Լերմոնտով (ֆիլմ, 1943)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լերմոնտով
ռուս.՝ Лермонтов
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկենսագրական ֆիլմ, պատմական ֆիլմ և դրամա
Թվական1943
ՌեժիսորԱլբերտ Գենդելշտեյն
Սցենարի հեղինակԿոնստանտին Պաուստովսկի
ԴերակատարներԱլեքսեյ Կոնսովսկի, Նինա Շատերնիկովա, Գեորգի Մենգլետ և Պավել Մասսալսկի
ՕպերատորԱլեքսանդր Շելենկով և Մարկ Մագիդսոն
ԵրաժշտությունՍերգեյ Պրոկոֆև և Վենեդիկտ Պուշկով
ԿինոընկերությունՍոյուզդետֆիլմ և Տաջիկֆիլմ
Տևողություն80 րոպե

«Լերմոնտով» (ռուս.՝ «Лермонтов»), խորհրդային սև-սպիտակ գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ալբերտ Գենդելշտեյնը 1940-ականների սկզբին Կոնստանտին Պաուստովսկու սցենարով։ Ֆիլմի վրա աշխատանքը սկսվել է 1941 թվականին «Սոյուզդետֆիլմ» կինոստուդիայում, սակայն Հայրենական մեծ պատերազմը ընդհատել է գործընթացը։ Աշխատանքը վերսկսվել է 1942 թվականին տարհանման պայմաններում Միջին Ասիայում Միավորված Ստալինաբադի և Սոյուզդետֆիլմ կինոստուդիայում և ավարտվել է 1943 թվականին։

Ֆիլմը հավանության չի արժանացել գրաքննության կողմից և չի հասել զանգվածային հանդիսատեսին, իսկ նրա ռեժիսորն այլևս չի նկարահանել խաղային ֆիլմեր[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողություններն սկսվում են Պուշկինի մահվանը նախորդող օրերից և ավարտվում Լերմոնտովի ողբերգական մահով։

Տառապող, ուրախ-հուզված, շնչահեղձ, ըմբոստ, այդպիսին է ներկայանում ռուս մեծ բանաստեղծը իր բանաստեղծությունների հանճարեղ տողերում, խոր մտորումներում, համարձակ ու հանդուգն արարքներում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Ալեքսեյ Կոնսովսկի  Միխայիլ Լերմոնտով Միխայիլ Լերմոնտով
Նինա Շատերնիկովա  իշխանուհի N իշխանուհի N
Անդրեյ Ռաևսկի  Վիսարիոն Բելինսկի Վիսարիոն Բելինսկի
Պավել Շպրինգֆելդ  Ալեքսանդր Օդոևսկի Ալեքսանդր Օդոևսկի
Գեորգի Մենգլետ  Ալեքսանդր Վասիլչիկով, իշխան Ալեքսանդր Վասիլչիկով, իշխան
Պավել Մասալսկի Նիկոլայ Մարտինով Նիկոլայ Մարտինով
Սերգեյ Մարտինսոն  բարոն դը Բարանտ / Ստեպան Ստեպանովիչ բարոն դը Բարանտ / Ստեպան Ստեպանովիչ
Ալեքսեյ Սավոստյանով կայսր Նիկոլայ I կայսր Նիկոլայ I
Լիդիա Սուխարևսկայա  մեծ իշխանուհի մեծ իշխանուհի
Նիկոլայ Կոմիսարով Ալեքսանդր Խրիստոֆորովիչ Բենկենդորֆ Ալեքսանդր Խրիստոֆորովիչ Բենկենդորֆ
Բորիս Տենին  Ապոլոն Գոլոֆեև, գեներալ Ապոլոն Գոլոֆեև, գեներալ
Գլեբ Ֆլորինսկի գեներալ Գոլոֆեևի համհարզ գեներալ Գոլոֆեևի համհարզ
Միխայիլ Տրոյանովսկի Ալեքսանդր Սմիրդին, գրահրատարակիչ Ալեքսանդր Սմիրդին, գրահրատարակիչ
Անդրեյ Ֆայտ  Ալեքսեյ Ստոլիպին, Լերմոնտովի մարտվկան Ալեքսեյ Ստոլիպին, Լերմոնտովի մարտվկան
Նինա Նիկոլսկայա Նինա Ճավճավաձե, Գրիբոյեդովի այրին Նինա Ճավճավաձե, Գրիբոյեդովի այրին
Ալեքսանդր Կոմիսարով սպա, Լերմոնտովի ընկերը սպա, Լերմոնտովի ընկերը
Վերա Ալթայսկայա Ալեքսանդրա Վորոնցովա-Դաշկովա, կոմսուհի Ալեքսանդրա Վորոնցովա-Դաշկովա, կոմսուհի
Սեմյոն Սվաշենկո  հուսար հուսար
Միխայիլ Սիդորկին մարտավկա մարտավկա
Կարլ Գուրնյակ սպա սպա
Ստեպան Կայուկով սպա սպա
Իվան Ռիժով զինվոր զինվոր
Սերգեյ Կոմարով  էպիզոդ էպիզոդ
Մայա Մենգլետ  էպիզոդ էպիզոդ

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բեմադրող ռեժիսոր՝ Ալբերտ Գենդելշտեյն
  • Սցենարի հեղինակ՝ Կոնստանտին Պաուստովսկի
  • Օպերատորներ՝ Ալեքսանդր Շելենկով, Մարկ Մագիդսոն
  • Կոմպոզիտորներ՝ Սերգեյ Պրոկոֆև, Վենեդիկտ Պուշկով
  • Բեմադրող նկարիչներ՝ Սերգեյ Կոզլովսկի, Վլադիմիր Եգորով, Կոնստանտին Եֆիմով, Լյուդմիլա Բլատովա
  • Հնչյունային ռեժիսոր՝ Սերգեյ Յուրցև

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Марголит Е. Неизвестный «Лермонтов». Живые и мёртвое. Заметки к истории советского кино 1920—1960-х годов. — СПб, 2012.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]