Մոլեգին գազանը
Մոլեգին Գազանը The Abysmal Brute | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Ջեկ Լոնդոն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ռեալիզմ, արկածային |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Ստեղծման տարեթիվ | 1911 թվական |
Նկարագրում է | Սան Ֆրանցիսկո |
Հրատարակում(ներ) | 1913 թվական |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | The Century Company |
Հրատարակման տարեթիվ | 1913 |
Թվային տարբերակ | litmir.co/bd/?b=17889 |
Մոլեգին գազանը (անգլ.՝ The Abysmal Brute), ամերիկացի գրող Ջեկ Լոնդոնի կարճ, հակաուտոպիական վեպը, գրվել է 1911 թվականին և հրատարակվել 1913 թվականին։ Հեղինակին անձամբ հարկ է եղել որոշ ժամանակ կյանքի համար գումար վաստակել բռնցքամարտում, այնպես որ, գիրքը, ինչպես և ուրիշ նրա ստեղծագործությունները, որոշ իմաստով ինքնակենսագրական են։ Ինչպես և շատ իր աշխատանքներում, հեղինակը սուզվում է կապիտալիզմի, ագահության, դաժանության և շոու-բիզնեսի և ընդհանրապես հասարակության արյունարբության աշխարհ։
Ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպի ստեղծման պահին, 1910 թվականին, Ջեկ Լոնդոնն արդեն հայտնի գրող էր, սակայն ենթարկվում էր ստեղծագործական ճգնաժամ։ Նա ստիպված էր գնել սյուժե, որը հիմնված էր իր վաղեմի երկրպագուի և Նոբելյան մրցանակի ապագա դափնեկիր Սինքլեր Լյուիսի ակնարկների վրա[1]։ Բացի այդ ստեղծագործությունից, գրողն ունի և այլ «բռնցքամարտային» վեպ՝ «Խաղ», որը հրատարակվել է 1905 թվականին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Բռնցքամարտի մարզական մենեջեր Սեմ Ստյուբներին պատահականորեն հանդիպոււմ է երիտասարդ, անհայտ բռնցքամատիկ Պատ Գլենդոնը։ Պատանին բավականին պատվախնդիր է և նպատակ ունի դառնել աշխարհի չեմպիոն ծանր քաշային կարգում։ Ստյուբները, պատանյակի մեջ նկատելով մարզական տաղանդ, սկսում է կազմակերպել Գլենդոնի մենամերտերը առավել հայտնի բռնցքամարտիկների հետ։ Մենամարտ մենամարտի հետևից հաջողությունը ուղեկցում է Պատին, սակայն մարտերը ավարտվում են բավականին արաշ, քանի որ նորահայտ մարտիկը հաղթում է հակառակորդներին գործնականում անմիջապես, մեկ հարվածով։ Այդ ժամանակ Ստյուբները բացատրում է Գլենդոնին, որ բռնցքամարտը դա շոու է ամբոխի համար, որին պետք է գրգռել և հետաքրքրությունը շարժել։ Երիտասարդ բռնցքամարտիկը հոգու խորքում համաձայն չէ իր մենեջերի հետ, սակայն տիպված է ենթարկվել։ Վերջապես Պատ Գլենդոնը դառնում է անհավանական հայտնի, որպեսզի ձեռնոց նետի չեմպիոններին։ Մոտենում է եզրափակիչ մարտի օրը։ Հասարակության մեջ վիթխարի իրարանցում է բարձրանում նախատեսվող իրադարձության շուրջ։ Դրույքները բավականին բարձր են։ Սակայն ի՞նչպես կավարտվի եզրափակիչը և ո՞վ կհաղթի...
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպը բաղկացած է տաս գլուխներից։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Лютый зверь — аннотация(շվեդ.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|