Պուշկինի վերջին մենամարտը և մահը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադրիան ՎոլկովԱ․ Ս․ Պուշկինի վերջին կրակոցը

Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի և Ժորժ դե Հեկկերնի (Դանտես) միջև մենամարտը տեղի է ունեցել 1837 թվականի հունվարի 27-ին (փետրվարի 8) Սանկտ Պետերբուրգի ծայրամասում, Սև գետակին մերձակա Պարետային ամառանոցի մոտ։ Մենամարտի մասնակիցները կրակել են ատրճանակներով։ Մենամարտի արդյունքում Պուշկինը մահացու վիրավորվել է և երկու օր անց մահացել։

Մենամարտի վայրը՝ Սև գետակը, Պետերբուրգի այն ժամանակվա կենտրոնն էր, Նևայի դելտայի վտակը, այստեղ կային ամառանոցներ, այգիներ և ամայի վայրեր։ Այդ օրը ծնկաչափ ձյուն է եղել։ Ժամը՝ 17:30-18:30:

Պուշկինականների հաշվարկներով՝ Դանտեսի հետ բախումը առնվազն քսանմեկերորդ մենամարտն էր բանաստեղծի կյանքում[1]։ Դրանցից տասնհինգի նախաձեռնողն ինքն է եղել, որոնցից չորսն են կայացել[2], մնացածները չեն կայացել կողմերի հաշտվելու պատճառով, հիմնականում Պուշկինի ընկերների ջանքերով. վեց դեպքերում Պուշկինին մենամարտի կանչել են նրա հակառակորդները։

Նախապատմություն։ Դանտես և Ա․ Ս․ Պուշկին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիացի, կավալերգարդյան գնդի սպա, Սանկտ Պետերբուրգում Նիդեռլանդների դեսպանորդ բարոն Լուի Հեկկերնի որդեգիր որդին 1835 թվականին ծանոթացել էր իր հասակակից Նատալյա Նիկոլաևնա Պուշկինայի՝ բանաստեղծի կնոջ հետ։ Աշխարհիկ հասարակության աչքերում գեղեցիկ շիկահեր Դանտես–Հեկկերնը փայլուն երիտասարդ սպա էր, ով սիրահարված էր խանդոտ ամուսնու գեղեցկուհի կնոջը (Պուշկինը չէր սիրում պալատական կյանքը և ջերմ զգացմունքներ չէր առաջացնում ազդեցիկ աշխարհիկ մարդկանց մոտ)։

Աշխարհիկ հասարակության մեջ խոսակցություններ էին պտտվում Պուշկինայի կողմից զգացմունքների փոխադարձության և նաև այն մասին, որ Դանտեսն արդեն հասել է հաղթանակի. կոնֆլիկտի ծավալման համար շատ ավելի մեծ դեր խաղացին բամբասանքները, քան իրական վիճակը։

Եղջյուրակրի կոչման արտոնագիր
պոետն այն ստացել է 1836 թվականի նոյեմբերի 4 (16)–ին[2]

Առաջին աստիճանի ասպետները, եղջյուրակիրների պայծառափայլ շքանշանի կոմանդորները և ասպետները Մեծ կապիտուլում հավաքվելով շքանշանի Մեծ վարպետ, Նորին գերազանցություն Դ․ Լ․ Նարիշկինի նախագահությամբ՝ պ–ն Ալեքսանդր Պուշկինին միաձայն ընտրեցին եղջյուրակիրների շքանշանի Մեծ վարպետի կոադյուտեր և շքանշանի պատմագիր։

Մշտական քարտուղար կոմս Ի․ Բորխ[3]

Անանուն նամակներ և առաջին բախում (1836 թվականի նոյեմբեր)[խմբագրել | խմբագրել կոդը]

1836 թվականի նոյեմբերի 4 (16)–ին Պուշկինը և նրա մի քանի ընկերները քաղաքային փոստով ֆրանսերեն լեզվով անանուն ծանակագիր են ստանում, որում ասվում էր, որ Պուշկինը պարգևատրվում է «եղջյուրակրի կոչումով»․ այս ծաղրերգական շքանշանային գրությունը թեթև ակնարկ էր պարունակում Ն. Ն. Պուշկինայի հանդեպ ուշադրության մասին ոչ միայն Դանտեսի, այլև նաև հենց իր՝ ցարի կողմից։ 1927 թվականին պուշկինականները (Բ. Վ. Կազանսկին և Պ. Ե. Ռեյնբոտը) ենթադրություն են հայտնել, որ ծանակագրում առկա ակնարկը Նատալյա Նիկոլաևնայի և կայսեր երևակայական կապի մասին է, քանի որ Պուշկինը Նարիշկինի՝ Մարիա Նարիշկինայի՝ Ալեքսանդր I-ի սիրուհու, ամուսնու տեղակալն էր․ այս տեսակետի կողմնակիցն էր նաև Պ․ Ե․ Շչյոգոլևը՝ մենամարտը ուսումնասիրող՝ այն ժամանակների առավել հայտնի հեղինակը։ Սակայն Ն. Ա. Ռաևսկին կարծում էր, որ «նրա [ենթադրությունը] ապացուցված չի կարելի համարել»[4]։ Ինքը՝ Պուշկինը նամակը համարել է Հեկկերնից «բխող»։ Նրա այս վստահությունը պաշտպանել է տպագրիչ Մ. Լ. Յակովլևը, որին բանաստեղծը ցույց էր տվել ծանակագիրը։ Յակովլևը կարծում էր, որ ուղերձը գրված է օտարերկրյա արտադրության թղթի վրա[5]։ Որոշ ժամանակակիցներ, մասնավորապես, Պուշկինի մարտավկա Կ. Դանզասը կասկածում էր իշխան Ի. Ս. Գագարինին (1843 թվականին ճիզվիտ դարձած)[6]։ Շչեգոլևն իր «Պուշկինի մենամարտն ու մահը» աշխատությունում, հիմնվելով 1927 թվականին քրեական հետախուզության աշխատակից Ա.Ա. Սալկովի կողմից կատարված ձեռագրի փորձաքննության վրա, ապացուցում է, որ անանուն ծանակագրի հեղինակը Պ. Վ. Դոլգորուկովն է եղել։ Սակայն ավելի ուշ, հնագետ-պատմաբան Գ. Խաիտի կողմից կազմակերպված և դատական փորձաքննությունների համամիութենական ԳՀԻ աշխատակիցների կողմից անցկացված ավելի լայն և հեղինակավոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ ծանակագրի պահպանված օրինակների ձեռագիրը չի պատկանում ո՛չ Դոլգորուկին, ո՛չ Գագարինին[7]։ Թե՛ Դոլգորուկովը, և թե՛ Գագարինը, իրենց կյանքի ընթացքում, նույնպես կտրականապես մերժել են իրենց մասնակցությունը նշված նամակներին։

