Միխայիլ Նաումով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միխայիլ Նաումով
Ծնվել է հոկտեմբերի 3, 1908(1908-10-03)
Ծննդավայր Բոլշեսոսնովսկի շրջան, Պերմի երկրամաս, Ռուսաստան
Մահացել է փետրվարի 8, 1974(1974-02-08) (65 տարեկանում)
Մահվան վայր Կիև, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտություն քաղաքական գործիչ
Քաղաքական կուսակցություն ԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ Կարմիր դրոշի շքանշան Լենինի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Խորհրդային Միության հերոս Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան I աստիճանի Բոգդան Խմելնիցկու շքանշան ԽՍՀՄ «Արիության համար» մեդալ «Մարտական ծառայությունների» մեդալ և Q4287021?
Mikhail Naumov Վիքիպահեստում

Նաումով Միխայիլ Իվանովիչ (հոկտեմբերի 3, 1908 - փետրվարի 8, 1974), պարտիզանական շարժման ղեկավար Ուկրաինայում, 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, գեներալ-մայոր (1943), Խորհրդային Միության հերոս (մարտի 7, 1943)։ ԽՄԿԿ անդամ 1928 թվականից։ Ավարտել է Սահմանապահ զորքերի բարձրագույն դպրոցը (1938), Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի բարձրագույն ակադեմիական դասընթացները (1945

Պարտիզանական պայքարին մասնակցել է 1942 թվականի հունվարից։ Եղել է Սումիի մարզի պարտիզանական ջոկատների օպերատիվ խմբի շտաբի պետ (1942-1943, պարտիզանական հեծյալ միավորման հրամանատար (1943-1944), որը երեք խորը ռազմերթ է կատարել Հարավային աջափնյա և Արևմտյան Ուկրաինայում, թշնամու թիկունքով անցնելով ավելի քան 10 հազար կմ, մղել 336 մարտ՝ մեծ կորուստներ պատճառելով հակառակորդին։ Միավորմա գործողություններին մասնակցել է Ծիկոյանի անվան հայկական պարտիզանական ջոկատը։

1945-1960 թվականներին Նաումովը եղել է հրամանատարական պաշտոններում Ուկրաինայի ԽՍՀ ՆԳՄ զորքերում և մարմիններում։ 1960 թվականից՝ պահեստի գեներալ։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 2, Բոգդան Խմելնիցկու I աստիճանի, Հայրենական պատերազմի I աստիճանի, Կարմիր աստղի շքանշաններով և մեդալներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 210 CC-BY-SA-icon-80x15.png