Ջորջ Ֆորման
Ջորջ Ֆորման | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 10, 1949[1][2] (74 տարեկան) |
Ծննդավայր | Marshall, Տեխաս |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Կրթություն | Wheatley High School? |
Մասնագիտություն | բռնցքամարտիկ և գործարար |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | George Foreman III? |
Կայք | georgeforeman.com |
![]() |
Ջորջ Էդվարդ Ֆորման (անգլ.՝ George Edward Foreman; հունվարի 10, 1949[1][2], Marshall, Տեխաս), ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, 1969-1977 և 1987-1997 թվականների ծանրքաշային կարգում բռնցքամարտի ներկայացուցիչ։ 1968 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն։ Ծանրքաշային կարգում WBC (1973-1974), IBF (1994-1995) և WBA (1973-1974, 1994-1995) վարկածներով աշխարհի բացարձակ չեմպիոն։
The Ring ամսագրի կողմից արժանացել է «Տարվա բռնցքամարտիկ» (1973, 1976) և «Տարվա վերադարձ» տիտղոսներին (1994)։ WBC-ն Ֆորմանին համարել է բռնցքամարտի պատմության մեջ ամենաջախջախիչ ծանրքաշային կարգի բռնցքամարտիկ։ The Ring ամսագրի տվյալներով՝ բռնցքամարտի պատմության 100 լավագույն փանչերների շարքում Ֆորմանը զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։
1994 թվականին 45 տարեկան հասակում Ֆորմանը նվաճել է WBA և IBF վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ դառնալով բռնցքամատի պատմության մեջ ամենահին չեմպիոնը (այս ռեկորդը 2010 թվականին գերազանցել է կիսածանրքաշային կարգի բռնցքամարտիկ Բեռնարդ Հոփկինսը, բայց Ֆորմանը մնում է ծանրքաշային կարգում ամենահին չեմպիոնը)։
Կարիերան սիրողական բռնցքամարտում[խմբագրել | խմբագրել կոդը]
1968 թվականին Մեխիկոյի Օլիմպիական խաղերի ժամանակ նա հաղթել է խորհրդային բռնցքամարտիկ Յոնաս Չեպուլիսին։ Վերջինիս Ֆորմանը տեխնիկական նոկաուտի է ենթարկել երրորդ ռաունդում։
Կարիերան պրոեֆեսիոնալ բռնցքամարտում[խմբագրել | խմբագրել կոդը]
Պրոֆեսիոնալ ռինգում Ջորջի առաջնաելույթը եղել է 1969 թվականի հունիսին։
1969 թվականի օգոստոսին Ֆորմանը 3-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Չակ Վեպներին։
1970 թվականի օգոստոսին, 3-րդ ռաունդում, տեխնիկական նոկաուտով հաղթել է Ջորջ Չուվալոյին։
Աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոս[խմբագրել | խմբագրել կոդը]
1973 թվականի հունվարին մարտ է տեղի ունեցել երկու անհաղթելի բռնցքամարտիկների՝ Ջորջ Ֆորմանի և աշխարհի բացարձակ չեմպիոն Ջո Ֆրեյզերի միջև։ Առաջին և երկրորդ ռաունդներում Ֆրեյզերը 3-ական անգամ նոկդաունի է ենթարկվել։ Ֆորմանը 2-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթող է ճանաչվել։ Մարտը The Ring ամսագրի կողմից ճանաչվել է որպես «Տարվա մարտ»։
1973 թվականի սեպտեմբերին Ֆորմանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Խոսե Ռոմանին։
1974 թվականի մարտին 2-րդ ռաունդում Ֆորմանը նոկաուտի է ենթարկել Կեն Նորտոնին։
«Աղմուկ ջունգլիներում»[խմբագրել | խմբագրել կոդը]
1974 թվականի հոկտեմբերին Ջորջ Ֆորմանը ռինգ է դուրս եկել ընդդեմ Մուհամմեդ Ալիի։ Մարտը անցել է խոնավության և բարձր ջերմաստիճանի պայմաններում։ Այդ պատճառով բռնցքամարտիկները հենց առաջին ռաունդներից ֆիզիկապես թուլացել են։ Ֆորմանը փորձել է այնպես անել, որպեսզի սահմանափակի Ալիի շարժումները։ Այդ պատճառով Ալիին նա անընդհատ հետապնդելով հասցրել է պարանների մոտ և հարվածներ հասցրել նրա իրանին։ Մուհամմեդը արագ հասկացել է, որ մրցակիցը լավ է պատրաստվել ռինգում իր շարժումները կանխատեսելու համար։ Այդ պատճառով Մուհամմեդը 2-րդ ռաուդնի կեսից սկսել է կախվել պարաններից։ Ֆորմանին մարտում օգնել են նրա ուժը և երիտասարդությունը։ Առաջին ռաունդների ընթացքում Ֆորմանը մեծ քանակությամբ հարվածներ է հասցրել մրցակցին, որոնցից Ալին կարողացել է խելամտորեն պաշտպանվել։ Մարտի կեսերին Ֆորմանը աստիճանաբար թուլացել է։ 8-րդ ռաունդում Ալին հանկարծակի հակագրոհի է անցել և նոկաուտի է ենթարկել Ֆորմանին։ Այդպես Ալին դարձել է կրկնակի չեմպիոն։ Մարտը ստացել է «Աղմուկ ջունգլիներում» անունը և The Ring ամսագրի կողմից ճանաչվել որպես «Տարվա մարտ»։
Մարտից հետո Ֆորմանը Ռոյթերսի գործակալության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է.

