Փոքրիկ Վերան
Փոքրիկ Վերան ռուս.՝ Маленькая Вера | |
|---|---|
| Երկիր | |
| Ժանր | դրամա[3], ռոմանտիկ ֆիլմ և ֆիլմ անչափահասների համար |
| Թեմա | զուգընկերոջ ընտրություն[4] և ծնող-երեխա հարաբերություններ[4] |
| Թվական | օգոստոս 1988[5], սեպտեմբեր 1988[5], սեպտեմբերի 27, 1988[5], հունվարի 29, 1989[5], փետրվարի 11, 1989[5], ապրիլի 14, 1989[5], հունիսի 7, 1989[5], սեպտեմբերի 29, 1989[6], հոկտեմբեր 1989[6], նոյեմբերի 2, 1989[6], հունվարի 4, 1990[6], փետրվարի 15, 1990[6], մարտի 1, 1990[7][5], մարտի 23, 1990[5], ապրիլի 19, 1990[5], ապրիլի 27, 1990[5] և հունիսի 23, 1990[5] |
| Լեզու | ռուսերեն |
| Ռեժիսոր | Վասիլի Պիչուլ[3][2] |
| Սցենարի հեղինակ | Մարիյա Խմելիկ[2] |
| Դերակատարներ | Natalya Negoda?[2], Յուրի Նազարով[2], Անդրեյ Սոկոլով[2] և Լյուդմիլա Զայցևա[2] |
| Օպերատոր | Yefim Reznikov?[8][2] |
| Երաժշտություն | Vladimir Matetsky?[2] |
| Մոնտաժ | Yelena Zabolotskaya?[2] |
| Պատմվածքի վայր | ԽՍՀՄ[4] |
| Նկարահանման վայր | Մարիուպոլ |
| Կինոընկերություն | Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա |
| Տևողություն | 115 րոպե |
| Շահույթ | 1 262 598 $[9] |
«Փոքրիկ Վերան», ռեժիսոր Վասիլի Պիչուլի խորհրդային գեղարվեստական ֆիլմը։ Դարձել է Վերակառուցման խորհրդանիշներից մեկը։ Համարվում է խորհրդային առաջին ֆիլմը, որտեղ ցուցադրվել է սեռական հարաբերություն։
Պրեմիերան կայացել է 1988 թվականի մարտին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնողները Վերայի պայուսակում հայտնաբերել են 20 ԱՄՆ դոլար և կազմակերպում հերթական սկանդալը՝ աղջկա թեթևաբարո վարքի վերաբերյալ (խորհրդային տարիներին արտարժույթ ունենալը համարվում էր քրեորեն պատժելի)։ Ծնողները Վերային սպառնում են նրա ավագ եղբորով՝ Վիկտորով, որը հաջողակ բժիշկ էր Մոսկվայում։
Վերան գնում է դիսկոտեկ, որտեղ ծանոթանում է Սերգեյի հետ։ Տեղի ունեցած ծեծկռտուքը և ոստիկանության հաջորդած ներխուժումը տարօրինակ կերպով մտերմացնում են Վերային և Սերգեյին։ Նրանց միջև զգացմունքներ են առաջանում։ Վիկտորը ճանաչում է իր հին ծանոթ Սերգեյին, որն, ըստ նրա, անուղղելի կնամոլ էր։ Սակայն Սերգեյը հայտարարում է, որ պատրաստ է ամուսնանալ Վերայի հետ։ Այդուհանդերձ, Վերայի հոր՝ խորհրդային տիպիկ աշխատավորի («Կամազի» վարորդի) և «ինտելեգենտ» Սերգեյի հարաբերությունները չէին ստացվում։
Ծագած վեճերից մեկի ժամանակ Վերայի հայրը դանակով հարվածում է Սերգեյին։ Երիտասարդ ընտանիքը կանգնում է խնդրի առաջ․ ցուցմունք տալ, որը նշանակում է «նստեցնել» ապագա աներոջը։ Ծանր տանելով տեղի ունեցածը և վիճելով ծնողների հետ՝ Վերան փորձում է դեղահաբերով թունավորվել, սակայն նրան փրկում է եղբայրը, որը Մոսկվա մեկնելուց առաջ ուզում էր տեսնել Վերային և Սերգեյը, որը փախել էր հիվանդանոցից։ Վերայի հայրը մահանում է սրտի կաթվածից։
