Դեֆանովկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Դեֆանովկա
ռուս.՝ Дефановка
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
ՇրջանՏուապսեի շրջան
Հիմնադրված է1864 թ.
ԲԾՄ69 մ
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն1871 մարդ (2010)
Ազգային կազմհայեր, ռուսներ
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ+786167
Փոստային դասիչ352845
ՍՎՏԲՀԴ03 255 554 004
Դեֆանովկա (Ռուսաստան)##
Դեֆանովկա (Ռուսաստան)
Դեֆանովկա (Կրասնոդարի երկրամաս)##
Դեֆանովկա (Կրասնոդարի երկրամաս)

Դեֆանովկա (ռուսերեն՝ Дефановка), գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում, Դեֆան և Շափսուղո գետերի միախառնման վայրում։ Գտնվում է Տուապսեից 42 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակարդակից 69 մ բարձրության վրա։ Մտնում է Ջուբգայի քաղաքային բնակավայրի կազմի մեջ։

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում բնակվում են ռուսներ, հայեր, մոլդովացիներ և այլ ազգերի ներկայացուցիչներ։ 1864 թվականին այնտեղ ապրում էր 48 ընտանիք և 346 մարդ։ 1905 թվականին գյուղն ուներ 122 տուն, որտեղ բնակվում էին ռուսներ։ 1972 թվականին գյուղն ուներ 396 տուն, իսկ 1989 թվականին գյուղում ապրում էր 1817 մարդ, որից 1384 ռուսներ, 296 հայեր, 47 ուկրաինացիներ, 45 հույներ և 15 մոլդովացիներ։

Հաշվառման տարեթիվը Բնակիչների թվաքանակը
1987 1947
1989 1817
1999 2043
2002 1989
2010 1871

Բնակիչներն զբաղվում են այգեգործությամբ և բանջարաբուծությամբ։ Գյուղն ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան և պոլիկլինիկա։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստանիցա Դեֆանսկայան հիմնադրվել է 1860-1864 թվականներին[1]` Շափսուղական ափային գումարտակի կողմից, գեներալ Ֆելիքս Սումարոկով-Էլստոնի հրամանատարության ներքո։ Ստանիցայի առաջին ատամանը եղել է յասավուլ Գապոնենկոն։ 1870 թվականին, Շափսուղական գումարտակի կազմալուծումից հետո, ստանիցան վերածվել է գյուղի` Դեֆանովսկայա անունով։

Հայերը եկել են Սամսունի շրջակայքի գյուղերից` 1880 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Азаренкова А.С., Бондарь И.Ю., Вертышева Н.С. Основные административно-территориальные преобразования на Кубани (1793-1985 гг.). — Краснодар: Краснодарское книжное издательство, 1986. — С. 248. — 395 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 366