1976 թվականի հունվարին Ֆորմանը հանդիպել է Ռոն Լայլի հետ։ Առաջին ռաունդի վերջին Լայլը հարձակվել է Ֆորմանի վրա, բայց հաջողության չի հասել։ 2-րդ և 3-րդ ռաունդներում Ֆորմանը առավելություն է ունեցել։ Նա Լայլին հասցրել է անկյուն և հարվածներ հասցրել նրան։ 4-րդ ռաունդում Լայլը կրկին հարձակվել է Ֆորմանի վրա և հարվածների տարափ հասցրել։ Արդյունքում Ֆորմանը հայտնվել է նոկդաունի մեջ։ Շուտով Ֆորմանը բարձրացել է։ Երկու մարզիկները սկսել են հարվածներ փոխանակել։ Այս անգամ Լայլը կրկին նոկդաունի է ենթարկվել։ Լայլը բարձրացել է, Ֆորմանը փորձել է կրկին հարվածել հակառակորդին, բայց Լայլը դիմակայել է և ինքն է հարձակման անցել։ Արդյունքում ռաունդի ավարտից 2 վայրկյան առաջ Ֆորմանն է ենթարկվել նոկդաունի։ 5-րդ ռաունդի սկզբում Լայլը հարձակվել է Ֆորմանի վրա։ Ֆորմանը հազիվ կարողացել է ոտքի վրա կանգնել։ Լայլը մի շարք ծանր հարվածներ է հասցրել Ֆորմանի գլխին։ Դրանից հետո Ջորջը ինքն է անցել հարձակման և մի շարք հարվածներ հասցնելով՝ նոկդաունի է ենթարկել Լայլին։ 10 հաշվին Լայլը շարունակել է պառկած մնալ ռինգի հատակին։ Մրցադատավորը նոկաուտ է արձանագրել։
1976 թվականին Ֆորմանի և Ջո Ֆրեյզերի միջև տեղի է ունեցել 2-րդ մարտը։ Ֆրեյզերը 5-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկվել։
1977 թվականի մարտին Ջորջ Ֆորմանը միավորների տարբերությամբ պարտություն է կրել Ջիմի Յանգից։ Այս պայքարում Յանգը զարմացրել է շատ հեռուստադիտողների՝ իր պայքարի ձևով։ 12-րդ ռաունդում նա Ֆորմանին նոկդաունի է ենթարկել և հաղթել դատավորների միաձայն որոշմամբ։ Այդ մարտից հետո Ֆորմանը 10 տարի դուրս չի եկել ռինգ։ Նա Հյուստոնում եկեղեցի է կառուցել, ստեղծել է երիտասարդական կենտրոն և ճամփորդել է ամբողջ աշխարհում՝ նվիրատվության համար գումար հավաքելով։
Վերադարձ[խմբագրել | խմբագրել կոդը]
1987 թվականի մարտին Ֆորմանը վերադարձել է ռինգ։ Առաջին մարտը եղել է Սթիվ Զոուսկիի դեմ։ Վերջինիս նա տեխնիկական նակաուտի է ենթարկել 4-րդ ռաունդում։
1988 թվականի մարտին հանդիպել է Դուայթ Մուհամմեդ Կավիի հետ։ Կավին 4 ամսում քաշը ավելացրել է 14 կգ-ով։ Կավին մշտապես առաջ է շարժվել և մի շարք հարվածներ է հասցրել իր հակառակորդին՝ փորձելով նոկաուտի ենթարկել նրան։ Ավել քաշը զգացվել է 6-րդ ռաունդում, երբ Կավին ի վիճակի չի եղել շարունակել մարտը մինչև վերջ։ Նոկդաունից նրան փրկել է ռինգի պարանը։ Սակայն արդեն 7-րդ ռաունդում Կավին բաց է թողել աջ հուկ հարված, որից հետո շրջվել է և վերադարձել իր անկյուն։ Դրանից հետո մրցադատավորը կանգնեցրել է մարտը։
1988 թվականի հունիսին Ֆորմանը տեխնիկական նոկաուտով 4-րդ ռաունդում հաղթել է Կառլոս Էռնանդեսին։
1988 թվականի հոկտեմբերին Ֆորմանը տեխնիկական 2-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Թոնի Ֆուլիլանգին։
1988 թվականի դեկտեմբերին Ֆորմանը հանդիպել է Դևիդ Ջակոյի հետ։ Առաջին ռաունդում Ֆորմանը երեք անգամ Ջակոյին նոկդաունի է ենթարկել։ Դրանից հետո մրցադատավորը դադարեցրել է մարտը։ Այս պայքարում Յանգը զարմացրել է բոլորին իր պայքարի ձևով։
