Մարիա Ապրակսինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Ապրակսինա
Ծնվել էդեկտեմբերի 6, 1811(1811-12-06)
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1859
ԱմուսինՎլադիմիր Սոլոմիրսկի
Ծնողներհայր՝ Pyotr Apraksin?, մայր՝ Q123983058?

Կոմսուհի Մարիա Պետրովնա Ապրակսինա[1], ամուսնական ազգանունը՝ Սոլոմիրսկայա (ռուս.՝ Мари́я Петро́вна Апра́ксина, դեկտեմբերի 6, 1811(1811-12-06), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - 1859[2][3]), աշխարհիկ գեղեցկուհի, Միխայիլ Լերմոնտովի սիրահարվածություն առարկան։

Գեներալ-մայոր կոմս Պյոտր Իվանովիչ Ապրակսինի (1784—1852) դուստրն է Ելիզավետա Կուզմինա-Կարավևայի (1789—1871) հետ ամուսնությունից։ 1832 թվականին ամուսնացել է Վլադիմիր Դմիտրիևիչ Սոլոմիրսկու հետ, որը հուսարական գնդի լեյբգվարդիայի կամերյունկեր էր։ Այդ նույն գնդում ծառայել է նաև Միխայիլ Լերմոնտովը։ Սոլոմիրսկու եղբայրը 1837 թվականին ղեկավարել է այդ գունդը։ Ամուսնության նախօրյակին՝ 1832 թվականի հունիսի 13-ին, իշխան Պյոտր Վյազեմսկին գրել է կնոջը[4].

Հենց նոր ինձ մոտ Ապրակսին Պյոտրն էր, որդու հետ։ Նրա դուստրն ամուսնանում է Սոլոմիրսկու հետ, որը երկրորդ գալլիստ և լաֆատերիստ է, և իրականում հետաքրքիր գիտելիքներ ունի այս մասով։ Նա կարծես թե շատ լավ մարդ է։

Ամուսնությունից հետո ապրել են Պետերբուրգում։ Աշխարհիկ հասարակության մեջ հռչակվել է իր «փոքրիկ ոտքերով» և «առանց կորսետի ման գալու սովորությամբ»։ Լերմոնտովի «Есть речи — значенье…» և «М. П. Соломирской» («Над бездной адскою блуждая…») բանաստեղծությունների հասցեատերն է։ Լինելով Լերմոնտովի արվեստի բուռն երկրպագու՝ 1840 թվականին Է. Բարանտի հետ մենամարտի պատճառով բանտարկության մեջ գտնվող բանաստեղծին ուղարկել է առանց ստորագրության նամակ, որը քաջալերման խոսքեր էր պարունակում։ Լերմոնտովը գուշակել է ուղարկողին՝ նրան պատասխանելով ուղերձ բանաստեղծությամբ։

Մահացել է 1859 թվականի օգոստոսին ջրային ուռուցքից, թաղվել է Ցարսկոե Սելոյի Կազանի գերեզմանատանը[5]։ Ժառանգներ չի թողել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բազմաթիվ վաղ աղբյուրներում նրա անունը սխալմամբ նշվում է Марья Павловна Соломирская. օրինակ՝ Илл. ПСС М. Ю. Лермонтова, т. III, 1914.
  2. РГИА ф. 805. оп. 2. д. 32. Метрические книги Придворной церкви Зимнего дворца.
  3. ЦГИА СПб. ф.19. оп.124. д.439. с. 133. Метрические книги Екатерининского собора в Царском Селе.
  4. Письма к жене // Звенья. — Т. 9.— М., 1951. — С. 392.
  5. Великий князь Николай Михайлович. Петербургский некрополь / Сост. В. Саитов. В 4-х т. — СПб., 1912—1913.- Т.4.-С. 139.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Майков Л. Письмо В. Д. Соломирского к А. С. Пушкину. Предисл. // Русский Архив. — 1894. — № 11. — С. 455.
  • Андроников И. Лермонтов. Исследования и находки. — М., 1967. — 452 с.
  • Дергачёв И. В лейб-гвардии гусарском… К 150-летию со дня рождения М. Ю. Лермонтова // Урал. — 1964. — № 10. — С. 174.
  • Столыпин Д. А. А. В. Васильев. Воспоминания (В пересказе П. К. Мартьянова) // М. Ю. Лермонтов в воспоминаниях современников. — М., 1989.
  • Лермонтовская энциклопедия||Апраксина Мария Петровна