Լու Սավարեզե
Լու Սավարեզե | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում | դերասան և բռնցքամարտիկ |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 14, 1965 (59 տարեկան) |
Ծննդավայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Հասակ՝ | 195 սանտիմետր |
Քաշ | 87 կիլոգրամ |
Լու Սավարեզե (երբեմն Լու Սավարիզ, անգլ.՝ Lou Savarese; հուլիսի 14, 1965, Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), ծանրքաշային կարգում ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ։ USBA վարկածով ԱՄՆ-ի չեմպիոն (1996)։ IBA վարկածով աշխարհի չեմպիոն (1998)։ 20-21-րդ դարերի լավագույն բռնցքամարտիկներից մեկը։
Սիրողական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սավարեզեն 1985 և 1986 թվականներին Նյու Յորքում արժանացել է «Ոսկե ձեռնոցներ» մրցանակի՝ եզրափակիչում հաղթելով Ջոնաթան Հիլին և Ալեքս Ստյուարտին։ 1987 թվականին պետք է հանդիպեր Ռիդիկ Բոուի հետ, բայց վնասվածք է ստացել և չի կարողացել ռինգ դուրս գալ։
1989-1998
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջնաելույթը տեղի է ունեցել 1989 թվականի ապրիլին։ Նա հանդիպել է Ջեյմս Սմիթի հետ, որին նոկաուտի է ենթարկել 4-րդ ռաունդում։
1996 թվականին ծանր քաշում USBA վարկածով ազատ տիտղոսի համար մենամարտում հանդիպել է Բաստեր Մատիս կրտսերին, որին նոկաուտի է ենթարկել 4-րդ ռաունդում։
1997 թվականին WBU վարկածով չեմպիոնի տիտղոսի համար հանդիպել է Ջորջ Ֆորմանի հետ։ Ֆորմանը հաղթել է դատավորների առանձին որոշմամբ։ Այդ որոշումը մինչև հիմա համարվում է բռնցքամարտի պատմության մեջ ամենավիճելի որոշումներից մեկը։
1997 թվականի նոյեմբերին Սավարեզեն 5-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկվել Դևիդ Այզոնի կողմից[1]։
1998-06-25
Ջեյմս Բաստեր Դուգլաս -
Լու Սավարեզե
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարտի վայր՝
Ֆոքսվուրդ Ռեսորտ, Մաշանտակետ, Կոնեկտիկուտ, ԱՄՆ
- Արդյունք՝ Սավարեզեն առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Դուգլասին
- Մրցադատավորներ՝ Սթիվ Սմոգեր
- Ժամանակ՝ 2:34
- Քաշային կարգ՝ Դուգլաս 109,77 կգ, Սավարեզե 106,37 կգ
- Հեռարձակում՝ HBO TVKO
1998 թվականի հունիսին հանդիպել է Ջեյմս Բաստեր Դուգլասի հետ։ Առաջին ռաունդում Սավարեզեն աջ հուկ հարված է հասցրել Դուգլասի գլխին և նա հայտնվել է ռինգի հատակին։ Դուգլասը բարձրացել է 4 հաշվին։ Մեկ րոպե անց Սավարեզեն նորից աջ հուկ հարվածով նոկդաունի է ենթարկել հակառակորդին։ Դուգլասը բարձրացել է 5 հաշվին։ Սավարեզեն միանգամից հարձակվել է և մի քանի հարված հասցրել նրա գլխին։ Դուգլասը նորից է ընկել։ Բարձրանալով՝ նա կանգնել է ծնկների վրա, բայց հետո ընկել մեջքի վրա։ Նա չի հասցրել բարձրանալ 10 հաշվին։ Մրցադատավորը նոկաուտ է արձանագրել։
1999
[խմբագրել | խմբագրել կոդը]1999 թվականի մարտին Սավարեզեն դատավորների որոշմամբ հաղթել է Լենս Ուիտակերին։
1999 թվականի հունիսին միավորների առավելությամբ հաղթող է ճանաչվել Մայքլ Գրանտը։
2000-06-24
Մայք Թայսոն -
Լու Սավարեզե
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարտի վայր՝
Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
- Արդյունք՝ Թայսոնը առաջին ռաունդում տեխնիկական նոակաուտի է ենթարկել Սավարեզեին
- Տիտղոս՝ վարկանշային մարտ
- Մրցադատավորներ՝ Ջոն Կոյլ
- Ժամանակ՝ 2:59
- Քաշային կարգ՝ Թայսոն 102,10 կգ, Սավարեզե 109,40 կգ
- Հեռարձակում՝ Showtime
