Իլզե Լիեպա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իլզե Լիեպա
Ilze Liepa 4.jpg
Ծնվել էնոյեմբերի 22, 1963(1963-11-22)[1] (56 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի պարարվեստի պետական ակադեմիա և Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան
Մասնագիտությունբալետի պարող, դերասանուհի, գրող և Բալետի պարուհի
ԱշխատավայրՄեծ թատրոն
ԱմուսինSergei Stadler?
Ծնողներհայր՝ Māris Liepa?
Պարգևներ և
մրցանակներ
Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ Բյուրեղապակյա Տուրանդոտ Չայկա Ոսկե դիմակ Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակ և Q4377015?
Կայքilze-liepa.ru
Ilze Liepa Վիքիպահեստում

Իզլե Լիեպա (ռուս.՝ И́лзе Ма́рисовна Лие́па, նոյեմբերի 22, 1963(1963-11-22)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), բալետի խորհրդային և ռուս պարուհի, թատրոնի և կինոյի դերասանուհի, Ռուսաստանի ժողովրդական արտիստ (2002)[2]: 2007 թվականից Կարելիայի ժողովրդական արտիստ է, 2003 թվականին արժանացել է ՌԴ պետական մրցանակի, նույն թվականին դարձել է նաև «Ոսկե դիմակ» թատերական մրցանակի դափնեկիր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իզլե Լիեպան ծնվել է 1963 թվականի նոյեմբերի 22-ին, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մարիս Լիեպայի և Մոսկվայի Ա. Պուշկինի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Մարգարիտա Ժիգունովայի ընտանիքում[3]: Եղբայրը Անդրիս Լիեպան է, միակողմանի քույրը` Մարիա Լիեպան:

1981 թվականին ավարտել է Մոսկվայի խորեոգրաֆիայի ակադեմիական ուսումնարանը, իսկ 1991 թվականին ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի մանկավարժության բաժինը:

Մեծ թատրոնում իր արտիստական կարիերայի սկզբում Իլզե Լիեպան բնորոշ դերեր է կատարել «Կարմեն», «Կյանքը հանուն ցարի», «Իգոր իշխանը», «Խովանշչինա», «Տրավիատա» օպերաներում:

1990-ական թվականներին որպես դրամատիկական դերասանուհի իր դեբյուտն է նշել Սանկտ Պետերբուրգի անտրեպրիզում, այնուհետև 2000 թվականի ապրիլին մոսկովյան «Մոդեռն» թատրոնում կայացել է «Կայսրուհու երազը» ներկայացումը, որտեղ Իլզեն կատարել է Եկատերինա IIի դերը[4][5]:

2011 թվականին եղել է «Եվրատեսիլ երիտասարդ պարողների համար 2011»-ի ժյուրիի կազմում:

2011 թվականից վարում է հեղինակային «Балет FM» հաղորդում «Орфей» ռադիոկայանով[6]:

Ունի պիլատեսի սեփական ստուդիա, որտեղ անձամբ պարապունքներ է անցկացնում[7]: Պիլատեսի պարբերական պարապունքները բալետի մեթոդիկայի հետ համադրությամբ հիմք են դարձել «Լիեպայի մեթոդը» գրքի, որտեղ նա նկարագրում է վարժությունների համալիր բալետի պարուհիների համար` մշտապես ճիշտ կազմվածք պահպանելու համար:

2014 թվականի հունվարին թողարկվել է նրա «Թատերական հեքիաթներ» հեքիաթների գիրքը երեխաների համար, որոնք Իլզե Լիեպան գրել է հղի ժամանակ[8]:

2018 թվականին եղել է Մոսկվայի քաղաքապետի թեկնածու Սերգեյ Սոբյանինի վստահված անձը[9]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ամուսինը ջութակահար Սերգեյ Ստադլերն է:

Երկրորդ ամուսինը եղել է բիզնեսմեն Վլադիսլավ Պաուլյուսը: 2010 թվականի մարտի 15-ին Լիեպան այս ամուսնությունից դուստր է ունեցել` մայրանալով 46 տարեկան հասակում[10]: 2013 թվականին զույգը բաժանվել է:

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ թատրոնի խաղացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1983` Հերա, առաջին կատարող
  • 1984` մազուրկա և կրակովյակ, բոլերո
  • 1985` իսպանական պար, մազուրկա, Մերսեդես
  • 1986` գնչուական պար, Բատիլդա («Ժիզել»), երեք գնչուհիներ («Անյուտա»), թագուհի («Քնած գեղեցկուհին»), Շտալբաումի կինը («Մարդուկ-Ջարդուկը»)
  • 1987` պալատական պարուհիներ («Լեգենդներ սիրո մասին»), արքայադուստր («Կարապի լիճ»), տիկին Կապուլետ («Ռոմեո և Ջուլիետ»)
  • 1988` պարսկուհի («Պոլովեցյան պարեր»), պարսկուհի («Խովանշչինա»)
  • 1992` Զյուլմա («Կորսար»)
  • 1994` պարահանդեսի թագուհի («Ֆանտազիաներ Կազանովայի թեմայով»)
  • 1995` խորթ մայր-թագուհի («Սպիտակաձյունիկը»), մայր Կապուլետ («Ռոմեո և Ջուլիետ»)
  • 2001` Կոմսուհի («Պիկովայա դամա»), առաջին կատարող
  • 2003` լեդի Կապուլետ («Ռոմեո և Ջուլիետ»), առաջին կատաարող
  • 2007` դաշնակահարուհի («Դասը»)

Վարում է ակտիվ համերգային և հյուրախաղային գործունեություն: 2003 թվականին Իլզե Լիեպայի ստեղծագործական երեկոներն անց են կազվել Մեծ թատրոնի Նոր բեմում, որոնց մասնակցում էին թատրոնի բալետային թատերախմբի արտիստները:

Իլզե Լիեպան դարձել է առաջին ռուս պարուհին, որը Մայա Պլիսեցկայայից հետո կատարել է Կարմենի դերը Ժ. Բիզեի «Կարմեն սյուիտ» բալետում, ըստ Ռ. Շչեդրինի: 11993 թվականին Ռուսաստանում առաջին անգամ կատարել է Զոբեիդայի դերը իր եղբոր` Անդրիս Լիեպայի կողմից վերականգնված «Շեհերազադե» բալետում, ըստ Ն. Ռիմսկի-Կորսակովի երաժշտության:

Պարուհու խաղացանկում հայտնի են ինչպես մինիատյուրները, այնպես էլ հատուկ նրա համար բեմադրված համարներ և դերեր:

Դրամատիկական թատրոնի դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1998` «Ձեր քույրը և գերուհին» (Լյուդմիլա Ռազումովսկայա, ռեժ.` Վլադիմիր Իվանով)` Մարիա Ստյուարտ[4]
  • 2000` «Կայսրուհու երազը» (Անդրեյ Մաքսիմովի պիեսը և բեմադրությունը) Եկատերինա II[5]
  • 2002` «Պատշաճության սահմաններ» (Անդրեյ Մաքսիմովի պիեսը և բեմադրությունը, Վ. Մայակովսկու անվան թատրոն), Մարկիզա դե Լյուրսե
  • 2003` «Կարմրամորուսի ծննդյան օրը» (Անդրեյ Մաքսիմովի պիեսն ու բեմադրությունը, Վ. Մայակովսկու անվան թատրոն), գործակալ Պոլ
  • 2004` «Թեյի ծիսակատարություն» (Ալեքսանդր Ստրոգանով, ռեժ.` Կարեն Ներսիսյան), Կին («Հին թատրոն» թատերական ընկերակցություն)[11]
  • 2005` «Ան-դեր-սեն» (Քսենիա Դրագունսկայա, ռեժ.` Օլգա Սուբբոտինա), Յեննի Լինդտ և Սառցե թագուհի (Թատերական միությունների կոնֆեդերացիա)
  • 2007` «Խելքից պատուհասը, Խելքի պատուհասը» (Ալեքսանդր Գրիբոյեդով, ռեժ.` Յուրի Լյուբիմով), Նատալյա Գորիչ (Տագանկայի թատրոն)