Հեկկերնի հեղինակ լինելու մասին եզրակացությանը գալով՝ Պուշկինը նոյեմբերի 4-ին[8] Դանտեսին մենամարտի մարտահրավեր է ուղարկել։ Կանչից մեկ շաբաթ անց Ժորժ Դանտեսը առաջարկություն է արել Եկատերինա Գոնչարովային՝ Նատալյա Նիկոլաևնայի քրոջը, համապատասխանաբար՝ Պուշկինի քենուն։ Քանի որ Դանտեսը դարձել էր Եկատերինայի ամուսինը՝ Պուշկինը ստիպված էր հետ կանչել իր մարտահրավերը (այս հարցում իր դերն է խաղացել նաև Նիկոլայ I–ի կողմից Պուշկինին ունկնդրություն տալը և Վ. Ա. Ժուկովսկու միջնորդությունը)։ Այնուամենայնիվ, Պուշկինը հրաժարվել է որեևէ հարաբերություններ ունենալ Դանտեսի և Հեկկերնի հետ, ինչը, ինչպես կարելի է տեսնել Դանզասի հիշողություններից[6], նյարդայնացրել է երկու կողմին էլ և հանգեցրել է իրավիճակի հետագա սրմանը։

Երկրորդ մարտահրավեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուշկինի մենամարտը Դանտեսի հետ։ Նկարիչ Ա. Նաումով, 1884 թվական

1837 թվականի հունվարի 10-ին Եկատերինա Գոնչարովան դարձավ Դանտեսի կինը։ Ունեցավ չորս երեխա և մահացավ 1843 թվականին՝ ամուսության յոթերորդ տարում։

Դանտեսի և Եկատերինայի հարսանիքից հետո Պուշկինի և Հեկկերնի միջև կոնֆլիկտը չվերացավ, և Դանտեսի և Եկատերինայի ամուսնությունից քիչ անց սկսվեցին Պուշկինի և նրա ընտանիքի հասցեին ասեկոսեների և կատակների («զորանոցային բառախաղեր») լույսի ներքո բամբասանքներ տարածվել։ 1837 թվականի հունվարի 26-ին (փետրվարի 7) Պուշկինը հայր–Հեկկերնին նամակ է ուղարկում (կազմված դեռևս նոյեմբերին, առաջին կոնֆլիկտի ժամանակ), որտեղ, չափազանց կտրուկ բնութագրելով ինչպես հորը, այնպես էլ որդեգրած որդուն, նա պահանջում է այլևս ոտք չդնել իր տուն։ Պուշկինը գիտեր, որ նամակը ակնհայտորեն վիրավորական բնույթ է կրում և կհանգեցնի նոր մենամարտի։

Նույն օրը Լուի Հեկկերնը Ֆրանսիայի դեսպանատան քարտուղար վիկոնտ դ՛Արշիակի միջոցով Պուշկինին նամակով հայտարարել է, որ իր անունից Դանտեսը նրան մարտահրավեր է նետում, վիրավորանքի ծանրության պատճառով մենամարտը պետք է կայանար «ամենակարճ ժամկետում»։ Պուշկինը առանց քննարկման ընդունում է մենամարտի՝ վիկոնտ դ՛Արշիակի կողմից գրավոր կազմված խիստ պայմանները։

Մենամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1837 թվականի հունվարի 27-ին (փետրվարի 8) Պետերբուրգի մերձակայքում գտնվող Պարետային ամառանոցի մոտ տեղի ունեցավ մենամարտը, որի ընթացքում Պուշկինը մահացու վիրավորվեց որովայնի շրջանում։ Մենամարտի պայմանները մահացու էին և երկու կողմին էլ հնարավորություն չէին թողնում փրկվելու․ պայմանների համաձայն նրանք կանգնում էին միմյանցից քսան քայլ հեռավորության վրա, պատնեշը կազմում էր տասը քայլ[9], թույլատրվում էր կրակել ցանկացած հեռավորությունից դեպի պատնեշ, արգելագիծը ձյան վրա նետված անվադողերն էին։ Պուշկինի մարտավկան նրա լիցեյական ընկեր փոխգնդապետ Կ. Կ. Դանզասն էր, Դանտեսի մարտավկան՝ Ֆրանսիայի դեսպանատան աշխատակից վիկոնտ դ՛Արշիակը։

Դանտեսը, արգելագծից մեկ քայլ հետ, կրակել է առաջինը։ Գնդակը դիպել է Պուշկինին, նա ընկել է Դանտեսի կրակոցից հետո, բայց ասել է, որ իր ուժերը կբավարարեն պատասխան կրակոց արձակելուն։ Մարտավկաները նետվել են դեպի պոետը, վերջինս ասել է՝ «Ես ի զորու եմ կրակել»։

