Գրիգոր Մամիկոնյան (ծննդյան թ. անհտայտ - 685), Հայոց իշխան661-ից։ Համազասպ Մամիկոնյանի եղբայրը։ 654-ին տարվել է Դամասկոս, որպես պատանդ։ Եղբոր մահից հետո (661) վերադարձել է Հայաստան։ Գրիգոր Մամիկոնյանի օրոք Հայաստանը կիսանկախ էր՝ ձևականորեն ենթակա արաբական խալիֆայությանը։ Իր նստավայր Արուճում կառուցել է տաճար և պալատ։ Աղվանից իշխանի հետ միասին հոների թագավորի մոտ է ուղարկել Իսրայել եպիսկոպոսին, որպեսզի, նրանց քրիստոնյա դարձնելով, ձեռք բերի դաշնակից՝ խազարների դեմ, սակայն վերջնական հաջողության չի հասել։ Սպանվել է խազարների դեմ պատերազմի ժամանակ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 218)։