Օրենքով գողերը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օրենքով գողերը
ռուս.՝ Воры в законе
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1988
Լեզուռուսերեն
ՌեժիսորՅուրի Կարա
ԴերակատարներԱննա Սամոխինա, Վալենտին Գաֆտ, Վլադիմիր Ստեկլով, Բորիս Շերբակով, Արնիս Լիցիտիս, Զինովի Գերդտ, Հմայակ Հակոբյան, Սեյգեյ Սիլկին, Նատալիա Կազնաչևա և Վլադիմիր Նովիկով
ԵրաժշտությունՌոդիոն Շչեդրին
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա

Օրենքով գողեր (ռուս.՝ Во́ры в зако́не), սովետական գեղարվեստական ֆիլմ, ռեժիսոր Յուրի Կարիի քրեական դրաման, հիմնված Ֆազիլ Իսկանդերի ստեղծագործության վրա։ Գլխավոր դերերը կատարել են՝ Աննա Սամոխինան, Վալենտին Գրաֆտը, Բորիս Շերբակովը և Վլադիմիր Ստելկովը։ Պրեմիերան տեղի է ունեցել 1988 թվականի դեկտեմբերին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպքերը տեղի են ունենում Աբխազիայում 1980 - ական թվականների սկզբներին։ Ռիտան՝ գյուղացու աղջիկ է, հեռավոր կովկասյան գյուղերից մեկում, փախել է տնից և մտել է հանցավոր խմբավորման մեջ, որը կառավարում է փոքրիկ ծովափնյա մի քաղաք։ Նա դառնում է տեղական մաֆիայի ղեկավար՝ Արթուրի սիրուհին։ Բոլոր տեղական ընդհատակյա գործարարները և խորհրդային իշխանության մարմինները գտնվում են նրա հսկողության տակ։ Շուտով գալիս են ծանր օրեր, ավազակախմբի գործունեությունն ընկնում է ՊԱԿ - ի հսկողության տակ։ Արթուրը ստիպված թողնում է Ռիտային։ Այդ ժամանակ քաղաք է գալիս երիտասարդ հնէաբան Անդրեյը, ով սիրահարվում է Ռիտային։ Նրանք ամուսնանում են, բայց երջանիկ կյանք վիճակված չէր երիտասարդներին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աննա Սամոխինա — Ռիտա
  • Վալենտին Գրաֆտ — Արթուր
  • Վլադիմիր Ստելկով — Վոլոդիա Պետրով
  • Բորիս Շերբակով — Անդրեյ
  • Արնիս Լիցիտիս — հետախույզ, ավագ լեյտենանտ
  • Նուրբեյ Կամկիա — Ռիտայի հայրը
  • Զինովի Գերդտ — փաստաբան
  • Գիվի Լեժավա — Ռամզես
  • Հմայակ Հակոբյան — «տիկնիկագործ»
  • Ստանիսլավ Կորենեվ — դատախազ
  • Կոնստանտին Կիշուկ — գարիկ
  • Սերգեյ Մասկաչով — հետապնդող
  • Սերգեյ Նիկուլին — Բարի տնօրեն
  • Սեյգեյ Սիլկին — Արթուրի վարորդը
  • Կախա Ձաձամիա — տաքսու վարորդ, Ռիտայի առաջին ամուսինը
  • նատալիա Կազնաչեեվա — լեյտենանտի կինը
  • Վլադիմիր Նովկով — Արթուրի հյուրը (տիտրում չկա)

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Յուրի Կարա
  • Ռեժիսոր՝ Յուրի Կարա
  • Օպերատոր՝ Վադիմ Սիմենովի
  • Նկարիչ՝ Անատոլի Կոչուրով
  • Ֆիլմում օգտագործվել են երաժշտություններ «Կարմեն սյուիտ - ից», Ժորժ Բիզեի — Ռոդիոն Շչեդրինի։ Ինչպես նաև հնչել են «Ժամանակի մեքենա» ռոք խմբի «Լիրա սրճարան», «Երեք պատուհան» և «Մեր տունը» երգերը։
  • Նվագավար՝ Վլադիմիր Սպիվակով

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես նշում են քննադատները, սցենարի ֆորմալ գրական ծագումը՝ հիմնաված Ֆազիլ Իսկանդերի («Չեգեմյան Կարմեն» և «Բարմեն Ադգուր») պատմվածքների վրա՝ ունի հեռավոր վերաբերմունք նրան, ինչ ցուցադրվել է էկրանին։ Եթե պատմվածքներում քրեական սյուժեն ունի երկրորդական նշանակություն, իսկ առաջին պլանում մարդկային կյանքի ողբերգությունն է, իսկ Յուրի Կարայի ֆիլմում ընդհակառակը։ Ուշադրությունը կենտրոնացված է ԽՍՀՄ - ի կաշառակերության և կազմակերպված հանցավորությանը։ 1988 թվականի համար դա շատ հրատապ թեմա էր, բայց իրականացումը լույս է տեսել մի փոքր սկանդալային, իսկ իսկանդերի անունի շոշափումը մտածված էր[1]։ Օդեսայի կինոփառատոնում ֆիլմին շնորհվել է «Երեք Կ - երի մրցանակ» (կոնյունկտուրա, կոմերցիա, կիտչ)։

Մրցանակներ և նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1988 — «Երեք «Կա» մրցանակ» (կոնյունկտուրա, կոմերցիա, կիտչ), «Ոսկե Դյուկ կինոփառատոն»։
  • 1989 — «Նիկա» մրցանակի նոմինանտ «Երկրորդ լավագույն պլանի դեր» (Զինովի Գերդտ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]