Ընկնելու ժամանակ Պուշկինի ատրճանակը ընկել է ձյան մեջ, Դանզասը նրան մեկ այլ ատրճանակ է տվել[6]։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ Պուշկինն ինքն է խնդրել փոխել ատրճանակը, և դ՛Արշիակը սկսել է առարկել, բայց Դանտեսը կանգնեցրել է նրան[10]։ Դանտեսը կրկին կանգնել է արգելագծի մոտ։ Պուշկինի մի ձեռքին հենված ատրճանակի փամփուշտը դիպել է Դանտեսին կրծքավանդակին։ Պուշկինի ժամանակակիցները նշել են, որ «եթե Դանտեսը ձեռքը չբարձրացներ, ապա անպայման կսպանվեր. փամփուշտը ծականցել է ձեռքը և հարվածել համազգեստի մետաղական կոճակներից մեկին, և, այնուամենայնիվ, Դանտեսին երկու կողոսկրերը խոցվել են» (նույնն ասվում է Վ. Ա. Ժուկովսկու՝ Ս. Լ. Պուշկինին գրված նամակում՝ «այդ կոճակը փրկեց Հեկկերնին»)[11]։ Ժամանակակից հետազոտողները, առաջարկելով մենամարտը դիտարկել որպես կանխամտածված սպանություն, պնդում են, որ Դանտեսը մենամարտից առաջ օղազրահ կամ, նույնիսկ, լանջապանակ է հագած եղել, ընդ որում, Դանզասին են համարում բանաստեղծի մահվան մեջ մեղավորը. նրա մեղքը, ըստ նրանց, «վեհանձնության խաղն» էր, որովհետև նա ոչ միայն չէր զննել Դանտեսի հագուստը, այլև խախտել էր մենամարտային օրենսգիրքը՝ մենամարտի վայր չէր հրավիրել բժշկի և չէր պնդել մենամարտից հետո մանրակրկիտ արձանագրություն կազմել։ Պատասխանելով նման հետազոտողներին՝ Յ. Լ. Լևկովիչը նշել է, որ մենամարտից առաջ հակառակորդների հագուստի զննության մասին ոչ մի տեղեկություն չի պահպանվել, և որ «նման ստուգումը կարող էր ստուգողին ծիծաղելի դրության մեջ դնել, առաջ բերել վերադասավորումներ, վրդովմունք» և նոր մենամարտ հրահրել։ Մենամարտի մեկնած անձը (անկախ նրա բարոյական կերպարից) չէր կարող իր վրա կրել որևէ պաշտպանական հարմարանք՝ նկատի ունենալով, որ ցանկացած ծանրության վնասվածքի դեպքում, եթե այդ հարմարանքը չօգներ, պետք կլինի անհապաղ զննել վիրավորին, դա անխուսափելիորեն կբացահայտի «հնարքը», իսկ դա նրան կսպառնար անպատվությամբ և օստրակիզմով[12]։ Ի դեպ, նմանատիպ դուելային ատրճանակներով ժամանակակից թեստերը ցույց են տվել, որ փամփուշտը, թռչելով նույն հեռավորությամբ, հարվածում է մանեկենի ձեռքին, դիպչելով նույն կոճակին, ծականցում է այն։

Վիրավոր Պուշկինը տեղափոխվել է մենամարտի վայրից, իսկ Պարետային ամառանոցի մոտ տեղափոխվել է ավագ Հեկկերնի ուղարկած կառքը[6]։

Այժմ վերջին մենամարտի վայրում՝ Կոլոմյաժսկի պողոտայի և Սեստրորեցկյան ուղղության երկաթուղային գծի (Սև գետակի շրջան) հատման պուրակում, տեղադրվել է հիշատակի կոթող։

Պուշկինի մահացու վիրավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուշկինի իսկական ժամացույցը Սանկտ Պետերբուրգի Պուշկինի թանգարանում, Մայկայի վրա՝ 12-ում

Պուշկինին մենամարտի վայրից տուն՝ Մոյկա գետի ափամերձ N 12, բերեցին ժամը 18:30-ին։

Դանդաղ մեռնող բանաստեղծին ձեռքերի վրա ներս է տարել հորեղբայրը՝ Նիկիտա Կոզլովը։ Ծառաները, Պուշկինի հագուստները փոխելով, պառկեցրել են բազմոցին ու սկսել են բուժել։ Այս բազմոցը էլ դառնում է վերջին հանգրվանը․ Պուշկինն այլևս վեր չկացավ։ Նատալյա Գոնչարովան, տեսնելով այս տեսարանը, չի կարողացել քնել, նա վայրագաբար լաց էր լինում, երբեմն այդ լացը վերածվում էր հիստերիայի։

Պուշկինի մահացու վիրավորման լուրը հասնում է ամբողջ Պետերբուրգին։ Երկու օր անց՝ մահվան օրը, մայրաքաղաքում ամեն տեսակ շարժում կանգ էր առել։ Հրաժեշտի արարողությանը ներկա է եղել մոտ 50.000 մարդ։

Բժիշկների եզրակացությունն այսպիսին էր՝ փամփուշտը խրվել և մասնատել է հյուսվածքները՝ խորը մնալով որովայնի ներսում։ Հաջորդող՝ հունվարի 27-ի լույս 28-ի գիշերը Պուշկինի մոտ սարսափելի տառապանքների տանջալից նոպաներ են սկսվում, նա հառաչում էր, արյունահոսություն էր սկսվել, աչքերը պատրաստ էին դուրս գալ տեղից։ Բժիշկները տառապանքը հեշտացնում էին միայն սառույցով։ Հունվարի 28-ին, ժամը 2:00-ին, բանաստեղծը ծառաներից մեկի միջոցով Դանտեսին մի գրություն է ուղարկում՝

«Ես Ձեզ ներում եմ։ Իմ ազդրն է կոտրված։ Փոխանցեք Եկատերինային, որ նա նույնպես ներում է ստացել»։

Վերքը մահացու էր․ սա բժիշկ Վասիլի Շոլցի եզրակացությունն էր։ Արենդտը՝ պալատական բժիշկը, մեկնում է Ձմեռային պալատ՝ կատարածի մասին զեկուցելու Նիկոլային։ Վերջինս ցնցվում է լսածից։

Չնայած Ն. Ֆ. Արենդտի (1854 թվականի դեկտեմբերից մինչև 1855 թվականի փետրվարը նա կբուժի ծանր հիվանդ կայսր Նիկոլային) ղեկավարությամբ բժիշկների ջանքերին, բանաստեղծին փրկել չի հաջողվում։ Մենամարտից հետո Պուշկինն ապրում է երկու օր։ Բանաստեղծը հանկարծամահ է լինում 1837 թվականի հունվարի 29-ին ( փետրվարի 10), ուրբաթ, ժամը 2:45-ին[13]։ Նրա մահվան պահին կանգնեցվում է ժամացույցը, որը, որպես դարաշրջանի մասունք, պահվում է մինչ օրս՝ հետագայում դառնալով այդ տանը կազմակերպված թանգարանի նշանակալի ցուցանմուշներից մեկը։

