Ժամանակը չի սպասում (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժամանակը չի սպասում
անգլ.՝ Burning Daylight
ՀեղինակՋեկ Լոնդոն
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմական գեղարվեստական գրականություն և արկածային
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Էլամե Հարնիշ
Ստեղծման տարեթիվ1910
Նկարագրում էԱլյասկա
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչMacmillan Publishers
Հրատարակման տարեթիվ1910
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/london/lockgold/lockgold.html
 Burning Daylight Վիքիպահեստում

«Ժամանակը չի սպասում» (անգլ.՝ Burning Daylight), վեպ, որի հեղինակն է ամերիկացի գրող Ջեկ Լոնդոնը։ Վեպը Էլամ Հարնիշ անունով խառնակչի մասին է՝ Ժամանակը չի սպասում մականունով։ Գիրքը լույս է տեսել 1910 թվականին։ Վեպի հերոսի նախատիպը գործարար Ֆրենկ Սմիթն է՝ Սան Ֆրանցիսկոյից[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլամ Հարնիշը բնույթով խաղացող է, ում ամբողջ կյանքը խաղ է թվում։ Խելացի և ցինիկ խաղի շնորհիվ նա վաստակում է միլիոններ։ Հաջողակ բիզնեսմենն ապրում էր ջունգլիի օրենքներով, քանի դեռ չէր հանդիպել տպագրուհի Դիդ Մեսոնին։ Այդ րոպեից նրա կյանքը սիրո բարերար ազդեցությամբ փոխվում է, նա դառնում է անկեղծ մարդ, ինքնակամ հրաժարվում է իր կարողությունից և կնոջ հետ տեղափոխվում է՝ ապրելու համեստ ռանչոյում։ Մի անգամ նա գտնում է ոսկու հանք և հին գրգիռը նորից արթնանում է նրա մեջ։ Բայց կնոջ շնորհիվ նա նորից վերադառնում է իր արժեքներին և Հարնիշը հրաժարվում է նյութական հարստություններից՝ հօգուտ հոգու հանգստության։

Արձագանքներ և քննադատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքն արժանացավ հանրության հավանությանը, սակայն չունեցավ «Մարտին Իդեն»-ի համբավը։ Քննադատները գնահատեցին սցենարի ճշմարտացիությունը, բայց նշեցին, որ պատմությունն ամբողջովին ունի գրականական վարժությունների տեսք։ Հանրության կողմից սառը վերաբերմունքի պատճառներից մեկն էր վեպի ուրախ ավարտը[2].

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ժամանակը չի սպասում» վեպը միանգամ չէ, որ էկրանավորվել է.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hildebrand, GH. (1982) Borax Pioneer: Francis Marion Smith. San Diego: Howell-North Books. p 1 ISBN 0-8310-7148-6
  2. С. Батурин. «Биография: Джек Лондон (1876 - 1916)». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 11-ին.
  3. Burning Daylight (1914)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  4. Burning Daylight (1923)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  5. Burning Daylight (1928)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  6. Lockruf des Goldes (1925)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  7. Burning Daylight (2010)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում