Jump to content

Լերմոնտով (ֆիլմ, 1986)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լերմոնտով
ռուս.՝ Лермонтов
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1986
Լեզուռուսերեն
ՌեժիսորՆիկոլայ Բուրլյաև
Սցենարի հեղինակՆիկոլայ Բուրլյաև
ԴերակատարներՆիկոլայ Բուրլյաև
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն100 րոպե

«Լերմոնտով» (ռուս.՝ «Лермонтов»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ[1][2][3], դերասան Նիկոլայ Բուրլյաևի լիամետրաժ ռեժիսորական դեբյուտը։

Ֆիլմը ներառում է Միխայիլ Լերմոնտովի կյանքի հիմնական փուլերը[4]։ Ռուս բանաստեղծը ներկայացվում է որպես Ռուսաստանի համար տառապող, հուզված, ոգեշնչված, ապստամբ մարդ։ Լերմոնտովի կյանքն արտացոլվել է նրա բանաստեղծությունների հանճարեղ տողերում, խոր մտորումներում, ինչպես նաև համարձակ ու հանդուգն արարքներում[5]։

Ֆիլմում օգտագործվել է Լերմոնտովի գեղանկարչությունը, հնչել են հատվածներ նրա բազմաթիվ ստեղծագործություններից՝ «Դև», «Բանաստեղծի մահը», «Վալերիկ», «Մոսկվայի համայնապատկերը», «Մարգարե», «Կտակ» և այլն։

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Նիկոլայ Բուրլյաև
  • Օպերատոր՝ Օլեգ Մարտինով
  • Նկարիչ՝ Վիկտոր Յուշին
  • Կոմպոզիտոր՝ Բորիս Պետրով
  • Դիրիժոր՝ Սերգեյ Սկրիպկա
  • Պարահանդեսային պարերի բեմադրիչ՝ Մարիս Լիեպա
  • Խորհրդատուներ՝ Բորիս Ուդոդով, Պավել Սելեգեյ, Թամարա Մելնիկովա
  • Ռազմական խորհրդատու՝ գեներալ-լեյտենանտ Ի. Արխիպով
  • Դարաշրջանի հարցերով խորհրդատու՝ Իվան Սաուտով

Ֆիլմի էպիգրաֆը Բելինսկու արտահայտությունն է Լերմոնտովի մասին. «...Նրա կյանքը վիճակված էր փայլել որպես փայլուն երկնաքար, իրենից հետո թողնել լույսի և բուրմունքի երկար շիթ և անհետանալ իր ողջ գեղեցկությամբ...» (ռուս․՝ «…Его жизни суждено было проблеснуть блестящим метеором, оставить после себя длинную струю света и благоухания и — исчезнуть во всей красе своей…»)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]