Պուշկինի կյանքի համար պայքարած բժիշկները[14]՝

  • Կ. Կ. Զադլեր և Վ. Բ. Շոլց՝ ռուս նշանավոր մանկաբարձ-բժիշկներ, ովքեր կատարել են Պուշկինի առաջին զննումն ու վիրակապում՝ մինչ բանաստեղծի ընկերները փնտրում էին ավելի հարմար մասնագետների։
  • Ն. Ֆ. Արենդտ՝ ղեկավարել է բուժումը ժամանման պահից մինչև մահը։ 51 տարեկան, բժշկության դոկտոր, կայսր Նիկոլայ I-ի լեյբ-բժիշկը սկսած 1829 թվականից։
  • Ի. Տ. Սպասսկի՝ գրեթե ամբողջ ժամանակ գտնվել է վիրավորի մոտ՝ կատարելով Ն. Ֆ. Արենդտի նշանակումները։ Ավելի ուշ, Վ. Ի. Դալի հետ միասին դիահերձում է կատարել, օրագիր է գրել բանաստեղծի վերջին օրերի մասին[15]։ 42 տարեկան, ակադեմիկոս։ Պուշկինի ընտանիքի տնային բժիշկը։ Ըստ ժամանակակիցների՝ հրաշալի և շատ հեղինակավոր բժիշկ։
  • Վ. Ի. Դալ՝ 1837 թվականի հունվարի 28-ի (փետրվարի 9) կեսօրից վարել է հիվանդության պատմության օրագիրը[16] , արձանագրել է դիահերձումը։ 36 տարեկան, այդ ժամանակ նա դոկտորական ատենախոսություն էր պաշտպանում վիրաբուժությունից։ Ժամանակակիցները նրան «ձեռքից ամեն ինչ եկող վարպետ» են անվանել և ճարպիկ վիրաբույժ։ Հետագայում (1867 թվական) հրատարակել է «Կենդանի վելիկոռուսական լեզվի բացատրական բառարան»-ը։
  • Ք. Ք. Սալոմոն՝ Ն. Ֆ. Արենդտի կոնսուլտանտը վիրավորի առաջին զննության ժամանակ։ 41 տարեկան։ Ժամանակակիցները նրան հրաշալի վիրաբույժ էին համարում, նա առաջիններից մեկն էր, որ Ռուսաստանում կիրառել է էթիլային անզգայացումը։
  • Ե. Ի. Անդրեևսկի՝ կանչվել է որպես պերիտոնիտի մասնագետ։ Ա. Ի. Տուրգենևի և Վ. Ի. Դալի վկայությամբ, հենց նա է փակել Պուշկինի աչքերը։ 49 տարեկան. հոֆ-բժիշկ, բժշկության և վիրաբուժության դոկտոր։
  • Ի. Վ. Բույալսկի՝ խորհուրդներ է տվել Ն. Ֆ.Արենդտի Պուշկինի վնասվածքի վերաբերյալ։ 48 տարեկան, Սանկտ Պետերբուրգի բժշկա-վիրաբուժական ակադեմիայի անատոմիայի ամբիոնի վարիչ, Ռուսաստանի խոշորագույն վիրաբույժներից մեկը։
Պաշտոնական հաղորդում մենամարտի մասին

Ոստիկանությունը տեղեկացել է, որ երեկ կեսօրից հետո ժամը 5–ին, քաղաքի ծայրամասի պարետային ամառանոցի հետնամասում տեղի է ունեցել մենամարտ կամեր–յունկեր Ալեքսանդր Պուշկինի և նորին մեծություն Կավալերգարդի գնդի պորուչիկ Հեկկերնի միջև․ նրանցից առաջինը գնդակից վիրավորվել է որովայնի ստորին մասում, իսկ վերջինիս աջ թևի մեջ գնդակը թափանցել է և կոնտուզիա է ստացել որովայնի մեջ։ Պարոն Պուշկինի կյանքը, չնայած իր գերազանցության պարոն լեյբ-բժիշկ Արենդտի կողմից ստացված աջակցության, գտնվում է վտանգի տակ, ինչի մասին Ձերդ Գերազանցությանը պատիվ ունեմ հաղորդելու։

1837 թվականի հունվարի 28 (փետրվարի 9)։ Ոստիկանության ավագ բժիշկ Իոդելիչ[2]

Բուժման ընթացքը և դրա գնահատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժման գնահատական

21-րդ դարի սկզբին հրապարակված մի շարք հեղինակների կարծիքով բանաստեղծի բուժման ընթացքում սխալներ թույլ չեն տրվել[17]։ Ըստ նրանց՝ դրա ապացույցը հետևյալ հանգամանքն է․ 1926 թվականին գրող Անդրեյ Սոբոլը ինքնասպանություն Է գործել Պուշկինի հուշարձանի մոտ՝ վնասելով իրեն ճիշտ այնպես, ինչպես վիրավորվել էր Ալեքսանդր Պուշկինը՝ որովայնի աջ կողմում։ Չնայած նրան, որ վիրավորն անմիջապես հոսպիտալացվել էր և ցուցաբերվել էր որակավորված օգնություն, նրան փրկել չէր հաջողվել[18]։