Դերեր կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1984` Նրա սիրավեպի հերոսը` դրվագային
  • 1984` Փայլող աշխարհ` Ռունա
  • 1985` Բեմբիի մանկությունը` Մայր կարապ
  • 1986` Բեմբիի երիտասարդությունը` Դուստր կարապ
  • 1986` Միխայլո Լոմոնոսով` Ելիզավետա Լոմոնոսովա
  • 1986` Լերմոնտով` Սոլոմիրսկայա
  • 1987` Ծերուկը` Կատյա
  • 1988` Այս... երեք հավատարիմ քարտերը...` Կոմսուհին երիտասարդ տարիքում
  • 1993` Հրեղեն թռչունի վերադարձը` Զոբեիդա
  • 1997` Ֆանտազիա Կազանովայի թեմայով` Պարահանդեսի թագուհին
  • 1998` Ինքնակոչները` Գիզելա Վեբեր
  • 2000` Կայսրությունը հարվածի տակ` բալետի պարուհի Թամարա Կարսավինա
  • 2005` Սիրի՛ր ինձ` Ռոզա
  • 2005` Վոկալային զուգահեռներ` կամեո
  • 2007` Իմ հոգու միակ սերը` Ելիզավետա Ալեքսեևնա
  • 2009` Առաջին սեր` Գալինա
  • 2017` Անհատակ պարկը

Մուլտֆիլմերի կրկնօրինակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճանաչում և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1996` ՌԴ վաստակավոր արտիստ[12][13]
  • 1998` «Բյուրեղապակյա Տուրանդոտ» թատերական մրցանակ 
  • 2000` «Ճայ» թատերական մրցանակ (Եկատերինա II-ի դերի համար, «Կայսրուհու երազը»)
  • 2002` Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ[2]
  • 2003` «Ոսկե դիմակ» թատերական մչցանակ[13]
  • 2003` Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակ[13]
  • 2003` կանանց ձեռքբերումների հասարակական ճանաչման «Օլիմպիա» մրցանակ[14]
  • 2007` Կարելիայի Հանրապետության ժողովրդական արտիստ[15]

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Илзе Лиепа Метод Лиепа. Философия тела. — М.: Альпина нон-фикшн, 2012. — 200 с. — 5000 экз. — ISBN 978-5-91671-223-0, 978-5-91671-061-8
  • Илзе Лиепа Театральные сказки / Художник: Анастасия Орлова. — М.: Рипол Классик, 2014. — 80 с. — (Сказки от звёзд). — 3000 экз. — ISBN 978-5-386-06766-3

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 «Указ Президента Российской Федерации от 15.04.2002 г. № 390 «О награждении государственными наградами Российской Федерации»»։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-11-ին։ Վերցված է 2018-09-11 
  3. Илзе Марисовна Лиепа. Страницы Биографии
  4. 4,0 4,1 Императрица Илзе. Премьера в «Модерне». Портал газеты «Культура»
  5. 5,0 5,1 «Илзе Лиепа на сайте театра «Модернъ»»։ Արխիվացված է օրիգինալից 2009-02-20-ին։ Վերցված է 2009-08-02 
  6. «Балет FM» Արխիվացված է Նոյեմբեր 19, 2014 Wayback Machine-ի միջոցով: на радио «Орфей»
  7. «Аттестат зрелости стр. 2 | Секреты звезд | Макияж и прически звезд на сайте о красоте | Allure»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-28-ին։ Վերցված է 2013-08-02 
  8. «Балерина Илзе Лиепа о своей книге “Театральные сказки”» (ռուսերեն)։ Городской информационный канал m24.ru։ 28.01.2014 12:22։ Վերցված է 2015-07-15 
  9. Владимир Варфоломеев (2018-08-26)։ «Но есть и новички»։ Эхо Москвы 
  10. Илзе Лиепа стала мамой в 46 лет // Экспресс-газета
  11. Балерина ушла в мелодраму. Илзе Лиепа снова выходит на драматическую сцену «Независимая газета»
  12. «Указ Президента Российской Федерации от 12.09.1996 г. № 1352 «О награждении государственными наградами Российской Федерации»»։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-11-ին։ Վերցված է 2018-09-11 
  13. 13,0 13,1 13,2 Илзе Лиепа Արխիվացված է Դեկտեմբեր 29, 2008 Wayback Machine-ի միջոցով: на сайте Большого театра
  14. Официальный сайт Российской академии бизнеса и предпринимательства
  15. «Надежда Бабкина, Илзе Лиепа и Михаил Ширвиндт получили звание народных артистов Карелии.»։ Արխիվացված է օրիգինալից 2007-07-21-ին։ Վերցված է 2010-06-05 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Чижова А. Э. Лиепа Илзе Марисовна / А. Э. Чижова // Русский балет: энциклопедия. — М., 1997. — С. 264—265.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]