Գարի Նևիլ
Գարի Նևիլ անգլ.՝ Gary Neville | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||
Ամբողջական անուն | Գարի Ալեքսանդր Նևիլ | |||||||||||
Ազգությունը | Անգլիացի | |||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 18, 1975 (49 տարեկան) | |||||||||||
Ծննդավայր |
Բերի, Մեծ Մանչեսթեր, ![]() | |||||||||||
Հասակ | 180 | |||||||||||
Քաշ | 77 կիլոգրամ | |||||||||||
Դիրք | պաշտպան | |||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||
Ներկա ակումբ | Ավարտել է ֆուտբոլիստի կարիերան | |||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||
| ||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||
| ||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||
| ||||||||||||
Պարգևներ
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Գարի Նևիլ (անգլ.՝ Gary Alexander Neville, փետրվարի 18, 1975[1][2][3], Բերի, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, Մանչեսթեր Յունայթեդի և Անգլիայի հավաքականի պաշտպան։ Ռոյ Քինի հեռանալուց հետո դարձավ Մանչեսթեր Յունայթեդի ավագը։ Նևիլն ամբողջ կարիերայի ընթացքում խաղացել է Օլդ Թրաֆորդում։ Հավաքականում առաջին խաղն անցկացրել է 1995 թվականին։ Ավելի քան 10 տարի խաղացել է եզրային պաշտպանի դիրքում, և համարվում է այդ դիրքի լավագույն խաղացողներից մեկը։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Նևիլը սկսել է խաղալ հարազատ Բերի ակումբում։ 1991 թվականի հուլիսին միացել է Մանչեսթեր Յունայթեդի ակադեմիային։ 1992 թվականի հունվարին պայմանագիր է կնքել Յունայթեդի հետ։ Դեբյուտը նշել է 1992 թվականին ՈՒԵՖԱ-ի գավաթի Տորպեդոյի դեմ խաղում։ 1994/95 թվականի մրցաշրջանում դարձել է թիմի հիմնական կազմի խաղացող։ 1996 թվականին մասնակցել է Եվրոպայի առաջնությանը։ Նա մասնակցել է բոլոր խաղերին մինչև կիսաեզրափակչում Գերմանիայի հետ հանդիպումը։ 1998 թվականին նա այն 22 ֆուտբոլիստներից էր, որը հայտավորված էր 1998 թվականի ԱԱ-ը։ Նա 4 խաղերից խաղաց 3-ում։ 1998/99 թվականներին նա թիմի հետ նվաճեց Չեմպիոնական տիտղոսները՝ ներքին առաջնությունում և Չեմպիոնների Լիգայում։ Գարին խաղադաշտ դուրս եկավ 54 անգամ և գրավեց Էվերթոնի դարպասը։
2003/04 թվականների մրցաշրջանում նա ևս 2 անգամ դարձավ գոլի հեղինակ։ Գավաթային Սիթիի դեմ խաղում որտեղ նրա հետ մեկտեղ խաղադաշտ էր դուրս եկել Սթիվ Մաքմանամանը նա արժանացավ մեծ համակրանքի չնայած իր հեռացմանը։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/43/Gary_Neville.jpg/220px-Gary_Neville.jpg)
2004 թվականի հուլիսին նա նոր հինգամյա պայմանագիր կնքեց թիմի հետ։ Փետրվարին նա առաջին տիտղոսը նվաճեց, որպես ավագ, հաղթելով երկրի գավաթը։
2006/07 թվականներին նա միշտ հայտնվում էր հիմնական կազմում, մինչև որ վնասվածք ստացավ և բաց թողեց մրցաշրջանը։ Նա խաղադաշտ վերադարձավ ՉԼ-ի 1/4 եզրափակչում, Ռոմայի դեմ խաղում։
2010 թվականին նա ստացավ մարզչական լիցենզիա և դարձավ Սըր Ալեքս Ֆերգյուսոնի ավագ օգնականը, մինչև Օլե Գունար Սուլշերի հայնվելը։
2011 թվականի փետրվարի 2-ին նա հայտարարեց կարիերայի ավարտի մասին։ Վերջին տարիներին նա հաճախակի ստանում էր վնասվածքներ։ Ալեքս Ֆերգյուսոնն ասում էր «Նևիլն Անգլիայում լավագույն եզրային պաշտպանն է »[4]
Մայիսի 24-ին Օլդ Թրաֆորդում Յուվենտուսի դեմ խաղում նա անցկացրեց հրաժեշտի խաղն ավագի թևկապով։
2012 թվականին Ռոյ Հոջսոնը նրան հրավիրեց հավաքականում մարզչական աշխատանքի[5]։
Գարին Ֆիլ Նևիլի ավագ եղբայրն է, խաղացել է Յունայթեդում 1993-2005 թվականներին։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Նրա հայրը Նևիլ Նևիլը պրոֆեսիոնալ կրիկետ խաղացող էր։ Մայրը՝ Ջիլը նեթբոլիստ էր։ Նա նույնպես խաղում էր կրիկետ և խաղում էր մինչև 14 տարեկանների թիմում։ Նա 1992 թվականի հուլիսի 19-ին մասնակցել է Ավստրալիայում կայացած պրոֆեսիոնալ առաջնությանը։
Նևիլն ամուսնացել է 2007 թվականի հունիսի 16-ին Էմմա Հեթֆիլդի հետ։ Աղջիկը՝ Մոլին ծնվել է 2009 թվականի հունվարի 11-ին։ Երկրորդ աղջիկը Սոֆին ծնվել է 2010 թվականի մարտի 15-ին։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պրեմիեր Լիգայի հաղթող- 1995/96, 1996/97, 1998/99, 1999/2000, 2000/01, 2002/03, 2006/07, 2008/09
- Անգլիայի գավաթակիր - 1996, 1999, 2004
- Անգլիայի Լիգայի գավաթակիր- 2006, 2010
- ՈՒԵՖԱ-ի ՉԼ—ի գավաթակիր- 1999, 2008
- Անգլիայի սուպերգավաթակիր- 1996, 1997, 2008
- Միջմայրցամաքային գավթի հաղթող- 1999
- Աշխարհի Ակումբային Առաջնության հաղթող- 2008
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ FBref.com(բազմ․)
- ↑ Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «BBC Sport - Football - Manchester United defender Gary Neville retires» (անգլերեն). news.bbc.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ «Ювентус» обыграл «МЮ» в прощальном матче Г. Невилла Արխիվացված 2011-05-27 Wayback Machine // Чемпионат.ру
|
|
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարի Նևիլ» հոդվածին։ |
|
- Ապրող անձինք
- 1975 ծնունդներ
- Փետրվարի 18 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Անգլիացի ֆուտբոլիստներ
- Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով