Արա Երնջակյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Երնջակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արա Երնջակյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 2, 1951 (73 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | ՀԱՊՀ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտացում | ռեժիսոր դրամատուրգ |
Պարգևներ | |
IMDb | ID ID 6607155 |
Արա Հարությունի Երնջակյան (մարտի 2, 1951, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր, դրամատուրգ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արա Երնջակյանը ծնվել է 1951 թվականին Երևանում։ 1974 թվականին ավարտել է Երևանի ճարտարագիտական համալսարանի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը, իսկ 1982 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը՝ ստանալով ռեժիսորի որակավորում։
1971-1972 թվականներին Երնջակյանի կողմից ստեղծված ՈՒՀԱ-ի թիմը առաջին անգամ ներկայացրեց Հայաստանը Մոսկվայում՝ ՈՒՀԱ-ի Համախորհրդային խաղերին։ 1982 թվականին հիմնեց Երևանի Կամերային թատրոնը և հանդիսանում է նրա գեղարվեստական ղեկավարը։
Երնջակյանն ավելի քան 20 պիեսի, 5 կինոսցենարների, մի շարք գիտական աշխատանքների հեղինակ է, որոնց մի մասն ընդգրկվել է նրա ստեղծագործությունների 4 հատորյակում։ Բեմադրել է ավելի քան 50 ներկայացում, տասնյակ մեծածավալ միջոցառումներ, նկարահանել է 2 լիամետրաժ ֆիլմ։
1996 թվականից Երնջակյանն առաջին անգամ Հայաստանում կազմակերպեց «Միսս Հայաստան» գեղեցկության ազգային մրցույթը։ 1998 թվականին հիմնել է Երկաթ TV - Փրոդաքշն (Յան ԹիՎի) հեռուստաընկերությունը։ 1998-2001 թվականներին Երնջակյանը եղել է Երևան քաղաքի քաղաքապետարանի Մշակույթի, սպորտի և երիտասարդության գծով ղեկավարը[1]։
2009 թվականի մայիսին ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ։
2013 թվականի մայիսի 5-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ։
Պիեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Պիես |
---|---|
1973 | Յոթ կատակ Հայաստանից |
1976 | Պարոնա՛յք, ամեն ինչ կործանվում է,
բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ |
1982 | Ալքիմիկոս
(Հեքիաթ Արքայազնի և Աղջկա մասին, որ չէր հավատում հեքիաթների) |
1982 | Սովորական համերգ |
1982 | Նկարներ ցուցահանդեսից |
1983 | Գայլը և յոթ ուլիկները, կամ կրկին այծերի մասին |
1984 | Էտյուդ կանանց մասին |
1985 | Երևանյան օրերի քրոնիկա |
1985 | Քավարան |
1988 | Հայք |
1990 | Հայր մեր |
1993 | Ես իմ անուշ Հայաստանի... |
1997 | Կաբարե |
1998 | Անտեր Ground |
1999 | Տիտանիկ, made in Armenia |
2001 | Սասունցի Դավիթ Կոպերֆիլդ |
2001 | Միսս Դժոխք, անաստվածային կատակերգություն |
2002 | Լինսի show ծրագիր |
2004 | Կառավարական համերգ |
2004 | Սոնատ թավջութակի համար |
2006 | Ի զե՛ն |
2007 | Արմմագեդոն |
2008 | Աշխարհի շուրջը՝ սիրով |
2008 | Ուզբեկական փլավի բաղադրատոմսը
(Հոբելյանական հաճախորդ) |
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Ֆիլմեր |
---|---|
1990 | Ժամկետը՝ 7 օր |
1999 | Արմենիկում ուպսա |
2012 | Հոբելյանական հաճախորդ |
Սցենարիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Ֆիլմեր |
---|---|
1987 | 1968-ի շոգ օգոստոսը |
1990 | Ծննդյան վկայական |
1990 | Ժամկետը՝ 7 օր |
2001 | Երեք հանցագործությունների պատմություն |
2012 | Հոբելյանական հաճախորդ |
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
- ՀՀ ժողովրդական արտիստ, 2016[2]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արա Երնջակյանի մասին kino-teatr.ru կայքում
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արա Երնջակյան Արխիվացված 2015-07-01 Wayback Machine
|
- Մարտի 2 ծնունդներ
- 1951 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- ՀՊՃՀ շրջանավարտներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- ՀՀ ժողովրդական արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Երևանի ավագանու 3-րդ գումարման անդամներ
- Հայ դրամատուրգներ
- Հայ ռեժիսորներ