Jump to content

Թեհրան-43

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեհրան-43
ռուս.՝ Тегеран-43
Երկիր Ֆրանսիա[1]
 ԽՍՀՄ[1]
 Շվեյցարիա[1]
Ժանրթրիլեր, ռազմական ֆիլմ, լրտեսական ֆիլմ և քրեական ֆիլմ
Թվականհուլիսի 8, 1981[2], հուլիսի 16, 1981[2], օգոստոսի 14, 1981[2], դեկտեմբերի 1, 1981[2], մարտի 5, 1982[2], մայիսի 13, 1982[3], մայիսի 20, 1982[3], օգոստոսի 4, 1982[3], հոկտեմբերի 7, 1982[3], նոյեմբերի 6, 1982[2], հունվարի 28, 1983[4][2] և մարտի 18, 1983[2]
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսանդր Ալով[5] և Վլադիմիր Նաումով[5]
Սցենարի հեղինակՄիխայիլ Շատրով, Ալեքսանդր Ալով և Վլադիմիր Նաումով
ԴերակատարներՆատալյա Բելոխվոստիկովա[6], Արմեն Ջիգարխանյան[6], Կլոդ Ժադ[6], Ալեն Դելոն[6], Կուրդ Յուրգենս[6][7], Իգոր Կոստոլևսի, Ժորժ Ժերե[6], Նիկոլայ Գրինկո, Ջես Հան[6], Էվելինա Քրաֆթ[6], Մայք Մարշալ[6], Ժակ Ռու[6], Շառլ Ազնավուր, Գի Դելորմ[6] և Գլեբ Ստրիժենով
ՕպերատորՎալենտին Ժելեզնյակով[8][9]
ԵրաժշտությունԺորժ Կառվարենց
ՄոնտաժԿատրին Կելբեր[10]
Պատմվածքի վայրՓարիզ
Նկարահանման վայրԱդրբեջան
ԿինոընկերությունՄոսֆիլմ[1], Méditerranée Cinéma Productions[1] և անհայտ[1]
Տևողություն192 րոպե

Թեհրան-43 (ԽՍՀՄ, Ֆրանսիա, Շվեյցարիա, Իսպանիա, 1981), դետեկտիվ ֆիլմ, «Մոսֆիլմ», «Mediterranee Cinema», «Pro Dis Film» ստուդիաների համատեղ աշխատանք։ Հեռուստատեսային տարբերակն անվանվում է «Մահափորձ».

Իրադարձությունները կատարվում են երկու տարբեր ժամանակներում՝ 1943 թվականին և 1970 թվականին։ Ֆիլմը պատմում է Անդրեյ Բորոդինի (Իգոր Կոստոլևսկի) և ռուսական արմատներով ֆրանսուհի, պարսկերենի թարգմանչուհի Մարի Լունի (Նատալյա Բելոխվոստիկովա) սիրո պատմության մասին։

Ֆիլմի առանցքում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ երեք տերությունների՝ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների Թեհրանում կայանալիք հանդիպումն է, որի ժամանակ գերմանացիները ծրագրավորում են սպանել նրանց և դրանով խանգարել նրանց միջև կայանլիք համաձայնությունն ու փոխել պատերազմի ընթացքը։

Խորհրդային հետախույզների, որոնցից մեկը Անդրեյն է, նպատակն է հանդիսանում հանդիպման անվտանգության ապահավումը։ Նրանց ջանքերով ահաբեկչությունը կանխվում է։ Սակայն մահափորձի կազմակերպման ղեկավարին և նրա գլխավոր օգնակնին (Մաքս Ռիշար, դերակատար՝ Արմեն Ջիգարխանյան) հաջողվում է փախչել։

1970-ական թվականներին պատահաբար հայտնաբերվում է վերոհիշյալ իրադարձությունների մասին պատմող ֆիլմի ժապավենը, քանի որ Մաքս Ռիշարը որոշում է աճուրդի հանել այն՝սեփական հիշատակարանի հետ միասին։ Նախկին մարդասպանը Փարիզում թաքնվում է իր գեղեցիկ երիտասարդ հարեւան Ֆրանսուզի հետ (Կլոդ Ժադ) ։ Երիտասարդ կինն ունի իր սեփական գաղտնիքները։ Իմանալով այդ մասին, ահաբեկչական խմբի ղեկավարը փորձում է ձեռք բերեն այն և վերացնել վկաներին՝ Մաքսին և Մարիին։ Անդրեյ Բորոդինն իմանալով աճուրդի մասին, մեկնում է Ֆրանսիա, փորձելով միաժամանակ գտնել Մարիին, որին կորցրել էր Թեհրանում կատարվելիք իրադարձությունների հորձանուտում։ Ցավոք, ամեն ինչ շատ ուշ է լինում, քանի որ Մարիին հանդիպելուց հետո վերջինս վթարի է ենթարկում և մահանում։

Ֆիլմում հնչող երգը՝ «Հավերժական սեր» (ռուս.՝ «Вечная любовь» ֆրանսերեն՝ «Une vie d’amour») Շառլ Ազնավուրի կատարմամբ դառնում է հանրահռչակ և սիրո մասին ամենասիրված երգերից մեկը[11]։

  • Այն, որ գերմանացիներն ուզել են իսկապես խոչնդոտել Թեհրանի կոնֆերանսը, փաստ է։ Սա կանխվել է խորհրդային հետախույզների միջոցով[12][13]։.
  • Ֆիլմի շատ հատվածներ նկարահանվել են Բաքվում, որի որոշ թաղամասեր նման են եղել Թեհրանին[14][15]։.
  • Ֆիլմում հետախույզների մասին պատվող դրվագներն իրական են, քանի որ այդ ժամանակ Թեհրանում է եղել և անմիջական մասնակցություն է ունեցել այդ իրադարձությունների հայազգի, խորհրդային թերևս ամենաճանաչված հետախույզներից մեկը՝ Գևորգ Վարդանյանը։

Գլխավոր դերերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 DEFA film database
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 https://www.imdb.com/title/tt0081609/releaseinfo
  4. film-dienst (գերմ.) — 1947. — ISSN 0720-0781
  5. 5,0 5,1 http://www.imdb.com/title/tt0081609/
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 http://www.imdb.com/title/tt0081609/fullcredits
  7. https://www.filmdienst.de/film/details/28232/killer-sind-immer-unterwegs
  8. ԿինոՊոիսկ (ռուս.) — 2003.
  9. filmportal.de — 2005.
  10. Internet Movie Database — 1990.
  11. Une Vie D´amour
  12. Геворк Вартанян: Тегеран-43: «Мы были не такие!..», Вартанян, Геворк Андреевич
  13. Берия С. Л. Мой отец - Лаврентий Берия. - М.: Современник, 1994
  14. Тегеран в Баку. Где на самом деле снимали наши любимые фильмы?
  15. «Ален Делон». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 31-ին.