Հորսթ Քյոլեր
| Հորսթ Քյոլեր | |
| Կուսակցություն՝ | Քրիստոնեական-դեմոկրատական միություն |
|---|---|
| Կրթություն՝ | Թյուբինգենի համալսարան |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, տնտեսագետ և պատվավոր պրոֆեսոր |
| Դավանանք | լյութերականություն |
| Ծննդյան օր | փետրվարի 22, 1943[1][2][3] |
| Ծննդավայր | Skierbieszów, Գեներալ-նահանգապետություն, Նացիստական Գերմանիա |
| Վախճանի օր | փետրվարի 1, 2025[4][5] (81 տարեկան) |
| Վախճանի վայր | Բեռլին, Գերմանիա[5][6] |
| Թաղված | St. Annen-Kirchhof |
| Քաղաքացիություն | |
| Ամուսին | Eva Köhler?[6] |
| Ինքնագիր | |
| Պարգևներ | |
Հորսթ Քյոլեր (գերմ.՝ Horst Köhler, փետրվարի 22, 1943[1][2][3], Skierbieszów, Գեներալ-նահանգապետություն, Նացիստական Գերմանիա - փետրվարի 1, 2025[4][5], Բեռլին, Գերմանիա[5][6]), գերմանացի պետական և քաղաքական գործիչ։ Ծնունդով բեսարաբցի գերմանացիների ընտանիքից, որը 1940 թվականին Մոլդովական Ռիշկանա գյուղից տեղափոխվել էր Գերմանիայի կողմից բռնազավթված Լեհաստանի տարածք։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1965-1969 թվականներին Քյոլերը Թյուբինգենի համալսարանում սովորել է «քաղաքական տնտեսագիտություն և քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 1969-1976 թվականներին նա Կիրառական տնտեսական վերլուծության ինստիտուտում աշխատել է որպես ասիստենտ։ 1976-1981 թվականներին Հորսթ Քյոլերն աշխատել է տնտեսական դաշնային նախարարությունում։
1982 թվականին Քյոլերն աշխատանքի է անցել ֆինանսների դաշնային նախարարությունում։ 1990-1993 թվականներին նա նախարարության պետական քարտուղարի պաշտոնում զբաղեցրել է կանցլեր Հելմուտ Կոլի պաշտոնը։
1993-1998 թվականներին Քյոլերը գլխավորել Է Գերմանիայի խնայողական բանկերի ասոցիացիան և հաջորդ 2 տարիների ընթացքում ղեկավարել է Լոնդոնում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ)։
ԱՄՀ տնօրեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քյոլերը 2000 թվականի փետրվարի 14-ից մինչև 2004 թվականի մարտի 4-ը զբաղեցրել է Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ տնօրենի պաշտոնը։ Նա որպես իր նպատակ տեսնում էր հիմնադրամի աշխատանքն ավելի թափանցիկ և ճգնաժամային երևույթների կանխմանն ավելի հարմարեցված դարձնելու մեջ։ Նա ամրապնդել է Արժույթի միջազգային հիմնադրամի համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ (որն այդ ժամանակ գլխավորում էր Ջեյմս Վուլֆենսոնը) և հանդես է եկել ԱՄՀ-ում որպես լայնածավալ բարեփոխումների նախաձեռնող։
Գերմանիայի նախագահ
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականի հուլիսի 1-ից Գերմանիայի նախագահ։ Այդ պաշտոնում ընտրվել է 2004 թվականի ապրիլի 25-ին և երկրորդ ժամկետով վերընտրվել 2009 թվականի մայիսի 23-ին։
Ներքին քաղաքականության մեջ նպատակ էր դրել նախ և առաջ լուծել բնակչության զբաղվածության խնդիրը, պահպանել և ստեղծել նոր աշխատատեղեր, բարելավել կրթական համակարգը և նոր մոտեցումներ գտնել երկրում ժողովրդագրական փոփոխությունների համար։ Նրա կարծիքով՝ իրական հնարավորություն կա հասարակության մեջ կապեր հաստատել անցյալի և ապագայի միջև, որը հավասար հնարավորություններ է ընձեռում բոլորի համար։
Արտաքին քաղաքականության մեջ պաշտպանել է Գլոբալիզացիայի հումանիտար ասպեկտները, ակտիվորեն աջակցել է աղքատության և աֆրիկյան մայրցամաքի աջակցության արշավին[10]։
1981 թվականից ի վեր Քրիստոնեական-դեմոկրատական միության անդամ է (նախագահի պաշտոնավարման ընթացքում անդամակցությունը կասեցվել է)։
Հրաժարական է տվել 2010 թվականի մայիսի 31-ին։ Հեռացումը պայմանավորված է Գերմանիայի տնտեսական շահերի պաշտպանության համար Բունդեսվերի կիրառման թույլատրելիության վերաբերյալ նախագահի վիճահարույց արտահայտություններով[11]։ Գերմանիայի նախագահի պաշտոնում նրան փոխարինել է Քրիստիան Վոլֆը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 filmportal.de — 2005.
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Munzinger Personen (գերմ.)
- 1 2 Horst Köhler im Alter von 81 Jahren gestorben — 2025.
- 1 2 3 4 Zum Tode von Bundespräsident a. D. Horst Köhler — Bundespräsidialamt, 2025.
- 1 2 3 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.) — Helsinki: Edita, 2017. — P. 499.
- ↑ ENTIDADES ESTRANGEIRAS AGRACIADAS COM ORDENS PORTUGUESAS: KOHLER Horst (Presidente da República)
- ↑ Preisträger WWP 2017: Horst Köhler — Ifw.
- ↑ www.bundespraesident.de: Der Bundespräsident / Startseite
- ↑ Bundespräsident Köhler tritt zurück(գերմ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հորսթ Քյոլեր» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Գերմանիայի քրիստոնեական-դեմոկրատական միության անդամներ
- Թյուբինհեմի համալսարանի շրջանավարտներ
- Փետրվարի 22 ծնունդներ
- 1943 ծնունդներ
- Փետրվարի 1 մահեր
- 2025 մահեր
- Բեռլին քաղաքում մահացածներ
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանիայի նախագահներ
- Գերմանիայի քաղաքական գործիչներ
- Գերմանացի պետական գործիչներ