Միևնույն ժամանակ, մի շարք հեղինակներ մատնանշում են կոպիտ սխալներ, որոնք իրենց կարծիքով, թույլ է տրվել Ա. Ս. Պուշկինի բուժման ժամանակ։ Այս դեպքում մահվան պատճառ է նշվում արյան ուժեղ կորուստը և հրազենային օստեոմիելիտը, որը բարդացել էր գազային գանգրենայով[19]։ Պերիտոնիտը, որպես մահվան պատճառ, այդ հեղինակները վիճարկել են։ Միևնույն ժամանակ նշվում է, որ ներքին արյունահոսությունը որովայնի խոռոչի հեմատոմա էր առաջացրել։ Դեռ Վ. Ի. Դալը նշել է, որ պերիտոնիտը Ալեքսանդր Պուշկինի մահվան անմիջական պատճառը չէր, և ենթադրել է, որ մահը տեղի է ունեցել երակների բորբոքման (ֆլեբիտ), կոնքի ոսկրերի ջախջախման հետևանքով առաջացած վարակի և արյան կորստի հետևանքով։ Աղիքի վնասվածք չի հայտնաբերվել, սակայն, ըստ Վ. Ի. Դալի, «միայն մեկ տեղում, մետաղադրամի չափով, փոքր աղիքներ են գանգրենայով վնասված եղել։ Այս տեղում, ամենայն հավանականությամբ, աղիքները վնասված են եղել փամփուշտով»[16]։ Վ․ Ի․ Դալը միաժամանակ նշել է, որ «զստոսկի և, հատկապես, սրբոսկի ջախջախումը անբուժելի են», ինչը համապատասխանում էր այն ժամանակվա բժշկության մակարդակին։ 1899 թվականին բժիշկ Բ. Կ. Ռոդզևիչն իր հրապարակման մեջ կշտամբել է բուժող բժիշկներին՝ տզրուկների նշանակման համար, քանի որ դրանք թուլացրել են հիվանդի վիճակը[17]։ Այն տեսակետը, որ տզրուկները լրջորեն վատթարացրել են շատ արյուն կորցրած հիվանդի վիճակը, պնդում են նաև որոշ ժամանակակից հեղինակներ։ Նրանց կարծիքով՝ տզրուկներով արյունազրկումը, ինչպես նաև սառը կոմպրեսների նշանակումը տվյալ հիվանդության ժամանակ անհրաժեշտ ջերմության փոխարեն, նպաստել են հրազենային օստեոմիելիտի ընթացքի վատթարացմանը և գազային գանգրենային՝ որպես դրա բարդացում։ Նշվում է, որ աջ զստոսկրի և սրբոսկրի հրազենային բեկորային կոտրվածքով հիվանդին տվյալ տեսակի վերքերի ժամանակ պարտադիր համարվող լիակատար անշարժություն չի ապահովվել[19][20]։

Արենդտին է վերագրվում Պուշկինին՝ իրավիճակի ճշմարիտ բացահայտումը՝

«Արենդտը եկավ, նա նաև զննեց վերքը։ Պուշկինը խնդրեց նրան անկեղծորեն ասել, թե ինչ վիճակում է նա գտնվում, և ավելացրեց, որ պատասխանն ինչ էլ լինի, այն չի կարող վախեցնել իրեն, և որ նա պետք է իմանա իր դիրքորոշումը, որպեսզի հասցնի որոշ անհրաժեշտ հրահանգներ անել։ — Եթե այդպես է, - պատասխանել է նրան Արենդտը– ես պետք է ասեմ Ձեզ, որ Ձեր վերքը շատ վտանգավոր է, և որ ձեր ապաքինման համար ես գրեթե հույս չունեմ»։
- Դանզասի հուշերից[21]}}

Պոետի՝ մահից առաջ կայսեր հետ ունեցած նամակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահից առաջ Պուշկինը, իր գործերը կարգի բերելով, հաղորդումներ է փոխանակել կայսր Նիկոլայ I-ի հետ։ Միջնորդներն էին բանաստեղծ Վ. Ա. Ժուկովսկին, այդ ժամանակ գահաժառանգի՝ ապագա կայսր Ալեքսանդր II-ի դաստիարակը, և Ն. Ֆ. Արենդտը՝ կայսր Նիկոլայ I-ի լեյբ-բժիշկը, Պուշկինի բժիշկը։ Բժիշկն առաջինն է միջնորդ դարձել մահացող բանաստեղծի և թագավորի միջև. նա թագավորին է փոխանցել բանաստեղծի խնդրանքը՝ ներում շնորհել մարտավկա Դանզասին[22]։ Նա նաև ներողություն է խնդրել մենամարտի թագավորական արգելքը խախտելու համար՝

«․․․... սպասում եմ արքայական խոսքին, որ հանգիստ մեռնեմ…»

Նիկոլայ I՝

«Եթե Աստված մեզ չի պատվիրի, որ մենք միմյանց տեսնենք այս արևի տակ, ապա ուղարկում եմ ձեզ իմ ներումը և իմ վերջին խորհուրդը՝ մեռնել քրիստոնյա. կնոջ և երեխաների մասին մի մտահոգվեք, ես նրանց տիրություն կանեմ։ »
- Որոշ պատմաբաններ պնդում են, որ այդ գրությունը փոխանցել է Ժուկովսկին, մյուսները ՝ Արենդտը[22]}}

Նիկոլայը Պուշկինի մեջ տեսնում էր վտանգավոր «ազատախոհների առաջնորդի»[23] (այդ կապակցությամբ սահմանափակվել են նրա հիշատակին նվիրված ժողովրդական ելույթները) և հետագայում հավաստիացրել է, որ նա «Պուշկինին հարկադրել է քրիստոնեական մահը»[23], ինչ չի համապատասխանում հայտնի փաստերին. նախքան թագավորական գրություն ստանալը, բանաստեղծը բժիշկներից իմանալով, որ իր վերքը մահացու է, քահանա է կանչել հաղորդություն ստանալու համար[23]։ Հունվարի 29–ին (փետրվարի 10–ին) ժամը 14:45–ին Պուշկինը մահացավ պերիտոնիտից։ Նիկոլայ I–ը կատարեց բանաստեղծին տված խոստումը։

Կայսեր կարգադրությունները՝

«1. Վճարել պարտքերը։

2. Հոր պարտադրված գույքը ազատել պարտքից։

3. Այրուն՝ թոշակ և դուստրերին՝ ամուսնություն ։

4. Որդիներին նշանակել պաժ և 1 500 ռուբլի՝ յուրաքանչյուրին ծառայության անցնելու նպատակով դաստիարակելու համար։

5. Ստեղծագործությունները հրապարակել գանձարանի հաշվին՝ ի նպաստ այրու և երեխաների։

6. Միանվագ վճարել 10 հազար[24]»

Ա. Ս. Պուշկինը 1837 թվականի հունվարի 29-ին (փորագրությունը՝ Լ․ Ա․ Սերյակովի, 1880 թվական)
Պուշկինի մարմինը հրաժեշտի ժամանակ
Պուշկինը դագաղում

Պուշկինի թաղումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետմահու դիմակի պատրաստում

Մահվան օրը բանաստեղծի դեմքի վրայից գիպսե դիմակ է հանվել։ Դրա պատրաստումը կատարվել է քանդակագործ Ս. Ի. Գալբերգի հսկողության ներքո։ Այս մասին վկայում է Պ. Ա. Պլետնյովի՝ Վ. Գ. Տեպլյակովին ուղղված նամակում։

