Jump to content

Բորիս Ելցինի մահ և հուղարկավորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հուշարձան Ելցինի գերեզմանի վրա
Ելցինի գերեզմանը

Բորիս Ելցինը մահացել է 2007 թվականի ապրիլի 23-ին Մոսկվայի ժամանակով ժամը 15:45-ին: Ռուսաստանի առաջին նախագահը մահացել է 77 տարեկան հասակում՝ Մոսկվայի կենտրոնական կլինիկական հիվանդանոցում։ Մահվանից 12 օր առաջ, Ելցինը հոսպիտալացվել է։ Նախագահը մահացել է սրտի կանգից։

Թաղումը տեղի է ունեցել 2007 թվականի ապրիլի 25-ին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով երկրում հայտարարվել էր ազգային սուգ։ Թաղման արարողությունը հեռարձակվել է Ռուսաստանի առաջատար հեռուստաընկերությունների ուղիղ եթերում։ Թաղման արարողությանը մասնակցել են երկրների, այդ ժամանակվա համար, նախկին և ներկա նախագահներ։ Դագաղը հողին հանձնելու ժամանակ, արձակվել է հրետանային կրակ։

Հիվանդություն և մահվան պատճառ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելցինի մահը վրա է հասել Մոսկվայի ժամանակով 15:45-ին՝ Մոսկվայի կենտրոնական կլինիկական հիվանդանոցում։ Որպես մահվան պատճառ նշվում է սրտի կանգը, որը տեղի էր ունեցել օրգանների աշխատանքի անբավարարության հետևանքով։ Դրա արդյունքում խախտվել էր նախկին նախագահի ներքին օրգանների աշխատանքը։ Այդ մասին հայտարարել էր ՌԴ նախագահի աշխատակազմի բուժկենտրոնի ղեկավար Սերգեյ Միրոնովը՝ «Ռիա Նովոստիին» տված հարցազրույցում[1][2]։ Միևնույն ժամանակ Միրոնովը «Վեստի» հաղորդաշարին հայտնել էր նախկին նախագահի մահվան մեկ այլ պատճառ, համաձայն որի Ելցինը տարել է սուր վիրուսային ինֆեկցիա, որն ազդել է նրա օրգանների և ներքին համակարգի վրա։ Ելցինը հոսպիտալացվել է մահվանից 12 օր առաջ[3][4]։ Բորիս Ելցինը մահվան վերջին շաբաթվա ընթացքում գրեթե չի վերկացել անկողնուց։ Նա ունեցել է սրտի աշխատանքի անբավարարություն, իսկ առողջությունը վատացել է մահվանից երեք օր առաջ։ Ապրիլի 23-ի առավոտյան Ելցինի առողջությունը փոքր-ինչ լավացել է, իսկ դրանից հետո ՌԴ առաջին նախագահի սիրտը երկու անգամ կանգ է առել։ Առաջին անգամ բժիշկներին հաջողվել է հիվանդին վերակենդանացնել, սակայն երկրորդ անգամ՝ չի հաջողվել[5]։ Սրտի վիրաբույժ Ռենատ Ակչուրինի խոսքերով, ով 1996 թվականին իրականացրել է նախկին նախագահի սրտի փոխպատվաստում, ոչ մեկը չէր կարող կանխատեսել, թե երբ կմահանա նախկին նախագահ Ելցինը։ Բարեկամների խնդրանքով, Ելցինի մարմինը չի դիահերձվել։

Նախկին նախագահի արարողակարգի պետ Վլադիմիր Շևչենկոն հայտարարել է, որ Բորիս Ելցինի կյանքի համար բժիշկները պայքարել են ապրիլի 23-ի առավոտյան ժամը 9-ից, երբ նախկին նախագահը կորցրել է գիտակցությունը, մինչև 15:45[6]։

Մահվանից առաջ Ելցինը այցելել էր Մերձավոր Արևելք, Հորդանան, Իսրայել և Պաղեստին, որը, ըստ որոշ բժիշկների, կարող էր դառնալ առողջության վատացման պատճառ[7]։

2007 թվականի ապրիլի 23-ին Վլադիմիր Պուտինը զանգահարել է Նաինա Ելցինային։ Իրենց ցավակցությունն են հայտնել նաև Անգելա Մերկելը, Ժակ Շիրակը, Ջորջ Ուոքեր Բուշը, Լեխ Կաչինսկին, Հելմութ Քյոլը, Թոնի Բլեերը, Բիլ Քլինթոնը։

Հայրենի Ուրալի պետական տեխնիկական համալսարանի ուսանողները մեկ րոպե լռությամբ և սգո երթով հարգել են Ռուսաստանի առաջին նախագահի հիշատակը։

Հրաժեշտի և հոգեհանգստի արարողակարգ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բորիս Ելցինի հրաժեշտի արարողությունը՝ ընտանիքի անդամների և երկրի առաջին դեմքերի մասնակցությամբ

Հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել 2007 թվականի ապրիլի 24-ին Մոսկվայի ժամանակով ժամը 16:30-ին՝ Մոսկվայի Քրիստոս Փրկչի տաճարում։ Նախկին նախագահի դագաղը՝ բաց կափարիչով, տեղադրված է եղել տաճարի կենտրոնում։ Ոտքերը ծածկված են եղել Ռուսաստանի դրոշով։ Դագաղի կողքին դրված են եղել նախկին նախագահի մեդալները և նկարը։ Դագաղի կողքը կանգնած են եղել կրեմլյան գնդի զինծառայողները։ Տաճարը ամբողջ գիշեր բաց է եղել բոլոր նրանց համար, ովքեր ցանկացել են վերջին հրաժեշտը տալ ՌԴ առաջին նախագահին։ Լրատվական գործակալությունների փոխանցմամբ, նախագահին հրաժեշտ տալու համար տաճար է այցելել շուրջ 25 000 մարդ[8]։ Հոգեհանգստի արարողության ժամանակ տաճարում մշտապես գտնվել են Ելցինի ընտանիքի անդամները՝ այրին՝ Նաինա Ելցինան, դուստրերը՝ Ելենա Օկուլովան և Տատյանա Դյաչենկոն, փեսաները՝ Վալերի Օկուլովը և Վալենտին Յումաշևը, Ելցինի թոռները։ Հոգեհանգստի արարողությունը ղեկավարել է Մոսկվայի թեմի արքեպիսկոպոս Արսենիոսը։

