Էվանդեր Հոլիֆիլդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էվանդեր Հոլիֆիլդ
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 19, 1962(1962-10-19)[1][2][3] (61 տարեկան)
ԾննդավայրAtmore, Էսկամբիա շրջան, Ալաբամա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՀարավային Ատլանտայի ավագ դպրոց
Մասնագիտությունբռնցքամարտիկ, ինքնակենսագիր և դերասան
Պարգևներ և
մրցանակներ
Էլիս Այլընդ պատվո մեդալ
Կայքevanderholyfield.com/evander/
 Evander Holyfield Վիքիպահեստում

Էվանդեր Հոլիֆիլդ (անգլ.՝ Evander Holyfield, հոկտեմբերի 19, 1962(1962-10-19)[1][2][3], Atmore, Էսկամբիա շրջան, Ալաբամա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսոինալ բնցքամարտիկ, ծանրքաշային կարգի ներկայացուցիչ։ Միջին ծանրքաշային կարգում Պանամերիկյան խաղերի արծաթե մրցանակակիր՝ (1981)։ Միջին ծանրքաշային կարգում 23-րդ Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր (1984)։ Բռնցքամարտի փառքի միջազգային սրահի անդամ (2017)[4]։

Աշխարհի բացարձակ չեմպիոն առաջին ծանրքաշային կարգում (1988)։ Աշխարհի ծանրքաշային կարգի չեմպիոն WBA (1986-1988), IBF (1987-1988), WBC (1988) վարկածներով։ Աշխարհի բացարձակ չեմպիոն ծանրքաշային կարգում (1990-1992)։ ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն՝ WBC (1990-1992), IBF (1990-1992, 1993-1994, 1997-1999), WBA (1990-1992, 1993-1994, 1996-1999, 2000-2001), WBF (2010-2011) վարկածներով։

«Տարվա բռնցքամարտիկ»՝ «Ռինգ» ամսագրի վարկածուվ (1987, 1996, 1997)։ 1996 թվականին BBC բրիտանական հեռուստառադիո և ինտերնետ հեռարձակման խոշոր ընկերության վարկածով ճանաչվել է տարվա լավագույն արտասահմանցի մարզիկ։

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի պատմության մեջ միակ մարզիկը, որը գերծանրքաշային կարգում եղել է բռնցքամարտի քառակի չեմպիոն։ Նրան հաջողվել է առաջին ծանր և գերծանրքաշային կարգերում պայքարել աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչման համար։

Կարիերան սիրողական բռնցքամարտում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1983 թվական՝ Ազգային առաջնություն։ Բրոնզե մրցանակակիր (178 lbs)։
  • 1983 թվական՝ Պանամերիկյան խաղեր։ Արծաթե մրցանակակիր (178 lbs)։
  • 1984 թվական՝ Golden Glovers ազգային մրցախաղի հաղթող (178 lbs)։
  • 1984 թվական՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (178 lbs)։
    • Հաղթել է Տայ Ակային (Գանա) RSCH 3
    • Հաղթել է Իսմաիլ Կաիլին (Իրաք) RSCH 2
    • Հաղթել է Սիլվանուս Օկելոյին (Քենիա) KO 1
    • Պարտվել է Քևին Բերիին (Ավստրալիա) DQ 2

Սիրողական բռնցքամարտի ռեկորդ՝ 160 հաղթանակ-14 պարտություն։

Պրոֆեսիոնալ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին մարտը տեղի է ունեցել 1984 թվականին։

Միջին ծանրքաշային կարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլիֆիլդը իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1984 թվականի նոյեմբերի 15-ին․ միջին ծանրքաշային կարգում, վեց ռաունդից բաղկացած մարտում հաղթել է Լայնել Բայրամին։

1985 թվականի հունվարի 20-ին հաղթել է Էրիկ Վինբուշին՝ դատավորների միաձայն որոշմամբ։

Մարտի 13-ին Նորֆոլկում մարտ է տեղի ունեցել Ֆրեդ Բրաունի և Հոլիֆիլդի միջև։ Հոլիֆիլդը մրցակցին նոկաուտի է ենթարկել առաջին ռաունդում։ Ապրիլի 20-ին նա նոկաուտի է ենթարկել Մարկ Ռիվերին։

Առաջին ծանրքաշային կարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականին հանդիպում տեղի է ունեցել Դուայթ Մուհամեդ Կավիի և Հոլիֆիլդի միջև։ Դատավորները միաձայն որոշմամբ հաղթանակը տվել են Հոլիֆիլդին՝ 15 ռաունդների արդյունքներից ելնելով։ Հոլիֆիլդի խոսքերով դա եղել է իր կարիերայի ամենադաժան մարտը։ Մարտից հետո մեկ շաբաթ Հոլիֆիլդը պառկել է հիվանդանոցում։ Այստեղ նա կշռել է 77 կգ (մարտից առաջ նա կշռել է 86 կգ)։

1987 թվականին նա պաշտպանել է իր տիտղոսը Հենրի Թիլմենի դեմ մարտում։ Նույն թվականին նա հաղթել է Ռիկի Պարկին։ 1987 թվականի օգոստոսին պահպանել է իր տիտղոսը Օսի Օկասիոյի դեմ պայքարում։

1987 թվականի դեկտեմբերին Դուայթ Մուհամեդ Կավիի հետ անց է կացրել իր երկրորդ մարտը։ Այս անգամ Հոլիֆիլդը հաղթել է 4-րդ ռաունդում։

1988 թվականին պայքարել է աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսի համար։ Էվանդեր Հոլիֆիլդը հաղթել է Դե Լեոնային և առաջին ծանրքաշային կարգում դարձել աշխարհի առաջին բացարձակ չեմպիոն ։ Դրանից հետո նա որոշել է տեղափոխվել ծանրքաշային կարգ։

Ծանրքաշային կարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականի հուլիսին հաղթել է Ջեյմս Տիլիսին։

1988 թվականի դեկտեմբերին Հոլիֆիլդը հանդիպել է ծանրքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Պինկլոն Թոմասի հետ։ Հոլիֆիլդը ունեցել է մեծ առավելություն։ 4-րդ ռաունդի ավարտից հետո Թոմասը դժվարությամբ է հասել իր անկյուն, և նրա մարզիչը որոշում է ընդունել միանգամից դադարեցնել մարտը։

