Jump to content

Էլեմ Կլիմով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլեմ Կլիմով
Ծնվել էհուլիսի 9, 1933(1933-07-09)[1][2]
ԾննդավայրՎոլգոգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 26, 2003(2003-10-26)[1][3][2] (70 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան[4]
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ և Մոսկվայի ավիացիոն ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ և ռեժիսոր
ԱմուսինԼարիսա Շեպիտկո
Պարգևներ
ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ
IMDbID ID 0459552

Էլեմ Կլիմով (ռուս.՝ Эле́м Ге́рманович Кли́мов, հուլիսի 9, 1933(1933-07-09)[1][2], Վոլգոգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 26, 2003(2003-10-26)[1][3][2], Մոսկվա, Ռուսաստան[4]), խորհրդային ռեժիսոր և սցենարիստ, ԽՍՀՄ Կինեմատոգրաֆիստների միության վարչության առաջին քարտուղար (1986-1988), Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ[5][6]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1933 թվականի հուլիսի 9-ին Ստալինգրադում՝ Գերման և Կալերիա Կլիմովների ընտանիքում։ Թեև Էլեմ անունը ավանդաբար վերծանվում է «Էնգելս, Լենին, Մարքս» հապավում, Կլիմովի կրտսեր եղբայրը ՝ Գերման Կլիմովը, հետագայում պնդել է, որ ծնողները որդուն անվանակոչել են Ջեկ Լոնդոնի «Ժամանակը չի սպասում» վեպի գլխավոր հերոսի՝ Էլամ Հարնիշի անունով[7]։

Երբ գերմանացիները սկսել են ռմբակոծել Ստալինգրադը, մայրը երկու որդիների հետ տարհանվել է Ուրալ՝ Սվերդլովսկի մերձակայքում[8]։

1957 թվականին ավարտել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը, աշխատել Մոսկվայի գործարաններից մեկում որպես ինժեներ-կոնստրուկտոր, ինչպես նաև համագործակցել Համամիութենական ռադիոյի և Կենտրոնական հեռուստատեսության երիտասարդական խմբագրությունների հետ։ 1962 թվականին անդամակցել է ԽՄԿԿ-ին։

1964 թվականին ավարտել է ՎԳԻԿ-ի ռեժիսորական ֆակուլտետը (Եֆիմ Ձիգանի արվեստանոց)։ Նրա դիպլոմային աշխատանքն է եղել «Բարի գալուստ, կամ Կողմնակի անձանց մուտքն արգելված է» լիամետրաժ երգիծական կինոկատակերգությունը, որը մեծ հաջողություն է ունեցել։

1965 թվականին ամուսնացել է Լարիսա Շեպիտկոյի հետ։

Ռեժիսորի հաջորդ՝ «Ատամնաբույժի արկածները» ֆիլմը, որը նկարահանվել է 1965 թվականին, թողարկվել է միայն 1967 թվականին՝ 25 օրինակով[9]։ Այսպիսով, այն գրեթե ոչ ոք չի տեսել։ Ֆիլմի վերաթողարկումը տեղի է ունեցել 20 տարի անց[9]։

1974 թվականին Գերման Լավրովի և Մարլեն Խուցիևի հետ Կլիմովն ավարտել է իր ուսուցիչ Միխայիլ Ռոմի «Եվ այնուամենայնիվ, ես հավատում եմ...» ֆիլմը։

1975 թվականին Կլիմովն ավարտել է Գրիգորի Ռասպուտինին նվիրված «Հոգեվարք» ֆիլմի նկարահանումները, որը հայրենական էկրան է բարձրացել միայն տասը տարի անց։ Ավելի ուշ Կլիմովն ասել է, որ ինքն էլ գոհ չէ այդ կինոնկարից[10]։

1979 թվականին Լարիսա Շեպիտկոն սկսել է ֆիլմ նկարահանել Վալենտին Ռասպուտինի «Հրաժեշտ Մատերային» պատմվածքի հիման վրա, բայց շուտով մահացել է ավտովթարից։ Արդյունքում «Հրաժեշտ» վերնագրով ֆիլմը նկարահանել է ինքը՝ Կլիմովը՝ այն նվիրելով կնոջ հիշատակին[7]։

Նրա վերջին ֆիլմն է դարձել «Գնա և տես» (1985) ռազմական դրաման, որն արժանացել է Մոսկվայի 14-րդ միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակին։

ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության ղեկավար

[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականի մայիսին ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների V համագումարում Էլեմ Կլիմովն ընտրվել է Կինեմատոգրաֆիստների միության վարչության խորհրդի անդամ, մինչդեռ լճացման դարաշրջանի մի շարք առաջատար ռեժիսորներ հեռացվել են Միության ղեկավարության կողմից։ Խորհրդի առաջին պլենումում ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղար Ալեքսանդր Յակովլևը նրա թեկնածությունն է առաջարկել ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության վարչության առաջին քարտուղարի պաշտոնում։ Նոր վարչությունը միաձայն քվեարկել է նրա օգտին։ Իր հուշերում Արմեն Մեդվեդևը գրել է[11], որ Կլիմովը «կինեմատոգրաֆում պետական-կուսակցական մենաշնորհի ոչ միայն կոշտ, այլև դաժան, ոչնչացնող քննադատություն» հնչեցրել պլենումի ժամանակ։ Շուտով կինեմատոգրաֆիստների միության վարչության անդամները զրույց են ունեցել Պետկինոյի նախագահ Ֆիլիպ Երմաշի հետ, որից հետո վերջինս լքել է իր պաշտոնը[12][13]։

Կլիմովի ղեկավարությամբ սկսվել է կինոարտադրության վերակառուցումը։ Կուրս է վերցվել «խնդրահարույց» կինոյի վրա՝ զվարճալի կինոյի փոխարեն, հայտարարվել է ռեժիսորների անկախության և պետական գրաքննության վերացման մասին[11]։ Կլիմովը նաև առաջարկել է վարձատրության նոր մոդել, որտեղ ստուդիաների եկամուտները կախված են եղել հիմնականում ֆիլմի գաղափարական և գեղարվեստական առավելություններից (որոնք որոշվում էին ԿԽ-ի կողմից), և միայն դրանից հետո՝ դիտողների քանակից[13]։ Նա կոչ է արել արդյունաբերության «արմատական կոտրմանը», դրա երիտասարդացմանը, անցմանը դեպի ծախսերի հաշվառում և ինքնաբավություն[13][14]։

Հետագա շրջանը կապում են հեղինակային կինոյի ծաղկման հետ. արդեն 1988 թվականին երկրի էկրաններ են դուրս եկել մարմնավաճառության, թմրամոլության, կազմակերպված հանցավորության, ընտանեկան բռնության թեմաներով մի շարք կինոնկարներ («Փոքրիկ Վերան», «Իմ անունն է Առլեկին» «Օրենքով գողերը», «Ասեղ» և այլն)։ Ավելի ուշ Կլիմովին մեղադրել են Խորհրդային կինովարձույթի ոչնչացման մեջ, սակայն ինքը կարծում էր, որ Մինիստրների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովը խանգարել է նորմալ բարեփոխում իրականացնելուն՝ «վարձույթի» պարբերությունը ջնջելով Կինեմատոգրաֆիստների միության կողմից պատրաստված կինոյի մասին որոշումից[15]։

Կլիմովի օրոք սկսվել է նաև «դարակների ֆիլմերի» վերականգնումը, որոնք տարբեր պատճառներով վարձույթում չէին թողարկվել[12]։ Այս կինոնկարներից շատերը, միևնույն ժամանակ, այդպես էլ չեն հասել մեծ էկրանին՝ ցածր որակի և անեկամտաբերության պատճառով[13]։ Բացի այդ, արտադրության մեջ են դրվել նախկինում մերժված որոշ սցենարներ, այդ թվում՝ «Հիսուներեքերորդի ցուրտ ամառը...»[11]։

Միևնույն ժամանակ, Սերգեյ և Նատալյա Բոնդարչուկները, Լև Կուլիջանովը և այլ մեծ անուններ երկար տարիներ անհետացել են կինոյից, չնայած, ըստ Կլիմովի, «Երբ մենք հետագայում ընտրել ենք «Մոսֆիլմ» ստուդիայի ղեկավարներին, մենք քվեարկել ենք Բոնդարչուկի և Նաումովի օգտին։ Նրանք աշխատում էին»[15]։ Ըստ կինոքննադատ Գոգի Գվախարիայի՝ «...համագումարում, որը Կլիմովին ընտրել է Կինեմատոգրաֆիստների միության նախագահ, տապալվել է մի խումբ, որը հայտնի է եղել որպես «Միխալկով-Բոնդարչուկի մաֆիա»»[16][17]։ Առանձին նիստում ընդդիմագործության է ենթարկվել Բոնդարչուկի փեսա՝ Նիկոլայ Բուրլյաևի «Լերմոնտով» ֆիլմը, որը նորացված ԿԽ անդամները փորձել են թույլ չտալ վարձույթի։

