուրընկալվել էր Մալյորկային (2։3)։ Մրցաշրջանը Վալենսիան ավարտեց 3-րդ հորիզոնականում։
2010 թվականի ապրիլի 16-ին Ալբան գրավեց նաև Ալմերիայի դարպասը՝ գրանցելով խաղի վերջնական հաշիվը՝ 3։0։ Ապրիլի 23-ին նա գրավեց Ռեալի դարպասը, սակայն դա էլ չօգնեց խուսափել խոշոր հաշվով պարտությունից՝ 3։ 6։
2012 թվականի հունիսի 28-ին Բարսելոնան հայտարարեց 14 միլիոն եվրոյի դիմաց Ժորդի Ալբայի տեղափոխման լուրը։ Ակումբում Ալբան հանդես է գալիս ձախ պաշտպանի դիրքում, 18 համարի ներքո։ Իր առաջին հանդիպումն Ալբան անցկացրեց 2012 թվականի օգոստոսի 8-ին Մանչեսթեր Յունայթեդի հետ կայացած ընկերական խաղում՝ մտնելով փոխարինման 67-րդ րոպեին, որն հաղթանակով ավարտվեց կատալոնացիների համար։
Պաշտոնական խաղերում 2012 թվականի օգոստոսի 19-ին Լա Լիգայի առաջին տուրում Ալբան խաղադաշտում անցկացրեց 90 րոպե՝ հաղթելով Ռեալ Սոսյեդադին 5։ 1 հաշվով։ 2012 թվականի օգոստոսի 26-ին Բարսելոնայում կատարեց իր առաջին գոլային փոխանցումը Լիոնել Մեսիին, որը հաղթական թր Բարսելոնայի համար՝ 2։ 1։ Հոկտեմբերի 21-ին Ալբան խփեց իր առաջին գնդակը նոր ակումբի կազմում՝ փոխանցում ստանալով Սեսկ Ֆաբրեգասից Դեպորտիվոյի դեմ խաղում (5։4), այդ խաղում Ալբան նաև աչքի ընկավ նրանով, որ գեղեցիկ գոլ խփեց իր սեփական դարպասը։ Հոկտեմբերի 23-ին Սելթիկի դեմ խաղի 94-րդ րոպեին Ալբան խփեց հաղթական գնդակ Չեմպիոնների Լիգայի երրորդ տուրում կայացած խաղում։ Հանդիպումն ավարտվեց 2։ 1 հաշվով Բարսելոնայի օգտին։ Նոյեմբերի 3-ին Ալբան փխեց իր երկրորդ գոլը կապտանռնագույնների կազմում Իսպանիայի առաջնության Սելտայի դեմ խաղում։
Ալբան հրավիրվել է Իսպանիայի երիտասարդական հավաքականներ 2006 թվականից՝ անկացնելով 18 խաղ տարբեր տարիքային խմբերում։ 2009 թվականին մինչև 20 տարեկանների պատանեկան հավաքականում Ալբան դարձավ Միջերկրական խաղերի մրցաշարի հաղթող։
2011 թվականի սեպտեմբերի 11-ին առաջին անգամ հրավիրվեց ազգային հավաքական մասնակցելու Եվրո 2012-ի ընտրական փուլի խաղերին[4]։. հոկտեմբերի 11-ին երիտասարդ պաշտպանը Ալբան անցկացրեց իր առաջին հանդիպումը հավաքականի կազմում իռլանդացիների դեմ խաղում։
Հուլիսի 1-ին, Եվրո 2012-ի եզրափակիչ խաղում Չավիի փոխանցումից հետո Ալբան գրավեց Իտալիայի հավաքականի դարպասը՝ դառնալաով ֆուտբոլի պատմության մեջ առաջին պաշտպանը, ով գոլ է հեղինակել Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղում[5]։.