Դերասանական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դերասան | Դեր |
|---|---|
| Նատալիա Նեգոդա | Վերա Մարինինա |
| Անդրեյ Սոկոլով | Սերգեյ Սոկոլով |
| Յուրի Նազարով | Վերայի հայրը, Նիկոլայ Մարինին |
| Լյուդմիլա Զայցևա | Վերայի մայրը, Մարգարիտա Մարինինա |
| Ալեքսանդր Նեգրեբա | Վիկտոր Մարինին, Վերայի ավագ եղբայր |
| Ալեքսանդրա Տաբակովա | Լենկա Չիստյակովա, Վերայի ընկերուհին |
| Անդրեյ Ֆոմին | Անդրեյ, ծովային ակադեմիայի ուսանող |
| Ալեքսանդր Միրոնով | Տոլիկ, Վերայի ընկեր, խուլիգան |
| Ալեքսանդր Լենկով | Միխայիլ Պետրովիչ, Լենա Չիստյակովայի սիրեցյալ |
| Վադիմ Զախարչենկո | հիվանդանոցի պացիենտ |
| Գենադի Գորյաչև | Վիկտորի ընկերը |
| Տատյանա Միտրուշինա | Անդրեյի մայրը |
| Մարիա Խմելիկ | Վիկտորի ընկերուհին |
| Մաքսիմ Նայբինե | այգու թխամորթ տղան |
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Մարիա Խմելիկ,
- Ռեժիսոր՝ Վասիլի Պիչուլ,
- II ռեժիսոր՝ Վալենտինա Պերևերզևա,
- Օպերատոր՝ Եֆիմ Ռեզնիկով,
- Նկարիչներ՝
- Վլադիմիր Պոստերնակ,
- Նատալյա Պոլյախ,
- Կոմպոզիտոր՝ Վլադիմիր Մատեցկի։
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]ԽՍՀՄ-ում, հետագայում Ռուսաստանում 1990-ական թվականներին ֆիլմը թողարկվել է VHS վիդեոսկավառակների վրա։ Թողարկվել է «Крупный план» կինոմիավորման կողմից՝ PAL համակարգով։ ԱՄՆ-ում ֆիլմը թողարկվել է VHS վիդեոսկավառակների վրա։ Անգլերեն ձայնակցումն իրականացվել է NTSC համակարգով՝ Laserdisc-ի վրա[10][11]։
2001 թվականին ֆիլմը թողարկվել է DVD սկավառակների վրա։ Ռուսաստանում, ԱՊՀ-ում, Եվրոպայում և Ասիայում ֆիլմի դիստրիբյուտերը եղել է «Russian Cinema Council» ընկերությունը՝ PAL և NTSC համակարգերում։ ԱՄՆ-ում և Կանադայում թողարկվել է միայն NTSC համակարգով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://web.archive.org/web/20180325232354/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-1989.84.0.html
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 https://web.archive.org/web/20200322210318/https://europeanfilmawards.eu/en_EN/film/little-vera.4990
- 1 2 http://www.imdb.com/title/tt0095574/
- 1 2 3 europeanfilmawards.eu
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Internet Movie Database — 1990.
- 1 2 3 4 5 https://www.imdb.com/title/tt0095574/releaseinfo
- ↑ film-dienst (գերմ.) — 1947. — ISSN 0720-0781
- ↑ ԿինոՊոիսկ (ռուս.) — 2003.
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?page=main&id=littlevera.htm
- ↑ Little Vera VHS // eBay
- ↑ Little Vera — LVD8907 // LaserDisc Database
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Маленькая Вера» на сайте «Наш Фильм»
- «Маленькая Вера»: анализ
- «Маленькая Вера» Кино без запретов. Первая эротика в СССР
- «Маленькая Вера»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|