1989 թվականին WBC տիտղոսի համար Հոլիֆիլդը հանդիպել է նախկին չեմպիոն Մայքլ Դոկուսի դեմ․ հակառակորդները անընդհատ փոխանակվել են հարվածներով, սակայն Հոլիֆիլդը ավելի արագ է գործել և ունեցել է փոքրիկ առավելություն։ Առաջին ռաունդի ավարտին Հոլիֆիլդը հարվածել է Դոկուսի աճուկին։ Վերջինս կծկվել է ցավից։ Նրան ժամանակ են տվել վերականգնվու համար։ 3-րդ ռաունդի սկզբին Դոկուսը մի քանի ճշգրիտ համակցություն է իրականացրել, որին Հոլիֆիլդը պատասխանել է միայն ռաունդի ավարտին։ 5-րդ ռաունդում Դոկուսը Հոլիֆիլդին մոտեցրել է պարանին և հասցրել նրան մի շարք հարվածներ։ Հոլիֆիլդը հաճախակի հակագրոհ է իրականացրել։ 6-րդ ռաունդում Դոկուսը հարվածել է Հոլիֆիլդի աճուկին։ Մրցադատավորը կանգնեցրել է մարտը, բայց այն միանգամից շարունակվել է։ Դոկուսը տարբեր հարվածներ է հասցրել Հոլիֆիլդին, որը պատասխանել է այդ հարվածներին։ 7-րդ ռաունդում Դոկուսի ձեռնոցները արձակվել են, և մրցադատավորը ստիպված կանգնեցրել է մարտը՝ խնդիրը լուծելու նպատակով։ 8-րդ ռաունդում Դոկուսը մի շարք հարվածներ է հասցրել Հոլիֆիլդի գլխին, բայց հաջողության հասնել նրան չի հաջողվել։ Հոլիֆիլդը կրկին առավելության է հասել ռաունդի վերջում։ 10-րդ ռաունդում Հոլիֆիլդը հասել է առավելության։ Նա Դոկուսին հարված է հասցրել, որի արդյունքում վերջինս հայտնվել է պարանի մոտ։ Հոլիֆիլդը հարձակվել է նրա վրա և սկսել է ձախ ձեռքով հարվածներ հասցնել հակառակորդին։ Դոկուսը ուշաթափվել է և ընկել։ Մարտը ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։ Մարտը ստացել է 1989 թվականի «տարվա մարտ» անվանումը։

1989 թվականի հուլիսին Հոլիֆիլդը ռինգ է դուրս եկել բրազիլացի Էդիլսոն Ռոդրիգեսի դեմ։ 2-րդ ռաունդի ավարտին նա հարվածել է Ռոդրիգեսին, որն էլ հայտնվել է գետնին։ Մրցադատավորը հաշվել է մինչև 10-ը, սակայն նա ուշքի չի եկել։ Արձանագրվել է նոկաուտ։ Բրազիլացին գետնին պառկել է մեկ րոպեից ավել։

1989 թվականի նոյեմբերին մարտ է տեղի ունեցել երկու անհաղթելի մարզիկների՝ Էվանդեր Հոլիֆիլդի և Ալեքս Ստյուարտի միջև։ Հոլիֆիլդը եղել է Ստյուարտի ամենաուժեղ մրցակիցը։ Արդեն առաջին ռաունդում Ստյուարտը ստացել է ձախ աչքի պատռվածք։Ամբողջ մարտը ղեկավարել է Հոլիֆիլդը։ Ստյուարտը մի քանի անգամ ենթարկվել է նոկդաունի։ 8-րդ ռաունդի ավարտից հետո մարզիչը բժշկին խնդրել է զննել Ստյուարտին։ Բժիշկը որոշել է կանգնեցնել մարտը։

Պայքար ծանրքաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին պլանավորվել է մարտ՝ Մայք Թայսոնի և Էվանդեր Հոլիֆիլդի միջև։ Թայսոնը այդ ժամանակ ջախջախիչ պարտություն էր կրել Ջեյմս Դագլասի կողմից և կորցրել էր աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսը։ Նա ռևանշ է պահանջել, բայց Դագլասը հրաժարվել է ռևանշից և նրա հաջորդ հակառակորդը դարձել է Էվանդեր Հոլիֆիլդը։

1990 թվականին ծանրքաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսի համար մարտ է տեղի ունեցել Հոլիֆիլդի և Ջեյմս Դագլասի միջև։ 1990 թվականին նրա քաշը հասել էր 130 կգ-ի։ Հունիսի սկզբին նրա մարզիչներից մեկը՝ Ջոն Ռասելը պարտադրել էր նրան նիհարել։ Դրանից հետո նա դարձել է 111,5 կգ։ Սակայն նա պատրաստ չէր այդ մարտին։ Հոլիֆիլդը առավելություն է ձեռք բերել առաջին երկու ռաունդում։ 3-րդ ռաունդում Հոլիֆիլդի հարվածից Դագլասը հայտնվել է գետնին։ Այս անգամ Դագլասը նույնիսկ չի փորձել վեր կենալ տեղից։ Մրցադատավորը արձանագրել նոկաուտ։ Հոլիֆիլդը դարձել է ծանրքաշային կարգում աշխարհի նոր բացարձակ չեմպիոն։

1991 թվականին Դոնովան Ռադոգը առաջարկում է Հոլիֆիլդին միասին դուրս գալ ռինգ։ Այդ ժամանակ Հոլիֆիլդը պետք է պաշտպաներ իր չեմպիոնական տիտղոսը։ Նա հրաժարվում է պայքարել Դոնովան Ռադդոկի դեմ և իր հակառակորդ է ընտրում 42-ամյա Ջորջ Ֆորմանին։ Շատ մարդիկ մտածում էին, որ 42-ամյա Ֆորմանի հաղթելու շանսն ավելի մեծ էր։ Ֆորմանը կշռել է 117 կգ և եղել է լավ մարզավիճակում։ Ֆորմանը սկզբում անընդհատ առաջ է նետվել՝ մի շարք հարվածներ հասցնելով իր հակառակորդին։ Այդ գիշեր Ֆորմանը զարմացրել է բոլորին։ Նա անց է կացրել 12 ամբողջական ռաունդ և պարտվել է միավորներով։ 7-րդ ռաունդը «Ռինգ» ամսագիրը համարել է «Տարվա ռաունդ»։ Մարտից հետո Ֆորմանը լրագրողներին ասել է, որ կատարել է իր երազանքի կեսը և մարդկանց ցույց է տվել, որ նույնիսկ 40 տարեկան հասակաում կարելի է հասնել նպատակների իրականացման։ Թեև նա պարտվել էր, բայց շատերը ընդգծել են նրա տոկունությունը և անձնազոհությունը։