2000 թվականի հունիսին Սավարեզեն հանդիպել է Մայք Թայսոնի հետ։ Առաջին ռաունդում Թայսոնը ձախ հուկ հարվածով նոկդաունի է ենթարկել հակառակորդին։ Սավարեզեն կանգնել է։ Թայսոնը միանգամից հարձակման է անցել։ Մրցադատվորը որոշել է դադարեցնել մարտը և կանգնել է բռնցքամարտիկների միջև։ Սակայն Թայսոնը շարունակել է հարվածել Սավարեզեին։ Թայսոնը ձախ հուկ հարված է հասցրել մրցադատավորի գլխին։ Վերջինս ընկել է։ Որոշ ժամանակ անց մրցադատավորը կանգնել է և կրկին փորձել է դադարեցնել մարտը։ Թայսոնը կանգնել է։ Բոլորը անհամբեր սպասում էին դատավորների որոշմանը։ Մրցադատավորը՝ Ջոն Կոյլը, բարձրացրել է Թայսոնի ձեռքը և նա տեխնիկական նոկաուտով հաղթող է ճանաչվել։ Մարտից հետո տեղի ունեցած հարցազրույցի ժամանակ Թայսոնը հայտարարել է, որ անհաղթելի է։ Նա խոստացել է ուտել Լեննոքս Լյուիսի երեխաներին և հանել Լյուիսի սիրտը[2][3]։
2001-2007
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 թվականի սեպտեմբերին նոկաուտի է ենթարկել Թիմ Ուիզերսպունին։
2003 թվականի մարտին նոկաուտի է ենթարկվել Կիրկ Ջոնսոնի կողմից։
2007-06-30
Էվանդեր Հոլիֆիլդ -
Լու Սավարեզե
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարտի վայր՝
Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
- Արդյունք՝ Հոլիֆիլդի հաղթանակը միաձայն որոշմամբ՝ 10 ռաունդանոց մենամարտում
- Տիտղոս՝ վարկանշային մարտ
- Մրցադատավորներ՝ Ջոն Կոյլ
- Դատավորների արդյունք՝ Ջերի Ռոտ (99-87), Բոբ ԼոգիստБоб Логист (98-90), Չակ Ջիամպա (96-91)՝ բոլորը Հոլիֆիլդի օգտին
- Ժամանակ՝ 2:59
- Քաշային կարգ՝ Հոլիֆիլդ 100,00 կգ, Սավարեզե 110,00 կգ
- Հեռարձակում՝ Showtime
2007 թվականի հունիսի 30-ին Լու Սավարեզեն ռինգ է դուրս եկել Էվանդեր Հոլիֆիլդի դեմ։ Առաջին ռաունդի կեսին Սավարեզեն վնասվածք է ստացել ճակատի շրջանում։ 3-րդ ռաունդում Սավարեզեն ակտիվություն է ցուցաբերել, բայց դա չի ազդել Հոլիֆիլդի վրա։ 4-րդ ռաունդում Հոլիֆիլդը կրոս հարված է հասցրել մրցակցին։ Սավարեզեն հետ է նահաջել։ Հոլիֆիլդը անցել է հարձակման և մի քանի ուժեղ հարվածներ հացրել նրան, որի արդյունքում Սավարեզեն նոկդաունի է ենթարկվել։ Սավարեզեն կանգնել է և շարունակել մարտը։ Հավասարության պատրանքը ավարտվել է 9-րդ ռաունդում։
MMA կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի հունիսի 20-ին Սավարեզեն իր ուժերն է փորձել ընդհանուր մենամարտերում[4]։ Նա իր հակառակորդին տեխնիկական նոկաուտի է ենթարկել առաջին ռաունդում[5]։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիպել է աշխարհի 5 չեմպիոնների հետ, որոնցից 4-ը եղել են բացարձակ չեմպիոններ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Лу Саварезе на boxrec.com». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ «ТАЙСОН ПООБЕЩАЛ СЪЕСТЬ ДЕТЕЙ ЛЬЮИСА!». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ «ЧУДОВИЩЕ: «ЕМУ НЕ РИНГ НУЖЕН, А КЛЕТКА ДЛЯ ЗВЕРЕЙ»». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ Lim, Peter (2013 թ․ հունիսի 1). «Lou Savarase to Make His MMA Debut on June 20th». boxingscene.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ Lim, Peter (2013 թ․ հունիսի 21). «Lou Savarase Wins MMA Debut with TKO in One». boxingscene.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Послужной список
- Savarese Promotions
- http://www.sherdog.com/fighter/Louis-Savarese-138251
- Lou Savarese Internet Movie Database կայքում
|