Պ․ Ա․ Պլետնյով՝

«Մինչ այն րոպե, որ նրա աչքերը պետք է ընդմիշտ փակվեին, ես տեղ հասա. այստեղ էին նաև Ժուկովսկին՝ Միխայիլ Վիելգորսկու հետ, Դալը (բժիշկ և գրականագետ), և էլի մեկը՝ չեմ հիշում, թե ով։ Նման խաղաղ վախճանը ես նախկինում չէի տեսել։ Անմիջապես գնացի Գալբերգի մոտ։ Հանգուցյալի դեմից դիմակ հանեցին, որով հիմա նրա գեղեցիկ կիսանդրին են պատրաստել»։
- –ըստ Լ․ Պ․ Ֆևչուկի[25]}}

Մարիա Կամենսկայան՝ կոմս Ֆ. Պ. Տոլստոյի դուստրը, Պուշկինի մահվան օրը Պլետնյովի հետ իր հանդիպման նկարագրության մեջ, վկայում է, որ դիմակը անմիջապես վերցնելուց հետո դրանով զբաղվել է ձևավորող-ձուլող վարպետ Բալինը, ում հրավիրել էր իր հայրը[26]։

Հրաժեշտ
Պաշտոնապես հայտարարվել էր, որ հուղարկավորությունը տեղի կունենա Ծովակալության եկեղեցում, որն այն ժամանակ Իսահակի տաճար էին կոչում՝ մատուռներից մեկի անունով[27][28]։ Ամուսնու մահվան մասին Ն. Ն. Պուշկինայի անունից ուղարկված հաղորդագրության մեջ հրավեր է եղել՝ «հոգեհանգիստը տեղի կունենա Իսահակի տաճարում՝ Ծովակալության եկեղեցուն կից, փետրվարի մեկին, ժամը 11–ին»[29]։ Սակայն բանաստեղծին հրաժեշտ տվողների մեծ բազմության հնարավոր հուզումների մտավախության պատճառով Նիկոլայ I-ը թույլ տվեց նրան տեղափոխել պալատական համարվող և համեմատաբար փոքր եկեղեցի, որտեղ կարողացան հասնել միայն Պուշկինի մտերիմ ընկերները և օտարերկրյա առաքելությունների անդամներ՝ մեծ թվով ժանդարմների հսկողության ներքո։ Հունվարի 31-ի լույս փետրվարի 1-ի գիշերը հոգեհանգստյան պատարագ մատուցեց Պետրոս Պեսոցկին, որից հետո դագաղը տեղափոխվեց եկեղեցու նկուղ։  Բանաստեղծին թաղելը նրա կենդանության օրոք արտահայտած ցանկությամբ պետք է տեղի ունենար Սվյատոգորսկի վանքում, որտեղ եղել են Հաննիբալների գծով նրա նախնիների գերեզմանները։
Թաղում
Նիկոլայ I-ի հանձնարարությամբ Պուշկինի մարմինը տեղափոխելու համար դագաղը դեպի հուղարկավորության վայր ուղեկցում էր Պուշկինի ընկեր Ա. Ի. Տուրգենևը։ Փետրվարի 3-ի լույս 4-ի գիշերը Տուրգենևի և ժանդարմյան կապիտանի ուղեկցությամբ դագաղով սահնակներն ուղարկվել են Պսկով։ Այնտեղ նահանգապետ Ա. Ն. Պեշչուրովի մոտ է եկել III բաժնի կառավարիչ Ա. Ն. Մորդվինովի ուղարկած[30] պսկովյան ազնվականության առաջնորդ սենեկապետ Ն․ Ա․ Յախոնտովը[31]։ Պսկովի արքեպիսկոպոսի կարգադրությամբ վանքի վանահոր համար սգո թափորը ժամանել է հուղարկավորության վայր։

Բանաստեղծը հավերժական խաղաղություն ձեռք բերեց 1837 թվականի փետրվարի 6-ի (18) առավոտյան[2] Պսկովի նահանգի Սվյատոգորսկի վանքում[2]։

«Լավագույն տեղը երկրի վրա ես համարում եմ Պսկովի մարզի Սվյատոգորսկի վանքի պատի տակ գտնվող բլուրը, որտեղ թաղված է Պուշկինը։ Նման հեռավոր և մաքուր հեռուներ, որոնք բացվում են այս բլուրից, այլևս ոչ մի տեղ չկա Ռուսաստանում»։
- Կ․ Պաուստովսկի

Քրեական հետաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենամարտի մասին զեկուցվել է ըստ զինվորական ղեկավարության։ 1837 թվականի հունվարի 29-ին Առանձնացված Գվարդիական Կորպուսի (կորպուսի կազմի մեջ էր մտնում Նորին Մեծության Հեծելազորային գունդը, որտեղ գտնվում էր պորուչիկ դե Հեկկերնը) հրամանատար գեներալ-համհարզ Կարլ Բիստրոմը, տեղեկանալով մենամարտի մասին, «այդ մասին ամենահլու կերպով հայտնել է Թագավոր Կայսերը, Ձերդ Մեծությունը նույն ամսի 29–ին Բարձրագույն հրամանով բարեհաճեց «զինվորական դատարանով դատել ինչպես Հեկկերնին, այնպես էլ՝ Պուշկինին և այդ գործին առնչություն ունեցած բոլոր անձանց։ Եթե վերջիններիս մեջ կլինեն օտարերկրացիներ, ապա չհարցաքննել նրանց[33] և չներառել Դատարանի խրատաբանության մեջ, միայն հատուկ գրություն ներկայացնել նրանց անձեռնմխելիության մասին»[34]։