1991 թվականին նոյեմբերին Հոլիֆիլդը պետք է հանդիպեր Մայք Թայսոնին։ Սակայն մարզումների ժամանակ կոտրվել էր Թայսոնի կողոսկրը։ Նրան պետք է փոխարիներ Ֆրանչեսկո Դամիանին։ Սակայն նա նույնպես մարտին պատրաստվելու ժամանակ վնասվածք էր ստացել։ Վերջնական փոխարինողը դարձել է Բերտ Կուպերը։

Առաջին ռաուդում Հոլիֆիլդը Կուպերին նոկդաունի է ենթարկել։ Կուպերը միանգամից ոտքի է կանգնել։ 3-րդ ռաունդում Կուպերը Հոլիֆիլդին նետել է անկյուն և սկսել է մի շարք հարվածներ հասցնել մրցակցին։ Հոլիֆիլդը կորցնել է հավասարակշռությունը և շուտով հայտնվել է գետնին։ Մրցադատավորը դա ընդունել է որպես նոկդաուն։ 7-րդ ռաունդի ավարտից 15 վայրկյան առաջ Հոլիֆիլդը մի շարք հարվածներ է իրականացրել դեպի մրցակիցը։ Կուպերը հետ է գնացել և Հոլիֆիլդը հարձակվել է նրա վրա՝ հասցնելով մի շարք հզոր հարված։ Ռաունդի ավարտին մնացել էր 2 վայրկյան, բայց մրցադատավորը ստիպված է եղել միջամտել և կանգնեցնել մարտը։ Կուպերը որոշումը չի բողոքարկել։ Կուպերը չի գնահատվել վարկանիշով։ Այդ պատճառով WBC հավանություն չի տվել, որ այդ մարտը համարվի չեմպիոնական։

1992 թվականի հունիսին Հոլիֆիլդը հաղթել է մեկ այլ լեգենդար բռնցքամարտիկի՝ Լարի Հոլմսին։ Չնայած այն փաստին, որ Հոլմսը եղել է 42 տարեկան, բայց միևնույն է նա Հոլիֆիլդին հաճախակի հասցրել է ճշգրիտ և հզոր հարվածներ։ Սակայն Հոլմսը պարտություն է կրել՝ դատավորների միաձայն որոշմամբ։ Այս մարտում Հոլիֆիդը ստացել է իր առաջին սպին՝ Լարի Հոլմսը արմունկով խփել էր նրա աչքին։ Մարտի ավարտից հետո Լարի Հոլմսը ասել է, որ մարտից առաջ նա ունեցել է ցանցաթաղանթի շերտազատում։ Այդ պատճառով նա չի մասնակցել մարզումներին։ Լավ տեսնելու համար նա ստիպված է եղել կրել լինզաներ։ 2-րդ ռաունդում լինզան ընկել է և նա մնացել է մեկ աչքով։ Սակայն մարտը շարունակվել է մինչև 12-րդ ռաունդ։

1992 թվականի նոյեմբերին մարտ է տեղի ունեցել համաշխարհային բռնցքամարտի երկու անհաղթելի բռնցքամարիկների միջև։ Էվանդեր Հոլիֆիլդը ռինգ է դուրս եկել ընդդեմ Ռիդիկ Բոուի։ Հոլիֆիլդը մարտի ժամանակ ընտրել է յուրահատուկ տակտիկա։ Նա դուրս է եկել բաց մարտի՝ ավելի հզոր բռնցքամարտիկի դեմ։ Բոուն հաղթել է մարտը․ 12-րդ ռաունդից հետո դատավորները հաղթանակը տվել են Բոուին։

1993-1995 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին Հոլիֆիլդ Էվանդերը երկրորդ մարտն է անց կացրել Ալեքս Ստյուարտի դեմ։ Այս անգամ մարտը շարունակվել է մինչև 12-րդ ռաունդ։ Սակայն Ստյուարտը Հոլիֆիլդին զիջել է մի քանի միավորներով։

Այնուհետև Հոլիֆիլդը ռևանշ է հայտարարել Ռիդիկ Բոուին։ Վերջինիս այդ ժամանակ զրկել էին WBC աշխարհի չեմպիոնի տիտղոսից, որովհետև նա հրաժարվել էր մասնակցել Լենոքս Լյուիսի դեմ կազմակերպված պարտադիր մարտին։ Այս անգամ Հոլիֆիլդը գուշակել է տակտիկան։ Այս մարտը հայտնի է նաև նրանով, որ 7-րդ ռաունդում ռինգում օդապարիկ էր վայրէջք կատարել։ Այդ պատճառով ընդմիջում է հայտարարվել, որը տևել է 21 րոպե։ Հոլիֆիլդը հանգստացել է, հավաքել ուժերը։ 12 ռաունդներից հետո դատավորների մեծամասնությունը հաղթանակը տվել է Հոլիֆիլդին։ Հոլիֆիլդը ծանրքաշային կարգում երկրորդ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն։

1994 թվականին Հոլիֆիլդը հանդիպել է անհաղթելի Մայքլ Մուրերին, որը եղել է միջին ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն։ 2-րդ ռաունդում Մուրերը հայտնվել է նոկդաունում, բայց հետո սկսել է կառավարել մարտը։ Դատավորների մեծամասնության որոշումով հաղթանակը շնորհվել է Մուրին։

1995 թվականին Հոլիֆիլդը հանդիպել է Ռեյ Մերսերին։ 8-րդ ռաունդում նա Մերսերին նոկդաունի է ենթարկել (առաջին անգամ իր կարիերայում)։ Արդյունքում Հոլիֆիլդը ոչ մեծ առավելությամբ հաղթել է՝ դատավորների որոշմամբ։

Մարտ Մայք Թայսոնի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին մարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականի նոյեմբերին մարտ է տեղի ունեցել Մայք Թայսոնի և Էվանդեր Հոլիֆիլդի միջև։ Մարտի պատրաստությունները սկսվել էին դեռ այն ժամանակ, երբ Թայսոնը եղել է բանտում։ Մասնագետները մարտի ֆավորիտ համարվել են Թայսոնին։ Առաջին-հինգ ռաունդները անց են կացվել փոխադարձ հաջողություններով, բայց Թայսոնը ունեցել է փոքրիկ առավելություն։ 6-րդ ռաունդում Թայսոնը գլխով հարվածել է Հոլիֆիլդի գլխին, ինչի արդյունքում Թայսոնը ստացել է ձախ աչքի վնասվածք։ Հոլիֆիլդը իրականացրել է ձախ հուկ։ Նա հարվածել է Թայսոնի ծնոտին, ինչի արդյունքում վերջինս կորցրել է իր հավասարակշռությունը։ Այդ հարվածը նրան բերել է 5 միավոր։ 7-րդ ռաունդի ավարտից 15 վայրկյան առաջ Թայսոնը հարձակվել է Հոլիֆիլդի վրա։ Հոլիֆիլդը գլխով առաջ է շարժվել։ Ուժեղ բախման արդյունքում վիրավորվել է Թայսոնի աջ աչքը։ Վերջինս գոռացել է ցավից, բայց այս անգամ նույնպես դատավորները դա ընդունել են որպես ոչ մտածված հարված։ 10-րդ ռաունդի ավարտին Հոլիֆիլդը իրականացրել է աջ կրոս՝ Թայսոնի ծնոտին։ Թայսոնը սկսել է ճոճվել։ Հետո Հոլիֆիլդը հարձակվել է և կրկին իրականացրել մի քանի հարված։ Թայսոնը փորձել է ազատվել, բայց դա նրան չի հաջողվել։ Հոլիֆիլդը մի շարք հարվածներ է հասցրել իր մրցակցին։ Այդ ժամանակ հնչել է կոչնազանգը։ 11-րդ ռաունդում Հոլիֆիլդը հարվածներ է հասցրել Թայսոնի գլխին, բայց վերջինս չի պատասխանել։ Հոլիֆիլդը հարձակվել է նրա վրա և նրան հասցրել ձախ կրոս։ Մրցադատավորը անակնկալի է եկել և կանգնեցրել մարտը։ Հոլիֆիլդը դարձել է մարտի հաղթող։ Թայսոնը որոշումը չի վիճարկել։ Հետաքրքրական է այն փաստը, որ մարտից առաջ Թայսոնը հանգստացել է 63 օր, իսկ Հոլիֆիլդը՝ 183։

Երկրորդ մարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականի հուլիսին տեղի է ունեցել երկրորդ մարտը Մայք Թայսոնի և Հոլիֆիլդի միջև։ Ռևանշի ժամանակ նույնպես մարտի ֆավորիտը համարվել է Թայսոնը։ Սկզբում կանչվել է այն մրցադատավորը, որը եղել է նախկին մարտում։ Սակայն Թայսոնի թիմը բողոքարկել է և արդյունքում խաղի մրցադատավոր է ընտրվել Միլս Լեյնը։ Դա եղել է այդ ժամանակի ամենաթանկ մարտը։ Բոլոր 16 հազար տոմսերը վաճառվել են հենց առաջին օրը։ Առաջին ռաունդը անցել է փոխադարձ հաջողություններով։ 2-րդ ռաունդում Հոլիֆիլդը և Թայսոնը բախվել են գլուխներով։ Վերջինս ստացել է պատռվածք և մրցադատավորը բաժանել է նրանց։ Թայսոնը մոտեցել է մրցադատավորին և ասել, որ հարվածը դիտավորյալ է եղել։ Ամբողջ ռաունդի ընթացքում Հոլիֆիլդը բռնել է Թայսոնի ձեռքերից և նրան հնարավորություն չի տվել շարժվել։ Իսկ ռաունդի կեսում նա Թայսոնին այնպես է հրել դեպի պարանը, որ երկու մարզիկներն էլ համարյա հայտնվել են գետնին։ 3-րդ ռաունդում Թայսոնը անցել է հարձակման։ Նրա հարվածների մեծ մասը հասել են իրենց նպատակին։ Ամբողջ ռաունդում Թայսոնը ունեցել է մեծ առավելություն։ Ռաունդի ավարտից 40 վայրկյան առաջ Թայսոնը հարձակվել է Հոլիֆիլդի վրա։ Սակայն Հոլիֆիլդը բռնել է նրա ձեռքերից և կրկին գլխով հարվածել Թայսոնին։ Ի պատասխան այդ հարվածի, Թայսոնը կծել է նրա ականջից և հարվածել մեջքին։ Միլս Լեյնը կանգնեցրել է մարտը։ Բժիշկը հետազոտել է Հոլիֆիլդին և ասել, որ նա կարող է շարունակել մարտը։ Մրցադատավորը Թայսոնին տուգանել է երկու միավոր։ Մարտը վերսկսվել է և 3-րդ ռաունդին ավելացվել է ևս 30 վայրկյան։ Թայսոնը միանգամից սկսել է հարվածներ հասցնել նրա իրանին։ Ռաունդի ավարտից 20 վայրկյան առաջ Հոլիֆիլդը կրկին Թայսոնին գլխի հարված է հասցրել, և Թայսոնը կծել է նրա ձախ ականջից[5]։ Հոլիֆիլդը սկսել է թռչկոտել, բայց մարտը չի կանգնեցվել։ Թայսոնը կրկին հարվածներ է հասցրել մրցակցին։ Հոլիֆիլդը փորձել է պայքարել, բայց Թայսոնը նրան հասցրել է ուղիղ և հզոր հարված։ Հոլիֆիլդը հետ է գնացել։ Թայսոնը հարձակվել է նրա վրա, բայց ռաունդը ավարտվել է։ Հոլիֆիլդը դուրս չի եկել 4-րդ ռաունդ։ Ծեծկռտուք է սկսվել։ Թիկնապահները և ոստիկանները բռնել էին Թայսոնին, որը, բոլորին հարվածելով, փորձել է հասնել Հոլիֆիլդին։ Թայսոնը որակազրկվել է, տուգանվել 3 մլն դոլար և որակազրկվել մինչև 1998 թվականի հոկտեմբերի 18-ը։ 2009 թվականի հոկտեմբերի 16-ին Օփրա Ուինֆրիի մասնակցությամբ տեղի ունեցող շոուի ժամանակ Թայսոնը ներողություն է խնդրել Հոլիֆիլդից։ Վերջինս ներել է նրան։

Հետագայում Էվանդեր Հոլիֆիլդը և Մայք Թայսոնը նկարահանվել են սպորտային հագուստ արտադրող կազմակերության գովազդային տեսահոլովակում։ Գովազդում Թայսոնը հյուր է գնում Հոլիֆիլդին և վերադարձնում է նրան՝ վերջինիս «ականջի» մի մասը[6]։

