Ալ ժանտախտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալ ժանտախտ
The Scarlet Plague
Առաջին հրատարակության շապիկը
ՀեղինակՋեկ Լոնդոն
Տեսակվեպ
Ժանրգիտական ֆանտաստիկա
Բնօրինակ լեզուԱնգլերեն
Ստեղծման տարեթիվ1912
Նկարագրում էՍան Ֆրանցիսկո
ԵրկիրԱՄՆ
ՀրատարակիչMacmilian
Հրատարակման տարեթիվ1912

«Ալ ժանտախտ» (անգլ.՝ The Scarlet Plague)․ Ջեկ Լոնդոնի վեպն է։ Առաջին անգամ հրատարակվել է The London Magazine-ում 1912 թվականին, առանձին հրատարակությամբ լույս է տեսել 1915 թվականին։ Գիրքը նկարագրում է այն խառնաշփոթ իրավիճակը, որն առաջանում է այսպես կոչված «ալ ժանտախտի»[1], հետևանքով, որը սպառնում է ամբողջ մարդկությանը։ Ողջ են մնում միայն շատ քիչ մարդիկ, ովքեր շուտով փորձում են նոր քաղաքակրթություն ստեղծել։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի գործողություններն ընթանում են 2073 թվականին՝ 60 տարի անց այն դեպքերից, երբ դաժան համաճարակը վերջ տվեց մարդկությանը։ Սան Ֆրանցիսկո քաղաքում մի ծերունի, ով ողջ է մնացել, պատմում է վարակի մասին իր թոռներին՝ Էդվինի, Հոու-Հոուին և Զայաչյա Գուբային։ Երբ աշխարհում տարածվեց ալ ժանտախտը, Ջեյմս Սմիթը դեռևս 27 տարեկան էր և անգլիական գրականության դասախոս էր Բերքլիում։ Այս ժամանակաշրջանում աշխարհում իշխում էր Մագնատների խորհուրդը, իսկ հասարակության շերտավորումն ավելի խորացած էր։ 20-րդ դարի ընթացքում աշխարհին բազմիցս նման համաճարակների վտանգներ են սպառնացել, բայց բոլորը հնարավոր է եղել շրջանցել։ Սակայն այս նոր հիվանդությունը, որ հայտնվեց 2013 թվականին, կարճ ժամանակաշրջանում ոչնչացրեց Երկրի բնակչությունը, նրա դեմ դեղամիջոցները չէին օգնում։ Հազարավոր մարդիկ մահացան հենց փողոցում, շատ շուտով դադարեց գործել տրանսպորտը, անջատվեց էլեկտրաէներգիան, այլևս հնարավոր չէր նորություններ ստանալ այլ երկրներից։

Սմիթը 400 հոգուց բաղկացած խմբի հետ կարողանում է ապաստան գտնել քիմիական ֆակուլտետում, սակայն նրանցից շատերն արդեն վարակված էին, և խմբից մնացածները՝ 47 հոգին, լքում են բնակավայրը։ Սակայն շուտով նրանք բոլորն էլ մահանում են․ ողջ է մնում միայն Սմիթը։ Նա երեք տարի անցկացնում է Շոտլանդիայում՝ ոչ մի մարդու չհանդիպելով, սակայն շուտով հանդիպում է Շաֆյոր անունով մի մարդու նրա կնոջ՝ Վեստայի և երեխաների հետ։ Շուտով Սմիթն ամուսնանում է։

Հիմա՝ 60 տարի անց, Սան Ֆրանցիսկոյում միայն 5 ցեղ կա՝ Շոֆերի, Սանտա-Ռոսսի, Յուտի, Լոս-Անջելիտի և Կարմելների։ Աստիճանաբար Երկրի վրա մարդկանց թիվն աճեց, չնայած, Սմիթի կարծիքով, երկրագնդի վրա ողջ էին մնացել ընդամենը 350-400 մարդ։ Նրանք սկսում են նորից տիրապետել կյանքի ամենապարզ ձևերին՝ փորձելով որս անել, ձևավորել իրենց լեզուն։ Ծերունին, սակայն, վստահ է, որ շուտով մարդիկ կսկսեն զարգանալ և իրոք որոշ ժամանակ անց նոր քաղաքակրթությունն էլ կկայանա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Evening Standard; Back to the future again; November 10, 2008

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]