Բեմբիի մանկությունը
Բեմբիի մանկությունը անգլ.՝ Bambi's Childhood | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | ֆիլմ-հեքիաթ |
Հիմք | Bambi, A Life in the Woods? |
Թվական | 1985 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Նատալիա Բոնդարչուկ |
Դերակատարներ | Իվան Բուրլյաև, Նիկոլայ Բուրլյաև, Katya Lycheva?, Գալինա Բելյաևա, Նատալիա Բոնդարչուկ, Māris Liepa?, Լև Դուրով և Իրինա Մարկովա |
Կինոընկերություն | Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա |
Հաջորդ | Բեմբիի պատանեկությունը |
«Բեմբիի մանկությունը» (ռուս.՝ «Детство Бемби»), 1985 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանվել է Ֆելիքս Զալտենի «Բեմբի» հեքիաթի մոտիվներով։ Շարքի երկրորդ մասն է «Բեմբիի պատանեկությունը» ֆիլմը։
Ֆիլմը նկարահանվել է Ղրիմում՝ Ղրիմի արգելոցում և «քարանձավային քաղաքներում»։ Էսկի-Կերմենում նկարահանումների ավարտից հետո որոշ քարանձավների պատերին պահպանվել են կենդանիների պատկերներ, որոնք զբոսաշրջիկներին ներկայացրել են որպես «քարանձավային մարդկանց նկարներ»։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտառում տոն է, ծնվել է Բեմբի եղնիկը՝ առաջնորդի որդին, արքայազնը, թագի ժառանգորդը։ Բեմբին դեռ փոքր է, և ամբողջ հսկայական աշխարհը նրա շուրջը ներկայանում է որպես կախարդական հեքիաթ։ Այս հեքիաթում նա հանդիպում է բազմաթիվ հրաշքների՝ գազաններ և ծառեր, արև և գետակ, իր զարմիկները, սկյուռիկ, զվարճալի նապաստակներ և գեղեցիկ կարապներ։ Բայց հեքիաթային անտառում, որտեղ բոլորը համերաշխ են ապրում, ապրում է Նա, որի անունը չի նշվում, ուից վախենում են բոլորը, նույնիսկ ամենաուժեղ գազանները։ Բեմբին պետք է անցնի մի շարք վտանգների, արկածների միջով և ձեռք բերի նոր գիտելիքներ, մինչև նա մեծանա և գրավի նրա տեղը՝ դառնալով իր հոտի առաջնորդը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իվան Բուռլյաև – փոքրիկ Բեմբի
- Նիկոլայ Բուռլյաև – պատանի Բեմբի
- Կատյա Լիչյովա – փոքրիկ Ֆալինա
- Գալինա Բելյաևա – Ֆալինա
- Նատալյա Բոնդարչուկ – Ագնի, Բեմբիի մայրը
- Մարիս Լիեպա – Բեմբիի հայրը
- Լև Դուրով – բվեճ Սավվա
- Իննա Մակարովա – մորաքույր Նետլա
- Գալինա Արտյոմովա – Էննա, Ֆալինայի և Գոբոյի մայրը
- Մաքսիմ Շալնև – Գոբո, Ֆալինայի եղբայրը
- Այվարիս Լեյմանիս – Կարուս
- Իլզե Լիեպա – մայր կարապ
- Գեդիմինաս Տարանդա – հայր կարապ
- Դավիդ Յուլիս – Նապաստակ
- Լիզա Կիսելյովա – Սկյուռ
- Միխայիլ Եվդոկիմով – կենդանիների հնչյունավորում (լուսագրերում նշված չէ)
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Նատալյա Բոնդարչուկ, Յուրի Նագիբին, Ֆելիքս Զալտեն
- Ռեժիսոր՝ Նատալյա Բոնդարչուկ
- Օպերատոր՝ Ալեքսանդր Ֆիլատով
- Նկարիչ՝ Տատյանա Ֆիլատովա
- Կոմպոզիտոր՝ Բորիս Պետրով
Փառատոններ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1986 – 19-րդ համամիութենական կինոփառատոն (Ալմա Աթա) երեխաների և պատանիների համար ֆիլմերի ծրագրում՝ «Մարդու և բնության համագործակցության թեմայի լավագույն բացահայտման համար» գլխավոր մրցանակը – «Բեմբիի մանկությունը» ֆիլմի համար (Նատալյա Բոնդարչուկ)[1]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ КИНО: Энциклопедический словарь, главный редактор С. И. Юткевич, М. Советская энциклопедия, 1987, с.539
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Детство Бемби» на сайте «Энциклопедия отечественного кино»
- «Детство Бемби» на сайте «Дети в кино»
|