Մարտ Լենոքս Լյուիսի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին մարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականի մարտին բացարձակ չեմպիոնի տիտղոսի համար մարտ է տեղի ունեցել Հոլիֆիլդի և Լենոքս Լյուիսի միջև։ Լյուիսը ղեկավարել է ամբողջ մարտը։ Հոլիֆիլդին հասցրած նրա հարվածները եղել են ավելի շատ։ Սակայն դատավորները մարտը համարել են ոչ ոքի։ Դա եղել է ամենասկանդալային որոշումներից մեկը՝ բռնցքամարտի պատմության մեջ։ Հայտարարվել է ռևանշ։ Դոն Կինգը մարտից հետո նշել է, որ եթե ոչ ոք նոկաուտի չի ենթարկվել, ուրեմն մարտը ոչ ոքի է։ Հոլիֆիլդը հայտարարել է, որ այդ մարտը դժվար է եղել իր համար, որովհետև ունեցել է ստամոսքի և ոտքերի խնդիր[7][8][9][10][11][12][13][14][15]։

Երկրորդ մարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նույն թվականին տեղի է ունեցել ռևանշ։ Այս անգամ մարտը ավելի հավասար է եղել։ Դատավորները հաղթանակը տվել են Լենոքսին[15][16][17][18][19][20][21][22][23]։