1989 թվականի հունվարին Ֆորմանը հանդիպել է Մարկ Յանգին։ Յանգը համարվում էր բյուրեղային ծնոտ ունեցող բռնցքամարտիկ և շատերը վստահ էին, որ մարտում հաղթող կճանաչվի Ֆորմանը։ Յանգը ճիշտ մարտավարություն էր ընտրել Ֆորմանի դեմ մարտի համար։ Նա անընդհատ շարժվել է Ֆորմանի շուրջը։ Չթողնելով նրան հարվածային հեռավորության վրա՝ Յանգը ներխուժել է և բռունցքով հարվածներ հասցրել միջին և մոտ հեռավորության վրա՝ աշխատելով երկու ձեռքերով, միանգամից հարձակվել է և դիմել կլինչ բռնվածքի։ Ֆորմանը մարտի մեծ մասում փորձել է ջեբ հարվածներ հասցնել իր մրցակցին, բայց դրանք ոչ միշտ էին հասնում արդյունքի։ 5-րդ ռաունդում Ֆորմանը Յանգին հասցրել է ձախ կողային հարված։ 7-րդ ռաունդում Ֆորմանը ճշգրիտ հարվածով ծանր նոկդաունի է ենթարկել Յանգին։ Յանգը բարձրացել է։ Ֆորմանը փորձել է կրկին հարվածել։ Սակայն Յանգի անկյունից սրբիչ են նետել և մարտը դադարեցվել է։
1989 թվականի հունիսին Ֆորմանը հանդիպել է Բերտ Կուպերին։ 2 ռաունդներից հետո Կուպերը հրաժարվել է շարունակել մարտը։
1989 թվականի հուլիսին Ֆորմանը հանդիպել է Էվերետ Մարտինին։ 8-րդ ռաունդում Ֆորմանը նոկդաունի է ենթարկել Մարտինին և հաղթող է ճանաչվել դատավորների միաձայն որոշմամբ։
1990 թվականի հունվարին, 2-րդ ռաունդում, նոկաուտի է ենթարկել Ջերի Կունիին։
1990 թվականի ապրիլին, 4-րդ ռաունդում, տեխնիկական նոկաուտով հաղթել է Մայք Ջեյմսոնին։
1990 թվականի հունիսին, 2-րդ ռաունդում, տեխնիկական նոկաուտով հաղթել է Էդիլսոն Ռոդրիգեսին։
Աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոս[խմբագրել | խմբագրել կոդը]
1991 թվականի ապրիլին Ջորջ Ֆորմանը հանդիպել է ծանրքաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Էվանդեր Հոլիֆիլդի հետ։ Շատերը մտածում էին, որ հաղթելու շանս ունի 42-ամյա Ֆորմանը։ Նա կշռել է 257 ֆունտ (117 կգ) և եղել է լավ ֆիզիկական վիճակում։ Ֆորմանը մարտի սկզբում շարժվել է առաջ՝ խուսափելով Հոլիֆիլդի լավագույն հարվածներից։ Երբեմն էլ նա է ուժեղ հարվածներ հասցրել հակառակորդին։ Հոլիֆիլդը, բավականին ծանր քաշի պատճառով, միավորների մեծ տարբերությամբ զիջել է իր հակառակորդին։ Այդ գիշեր Ֆորմանը զարմացրել է շատերին։ Նա անց է կացրել ամբողջական 12 ռաունդներ և Հոլիֆիլդին հաղթել է միավորների առավելությամբ։ 7-րդ ռաունդը The Ring ամսագրի կողմից ճանաչվել է «Տարվա ռաունդ»։ Մարտից հետո Ֆորմանը հայտարարել է, որ իրականացել է նրա երազանքի կեսը և կարողացել է ապացուցել մարդկանց, որ թեկուզ 40 տարեկանում կարելի է հասնել նպատակներին։
1991 թվականի դեկտեմբերին Ֆորմանը 3–րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է անհաղթելի բռնցքամարտիկ համարվող Ջիմի Էլիսին։
