Ռիգայի Միխայիլ Չեխովի անվան ռուսական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիգայի Միխայիլ Չեխովի անվան ռուսական թատրոն
Տեսակթատերական կազմակերպություն
Երկիր Լատվիա
Հիմնադրման ամսաթիվ1883[1]
Անվանված էՄիխայիլ Չեխով
Նախկին անվանումներԼատվիայի ԽՍՀ ռուսական պետական դրամատիկական թատրոն(1940-1958), Ռիգայի ռուսական դրամատիկական թատրոն (մինչև 2006)
Կայքmct.lv(լատիշերեն)
 Riga Russian Theatre Վիքիպահեստում

Ռիգայի Միխայիլ Չեխովի անվան ռուսական թատրոն (լատիշ․՝ Mihaila Čehova Rīgas Krievu teātris), բացվել է 1883 թվականին Ռիգայում։ Կոչվում է գրող Անտոն Չեխովի զարմիկ Միխայիլ Չեխովի անունով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1883 թվականի հոկտեմբերի 2-ին ռուսական արհեստագործական արտելի դահլիճում Ռիգա ժամանած անտրեպրենյոր Ե. Վ. Լավրովի թատերախումբն ամբողջ թատերաշրջանի ընթացքում ցուցադրեց Իպպոլիտ Շպաժինսկու «Майорша» պիեսը։ Քաղաքում ստեղծվեց անկախ պրոֆեսիոնալ ռուսական թատրոն։ 1902 թվականից մինչև Առաջին համաշխարհային պատերազմ թատերախումբն աշխատել է Երկրորդ քաղաքային թատրոնի (ճարտարապետ՝ Ավգուստ Ռեյնբերգ) շենքում, որը քաղաքային իշխանությունները բացել էին Ռիգայի 700-րդ տարելիցի կապակցությամբ։ Թատրոնում հյուրախաղերով հանդես են եկել Վերա Կոմիսարժևսկայան, Մարիա Սավինան, Վարվառա Ստրելսկայան և այլ դերասաններ[2]։

Թատրոնի պատմությունը կապված է դերասան և ռեժիսոր իմպրեսարիո Կոնստանտին Նեզլոբինի անվան հետ, որի անմիջական մասնակցությամբ ձևավորվել է թատերախմբի միջուկը։ Նեզլոբինին հաջողվել է ներգրավել տաղանդավոր ռեժիսորների, դերասանների և բեմադրիչների, էապես ընդլայնվել է նաև խաղացանկը։ Թատերախումբ են հրավիրվել ականավոր դերասաններ Մարիա Անդրեևան, Մ. Ռոքսանովան, Ա. Խարլամովը, Ն. Միխայլովսկին, Վ. Լիխաչովը։ Մեծ ճանաչում ունեին Կոնստանտին Ստանիսլավսկու աշակերտ ռեժիսոր Կոնստանտին Մարջանիշվիլու բեմադրությունները։ 1904 թվականին Նեզլոբինի հրավերով Ռիգա է ժամանում Մաքսիմ Գորկին և մասնակցում իր պիեսների բեմադրությանը։ Ն. Միխալկովսկու ղեկավարման ընթացքում թատրոնի հրավիրված ռեժիսորն էր երիտասարդ Ալեքսանդր Թաիրովը։

Պատերազմից հետո թատրոնը վերաբացվել է 1921 թվականին։ Թատերախումբը գլխավորել է Բուլղարիայից ժամանած Մոսկվայի Փոքր թատրոնի դերասան Մ. Մուրատովը, ով մի քանի եթերաշրջան խաղացել է այս թատրոնում։ Խաղացանկում գերիշխում էին ռուս դասականների ստեղծագործությունները։ Չնայած կառավարության լրավճարների, միջոցների մի մասը ստիպված էին հավաքել «Ռուսական դրամատիկական թատրոնի» ընկերակցության ջանքերով։ Շրջագայություններով Ռիգա են այցելել բազմաթիվ նշանավոր դերասաններ. երկու եթերաշրջան այստեղ խաղացել է Միխայիլ Չեխովը, հանդիսատեսը կարող էր այստեղ տեսնել Վասիլի Կաչալովին, Գրիգորի Խմարին, Օլգա Գզովսկայային, Պավել Օռլենյովին։

2006 թվականից թատրոնը կոչվում է Միխայիլ Չեխովի անունով։ 2010 թվականի օգոստոսից թատրոնի գլխավոր տնօրենն է Իգոր Կոնյաևը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Прибалтийские русские։ история в памятниках культуры. / Ред. А. В. Гапоненко. - Рига։ Институт европейских исследований, 2010. - 736 с. - с. 343-347. - ISBN 978-9934-8113-2-6
  • Рига։ Энциклопедия = Enciklopēdija «Rīga» / Гл. ред. П. П. Еран. - 1-е изд.. - Рига։ Главная редакция энциклопедий, 1989. - С. 711-712. - 60 000 экз. - ISBN 5-89960-002-0.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.mct.lv/en
  2. Рижский русский театр драмы в энциклопедии «Кругосвет»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիգայի Միխայիլ Չեխովի անվան ռուսական թատրոն» հոդվածին։