Մարտի արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտ Ռեկորդ Քաշային կարգ Ամսաթիվ Տարիք Մրցակից Մրցակցի տարիք Մարտի վայր Արդյունք Տեղեկություններ մարտի մասին
57 44(29)-10-2,1NC ծանրքաշային կարգ մայիսի 7 2011 թվական 48 տարեկան Դանիա Բրայն Նիլսեն (64-2) 46 տարեկան Դանիա Koncerthuset, Կոպենհագեն, Դանիա TKO10 (12) 2:49 Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։
56 43(28)-10-2,1NC ծանրքաշային կարգ հունվարի 22 2011 թվական 48 տարեկան Բահամյան Կղզիներ Շերման Ուիլյամս (34-11-2) 38 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ The Greenbrier, Արևմտյան Վիրջինիա, ԱՄՆ NC3 (12) 3:00 Մարտը կանգնեցվել է, որովհետև Հոլիֆիլդը 2-րդ ռաունդում ստացել է աջ աչքի վնասվածք՝ մրցակցի գլխի հարվածի պատճառով։ Պաշտպանել է WBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
55 43(28)-10-2 ծանրքաշային կարգ ապրիլի 10 2010 թվական 47 տարեկան Հարավաֆրիկյան Հանրապետություն Ֆրանսուա Բոտա (47-4-3) 41 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Thomas & Mack Center, Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ TKO8 (12) 0:55 Բոտան նոկդաունի է ենթարկվել։ Հոլիֆիլդը պայքարել է WBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։
54 42(27)-10-2 ծանրքաշային կարգ ապրիլի 20 2008 թվական 45 տարեկան Ռուսաստան Նիկոլայ Վալուև (49-1) 35 տարեկան Շվեյցարիա Hallenstadion, Ցյուրիխ, Շվեյցարիա MD12 (12) 114-114 112-116 114-115։ Մարտը տեղի է ունեցել WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ Հոլիֆիլդը պարտություն է կրել։
53 42(27)-9-2 ծանրքաշային կարգ հոկտեմբերի 13 2007 թվական 44 տարեկան Ռուսաստան Սուլթան Իբրահիմով (21-0-1) 32 տարեկան Ռուսաստան Մեգասպորտ, Մոսկվա, Ռուսաստան UD12 (12) 111-117 110-118 111-117։ Մարտը տեղի է ունեցել WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ Հոլիֆիլդը պարտություն է կրել։
52 42(27)-8-2 ծանրքաշային կարգ հունիսի 30 2007 թվական 44 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լու Սավարեզե (46-6) 41 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Don Haskins Convention Center, Էլ Պասո, Տեխաս, ԱՄՆ UD10 (10) Սավարեզը նոկդաունի է ենթարկվել 4-րդ և 9-րդ ռաունդներում։ 99-87 98-90 96-91։ Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։
51 41(27)-8-2 ծանրքաշային կարգ մարտի 17 2007 թվական 44 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վինի Մադալոնե (27-3) 33 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ American Bank Center, Կորպուս Կրիտի, Տեխաս, ԱՄՆ TKO3 (10) 2:48 Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։
50 40(26)-8-2 ծանրքաշային կարգ նոյեմբերի 10 2006 թվական 44 տարեկան Պուերտո Ռիկո Ֆրես Օկենդո (26-3) 33 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Alamodome, Սան Անտոնիո, Տեխաս, ԱՄՆ UD12 (12) 116-111 114-113 114-113։ Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։
49 39(26)-8-2 ծանրքաշային կարգ օգոստոսի 18 2006 թվական 43 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջերեմի Բեյթս (21-11-1) 32 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դալաս շրջան (Տեխաս), Տեխաս, ԱՄՆ TKO2 (10) 2:56 Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։
48 38(25)-8-2 ծանրքաշային կարգ նոյեմբերի 13 2004 թվական 42 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դոնալդ Լարի (41-3-2) 37 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մեդիսոն Սքուեր Գարդեն, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ UD12 (12) 109-119 109-118 109-119։ Ավարտվել է Լարիի հաղթանակով։
47 38(25)-7-2 ծանրքաշային կարգ հոկտեմբերի 4 2003 թվական 41 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Թոնի Ջեյմս (66-4-2) 35 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ TKO9 (12) 1:42 Հոլիֆիլդը նոկդաունի է ենթարկվել 9-րդ ռաունդում։ Ավարտվել է Ջեյմսի հաղթանակով։
46 38(25)-6-2 ծանրքաշային կարգ դեկտեմբերի 14 2002 թվական 40 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կրիս Բյորդ (35-2) 32 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Boardwalk Hall, Ատլանտիկ Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ UD12 (12) 112-116 111-117 111-117։ Պայքար IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ Ավարտվել է Բրոյդի հաղթանակով։
45 38(25)-5-2 ծանրքաշային կարգ հունիսի 1 2002 թվական 39 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռահման Խասիմ (35-3) 29 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Boardwalk Hall, Ատլանտիկ Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ TD8 (12) 69-64 66-67 69-64։ Պայքար WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։
44 37(25)-5-2 ծանրքաշային կարգ դեկտեմբերի 15 2001 թվական 39 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջոն Ռուիս (3) (37-4) 29 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Foxwoods Resort,Մաշանտուկետ, Կոնեկտիկուտ, ԱՄՆ SD12 (12) 113-115 116-112 114-114։ Պայքար WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ Ոչ ոքի։
43 37(25)-5-1 ծանրքաշային կարգ մարտի 3 2001 թվական 38 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջոն Ռուիս (2) (36-4) 29 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մանդալայ Բեյ, Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ UD12 (12) 110-116 111-115 111-114։ Կորցրել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Ավարտվել է Ռուիսի հաղթանակով։
42 37(25)-4-1 ծանրքաշային կարգ օգոստոսի 12 2000 թվական 37 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջոն Ռուիս (36-3) 28 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Paris Las Vegas, Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ UD12 (12) 114-113 114-113 116-112։ Պայքարել է WBA վարկածով աշխարհի չեմիոնի տիտղոսի համար։ Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։
41 36(25)-4-1 ծանրքաշային կարգ նոյեմբերի 13 1999 թվական 37 տարեկան Միացյալ Թագավորություն Լենոքս Լյուիս (2) (34-1-1) 34 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Thomas & Mack Center, Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ UD12 (12) 112-116 111-117 113-115։ Կորցրել է WBA և IBF վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Ավարտվել է Լյուիսի հաղթանակով։
40 36(25)-3-1 ծանրքաշային կարգ մարտի 13 1999 թվական 36 տարեկան Միացյալ Թագավորություն Լենոքս Լյուիս (34-1) 33 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մեդիսոն Սքուեր Գարդեն, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ SD12 (12) 113-116 115-113 115-115։ Պաշտպանել է WBA և IBF վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Ավարտվել է ոչ ոքի։
39 36(25)-3 ծանրքաշային կարգ սեպտեմբերի 19 1998 թվական 35 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վոն Բին (31-1) 24 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջորջիա, Ատլանտա, ԱՄՆ UD12 (12) Բինը նոկդաունի է ենթարկվել 10-րդ ռաունդում։ 117-110 117-110 116-111։ Պաշտպանել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։
38 35(25)-3 ծանրքաշային կարգ նոյեմբերի 10 1997 թվական 35 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մայքլ Մուրեր (2) (39-1) 29 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Thomas & Mack Center, Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ RTD8 (12) 3:00 Մուրերը մարտի ընթացքում 5 անգամ նոկդաունի է ենթարկվել։ Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։
37 34(24)-3 ծանրքաշային կարգ հունիսի 28 1997 թվական 34 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մայք Թայսոն (2) (45-2) 30 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ MGM Grand ,Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ DQ3 (12) Թայսոնը որակազրկվել է Հոլիֆիլդի ականջը կծելու համար։ Պաշտպանել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։
36 33(24)-3 ծանրքաշային կարգ նոյեմբերի 9 1996 թվական 34 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մայք Թայսոն (45-1) 30 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ MGM Grand ,Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ TKO11 (12) 0:37 Պայքարել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։
35 32(23)-3 ծանրքաշային կարգ մայիսի 10 1996 թվական 33 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բոբի Չեզ (44-6) 34 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մեդիսոն Սքուեր Գարդեն, Նյու Յորք, ԱՄՆ RTD5 (10) 3:00 Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։
34 31(22)-3 ծանրքաշային կարգ նոյեմբերի 4 1995 թվական 33 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռիդիկ Բոու (3) (37-1) 28 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սիզարս պելաս, Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ TKO8 (12) 0:58 Ավարտվել է Բոուի հաղթանակով։
33 31(22)-2 ծանրքաշային կարգ մայիսի 20 1995 թվական 32 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռեյ Մերսեր (23-2-1) 34 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Convention Center, Ատլանտիկ Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ UD10 (10) 96-93 97-92 95-94։ Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։
32 30(22)-2 ծանրքաշային կարգ ապրիլի 22 1994 թվական 31 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մայքլ Մուրեր (34-0) 26 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սիզարս պելաս, Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ MD12 (12) Մուրերը նոկդաունի է ենթարկվել 2-րդ ռաունդում։ 114-115 112-116 114-114։ Հոլիֆիլդը կկորցրել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։Կորցրել է IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Ավարտվել է Մուրերի հաղթանակով։
31 30(22)-1 ծանրքաշային կարգ նոյեմբերի 6 1993 թվական 31 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռիդիկ Բոու (2) (34-0) 26 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սիզարս պելաս, Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ MD12 (12) 115-113 115-114 114-114։ Պայքարել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։
30 29(22)-1 ծանրքաշային կարգ հունիսի 26 1993 թվական 30 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ալեքս Ստյուարտ (2) (32-4) 28 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Convention Center, Ատլանտիկ Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ UD12 (12) 119-109 118-110 118-110։ Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։
29 28(22)-1 ծանրքաշային կարգ նոյեմբերի 13 1992 թվական 30 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բոու Ռիդիկ (31-0) 25 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Thomas & Mack Center, Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ UD12 (12) 112-115 110-117 110-117։ Կորցրել է WBA վարկածով աշխաչհի չեմպիոնի տիտղոսը։ Կորցրել է IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Կորցրել է WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։Ավարտվել է Ռիդիկի հաղթանակով։