1992 թվականի ապրիլին Ֆորմանը հանդիպել է Ալեքս Ստյուարտի հետ։ Մինչև 2-րդ ռաունդը Ֆորմանը 2 անգամ նոկդաունի է ենթարկել իր հակառակորդին, բայց Ստյուարտը հետո սկսել է միմյանց հետևից հաջողություններ արձանագրել։ Ֆորմանը միշտ հարվածել է գոտկատեղից ներքև հատվածին, որի համար 10-րդ ռաունդում մրցադատավորը հանել է նրա միավորներից (մարտի ընթացքում հինգերորդ անգամ)։ Մարտի ավարտին Ֆորմանի դեմքը այտուցվել է․ աչքերի տակ հայտնվել են կապտուկներ, քթից արյուն է հոսել։ Ֆորմանը հաղթել է միավորների փոքրագույն առավելությամբ՝ 94:94; 94:93; 94:93։ Շատերը մտածում էին, որ դատավորները Ստյուարտից «գողացել են» իր հաղթանակը։
1993 թվականի հունվարին հանդիպել է Պիեր Կաուտզերի հետ։ Ֆորմանը Կաուտզերին նոկդաունի է ենթարկել 4-րդ և 8-րդ ռաունդներում և տեխնիկական նոկաուտով հաղթող է ճանաչվել 8–րդ ռաունդում։
Մարտ Թոմի Մորիսոնի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]
1993 թվականի հունիսին Ֆորմանը հանդիպել է Թոմի Մորիսոնի հետ։ Նրանք պայքարում էին WBO վարկածով չեմպիոնի ազատ տիտղոսի համար, որից հրաժարվել էր Մայքլ Մուրերը։ Ամբողջ մարտը Մորիսոնը անց է կացրել իր ոճով. նա ջեբ հարվածներ է հասցրել հանգստացել, հարձակվել և հարվածներ հասցրել երկու ձեռքերով, դիմել կլինչ բռնվածքների կամ էլ հետ նահանջել։ Ջորջը իր մրցակցին զիջել է արագությամբ։ Հանդիպման ավարտին, երեք մրցավարների որոշմամբ, հաղթող է ճանաչվել Թոմի Մորիսոնը՝ 117:110 (երկու անգամ), 118:109 հաշվով։
Չեմպիոնական մարտ Մայքլ Մուրերի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]
1994 թվականի նոյեմբերին Ջորջ Ֆորմանը հանդիպել է ծանրքաշային կարգում WBA և IBF վարկածով աշխարհի չեմպիոն Մայքլ Մուրերի հետ։ Ավելի թեթև Մուրերը արագության շնորհիվ հաղթում էր մարտը։ Վերջին ռաունդից առաջ Ֆորմանը հաղթել էր ընդամենը 4 ռաունդ։ 10-րդ ռաունդի կեսին Ֆորմանը երկու անգամ հարվածել է հակառակորդի ծնոտին և շարունակել է հարվածներ հասցնել նրան։ Մուրերը ընկել է ռինգի հատակին։ 10 հաշվին նա շարունակել է պառկած մնալ գետնին։ Մրցադատավորը նոկաուտ է արձանագրել։ Ջորջ Ֆորմանը 45 տարեկանում դարձել է ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսին արժանացած ամենածեր բռնցքամարտիկը։
1995-1997[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուտով WBA-ի Թոնի Տակերի դեմ առաջադրած պարտադիր մարտից հրաժարվելու համար նա զրկվել է այդ վարկածով չեմպիոնի տիտղոսից
Մարտ Ակսել Շուլցի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]
1995 թվականի ապրիլին հանդիպել է Ակսել Շուլցին։ Նրանք պայքարում էին նաև WBU տիտղոսի համար։ Ֆորմանը հաղթել է դատավորների մեծամասնության որոշամբ։ Սակայն այդ որոշումը վիճելի է եղել։ IBF-ը Ֆորմանին պարտադրել է ռևանշ տալ, բայց նա հրաժարվել է։ IBF-ը նրան զրկել է այդ տիտղոսից։
1997 թվականին Ֆորմանը հանդիպել է անհաղթելի Լու Սավարեզեի հետ։ Ֆորմանը հաղթող է ճանաչվել դատավորների մեծամասնության որոշմամբ։ Այդ որոշումը մինչև այսօր էլ համարվում է բռնցքամարտի ամենավիճելի որոշումներից մեկը։
1997 թվականի նոյեմբերին, դատավորների մեծամասնության որոշումով, նա պարտություն է կրել Շեննոն Բիգսի դեմ մարտում։ Դրանից հետո Ֆորմանը լքել է բռնցքամարտը։
