Ադամից առաջ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ադամից առաջ անգլ.՝ Before Adam | |
---|---|
Հեղինակ | Ջեկ Լոնդոն |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | prehistoric fiction? |
Թեմա | Քարի դար, Գենետիկ հիշողություն, անթրոպոգենեզ և Ալտեր էգո |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակման տարեթիվ | 1907 |
Թվային տարբերակ | Before Adam Գուտենբերգ նախագծի կայքում |
Before Adam Վիքիպահեստում |
Ադամից առաջ (անգլ.՝ Before Adam), ամերիկացի գրող Ջեկ Լոնդոնի պատմվածք։ Այն սկզբում հրապարակվել է Everybody's Magazine ամսագրում՝ 1906-1907 թվականներին։ Պատմվածքի սյուժեն հիմնված է այդ ժամանակ մարդու էվոլյուցիայի մասին եղած պատկերացումների վրա։ Գլխավոր հերոսի ալտերնատիվ կերպարը (Alter ego) քարանձավային մարդանց ցեղից մի դեռահաս է։ Ստեղծագործությունում նաև առկա են մարդկանց ավելի զարգացած կրակի ցեղը և մարդկանց ավելի քիչ զարգացած փայտի ցեղը, թրատամնավոր կատուները և կարմրաչյա, դաժան «ատավիզմը», որը ահաբեկում է հերոսի ցեղին։
Սյուժեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմությունը պատմվում է 20-րդ դարի մի մարդու կողմից, ով դեռ մանկուց զգացել է անձնավորության երկատում։ Ամեն գիշեր նրան երևացել են տարբեր երազներ, որոնցում նա եղել է մարդկության հեռավոր նախնին, միլիոնավոր տարիներ առաջ ապրած։ Այդ իրականանման երազները վախեցնում էին հերոսին, և միայն մեծանալուց հետո նա վերականգնել իր Alter ego-ն կցկտուր երազների հիման վրա։
Նախապատմական էակը, ով արդեն կապիկ չէր, բայց դեռ մարդ էլ չէր, չէր տիրապետում խոսքին, բայց հերոսը նրան պայմանականորեն անվանում է Մեծ ատամ։ Մեծ ատամը, ինչպես իր ցեղի մնացած մարդիկ, ապրում էր անտառում իր մոր հետ, ծառերի ճյուղերի վրայի բնի մեջ։ Նա վաղուց էր կորցրել իր հորը, և երբ մոր մոտ հայտնվեց նոր ամուսին, չհամակերպվեց նրա հետ և ստիպած եղավ առանձին ապրել։
Այդպես նա եկավ այն ցեղի մյուս մասի մոտ, որն ապրում էր գետի ափին գտնվող քարանձավներում։ Այդտեղ նա ընկերացավ իր հասակակցի՝ Կախականջի հետ, որի հետ նա սկսեց ապրել նույն քարաձավում և փնտրել զբաղմունք։ Բացի այդ իր ցեղին նրանք գիտեին Անտառային Հորդայից, ովքեր հետամնաց էին կապիկանման էակներից, իսկ Մեծ ատամի ցեղի մարդիկ ավելի շատ էին վախենում Կրակի Մարդկանցից, քանի որ նրանք ավելի զարգացած էին, տիրապետում էին խոսքին, զենքին (նետ ու աղեղ), և կարողանում էին կրակ ստանալ։ Մեծ ատամի ցեղը չէր օգտվում որսի համար նախատեսված և ոչ մի գործիքից, և միայն պատահմամբ էր նրանց մտքով անցել դդմի կճեպներով գետից ջուր վերցնելը։ Նաև պատահմամբ էին Մեծ ատամը և Կախականջը հայտնագործել, որ կարելի է գերանի վրայով (իսկ ավելի ճիշտ՝ երկու, միացված գերանների) լողալ գետով։ Հայտնվելով գետի հակառակ ափին՝ երկու ընկերները չկարողացան միանգամից ետ վերադառնալ և մի քանի տարի շարունակ թափառում էին իրենց ցեղից հեռու։ Շուտով՝ իրենց վերադարձից հետո, ցեղը իր վերջին օրերն էր ապրում։ Կրակի Մարդիկ, ում իրենց նախկին կայանատեղին սկսել էր ծանրաբեռնվել, հարձակվել էին ցեղի վրա և համարյա ոչնչացրել այն՝ քարանձավների մեջ ծուխ փչելով ու նետերով հարվածելով։ Ցեղի ողջ մնացած աանդամները՝ այդ թվում նաև Մեծ ատամը և իր կինը՝ Արագաոտքը, մի քանի տարի թափառեցին ճահիճներով, իսկ հետո հասան ծովին։ Չնայած, Կրակի Մարդիկ նաև այդտեղ եկան, և Մեծ ատամի ընտանիքը պիտի նոր ապաստարան որոներ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադամից առաջ» հոդվածին։ |
|