Կինեմատոգրաֆիական միջավայրում համարվում է, որ Էլեմ Կլիմովը խանգարել է Նիկիտա Միխալկովին ստանալ Կաննի կինոփառատոնի բարձրագույն մրցանակը[18]։ 1987 թվականին նա եղել է փառատոնի ժյուրիի անդամ, որի մրցութային ծրագրին մասնակցել են ԽՍՀՄ–ից երկու կինոնկար՝ Նիկիտա Միխալկովի «Սև աչքերը» և Թենգիզ Աբուլաձեի «Զղջում» ֆիլմերը։ Ինչպես հիշել է ինքը՝ Միխալկովը․

Կինոնկարը շարժվում էր ուղիղ և դեպի գլխավոր մրցանակ. Այն ժամանակ Էլեմ Կլիմովը փառատոնի փակ նիստում հայտարարել է․ կամ «Սև աչքերը» չեն ստանա «Գրան պրի», կամ նա հեռանում է ժյուրիից։ Այդ մասին ինձ առաջինը պատմել Է Իվ Մոնտանը, որն այդ տարի Կաննի կինոփառատոնի ժյուրիի նախագահն էր…[19]

1988 թվականին Կլիմովը լքել է ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության վարչության առաջին քարտուղարի պաշտոնը՝ ղեկավարումը փոխանցելով Անդրեյ Սմիռնովին։ Իր որոշումը նա հիմնավորել է ռեժիսուրա վերադառնալու ցանկությամբ[15]։

Վերջին տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ական թվականների վերջին նա մտադիր է եղել էկրանավորել Միխայիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպը, որի համար եղբոր՝ Գերմանի հետ միասին սցենար է գրել, սակայն այդ գաղափարը մնացել է չիրականացված։ Դոստոևսկու «Դևեր» վեպի հիման վրա կինոնկարը նույնպես չի նկարահանվել «տնտեսական դրդապատճառներով»[11]։ 1989 թվականին Կլիմովը մասնակցել է Ֆրեդ Սկեպիսիի «Ռուսական տուն» ֆիլմի աշխատանքներին, որը հիմնված է Ջոն Լե Կարեի վեպի վրա։ Տիտրերում նրան շնորհակալություն են հայտնել։

1990-ական թվականների սկզբին գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ կինոգործիչների հանդիպման ժամանակ ինչ-որ մեկը նկատել է, որ Էլեմ Կլիմովը ամբողջ կյանքում ցանկացել է էկրանավորել «Վարպետը և Մարգարիտան», սակայն չի կարողացել դա անել՝ նախ գաղափարական, իսկ հետո՝ ֆինանսական պատճառներով։ Հայտնի միլիոնատերը բարձրաձայն ասել է. «Ես Կլիմովին փող կտամ», ինչին ռեժիսորը պատասխանել է․ «Ես կցանկանայի դեռ իմանալ, թե որտեղից են այդ փողերը»[20]։

Կլիմովների ընտանեկան գերեզման

Մահացել է կյանքի 71-րդ տարում՝ 2003 թվականի հոկտեմբերի 26-ին, Մոսկվայում՝ ուղեղի թթվածնաքաղցից[21]։ Թաղված է Մոսկվայում՝ Տրոեկուրովսկի գերեզմանատանը (թիվ 1 հողամաս)՝ ծնողների կողքին[22]։

Եղբայր-Հերման Կլիմով (1941 թ. մայիսի 9-2023 թ.հունվարի 23), սցենարիստ, աթլետիկայի միջազգային կարգի սպորտի վարպետ (1959-ից 1970 թվականներին եղել է ԽՍՀՄ ազգային հավաքականի անդամ), ԽՍՀՄ առաջնության և մի շարք միջազգային մրցումների մրցանակակիր տասնամարտում և հեռացատկում։

Կինը ՝ Լարիսա Շեպիտկո (հունվարի 6, 1938 — հուլիսի 2, 1979), խորհրդային կինոռեժիսոր։