Վերադառնալու փորձեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Լարի Հոլմսը և Ջորջ Ֆորմանը մարտի համար պայմանագիր են ստորագրել 1999 թվականի հունվարի 23-ին՝ Հյուստոնում։ Մի քանի շաբաթ հետո Ֆորմանը չեղյալ է համարել մարտը, որովհետև նրան մարտի համար պետք է վճարեին 10 միլիոն դոլար, բայց վերջնաժամկետին հասցրել էին վճարել ընդամենը 1 միլիոն դոլար։ Այդ գումարը հետագայում Ֆորմանը հետ չի վերադարձրել։
2004 թվականի փետրվարին Ջորջ Ֆորմանը հայտարարել է, որ շարունակում է մարզվել՝ ռինգ դուրս գալու համար։ Չհաստատված հակառակորդի՝ Տրևոր Բերբիկի դեմ մարտը այդպես էլ տեղի չի ունեցել։
Բռնցքամարտից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]
Բռնցքամարտի կարիերան ավարտելուց հետո կրկին դարձել է քահանա և օգնել ընչազուրկներին։
Մարտերի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պրոֆեսիոնալ ռինգում անց է կացրել 81 հանդիպում, որոնցից 76-ը ավարտել է հաղթանակով, 5-ը՝ պարտությամբ։
81 | 1997 թվական նոյեմբերի 22 | ![]() |
![]() |
MD12 (12) | Դատավորների հաշիվ՝ 114/114, 112/116, 113/117: |
---|---|---|---|---|---|
80 | 1997 թվական ապրիլի 26 | ![]() |
![]() |
SD12 (12) | Ծանրքաշային կարգում World Boxing Union չեմպիոնի տիտղոս (Ֆորմանի 2-րդ պաշտպանություն)։ Դատավորների հաշիվ՝ 113/114, 115/112, 118/110: |
79 | 1996 թվական նոյեմբերի 3 | ![]() |
![]() |
UD12 (12) | Ծանրքաշային կարգում World Boxing Union չեմպիոնի տիտղոս (Ֆորմանի առաջին պաշտպանություն)։ Ծանրքաշային կարգում IBA ազատ տիտղոս։ Դատավորների հաշիվ՝ 116/112, 117/111, 119/109: |
78 | 1995 թվական ապրիլի 22 | ![]() |
![]() |
MD12 (12) | Ծանրքաշային կարգում IBF վարկածով չեմպիոնի տիտղոս (Ֆորմանի առաջին պաշտպանություն)։ Ծանրքաշային կարգում World Boxing Union ազատ տիտղոս։ Դատավորների հաշիվ՝ 114/114 и 115/113 (երկու անգամ)։ |
77 | 1994 թվական նոյեմբերի 5 | ![]() |
![]() |
KO10 (12) | WBA և IBF վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոս (Մուրերի առաջին պաշտպանություն)։ |
76 | 1993 թվական հունիսի 7 | ![]() |
![]() |
UD12 (12) | Ծանրքաշային կարգում WBO վարկածով չեմպիոնի ազատ տիտղոս։ Դատավորների հաշիվ՝ 109/118 и 110/117 (երկու անգամ)։ |
75 | 1993 թվական հունվարի 16 | ![]() |
![]() |
TKO8 (10) | |
74 | 1992 թվական ապրիլի 11 | ![]() |
![]() |
MD10 (10) | Դատավորների հաշիվ՝ 94/94 и 94/93 (երկու անգամ)։ |
73 | 1991 թվական դեկտեմբերի 7 | ![]() |
![]() |
TKO3 (10) | |
72 | 1991 թվական ապրիլի 19 | ![]() |
![]() |
UD12 (12) | Ծանրքաշային կարգում WBC, WBA և IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոս (Հոլիֆիլդի առաջին պաշտանությունը)։ Դատավորների հաշիվ՝ 112/115, 111/116, 110/117: |
71 | 1990 թվական սեպտեմբերի 25 | ![]() |
![]() |
KO1 (10) | |
70 | 1990 թվական հուլիսի 31 | ![]() |
![]() |
KO3 (10) | |
69 | 1990 թվական հունիսի 16 | ![]() |
![]() |
KO2 (10) | |
68 | 1990 թվական ապրիլի 17 | ![]() |
![]() |
TKO4 (10) | |
67 | 1990 թվական հունվարի 15 | ![]() |
![]() |
TKO2 (10) | |
66 | 1989 թվական հուլիսի 20 | ![]() |
