Jump to content

Բանաձոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Բանաձոր
ռուս.՝ Баназур
ռուս.՝ Бинадереси
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՀադրութի
ՀամայնքՄարտունու շրջան և ԼՂԻՄ
Այլ անվանումներԲանազուր
ԲԾՄ802 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն143 մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ ԱԵ
Ժամային գոտիUTC+4
Բանաձոր (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Բանաձոր (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Բանաձոր, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։ Հադրութ շրջկենտրոնից գտնվում է 36 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 122 կմ հեռավորության վրա։

Բանաձոր համայնքի կազմի մեջ ընդգրկված է նաև Ցոր գյուղը։ Ցոր գյուղում բնակվում է 20 մարդ, կա 6 տնտեսություն։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքը լեռնային է, ունի 3576,5 հա տարածք, որից 2442,03 հա գյուղատնտեսական նշանակության, 1055,02 հա անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա են թվով 3 աղբյուրներ` «Քյարինջ», «Ղուլուշլու» և «Վերին»։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[2]։ Գյուղը նաև եղել է Ուրարտական ժամանակաշրջանում,հայտնաբերված Ռուսա առաջինի Ծովինարի ժայռափոր արձանագրությունը և գյուղի հին լինել ապացուցվում է այստեղի պատմական կառույցներով։ Այս գյուղը խորհրդային տարիներին եղել է Առաջինը որ Էլեկտրական Ջրաղաց է ձեռք բերել Հադրութի շրջանում։

Գյուղը Ունեցել է բազմաթիվ անվանումներ որոնցից մեկը ուրարտական ժամանակների Բերզիրան է եղել նշանակել է պղնձի ձոր։իսկ Բանաձոր անվանումը նշանակոում է աշխատանքի ձոր կամ Աստծո բանի (Աստծո խոսքի )ձոր։նաև գյուղում կա կամարաձվ հին քար որի վրա գրված է Թաթուլի կամ Թաթոսի շեն ,քարի երկու կողմերին կա հայկական հավերժության զարդանախշեր։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաձոր համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 175 մարդ, կա 63 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 149 146 148

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ Սբ. Աստվածածնի եկեղեցի (17-րդ դար), գերեզմանոց (17-19-րդ դար), կամուրջ (19-րդ դար), մատուռ « Սպիտակ տղա» (12-14-րդ դար)։

Հասարարակական կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում են 20 աշակերտներ[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  4. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 112.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 268