Հմայակ Հակոբյան (աճպարար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հմայակ Հակոբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հմայակ Հակոբյան
Ծնվել էդեկտեմբերի 1, 1956(1956-12-01)[1] (67 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասան, հաղորդավար, հեռուստահաղորդավար, աղբյուրագետ, կրկեսի դերասան, ձեռնածու-աճպարար և աճպարար
Ժանրերաճպարար
Ծնողներհայր՝ Հարություն Հակոբյան
Պարգևներ և մրցանակներ
Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ

Հմայակ Հարությունի Հակոբյան (դեկտեմբերի 1, 1956(1956-12-01)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ռուս դերասան, կրկեսի արտիստ։ ՌԴ վաստակավոր արտիստ (1977

ՀԽՍՀ (1961), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1982) Հարություն Հակոբյանի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հմայակ Հակոբյանը ծնվել է 1956 թվականին, Մոսկվայում։ 6-րդ դասարանից ընդունվել է Սուրիկովի անվան գեղարվեստի դպրոց, սակայն չի ավարտել այն։ Ուսումը շարունակել է Մոսկվայի էստրադային կրկեսի ուսումնարանում, սակայն ողնաշարի կոտրվածքի պատճառով չի ավարտել այն։ Հետագայում ընդունվել է Մոսկվայի Թատերական արվեստի պետական ինստիտուտ, միաժամանակ զբաղվել է սպորտով։ 1980-ականներին հեռուստատեսությամբ վարել է «Առավոտյան փոստարկղ», 1996-2001 թվականներին՝ «Բարի գիշեր երեխաներ» հաղորդաշարերը։ Նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում՝ սկզբից որպես աճպարար, ապա՝ դերասան։ 1977 թվականին արժանացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչման։ Աճպարարների միջազգային միության անդամ է[2]։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մեծ ատրակցիոն», 1974
  • «Հմայիչ տղամարդը», 1978
  • «Էլեկտրոնիկի արկածները», 1979
  • «Թեհրան-43», 1980
  • «Խեղճ Մաշան», 1981
  • «Բուդուլայի վերադարձը», 1985
  • «Օրենքով գողերը», 1988
  • «Բնավորությամբ անհամապատասխան», 1989
  • «Կատաղած ավտոբուս», 1990
  • «Վարպետը և Մարգարիտան», 1994
  • «Գողը», 1994
  • «Գորինիչը և Վիկտորիան», 2005
  • «Երջանիկ միասին», 2008

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Որդին՝ Ֆիլիպ Հակոբյանը (1983), ապրում է ԱՄՆ-ում, զբաղվում է բարձր տեխնոլոգիաներով և նեոէլեկտրոնիկայով։ Նրա մայրը՝ Յուլիա Լևինան, եղել է Մեծ թատրոնի բալետի մենապարուհի[3][4]
  • Հայրական կողմից մեծ եղբայրը՝ Արթուր Հակոբյանը, բնակվում է Իսրայելում[3][5]
  • Հայրական կողմից մեծ քույրը բնակվում է Իսրայելում[3].
  • Մայրը՝ Լիա Իվանովնա Հակոբյանը, եղել է Հարություն Հակոբյանի ասիստենտը, հետագայում դարձել է օպերային երգչուհի[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Հմայակ Հակոբյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Веб-сайт «Магия изобретения»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
  4. «Амаяк Акопян». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
  5. 5,0 5,1 «Хронографъ — неизвестные страницы истории». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]