![]() |
UD10 (10) | Մարտինը 8-րդ ռաունդում ենթարկվել է նոկդաունի։ Դատավորների հաշիվ՝ 97/92, 98/91, 99/91: |
65 | 1989 թվական հունիսի 1 | ![]() |
![]() |
RTD2 (10) | |
64 | 1989 թվական ապրիլի 30 | ![]() |
![]() |
TKO5 (10) | |
63 | 1989 թվական փետրվարի 16 | ![]() |
![]() |
TKO3 (10) | |
62 | 1989 թվական հունվարի 26 | ![]() |
![]() |
TKO7 (10) | |
61 | 1988 թվական դեկտեմբերի 28 | ![]() |
![]() |
TKO1 (10) | |
60 | 1988 թվական հոկտեմբերի 27 | ![]() |
![]() |
TKO2 (10) | |
59 | 1988 թվական սեպտեմբերի 10 | ![]() |
![]() |
TKO1 (10) | |
58 | 1988 թվական օգոստոսի 25 | ![]() |
![]() |
TKO2 (10) | |
57 | 1988 թվական հունիսի 26 | ![]() |
![]() |
TKO4 (10) | |
56 | 1988 թվական մայիսի 21 | ![]() |
![]() |
TKO3 (10) | |
55 | 1988 թվական մարտի 19 | ![]() |
![]() |
TKO7 (10) | |
54 | 1988 թվական փետրվարի 5 | ![]() |
![]() |
TKO5 (10) | |
53 | 1988 թվական հունվարի 23 | ![]() |
![]() |
KO1 (10) | |
52 | 1987 թվական դեկտեմբերի 18 | ![]() |
![]() |
TKO3 (10) | |
51 | 1987 թվական նոյեմբերի 21 | ![]() |
![]() |
TKO4 (10) | |
50 | 1987 թվական սեպտեմբերի 15 | ![]() |
![]() |
TKO6 (10) | |
49 | 1987 թվական հուլիսի 9 | ![]() |
![]() |
KO3 (10) | |
48 | 1987 թվական մարտի 9 | ![]() |
![]() |
TKO4 (10) | |
Ընդմիջում | |||||
47 | 1977 թվական մարտի 17 | ![]() |
![]() |
UD12 (12) | Ֆորմանը նոկդաունի է ենթարկվել 12-րդ ռաունդում։ Դատավորների հաշիվ՝ 114/115, 112/116, 111/118: |
46 | 1977 թվական հունվարի 22 | ![]() |
![]() |
TKO4 (10) | Ագոստոն 2 անգամ նոկդաունի է ենթարկվել 3-րդ և 3 անգամ 4-րդ ռաունդներում։ |
45 | 1976 թվական հոկտեմբերի 15 | ![]() |
![]() |
TKO4 (10) | |
44 | 1976 թվական օգոստոսի 14 | ![]() |
![]() |
TKO3 (10) | |
43 | 1976 թվական հունիսի 15 | ![]() |
![]() |
TKO5 (12) | Ծանքաշային կարգում NABF տիտղոս (Ֆորմանի առաջին պաշտպանությունը)։ Ֆրեյզերը 5-րդ ռաունդում երկու անգամ նոկդաունի է ենթարկվել։ |
42 | 1976 թվական հունվարի 24 | ![]() |
![]() |
KO5 (12) | Ծանրքաշային կարգում NABF ազատ տիտղոս։ |
41 | 1974 թվական հոկտեմբերի 30 | ![]() |
![]() |
KO8 (15) | Ծանրքաշային կարգում WBC և WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոս (Ֆորմանի 3-րդ պաշտպանություն)։ |
40 | 1974 թվական մարտի 26 | ![]() |
![]() |
TKO2 (15) | Ծանրքաշային կարգում WBC և WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոս (Ֆորմանի երկրորդ պաշտպանություն)։ Նորտոնը 3 անգամ նոկդաունի է ենթարկվել։ |
39 | 1973 թվական սեպտեմբերի 1 | ![]() |
![]() |
KO1 (15) | Ծանրքաշային կարգում WBC և WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոս (Ֆորմանի առաջին պաշտպանություն)։ |
38 | 1973 թվական հունվարի 22 | ![]() |
![]() |
TKO2 (15) | Ծանրքաշային կարգում WBC և WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոս (Ֆրեյզերի 5-րդ պաշտպանություն)։ Ֆրեյզերը առաջին և երկրորդ ռաունդներում 3-ական անգամ ենթարկվել է նոկդաունի։ |