Քաղաքացիների հրաժեշտի արարողությունից հետո, որն ավարտվել է ապրիլի 25-ին ժամը 12:30-ին, տեղի է ունեցել պետական պաշտոնյաների և օտարերկրյա ներկայացուցիչների հրաժեշտի արարողությունը։

Հոգեհանգստի արարողությունը հեռարձակվել է Ռուսաստանի առաջատար («Առաջին ալիք», «Ռոսիա 1», ՏՎ Ցենտր, ՆՏՎ, «Հինգերորդ ալիք»)[9] և օտարերկրյա հեռուստաընկերություններով։

Հուղարկավորություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատրիարք Կիրիլը, Յուվենալիոսը և Կլիմենտը թաղման արարողության ժամանակ

Ապրիլի 23-ին, այսինքն Բորիս Ելցինի մահվան օրը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի մահվան կապակցությամբ ազգային սուգ հայտարարելու մասին» հրամանագիրը[10], համաձայն որի, Ելցինի թաղման օրը հայտարարվել է որպես ազգային սգի օր։ Ելցինի թաղումը նշանակվել է ապրիլի 25-ին, իսկ որպես թաղման վայր նշանակվել է Մոսկվայի Նովոդեվիչյե գերեզմանատունը։ Պուտինը Պետական դումային հասցեագրված ամենամսյա ուղերձը ապրիլի 25-ից տեղափոխել է ապրիլի 26։

Փակելով դագաղի կափարիչը՝ Ելցինի դագաղը հանել են Քրիստոս Փրկչի տաճարից և մոտոցիկլիստների ուղեկցությամբ այն տարել Նովոդեվիչյե փողոց։ Մինչև սգո թափորի գերեզմանատուն հասնելը, արդեն իսկ փակ էին Սոյմոնվոսկի, Բոլշայա Պիրոգովսկայա և Նովոդեվիչյա փողոցները։ Այնուհետև դագաղը ավտոմեքենայից հանել են Մոսկվայի զինվորական շրջանի սպաները և դրել երկրի դրոշով զարդարված պատվանդանի վրա։ Վերջինիս կապված է եղել զրահափոխադրիչին։ Մինչև գերեզմանատան մուտքը, սգո թափորը շարժվել է պատվանդանի հետևից։ Ելցինի դագաղը հանել են լաֆետից, որը ծառայել է որպես պատվանդան, և ութ սպաներ ձեռքով տարել են այն։ Այդ ժամանակ հնչել է Նովոդեվիչյե գերեզմանատան մատուռի զանգը։ Գերեզմանափոսի մոտ դագաղը դրվել է ոչ մեծ պատվանդանի վրա, որի վրա մինչ այդ եղել է Ռուսաստանի դրոշը։ Դրոշը հանձնվել է Սերգեյ Սոբյանինին։ Վերջինս էլ այն հանձնել է Նաինա Ելցինային։

Այնուհետև դագաղի վրայից հանել են կափարիչը և բացել հանգուցյալի դեմքը։ Յուվենալիոս արքեպիսկոպոսը խոսքով դիմել է Ելցինների ընտանիքին, որից հետո Ելենա Օկուլովան, այնուհետ Տատյանա Դյաչենկոն և վերջապես Նաինա Ելցինան մոտեցել են հանգուցյալի դագաղին և վերջին հրաժեշտը տվել նրան։ Նաինա Ելցինան նաև խաչակնքել է դագաղը։

Ժամը 16:30-ին դագաղը փակվել է և իջեցվել գերեզմանափոսի մեջ, ընդ որում իջեցման գործընթացը ուղեկցվել է հրետանային կրակով (3 արկ)։ Զինվորական նվագախումբը կատարել է Ռուսաստանի օրհներգը։

Թաղման արարողությանը մասնակցել են՝

Կրեմլում՝ ի պատիվ Բորիս Ելցինի տրվել է հոգեհաց, որի ժամանակ ելույթով հանդես է եկել Վլադիմիր Պուտինը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Названа причина смерти Бориса Ельцина. РИА Новости. 23 апреля 2007
  2. Названа официальная причина смерти Бориса Ельцина
  3. Ельцин был госпитализирован за 12 дней до смерти(չաշխատող հղում)
  4. Врачи боролись за жизнь Бориса Ельцина 12 дней
  5. Сердце Б.Ельцина останавливалось дважды. РБК. 24 апреля 2007
  6. Шеф протокола Бориса Ельцина рассказал о последних днях первого президента России
  7. У первого президента не выдержало сердце // KP.RU
  8. Главные новости :: Top.rbc.ru
  9. «Москвичи простились с Борисом Ельциным в прямом эфире». Коммерсантъ. 2007 թ․ ապրիլի 27.
  10. Указ «Об объявлении траура в связи с кончиной первого Президента Российской Федерации Б. Н. Ельцина и организации его похорон» Արխիվացված 2012-08-04 archive.today // Официальный сайт Президента России

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]