Որդի-Անտոն Կլիմով (Ծն. 1973 թ. հուլիսի 21), Պր տնօրեն։

  • Հայր՝ Գերման Ստեփանի Կլիմով (1912-1986), ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր կուսակցական վերահսկողության կոմիտեի աշխատակից։ 1956 թվականից հետո զբաղվել է «ժողովրդի թշնամիների» վերականգնմամբ։ Գրեթե միայնակ հավաքել է բռնադատվածների գործերի 70 հատոր։
  • Մայր՝ Կալերիա Գեորգիի Կլիմովա (1910-2004), ֆիզկուլտուրայի ուսուցիչ։
  • Եղբայր՝ Գերման Կլիմով (1941 թվականի մայիսի 9 - 2023 թվականի հունվարի 23), սցենարիստ, աթլետիկայի միջազգային կարգի սպորտի վարպետ (1959-1970 թվականներին եղել է ԽՍՀՄ ազգային հավաքականի անդամ), տասնամարտի և հեռացատկի ԽՍՀՄ առաջնության և մի շարք միջազգային մրցումների մրցանակակիր[23]։
  • Կին՝ Լարիսա Շեպիտկո (1938 թվականի հունվարի 6 - 1979 թվականի հուլիսի 2), խորհրդային կինոռեժիսոր։
  • Որդի՝ Անտոն Կլիմով (ծնվ․ 1973 թվականի հուլիսի 21-ին)՝ PR տնօրեն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #12848957X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. «Указ Президиума Верховного Совета РСФСР от 31 декабря 1976 года «О присвоении почётных званий РСФСР работникам кинематографии»». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 9-ին.
  6. «Указ Президента Российской Федерации от 22 января 1997 года № 34 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
  7. 7,0 7,1 «Зачем пережила тебя любовь моя». Первый канал. 2007. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  8. Марина Мурзина (2015 թ․ հոկտեմբերի 7). «Чтобы помнили. Почему «Иди и смотри» стал самым сильным фильмом Климова». Аргументы и факты № 41. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  9. 9,0 9,1 Фомин В. Кино и власть. — М., 1996. — С. 178.
  10.  Интервью с Элемом Климовым (DVD «Иди и смотри»
  11. 11,0 11,1 11,2 11,3 Армен Медведев (1999-11). «Только о кино». Искусство кино. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  12. 12,0 12,1 «80-е: Гибель империи Филиппа Ермаша». канал «Культура». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  13. 13,0 13,1 13,2 13,3 Раззаков Ф. И. Индустрия предательства, или Кино, взорвавшее СССР. — М.: Алгоритм, 2013. — С. 94, 117, 135, 159. — 416 с. — ISBN 978-5-4438-0307-4
  14. Новейшая история отечественного кино: 1986—2000 / сост. Л. Ю. Аркус. — СПб.: Сеанс, 2002. — Т. IV. — С. 145. — 760 с. — ISBN 5-901586-04-2
  15. 15,0 15,1 15,2 Дмитрий Савельев — Интервью с Элемом Климовым (2003 թ․ հուլիսի 28). «Элем Климов: Мастер и невеста человечества». Чайка. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  16. ««Ласточка Перестройки» стала классикой — на Каннском фестивале показали «Покаяние»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 13-ին.
  17. Николай Бурляев (1999—2000). «Дневник режиссёра». Русское кино. Наш современник. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  18. «„Оскар“ — наш»: Громкие победы Никиты Михалкова
  19. Михалков Н. С. Территория моей любви. — М.: ООО «Издательство „Эксмо“», 2015. — 416 с. — ISBN 978-5-04-097210-4.
  20. ««Звёзды» в стране «винтиков»: «Застой»». Би-би-си. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 9-ին.
  21. Дмитрий Мельман (2003 թ․ հոկտեմբերի 28). «Элем Климов умер от гипоксии мозга». Московский комсомолец. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  22. «Климов Элем Германович (1933—2003)». Могилы знаменитостей. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  23. Андрей Баташев. Герман Климов. О времени, спорте и кино… // Физкультура и спорт : журнал. —М., 2017. — № 11. Архивировано из первоисточника 31 հունվարի 2020.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Արկուս Լ․; Գորելիկով Ա․. «Էլեմ Կլիմով». «Սեանս» ասմագրի «Чапаев» նախագիծ. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 2-ին.