28 28(22)-0 ծանրքաշային կարգ հունիսի 19 1992 թվական 29 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լարի Հոլմս (54-3) 42 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սիզարս պելաս, Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ UD12 (12) 116-112 116-112 117-111։ Պաշտպանել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Պաշտպանել է IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Պաշտպանել է WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոս։ Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։
27 27(22)-0 ծանրքաշային կարգ նոյեմբերի 23 1991 թվական 29 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բերտ Կուպեր (26-7) 25 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ The Omni, Ատլանտա, Ջորջիա, ԱՄՆ TKO7 (12) 2:58 116-112 116-112 117-111։ Պաշտպանել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Պաշտպանել է IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։
26 26(21)-0 ծանրքաշային կարգ ապրիլի 19 1991 թվական 28 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջորջ Ֆորման (69-2) 42 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Convention Center, Ատլանտիկ Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ UD12 (12) 116-111 117-110 115-112։ Պաշտպանել է WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Պաշտպանել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Պաշտպանել է IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Ավարտվել է Հոլիֆլդի հաղթանակով։
25 25(21)-0 ծանրքաշային կարգ հոկտեմբերի 25 1990 թվական 28 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջեյմս Դուգլաս (30-4-1) 30 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Mirage Hotel & Casino, Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ KO3 (12) 1:10 Պայքարել է WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ Պայքարել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ Պայքարել է IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ Ավարտվել է Հոլիֆլդի հաղթանակով։
24 24(20)-0 ծանրքաշային կարգ հունիսի 1 1990 թվական 27 տարեկան Միացյալ Թագավորություն Սիմուս Մակդոնաֆ (19-1-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Convention Hall, Ատլանտիկ Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ TKO4 (12) 0:44 Մակդոնաֆը առաջին ռաունդում երկու անգամ նոկդաունի է ենթարկվել։Պաշտպանել է WBC վարկածով Ամերիկայի չեմպիոնի տիտղոսը։ Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։
23 23(19)-0 ծանրքաշային կարգ նոյեմբերի 4 1989 թվական 27 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ալեքս Ստյուարտ (24-0) 25 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Trump Plaza Hotel, Ատլանտիկ Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ TKO8 (12) 2:51 Պաշտպանել է WBC վարկածով Ամերիկայի չեմպիոնի տիտղոսը։ Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։
22 22(18)-0 ծանրքաշային կարգ հուլիսի 15 1989 թվական 26 տարեկան Բրազիլիա Ադիլսոն Ռոդրիգես (35-2) 31 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Caesars Tahoe, Outdoor Arena, Սթեյթայն, Նևադա, ԱՄՆ KO2 (12) 1:29 Պաշտպանել է WBC վարկածով Ամերիկայի չեմպիոնի տիտղոսը։ Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։
21 21(17)-0 ծանրքաշային կարգ մարտի 11 1989 թվական 26 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մայք Դոկուս (37-1-2) 30 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սիզարս պելաս, Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ TKO10 (12) 1:41 Պայքարել է WBC վարկածով Ամերիկայի չեմպիոնի տիտղոսի համար։ Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։
20 20(16)-0 ծանրքաշային կարգ դեկտեմբերի 9 1988 թվական 26 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Թոմաս Պինկլոն (29-2-1) 30 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Convention Hall, Ատլանտիկ Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ RTD7 (10) 3:00 Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։
19 19(15)-0 ծանրքաշային կարգ հուլիսի 16 1988 թվական 25 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջեյմս Տիլիս (38-13-1) 31 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Caesars Tahoe, Ստեյթլայն, Նևադա, ԱՄՆ RTD5 (10) 3:00 Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։
18 18(14)-0 Առաջին ծանրքաշային կարգ ապրիլի 9 1988 թվական 25 տարեկան Պուերտո Ռիկո Կարլսոն Դե Լեոն (44-4) 28 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սիզարս պելաս , Sports Pavilion, Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ TKO8 (12) 1:08 Պաշտպանել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը]]։ Պաշտպանել է IBF վաարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Պաշտպանել է WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։
17 17(13)-0 Առաջին ծանրքաշային կարգ դեկտեմբերի 5 1987 թվական 25 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դուայէ Մուհամեդ Կավի (2) (28-4-1) 34 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Convention Center, Ատլանտիկ Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ KO4 (15) 2:30 Կավին 4-րդ ռաունդում 2 անգամ նոկդաունի է ենթարկվել։ Պաշտպանել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Պաշտպանել է IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։
16 16(12)-0 Առաջին ծանրքաշային կարգ օգոստոսի 15 1987 թվական 24 տարեկան Պուերտո Ռիկո Օսի Օկասիո(21-4-1) 32 տարեկան Ֆրանսիա Parking de Nouveau Port, Սեն Տրոպե, Ֆրանսիա TKO11 (15) 1:24 Պաշտպանել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Պաշտպանել է IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։
15 15(11)-0 Առաջին ծանրքաշային կարգ մայիսի 15 1987 թվական 24 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռիկի Պարկի (20-4) 30 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սիզարս պելաս, Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ TKO3 (15) 2:44 Պաշտպանել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Պայքարել է IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։
14 14(10)-0 Առաջին ծանրքաշային կարգ փետրվարի 14 1987 թվական 24 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հենրի Թիլմեն (14-1) 27 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Bally’s Hotel & Casino, Գոլդվին Բալրում, Ռինո, Նևադա, ԱՄՆ TKO7 (15) 1:43 Թիլմենը նոկդաունի է ենթարկվել 2-րդ ռաունդում։ 7-րդ ռաունդում նա 3 անգամ ենթարկվել է նոկդաունի։Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։
13 13(9)-0 Առաջին ծանրքաշային կարգ դեկտեմբերի 8 1986 թվական 24 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մայք Բրոզերս (15-4) Ֆրանսիա Փարիզ, Փարիզ, Ֆրանսիա TKO3 (10) Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։
12 12(8)-0 Առաջին ծանրքաշային կարգ հուլիսի 12 1986 թվական 23 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դուայթ Մուհամեդ Կավի (26-2-1) 33 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ The Omni, Ատլանտա, Ջորջիա, ԱՄՆ SD15 (15) 144-140 141-143 147-138։ Պայքարել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։
11 11(8)-0 Առաջին ծանրքաշային կարգ մայիսի 28 1986 թվական 23 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Տերի Միրմս (13-12) 33 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Metairie, Մուիզիանա, ԱՄՆ KO5 (10) 1:12 Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։
10 10(7)-0 Առաջին ծանրքաշային կարգ ապրիլի 6 1986 թվական 23 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջեսի Շելբի(12-2-1) 25 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Memorial Coliseum, Կորպուս Կրիստի, Տեխաս, ԱՄՆ KO3 (10) 3:07 Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։
9 9(6)-0 Առաջին ծանրքաշային կարգ մարտի 1 1986 թվական 23 տարեկան Զամբիա Չիսանդա Մուտի (23-5-2) 29 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Lancaster Host Resort, Լանքասթեր, Փենսիլվանիա, ԱՄՆ TKO3 (10) 1:37 Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։
8 8(5)-0 Առաջին ծանրքաշային կարգ դեկտեմբեր 21 1985 թվական 23 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Էնտոնի Դևիս (17-3) 29(30) տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Pavilion Convention Center, Վիրջինիա Բիչ, Վիրջինիա, ԱՄՆ TKO4 (10) 1:31 Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։
7 7(4)-0 Առաջին ծանրքաշային կարգ հոկտեմբերի 30 1985 թվական 23 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջեֆ Միչեմ (5-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Harrah’s Marina Hotel Casino, Ատլանտիկ Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ TKO5 (8) 1:02 Միչեմը նոկդաունի է ենթարկվել 3-րդ և 5-րդ ռաունդներում։ Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։
6 6(3)-0 Առաջին ծանրքաշային կարգ օգոստոսի 29 1985 թվական 22 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռիկ Մայրես (8-12-1) 27 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ The Omni, Ատլանտա, Ջորջիա, ԱՄՆ RTD1 (8) 3:00 Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։
5 5(2)-0 Առաջին ծանրքաշային կարգ հունիսի 20 1985 թվական 22 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Տայրոն Բուզ (10-3-2) 26 տարեկան Scope Arena, Նորֆոլկ, Վիրջինիա, ԱՄՆ UD8 (8) Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։
4 4(2)-0 Միջին ծանրքաշային կարգ ապրիլի 20 1985 թվական 22 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մարկ Ռիվեր (12-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Memorial Coliseum, Կորպուս Կրիստի, Տեխաս, ԱՄՆ TKO2 (8) 2:46 Ռիվերը 2-րդ ռաունդում 2 անգամ նոկդաունի է ենթարկվել։ Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։
3 3(1)-0 Միջին ծանրքաշային կարգ մարտի 13 1985 թվական 22 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ֆրեդ Բրաուն (18-35-2) 28 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Scope Arena, Նորֆոլկ, Վիրջինիա, ԱՄՆ TKO1 (6) 1:56 Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։
2 2(0)-0 Առաջին ծանրքաշային կարգ հունվարի 20 1985 թվական 22 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Էրիկ Վինբուշ (14-8) 33 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Harrah’s Marina Hotel Casino, Ատլանտիկ Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ UD6 (6) Վինբուշը նոկդաունի է ենթարկվել 2-րդ ռաունդում։ Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։
1 1(0)-0 Միջին ծանրքաշային կարգ նոյեմբերի 15 1984 թվական 22 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լիոնել Բյուարմ (9-1-2) 22 տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մեդիսոն Սքուեր Գարդեն, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ UD6 (6) 6-0,25 5-1 4-2։ Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։
Մարտ Ռեկորդ Քաշային կարգ Տարեթիվ Տարիք Հակառակորդ Հակառակորդի տարիքը Մարտի վայր Արդյունք Տեղեկություններ մարտի մասին