37 | 1972 թվական հոկտեմբերի 10 | ![]() |
![]() |
KO2 (10) | |
36 | 1972 թվական մայիսի 11 | ![]() |
![]() |
KO2 (10) | Ծանրքաշային կարգում Pan American տիտղոս։ |
35 | 1972 թվական ապրիլի 10 | ![]() |
![]() |
KO2 (10) | |
34 | 1972 թվական մարտի 7 | ![]() |
![]() |
KO2 (10) | |
33 | 1972 թվական փետրվարի 29 | ![]() |
![]() |
KO2 (10) | |
32 | 1971 թվական հոկտեմբերի 29 | ![]() |
![]() |
RTD4 (10) | |
31 | 1971 թվական հոկտեմբերի 7 | ![]() |
![]() |
KO2 (10) | |
30 | 1971 թվական սեպտեմբերի 21 | ![]() |
![]() |
KO2 (10) | |
29 | 1971 թվական սեպտեմբերի 14 | ![]() |
![]() |
KO1 (10) | |
28 | 1971 թվական մայիսի 10 | ![]() |
![]() |
TKO10 (15) | Ծանքաշային կարգում NABF ազատ տիտղոս։ |
27 | 1971 թվական ապրիլի 3 | ![]() |
![]() |
KO2 (10) | |
26 | 1971 թվական փետրվարի 8 | ![]() |
![]() |
KO1 (10) | |
25 | 1970 թվական դեկտեմբերի 18 | ![]() |
![]() |
TKO1 (10) | |
24 | 1970 թվական նոյեմբերի 18 | ![]() |
![]() |
TKO2 (10) | |
23 | 1970 թվական նոյեմբերի 3 | ![]() |
![]() |
TKO3 (10) | |
22 | 1970 թվական օգոստոսի 4 | ![]() |
![]() |
TKO3 (10) | |
21 | 1970 թվական հուլիսի 20 | ![]() |
![]() |
KO1 (10) | |
20 | 1970 թվական մայիսի 16 | ![]() |
![]() |
TKO7 (10) | |
19 | 1970 թվական ապրիլի 29 | ![]() |
![]() |
TKO4 (10) | |
18 | 1970 թվական ապրիլի 17 | ![]() |
![]() |
TKO3 (10) | |
17 | 1970 թվական մարտի 31 | ![]() |
![]() |
TKO1 (10) | |
16 | 1970 թվական փետրվարի 16 | ![]() |
![]() |
UD10 (10) | Դատավորների հաշիվ՝ 5/4, 7/3, 9/1: |
15 | 1970 թվական հունվարի 26 | ![]() |
![]() |
KO5 (10) | |
14 | 1970 թվական հունվարի 6 | ![]() |
![]() |
KO4 (10) | |
13 | 1969 թվական դեկտեմբերի 18 | ![]() |
![]() |
TKO1 (10) | |
12 | 1969 թվական դեկտեմբերի 16 | ![]() |
![]() |
UD10 (10) | Ֆորտեն նոկդաունի է ենթարկվել 2-րդ ռաունդում։ |
11 | 1969 թվական դեկտեմբերի 6 | ![]() |
![]() |
TKO1 (6) | |
10 | 1969 թվական նոյեմբերի 18 | ![]() |
![]() |
KO2 (10) | |
9 | 1969 թվական նոյեմբերի 5 | ![]() |
![]() |
KO4 (8) | |
8 | 1969 թվական հոկտեմբերի 31 | ![]() |
![]() |
UD8 (8) | Դատավորների հաշիվ՝ 7/0 и 7/1 (երկու անգամ)։ |
7 | 1969 թվական հոկտեմբերի 7 | ![]() |
![]() |
TKO2 (6) | |
6 | 1969 թվական սեպտեմբերի 23 | ![]() |
![]() |
KO2 (6) | |
5 | 1969 թվական սեպտեմբերի 18 | ![]() |
![]() |
KO1 (6) | |
4 | 1969 թվական օգոստոսի 18 | ![]() |
![]() |
TKO3 (8) | |
3 | 1969 թվական հուլիսի 14 | ![]() |
![]() |
TKO1 (6) | |
2 | 1969 թվական հուլիսի 1 | ![]() |
![]() |
KO1 (6) | |
1 | 1969 թվական հունիսի 23 | ![]() |
![]() |
TKO3 (6) | |
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆորմանը 1985 թվականին ամուսնացել է Մերի Ջոան Մարտելիի հետ։ Դրանից առաջ նա ամուսնացել է 4 անգամ՝ Ադրիանա Կալհոունի (1971-1974), Սինթիա Լյուիսի (1977-1979), Շարուն Գուդսոնի (1981-1982 ) և Անդրեա Սկեյտեի (1982-1985) հետ[4]։
