Արնիս Լիցիտիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արնիս Լիցիտիս
Ծնվել էհունվարի 8, 1946(1946-01-08) (74 տարեկան)
ԾննդավայրՌիգա, Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
ԿրթությունՅազեպ Վիտոլի անվան Լատվիայի երաժշտական ակադեմիա
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Latvia.svg Լատվիա
Մասնագիտությունդերասան

Արնիս Ալֆրեդովիչ Լիցիտիս (լատիշ․՝ Arnis Līcītis, հունվարի 8, 1946(1946-01-08), Ռիգա, Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի խորհրդային և լատվիացի դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արնիս Լիցիտիսը ծնվել է 1946 թվականի հունվարի 8-ին, Ռիգայում, դերասաններ Ալֆրեդ Վիդենիեկսի և Հելգի Լիցիտեի ընտանիքում։ 1964 թվականի Ռիգայի միջնակարգ դպրոցի առաջին շրջանավարտներից էր։ 1970 թվականին ավարտել է Լատվիայի Յա. Վիտոլի անվան պետական կոնսերվատորիայի թատերական ֆակուլտետը, ընդունվել է Ռիգայի ակադեմիական դրամատիկական թատերախումբ։ Հետագայում աշխատել է Վալմիերայի դրամատիկական թատրոնում, իսկ 1981 թվականին տեղափոխվել է Ռիգայի պատանի հանդիսատեսի թատրոն[1]: 1996 թվականին ընդունվել է Ռիգայի Միխայիլ Չեխովի անվան ռուսական թատրոն

1965 թվականին առաջին անգամ նկարահանվեց ֆիլմում։ Դերասանի ֆիլմագրության մեջ կա ավելի քան 100 ֆիլմ։ Լիցիտիսը հատկապես շատ է նկարահանվել 1980-ական թվականներին[1]։ Նրա «արևմտյան» արտաքինը շատ պահանջված էր սուր զարգացող սյուժե ունեցող ֆիլմերում, ինչպես նաև այն ֆիլմերում, որոնք պատմում են Հայրենական մեծ պատերազմի մասին։

Արնիս Լիցիտիսը բազմիցս մասնակցել է «Սպիտակ թութակը» հեռուստանախագծին։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մեղադրանքի վկան» - Հերն[1]
  • «Բումերանգ» - Ջոն
  • «Սիրելիների հետ մե բաժանվի» - Նիկուլին
  • «Նկարիչները» - Դոններ
  • «Կերրի» - Էմս
  • «Կորուսյալ որդին» - Ինկիս
  • «Դիբուկ» - Նիսոն
  • «Կաշտանկա» - Անծանոթ
  • «Կապուստնիկ-ներկայացում» - Իտալական էստրադայի աստղերը
  • «Կոդա» - Պավել Անդրեևիչ Բլոխին
  • «Ճանապարհ դեպի Լուվր» - Լատիմեր

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Арнис Лицитис на сайте rusactors.ru