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. Rafael, Dan (2016 թ․ դեկտեմբերի 7). «Evander Holyfield elected to International Boxing HOF, 2017 class». ESPN (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
  5. Майк Тайсон vs. Эвандер Холифилд II (лучшие моменты)|1080p|50fps, Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին
  6. Գովազդում Թայսոնը Հոլիֆիլդին է վերադարձնում վերջինիս «ականջի մի մասը։, Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին
  7. ЗАВТРА НАС ЖДЕТ СУПЕРБОЙ ХОЛИФИЛД — ЛЬЮИС Արխիվացված 2008-03-02 Wayback Machine
  8. ПОСЛЕДНИЙ ВЕЛИКИЙ БОИ ВЕКА ХОЛИФИЛД — ЛЬЮИС Արխիվացված 2008-03-02 Wayback Machine
  9. ХОЛИФИЛД — ЛЬЮИС: ТИТУЛА — ТРИ, ЧЕМПИОНА — ДВА, ТРОН — ОДИН Արխիվացված 2008-03-02 Wayback Machine
  10. ХОЛИФИЛД — ЛЬЮИС: САМАЯ СКАНДАЛЬНАЯ НИЧЬЯ XX ВЕКА! Արխիվացված 2008-03-02 Wayback Machine
  11. ХОЛИФИЛД — ЛЬЮИС ШОУ ПРОДОЛЖАЕТСЯ? Արխիվացված 2008-03-02 Wayback Machine
  12. Леннокс ЛЬЮИС: «АБСОЛЮТНЫЙ ЧЕМПИОН МИРА — Я!» Արխիվացված 2008-03-02 Wayback Machine
  13. ХОЛИФИЛД — ЛЬЮИС: ЧТО ДАЛЬШЕ? Արխիվացված 2008-03-02 Wayback Machine
  14. РАДИ ВТОРОГО МАТЧА ХОЛИФИЛД СОГЛАСЕН НА УМЕНЬШЕНИЕ ПРИЗОВЫХ Արխիվացված 2008-03-02 Wayback Machine
  15. 15,0 15,1 БОЕМ ХОЛИФИЛД — ЛЬЮИС ЗАЙМЕТСЯ ПРОКУРОР Արխիվացված 2008-03-02 Wayback Machine
  16. ДО БОЯ ХОЛИФИЛД — ЛЬЮИС — 4 ДНЯ: СТАТЬ АБСОЛЮТНЫМ ЧЕМПИОНОМ МИРА АНГЛИЧАНИНУ МОГУТ ПОМЕШАТЬ ШАХМАТЫ Արխիվացված 2008-03-02 Wayback Machine
  17. ДО БОЯ ХОЛИФИЛД — ЛЬЮИС — 3 ДНЯ Արխիվացված 2008-03-02 Wayback Machine
  18. ЗАВТРА — БОЙ ХОЛИФИЛД — ЛЬЮИС: Дон КИНГ ГАРАНТИРУЕТ ЧЕСТНОЕ СУДЕЙСТВО Արխիվացված 2008-03-02 Wayback Machine
  19. ЧТО МОЖЕТ ПОМЕШАТЬ ЛЬЮИСУ СТАТЬ АБСОЛЮТНЫМ ЧЕМПИОНОМ МИРА? Արխիվացված 2008-03-02 Wayback Machine
  20. ХОЛИФИЛД — ЛЬЮИС: СЕГОДНЯ — СУПЕРБОЙ В ЛАС-ВЕГАСЕ Արխիվացված 2008-03-02 Wayback Machine
  21. «ЛЬЮИС СПУСТЯ 40 ЛЕТ ВЕРНУЛ ЕВРОПЕ ТИТУЛ АБСОЛЮТНОГО ЧЕМПИОНА». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 22-ին.
  22. ЛЬЮИС ЗАВОЕВЫВАЕТ ТРИ ЧЕМПИОНСКИХ ПОЯСА, НО ПОЛУЧАЕТ ТОЛЬКО ДВА! Արխիվացված 2008-03-02 Wayback Machine
  23. СТЕНОГРАММА БОЯ Արխիվացված 2008-03-02 Wayback Machine

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էվանդեր Հոլիֆիլդ» հոդվածին։