Դիանան ուղեկցորդուհիների հետ (նկար)
Դիանան ուղեկցորդուհիների հետ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Յան Վերմեեր[1] |
տարի | մոտ 1650[2] |
բարձրություն | 97,8 սանտիմետր[3] |
լայնություն | 104,6 սանտիմետր[3] |
ուղղություն | հոլանդական գեղանկարչության ոսկե շրջան |
ժանր | դիցաբանական գեղանկարչություն[1] |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Q112457145? |
հավաքածու | Մաուրիցհեյս[1] |
սեփականատեր | Մաուրիցհեյս[4] |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/v/vermeer/01-early/03diana.html կայք | |
Ծանոթագրություններ | |
Diana and her companions by Johannes Vermeer Վիքիպահեստում |
«Դիանան ուղեկցորդուհիների հետ» (հոլ.՝ Diana en haar Nimfen), բարոկկո դարաշրջանի հոլանդացի հռչակավոր գեղանկարիչ, հոլանդական գեղանկարչության ոսկե դարաշրջանի ներկայացուցիչ Յան Վերմեերի նկարը։ Նկարը երբեմն անվանում են նաև «Դիանան և նիմփաները»։ Հեղինակը կտավը վրձնել է 1650 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 98,5 × 105 սմ։ Այսօր «Դիանան ուղեկցորդուհիների հետ» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Մաուրիցհեյսում (Հաագա, Նիդերլանդներ)[5]։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Դիանան ուղեկցորդուհիների հետ» կտավը վերաբերում է Յան Վերմեերի վաղ շրջանի ստեղծագործություններին։ Հայտնի է, որ 1653 թվականին նկարիչը դարձել է Սուրբ Ղուկասի գիլդիայի անդամ, որտեղ վեց տարի անընդմեջ շարունակել է կրթությունը ժամանակի լավագույն նկարիչների ղեկավարության ներքո։ Յան Վերմեերի արվեստի մի շարք հետազոտողներ հանգել են այն եզրակացության, որ «Դիանան ուղեկցորդուհիների հետ» ստեղծագործությունը կրում է Կարել Ֆաբրիցիուսի և Ռեմբրանդ վան Ռեյնի ազդեցությունը[6]։
Այս նկարում Վերմեերը պատկերել է Դիանային չորս ուղեկցորդուհիների հետ. նրանք բոլորը գտնվում են անտառի ծայրին։ Մյուս նկարիչների հետ համեմատած, ովքեր վրձնել են Դիանա աստվածուհուն, կարելի է ասել, որ Վերմեերի նկարում նկատելի է առավել մաքրաբարո կերպար՝ կանացի մարմնի նվազագույն մերկացմամբ։ Հերոսուհիների դիրքը նկարում որոշ չափոց հիշեցնում է հոլանդացի նկարիչ Վան Լոոյի «Դիանան ուղեկցորդուհիների հետ» ստեղծագործությունը (1650 թվական)։ Այս նմանությունից որոշ փորձագետեր հանգել են այն եզրակացության, որ երկու նկարիչներն էլ համատեղ սովորել են Ամստերդամում, նույն վարպետների մոտ[7]։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Աստվածուհի Դիանայի և նրա ուղեկիցների առվակում լոգանքի տեսարանը բավականին շատ են նկարել հատկապես վերածննդի, բարոկկոյի, մաներիզմի ժամանակաշրջանի նկարիչները։ Բացառությոն չի կազմել նաև Յան Վերմեերը, ով նույնպես օգտնվել է այդ սյուժեից։
Սյուժեի հիմքում ընկած է Հին Հունաստանի դիցաբանության դրվագներից մեկը։ Համաձայն լեգենդի Ակտեոնը որսորդության ժամանակ, պատահաբար մոտենում է այն տեղին, որտեղ Արտեմիսը գետում լողանում էր իր հավերժահարսերի հետ։ Սրբազան վախով հեռանալու փոխարեն նա, հմայված, սկսում է հետևել նրանց, որը նախատեսված չէր մարդկային աչքերի համար[8]։ Նկատելով որսորդին, զայրացած աստվածուհին նրան վեր է ածում եղնիկի, որը ցանկանում է փախչել, սակայն նրան հասնում և պատառոտում են իր իսկ 50 որսորդական շները։ Այդ ամենը տեղի է ունենում Կիֆերոն լեռան լանջին։ Ակտոսնի և Արտեմիսի մասին առասպելի մեկ այլ առավել հայտնի մեկնաբանություն պարունակվում է Օվիդիուսի «Մետամորֆոզներ»-ում։ Համաձայն Օվիդիուսի, Ակտեոնկ նկատում է լողացող Արտեմիսին Գարգաֆյան հովտում, Պարթենիայի ակունքների մոտ և ցանկանում է տիրանալ նրան[9]։ Օվիդիուսը ըստ անունների թվարկում է Ակտեոնի 35 շներին, բայց ոչ բոլորիին[10]։ Ավելի ուշ Խիրոնը քանդակում է Ակտեոնի արձանը և դա մխիթարում է շներին[11]։ Պնդում էին նաև, որ Ակտեոնի շները, որոնք պատառոտել էին նրան, տեղակայվել են երկնոլորտում՝ որպես համաստեղություն, կամ Մեծ կամ Փոքր Շուն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://rkd.nl/explore/images/14506
- ↑ (unspecified title) (գերմ.)
- ↑ 3,0 3,1 https://www.mauritshuis.nl/nl-nl/verdiep/de-collectie/kunstwerken/diana-en-haar-nimfen-406/
- ↑ http://www.essentialvermeer.com/references/provenance.html
- ↑ Ruth Bernard Yeazell Art of the Everyday: Dutch Painting and the Realist Novel. — Princeton University Press, 2008. — 252 с. — ISBN 9780691127262
- ↑ Denis E. McGuinness Materials, Techniques, Styles, and Practice Britannica's Practical Guide to the Arts Series. — Encyclopaedia Britannica, 2016. — 128 с. — ISBN 9781680483635
- ↑ Laura J. Snyder Eye of the Beholder – Johannes Vermeer, Antoni van Leeuwenhoek, and the Reinvention of Seeing. — Head of Zeus, 2015. — 576 с. — ISBN 9781784970239
- ↑ Сенека. Эдип 751—763
- ↑ Овидий. Метаморфозы III 156; Гигин. Мифы 180; 181
- ↑ Овидий. Метаморфозы III 206—239
- ↑ Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека III 4, 4
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Cant, Serena, Vermeer and His World 1632-1675 (2009). Quercus Publishing Plc. pp 16–19. ISBN 978-1-84916-005-6
- Liedtke, Walter A. (2001). Vermeer and the Delft School. Metropolitan Museum of Art. ISBN 978-0-87099-973-4.
- Swillens, P. T. A. 'Johannes Vermeer, Painter of Delft, 1632-1675. Utrecht: Spectrum, 1950
- Wheelock, Arthur K., Jr., editor (1995). Johannes Vermeer. New Haven: Yale University Press. pp 96–101. ISBN 978-0-300-06558-9
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Профиль картины на сайте Королевского музея Маурицхёёса в Гааге
- Diana and Her Companions Web page at the Essential Vermeer website
- The Milkmaid by Johannes Vermeer, exhibition catalog fully online as PDF from The Metropolitan Museum of Art, which contains material on this painting
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիանան ուղեկցորդուհիների հետ (նկար)» հոդվածին։ |
|
|