Առաջին ատյանի զինվորական դատարանը (գնդային) նախնական կարգով Հեկկերնին և Դանզասին դատապարտեց մահապատժի՝ ըստ Պետրոսի I–ի ժամանակների օրենքների․ 139–րդ զինվորական հոդվածի իմաստով (1715 թվական), որի հղումը առկա է քրեական գործի նյութերում, մենամարտի զոհը նույնպես ենթակա էր հետմահու մահապատժի՝ «Բոլոր մարտակոչերը, կռիվները, մենամարտերը այսուհետ խստագույնս արգելվում են <…> Ով սրան դեմ կգործի, և՛ հրահրողը, և՛ կոչն ընդունողը, մահապատժի կենթարկվի, և մասնավորապես՝ կախաղան կբարձրացվի՝ անկախ այն բանից, թե նրանցից ով է վիրավորվել կամ սպանվել, կամ երկուսն էլ չեն վիրավորվել։ Իսկ եթե այնպես ստացվի, որ երկուսն էլ կամ նրանցից մեկը մենամարտում ողջ մնա, ապա նրանց մահվան կախաղան բարձրացնել»[35]։

Դատավճիռը զեկուցվեց ղեկավարությանը, արդյունքում՝ Ա․ Ի. Նոինսկու 1837 թվականի մարտի 17-ի որոշմամբ առաջադրվում էր՝ Հեկկերնին «զրկել աստիճանից և նրա ձեռք բերած Ռուսական ազնվական տիտղոսներից, համարել շարքային՝ նշանակել ծառայության Տեսուչների Դեպարտամենտում», Պուշկինի մարտավկա Դանզասի վերաբերյալ առաջարկվում էր, հաշվի առնելով նրա ռազմական ձեռքբերումները և մեղքը մեղմացնող այլ հանգամանքներ, սահմանափակվել ևս երկու ամսվա բանտարկությամբ (նա արդեն իսկ բանտարկված էր), որից հետո «նախկինի նման»[36] ուղարկել ծառայության», «Պուշկինի կամեր–յունկերի հանցավոր արարքը <…> նրա մահվան պարագայում մոռացության տալ»[37]։ Նոինսկու՝ նույն թվականի մարտի 18–ի զեկույցում սահմանվում էր Բարձրագույն դատավճիռը՝ «Թող լինի այդպես, բայց շարքային Հեկկերնին, որպես ոչ ռուս հպատակ, ժանդարմի ուղեկցությամբ արտաքսել արտերկիր[36]՝ հետ վերցնելով սպայական արտոնագրերը»[38]։

Դանտեսի և Լուի Հեկկերնի ճակատագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլանդացի նախարար Հեկկերնը հետ կանչվեց Պետերբուրգից, Նիկոլայ 1-ինը ոչ երկիմաստ կերպով հասկացրել էր Ռուսաստանում նրա հետագա գտնվելու դժկամության մասին։

Դանտեսը ապրել է մինչև խոր ծերություն, դարձել Ֆրանսիայում շատ հայտնի քաղաքական գործիչ, եղել է Ֆրանսիայի Սենատի անդամ։  Տարիների հեռվից պնդում էր, որ եթե չլիներ այդ չարաբաստիկ մենամարտը, որի արդյունքում ստիպված էր լքել Ռուսաստանը, ապա նրա ճակատագիրն այնքան էլ հաջող չէր լինի, և, ամենայն հավանականությամբ, նա ստիպված կլիներ իր թոշակի դարն ապրել Ռուսաստանի ծայրամասում՝ առանց մեծ հարստության և բազմանդամ ընտանիքի շրջապատում։

Իրադարձությունները մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուշկինի մահվան հաջորդ օրը «Գրական հավելումներ Ռուս հաշմանդամին»–ում հայտնվեց կարճ ծանուցում, որը ռուսերեն լեզվում ներմուծեց «ռուսական պոեզիայի արև» արտահայտությունը։

Գրաֆֆիտի «Պուշկին–մենամարտիկը» ։ Պուշկինի փողոց, Խարկով, 2008 թվական

Միխայիլ Լերմոնտովը, ով անձամբ Պուշկինի հետ ծանոթ չէր, բայց մտերիմ է եղել նրա ընկերներին (Կարամզինիների ընտանիքին և Ն. Ֆ. Արենդտին), գրել է «Պոետի մահը» բանաստեղծությունը՝ «Погиб Поэт, невольник чести, пал, оклеветанный молвой».

Միրզա Ֆաթալի Ախունդովը 1837 թվականին պարսկերեն լեզվով գրել է «Արևելյան պոեմ Պուշկինի մահվան»։

Ֆեոդոր Տյուտչևը Պուշկինի հիշատակին նվիրված բանաստեղծություն է գրել՝ «1837, հունվարի 29-ը»՝«Тебя ж, как первую любовь, России сердце не забудет!..»

XX դարի վերջին լույս ընծայվեց «Մի հիվանդության պատմություն» գիրքը[39], այն վերահրատարակվել էր որպես ժողովածու՝ «Լրացումներ դիմանկարներին․ Տխուր թերթիկ կամ Ա․ Ս․ Պուշկինի հիվանդության պատմությունը։ Բժիշկ Ա․ Պ․ Չեխով»[40]։

Դմիտրի Վերխովսկին իր «Հրաժեշտ Լեիլեին» բանաստեղծությունում, որը նման է Պուշկինի ստեղծագործություններին և մեջբերում է դրանք, այլընտրանքային տարբերակ է առաջ բերում մենամարտի պատճառների և հանգամանքների մասին։ Օրինակ, իր վերջին ստեղծագործություններից մեկում՝ «Ինձնից մի երեկո Լեիլային»-ում Պուշկինը գրում է մի կնոջ մասին, ով ընտրել է ավելի երիտասարդ սիրեկանի՝ «Ինքդ էլ գիտես՝ քաղցր մուշկը նորապսակներին, կամֆարան՝ դագաղներին»։ «Եվգենի Օնեգին» պոեմում Ալեքսանդր Սերգեևիչը հիշատակում է մենամարտիկների՝ «ազդրին կամ քունքին նշան բռնելու» սովորույթի մասին, որտեղ ազդրին նշան բռնելը նշանակել է մենամարտն ավարտել թեթև վիրավորումով՝ հակառակորդի կյանքին վտանգ չսպառնալով։ Պուշկինի վերքի բնույթը և բարոն Հեկկերնի՝ կարճ հեռավորությունից կրակելու պրոֆեսիոնալ ունակությունները հաշվի առնելով՝ Վերխովսկին ենթադրում է, որ Դանտեսը իր հակառակորդին մահ պատճառելու մտադրություն չի ունեցել։ Հարկ է նաև նշել, որ Պուշկինի շատ ժամանակակիցներ կարծիք են հայտնել նրա ունեցած ինքնասպանության մտադրությունների մասին[41]։

