Ալեքսանդր Օդոևսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Օդոևսկի
Odoevskiy Alexandr Ivanovich.jpg
Ծնվել էնոյեմբերի 26 (դեկտեմբերի 8), 1802
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էօգոստոսի 15 (27), 1839 (36 տարեկանում)
Վախճանի վայրՍոչի, Ռուսաստան
Մասնագիտությունբանաստեղծ, փիլիսոփա, գրող և սպա
Լեզուռուսերեն
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Alexander Odoyevsky Վիքիպահեստում

Ալեքսանդր Իվանովիչ Օդոևսկի(1802-1839), ռուս բանաստեղծ, դեկաբրիստ, իշխան։ 1824-1825 թվականներին Օդոևսկին ընդունվել է դեկաբրիստների Հյուսիսային ընկերության մեջ, հարել նրա արմատական մասին։ Մասնակցել է 1825 թվականի դեկտեմբերի 14-ի ապստամբությանը, որի ճնշումից հետո բանտարկվել է Պետրոպավլովյան ամրոցում։ 1827-1837 թվականներին եղել է տաժանակրության մեջ և աքսորում (Սիբիր), այնուհետև ցարի հրամանով որպես շարքային ուղարկվել է Կովկաս՝ գործող բանակ, որտեղ մտերմացեք է Միխայիլ Լերմոնտովի և Նիկոլայ Օգարյովի հետ։ Օդոևսկու մինչև 1825 թվականը գրած գործերը գրեթե չեն պահպանվել։ 1825 թվականից հետո Օդոևսկին իր ստեղծագործության մեջ հավատարիմ է մնացել նախկին գաղափարներին («Գուշակ լարերի հնչյունները բոցե․․․», 1827, Ալեքսանդր Պուշկինի «ի Սիբիր» հայտնի բանաստեղծության պատասխանը)։ Նրա «Վասիլկո» (1829-1830) պոեմին, «Զոսիմա» (1827-1829), «Պառավ գուշակուհին» (1829) բանաստեղծություններին և այլ գործերին բնորոշ է անցյալի բարոյափիլիսոփայական իմաստավորման շեշտը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Одоевский Александр Иванович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 524 CC-BY-SA-icon-80x15.png