Գալինա Բելյաևա
Գալինա Բելյաևա | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 26, 1961[1] (59 տարեկան) |
Ծննդավայր | Իրկուտսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ |
Գալինա Վիկտորովնա Բելյաևա (ռուս.՝ Галина Викторовна Беляева, ապրիլի 26, 1961[1], Իրկուտսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի խորհրդային և ռուսական դերասանուհի: Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (2003 թ.)[2], Վերա Խոլոդնայայի անվան մրցանակի դափնեկիր[3]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գալինա Բելյաևան ծնվել է Իրկուտսկ քաղաքում` 1961 թվականին[4]: Նրա ծնվելուց որոշ ժամանակ անց ծնողները բաժանվել են, որից հետո մայրը դստեր հետ տեղափոխվել է Ստավրոպոլի երկրամասի Նևիննոմիսկ քաղաք: Գալինան երկար տարիներ հոր հետ չի տեսնվել: Նրանք հանդիպել են միայն 43 տարի անց[5]:
Մանկության տարիներին Գալինան երազել է բալետի պարուհի դառնալ: 1974 թվականին, երբ նա 13 տարեկան էր, ընդունվել է Վորոնեժի խորեոգրաֆիայի ուսումնարան: 1978 թվականին, երբ նա դեռ սովորում էր ուսումնարանում, հրավիրվել է նկարահանվելու ռեժիսոր Էմիլ Լոտյանուի «Իմ սիրելի, քնքուշ գազան» կինոնկարում` կատարելու Օլգա Սկվորցովայի գլխավոր դերը: Այդ դերը նրան համամիութենական ճանաչում բերեց և շատերը նրան սկսեցին անվանել «երկրորդ Օդրի Հեփբերն»[6]:
1980 թվականին Գալինա Բելյաևան «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանվել է Հենրիկ Մալյանի «Կտոր մը երկինք» կինոնկարում, կատարելով անառակ աղջկա` Անժելի դերը: Ֆիլմը նկարահանվել է Վահան Թոթովենցի ստեղծագործության հիման վրա: Նրա խաղընկերներն էին Մհեր Մկրտչյանը, Սոֆիկո Ճիաուրելին և Աշոտ Ադամյանը:
Ուսումնարանն ավարտելուց հետո Գալինան ընդունվել է Բորիս Շչուկինի անվան թատերական ուսումնարան, որն ավարտել է 1983 թվականին[4]: Նույն թվականին նկարահանվել է «Աննա Պավլովա» բազմասերիանոց հեռուստաֆիլմում, որտեղ նույնպես կատարում էր գլխավոր դերը: Նույն 1983 թվականից նա Վլադիմիր Մայակովսկու անվան Մոսկվայի ակադեմիական թատրոնի բեմում է և համարվում է այդ թատրոնի առաջատար դերսանուհին[4]: Կինոյում և թատրոնում Գալինան խաղացել է ավելի քան 30 դեր:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Գալինա Բելյաևայի առաջին ամուսինը ռեժիսոր Էմիլ Լոտյանուն էր: Նրանք ամուսնացած են եղել 1979-1984 թվականներին և ունեն մեկ որդի[6][7]:
Երկրորդ ամուսինը վիրաբույժ Լևան Սակվարելիձեն էր[6][7]: Նրանց որդին` Պլատոնը, մանկության տարիներին նկարահանվել է «Բեմբիի մանկությունը» (1985 թ.) և «Լերմոնտով» (1986 թ.) կինոնկարներում[6][7]:
1989 թվականին Գալինան երրորդ անգամ ամուսնացել է գործարար Սերգեյ Դոյչենկոյի հետ: Նրանք ունեն երկու երեխա` մեկ դուստր և մեկ որդի: Բացի այդ, Սերգեյն ուներ նաև դուստր` առաջին ամուսնությունից[5][6][7]:
Գալինա Բելյաևան զբաղվում է նկարչությամբ և ձիավարությամբ[6]: Նա նաև ակրոբատիկայի ԽՍՀՄ սպորտի վարպետության թեկնածու է[8]: Ներկայումս ամուսնու հետ բնակվում է Մերձմոսկովյան շրջանում գտնվող իրենց առանձնատանը[9]:
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1978 | Իմ սիրելի, քնքուշ գազան | Мой ласковый и нежный зверь | Օլգա Սկվորցովա |
1979 | Ամեն ինչ որոշում է ակնթարթը | Всё решает мгновение | Նադեժդա Պրիվալովա |
1979 | Ախ, վոդևիլ, վոդևիլ | Ах, водевиль, водевиль… | Վերա Լիսիչկինա |
1980 | Երևակայական հիվանդը | Мнимый больной | Անժելիկա |
1980 | Կտոր մը երկինք | - | Անժել |
1981 | Լենինը Փարիզում | Ленин в Париже | ուսանողուհի |
1981 | Ուր է կորչելու | Куда он денется! | Օլեսյա |
1983 | Աննա Պավլովա | Анна Павлова | Աննա Պավլովա |
1984 | Զբոսայգի | Парк | Վիկա |
1984 | Պերիկոլա | Перикола | Պերիկոլա |
1984 | Նրա սիրավեպի հերոսը | Герой её романа | Վիկա Բերսենևա |
1985 | Սև նետը | Чёрная стрела | Ջոաննա Սեդլի |
1985 | Բեմբիի մանկությունը | Детство Бемби | Ֆալինա |
1986 | Լերմոնտով | Лермонтов | Վառվառա Լոպուխինա |
1986 | Բեմբիի պատանեկությունը | Юность Бемби | Ֆալինա |
1986 | Կապաբլանկա | Капабланка | Սաշենկա Մոժաևա |
1987 | Որտեղ էլ որ աշխատես | Где бы ни работать... | Գալյա, Նադեժդա, Դաշա և այլն |
1989 | Հուշանվեր դատախազի համար | Сувенир для прокурора | Զինա Իզմայլովա |
1990 | Կնամոլը | Бабник | Օլգա Սեմիկինա |
1992 | Օդահենները | Воздушные пираты | Գալինա Բաբենկո |
1998 | Գիշերային այցելություն | Ночной визит | Վիկա |
2004 | Նրանք պարել են մի ձմեռ | Они танцевали одну зиму | Վալերիա |
2007 | Լրագրողները | Репортёры | Ռիտա |
2007 | Ճանապարհորդություն | Путешествие | Վերա |
2014 | Ավագ դուստրը | Старшая дочь | Նադեժդա Զավյալովա |
2016 | Վերջինները | Последние | Սոֆյա Կոլոմիյցևա |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Указ Президента Российской Федерации В. Путина № 1223 от 15 октября 2003 года «О награждении государственными наградами Российской Федерации».
- ↑ Наши выпускники // Воронежское хореографическое училище
- ↑ 4,0 4,1 4,2 Биография Г. В. Беляевой на официальном сайте актрисы.
- ↑ 5,0 5,1 ВИДЕО. Программа «Пока все дома» — в гостях у актрисы Галины Беляевой. // выпуск от 29 декабря 2013 года, Первый канал.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 ВИДЕО. «Наедине со всеми. Галина Беляева», программа Юлии Меньшовой // Первый канал, 4 декабря 2014.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Галина Беляева: «Все мои дети — от любимых мужчин». // «Комсомольская правда», 8 июля 2002 года
- ↑ Галина Беляева в программе "Мой герой"
- ↑ Галина Беляева: Танец судьбы
|
- Ապրիլի 26 ծնունդներ
- 1961 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իրկուտսկ քաղաքում ծնվածներ
- Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ռուս դերասանուհիներ
- Խորհրդային դերասաններ
- Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստներ
- Ռուս կինոդերասանուհիներ
- Խորհրդային դերասանուհիներ