Ֆորմանը ունի 12 երեխա՝ 5 տղա՝ Ջորջ, Ջորջ III, Ջորջ IV, Ջորջ V, Ջորջ VI, և 7 դուստր։ Իր կայքում Ֆորմանը գրում է․
Ես իմ հինգ որդիներին անվանել եմ Ջորջ Էդվարդ Ֆորման, որպեսզի նրանք միշտ ինչ-որ ընդհանուր բան ունենան։ Ես ասում եմ նրանց, որ եթե մեզանից մեկը բարձրանա, մենք բոլորս միասին կբարձրանանք, և եթե ինչ-որ մեկը ընկնի, մենք բոլորս միասին կընկնենք[5]։
Իր հոր օգնությամբ Ջորջ III-ը սկսել է զբաղվել բռնցքամարտով և ձեռներեցությամբ։ Ջորջ IV-ը մասնակցել է Ամերիկյան Գրիտ մրցույթին և զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։
Մերի Ջոան Մարտելի հետ ամուսնության արդյունքում ծնվել են նրա երկու դստրերը՝ Նատալիան և Լեոլան։ Առանձին ամուսնության արդյունքում ծնվել են Ֆրեդան և Միչին։ Միչիի մայրը Ադրիանա Կալհոունին է։ Ֆրեդան և Ջորջիտան նույնպես ծնվել են առանձին ամուսնության արդյունքում։ Ֆրեդան որոշակի հաջողություններ է ունեցել բռնցքամարտում։ Նա թոշակի է անցել 2001 թվականին։ Սակայն 2019 թվականին՝ 42 տարեկան հասակում, ինքնասպանություն է գործել[6][7][8]։ 2009 թվականին նա որդեգրել է Իզաբելա Բրանդիե Լիլիյային (Ֆորման)[4][9], իսկ 2012 թվականին՝ Քորթնի Իսահակին (Ֆորման)[4]։ Իզաբելա Ֆորմանը ապրում է Շվեդիայում, որտեղ 2010 թվականից զբաղվում է բլոգերությամբ՝ ներկայանալով BellaNeutella անունով[10]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ Member Profile – Horatio Alger Association
- ↑ 4,0 4,1 4,2 Walsh S.M. (2016-08-31)։ «George Foreman’s 12 Kids: 5 Fast Facts You Need to Know»։ Heavy.com։ Վերցված է 2018-07-13
- ↑ «Meet George»։ georgeforeman.com։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 27, 2018-ին
- ↑ Ray Jordan (մարտի 9, 2019)։ «Freeda Foreman, daughter of boxing legend George Foreman, dead at 42, report says»։ Houston Chronicle (Hearst Corporationlocation=Houston)։ Վերցված է մարտի 11, 2019
- ↑ Croft Jay (մարտի 11, 2019)։ «Freeda Foreman, daughter of former boxer George Foreman, dies at 42»։ CNN (Atlanta: Turner Broadcasting System)։ Վերցված է մարտի 11, 2019
- ↑ Hautman Nicholas (մարտի 11, 2019)։ George Foreman Shares Emotional Tribute to Daughter Freeda After Her Death at Age 42։ Us Weekly (New York City: American Media, Inc.)։ Վերցված է մարտի 11, 2019
- ↑ «Isabella Brandie Lilja Foreman - Biografiska sammanfattningar av framstående personer - MyHeritage»։ www.myheritage.se։ Վերցված է 2018-07-13
- ↑ «ISABELLA LILJA - NOUW»։ Bloggportalen (Swedish)։ Վերցված է 2019-03-10
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջորջ Ֆորման(անգլ.) — պրոֆեսիոնալ մենամարտերի վիճակագրություն BoxRec կայքում։
- Ջորջ Ֆորման (անգլ.) Internet Movie Database կայքում
- Джордж ФОРМЭН: «В 16 ЛЕТ Я БЫЛ УЛИЧНОЙ ШПАНОЙ» (начало)
- Джордж ФОРМЭН: «В 16 ЛЕТ Я БЫЛ УЛИЧНОЙ ШПАНОЙ» (окончание)
- Священник Archived 2016-03-04 at the Wayback Machine.(ռուս.)
|