Հուշարձաններ նվիրված մենամարտին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. В. Ф. Ходасевич. «Дуэльные истории» // Пушкин в эмиграции. М., 1997
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Михаил Давидов Дуэль и смерть А. С. Пушкина глазами современного хирурга // «Урал» : Журнал. — 2006. — № 1.
  3. Պուշկինը մի անգամ սրախոսել է, թե կոմս Բորխը ապրում է իր ֆորեյտորի հետ, իսկ նրա կինը՝ կառապանի։ Այս կատակը հայտնի է դարձել պետերբուրգյան սրահներում
  4. Н. А. Раевский, Избранное, М., Художественная литература, 1978, стр. 299.
  5. Кунин, 1988, էջ 310
  6. 6,0 6,1 6,2 6,3 Аммосов А. Н. Последние дни жизни и кончина А. С. Пушкина. Со слов бывшего его лицейского товарища и секунданта К. К. Данзаса : опубл. 1863 г. // Пушкин в воспоминаниях современников. — изд. 3-е доп. — СПб. : «Академический проект», 1998. — Т. 2. — С. 395—410.
  7. «Огонёк», 1987, № 6.
  8. Кунин, 1988, էջ 325
  9. Кунин, 1988, часть: Условия дуэли между г. Пушкиным и г. бароном Жоржем Геккерном, էջ 447
  10. Письма Данзаса и Даршиака к князю П. А. Вяземскому // «Пушкин», том VIII, Издание Суворина. — С. 599, 601.
  11. Щербинин А. А. Из неизданных записок // Вересаев В. В. Пушкин в жизни. — М.: Московский рабочий, 1987. — С. 564—565.
  12. Левкович, Я. Л. Кольчуга Дантеса // Легенды и мифы о Пушкине. — СПб. : Академический проект, 1999. — С. 272—273. — ISBN 5-7331-0164-4.
  13. Даты жизни и творчества А. С. Пушкина: к столетию со дня смерти А. С. Пушкина, 1837-1937. 1937. с. 280
  14. М. Давидов. Дуэль и смерть А. С. Пушкина глазами современного хирурга // «Урал», 2006, № 1.
  15. Записка доктора Спасского о смерти А. С. Пушкина, 1916
  16. 16,0 16,1 Записки В. И. Даля о смерти А. С. Пушкина, 1916
  17. 17,0 17,1 17,2 соб. корр. «Труда» Цыганкова Светлана со ссылкой на доктора медицинских наук, профессора Петрозаводского государственного университета Игоря Григовича После дуэли правильно ли лечили Пушкина? // Газета «Труд» : Газета. —Петрозаводск, 2003. — Т. 22 марта. — № 052.
  18. Громбах С. М. Пушкин и медицина его времени. М., 1989
  19. 19,0 19,1 Брейдо И. С. Ранение и смерть Пушкина (клинический анализ) // Клиническая хирургия. 1987. № 1. С. 73—75.
  20. Смерть Пушкина
  21. Профессор Марк Мирский, заведующий отделом истории медицины и здравоохранения Национального НИИ общественного здоровья РАМН Рана Пушкина: К 170-летию гибели великого поэта // «Медицинский Вестник» : Газета. — 2007. — № 2 (387). Архивировано из первоисточника 9 Նոյեմբերի 2010.
  22. 22,0 22,1 «Аренд Николай Фёдорович» (ռուսերեն). Хронос. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 16 августа 2008-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  23. 23,0 23,1 23,2 Я. Л. Левкович. Жуковский и последняя дуэль Пушкина
  24. Кунин, 1988, часть: Записка императора Николая Павловича о милостях семье Пушкина, էջ 648—650
  25. Февчук Л. П. Первые скульптурные изображения Пушкина. Посмертная маска Пушкина. — в сб. Пушкин и его время. Исследования и материалы. Вып. 1. — Л., 1962. — С. 395.
  26. Рыбаков М. А. Юбилей Пушкина в Киеве. — Киев, 1999. — С. 167—168. — ISBN 966-7161-23-4
  27. Чулков Г. И. Жизниь Пушкина. — М.: Республика, 1999. — 447 с. — ISBN 5-250-02700-8
  28. Собор Спиридона, епископа Тримифунтского, при Адмиралтействе
  29. Последний год жизни Пушкина. — М.: Правда, 1988. — 704 с.
  30. Мордвинов А. Н. Письмо Пещурову А. Н., 2 февраля 1837 г. Санкт-Петербург // Пушкин и его современники: Материалы и исследования / Комис. для изд. соч. Пушкина при Отд-нии рус. яз. и словесности Имп. акад. наук. — Спб., 1908. — Вып. 6. — С. 109—113
  31. Щеголев П. Е. Дуэль и смерть Пушкина. — СПб.: Академический проект, 1999. — С. 273—276. — ISBN 5-7331-0142-3
  32. Ордер настоятелю Святогорского монастыря архимандриту Геннадию на перевоз тела А. С. Пушкина и предание его земле в Святогорском монастыре
  33. Так в источнике, который точно копирует орфографию подлинных документов.
  34. Цит. по: Выписка <…>. // Дуэль Пушкина с Дантесом-Геккереном. Подлинное военно-судное дело 1837 г. СПб., 1900, стр. 117.
  35. Артикул воинский // см.: Глава семнадцатая, артикул 139-й.
  36. 36,0 36,1 Так в источнике.
  37. Цит. по: Дуэль Пушкина с Дантесом-Геккереном. Подлинное военно-судное дело 1837 г. СПб., 1900, стр. 144—145.
  38. Цит. по: Дуэль Пушкина с Дантесом-Геккереном. Подлинное военно-судное дело 1837 г. СПб., 1900, стр. 140.
  39. Б. М. Шубин История одной болезни. — 1-е изд. — М.: Знание, 1983. — 55 с.
  40. Б. М. Шубин Дополнение к портретам: Скорбный лист, или история болезни А.С. Пушкина. Доктор А.П. Чехов. — М.: Знание, 1985. — 224 с. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 25-ին.
  41. Ю. И. Дружников Узник России. По следам неизвестного Пушкина. — М.: Книжница, 2012. — 656 с.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]