Լանջապանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լանջապանակ - զրահի մաս՝ կուրծքը և որովայնը պաշտպանելու համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում պատրաստվել են խոշոր եղջերավոր կենդանու կաշվից, բրոնզե վահանիկներով, ուռուցիկ կոճակներով և գնդագլուխ մեխերով երեսպատված կաշվե հյուսվածքից կամ խիտ գործվածքից, հետագայում՝ նաև մետաղյա թիթեղներից և օղակներից։ Հայկական լեռնաշխարհում հնագույն լանջապանակները գտնվել են Լճաշենում (մ. թ. ա. 14-8-րդ դարեր) և Փարվանա լճի լեռնանցքում (մ. թ. ա. 8-7-րդ դարեր)։

Լանջապանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 485